User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 109 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ուղղե՛ք սխալները

  1. #106
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդը 6 10-ից: Բայց վերջինը հաշիվ չէր` մատս միամիտ կպավ ու ճիշտ դուրս եկավ, սկի հարցը չհասցրի կարդալ: Թեստը լավն էր, ես չէ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #107
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    37/40
    «Սխալներս»
    1. Հագցրի-հագցրեցի: Կարծում եմ՝ երկուսն էլ կիրառելի են: Ասենք ինչո՞ւ կընդունվի հարցրի-հարցրեցի, կորցրի-կորցրեցի, բայց հագցրեցի-ն սխալ կհամարվի:
    2. Հանգեց-հանգավ: Տարբեր համատեքստերում երկուսն էլ ճիշտ ձևեր են, արդեն քննարկվեց:
    3. Սառելով-սառելով: Այ ստեղ շատ կոպիտ են սխալվել: Ճիշտը սառչելով տարբերակն ա, որովհետև «չ» սոսկածանցը վերանում ա մենակ վաղակատար (սառել է), հրամայական (սառի՛ր) ու հարակատար (սառած) բայաձևերում, մյուս բոլոր եղանակներում «չ»-ն պահպանվում ա՝ սառչում է (սահմանական), սառչի (ըղձական), կսառչի (ենթադրական), պիտի սառչի (հարկադրական): Անորոշ դերբայի հոլովումներում՝ ուղղ.՝ սառչել, սեռ.՝ սառչելու, տր.՝ սառչելուն, հայց.՝ սառչել(ուն), բաց.՝ սառչելուց, գործ.՝ սառչելով, ներգ.՝ սառչելում: Մյուս ենթակայականի դեպքում՝ սառչող, համակատարի դեպքում՝ սառչելիս, ապակատար՝ սառչելու, ժխտական՝ չսառչի: Նենց որ թեստը կազմողը հայոց լեզվի դասագրքերը կրկին վերընթերցելու կարիք ունի:
    Սաղ հարցն էն ա, որ հայերենում «սառչել» բայ չկա ըստ խիստ սահմանման էլի, թե չէ պսևդոգրական հայերենում օգտագործում են:

  3. #108
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ հարցն էն ա, որ հայերենում «սառչել» բայ չկա ըստ խիստ սահմանման էլի, թե չէ պսևդոգրական հայերենում օգտագործում են:
    Է բայց ինչի՞, Բյուր ջան: Լավ էլ կա, հլա տես Աղայանն ինչ ա ասում: Թե՞ կատակ ես անում, գլխի չեմ ընկնում:

  4. #109
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2014
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Է բայց ինչի՞, Բյուր ջան: Լավ էլ կա, հլա տես Աղայանն ինչ ա ասում: Թե՞ կատակ ես անում, գլխի չեմ ընկնում:
    Հարցն այստեղ ավելի շատ փիլիսոփայական է, քան լեզվական։ Ինչպես _Հրաչ_ը նկատեց, «սառչել» բայի մեջ չ–ն պարզապես սոսկածանց է։ Իսկ հիմա հարց, ո՞րն է դերն ու նշանակությունն այդ սոսկածանցի։ Եթե մի պահ պատկերացնենք սառչել բայն առանց չ-ի, իմաստը կտուժի՞ արդյոք՝ ավել կամ պակա՞ս կսառ(չ)ի։ Տեսնենք ինչ է ասում այս մասին Լևոն Հախվերդյանն իր «Զրույցներ լեզվի մասին գրքում»։ Նա մեջբերում է անում Էդվարդ Աղայանի և Հովհաննես Բարսեղյանի V-VII դասարանցիների հայոց լեզվի դասագրքից։

    «Ան, են, ն, չ ածանցները սոսկական ածանցներ են։ Սոսկածանցները միանալով անորոշ դերբայի ել կալ ալ վերջավորությանը (անալ, ենալ, նել, չել), արմատներից ու բառերից կազմում են բայեր։

    Օրինակ՝ քար-անալ, վերակենդան-անալ, գիտ-ենալ, վախ-ենալ, անց-նել, տես-նել, սառ-չել և այլն։

    Բայի անցյալ կատարյալ հիմքից կազմված ձևերում սոսկածանցավորները դուրս են ընկնում, առանց ազդելու բայի նշանակության վրա։ Օրինակ՝ թռչում եմ, թռչեմ, կթռչեի, բայց՝ թռա, թռել եմ, թռիր և այլն։

    Այդ նշանակում է, որ ան, են, ն, չ ածանցները բայի նշանակությանը նոր, երկրորդական նշանակություն չեն ավելացնում, դրանք ունեն սոսկ բառակազմական արժեք։ Սրա համար էլ անվանվում են սոսկածանցներ (սոսկ ածանցներ)»։

    Գրքում այս մեջբերումն արված է, որպես ձանձրալի, քերականական գիտելիքներով գերհագեցած օրինակ, բայց իմաստը պարզ է, սոսկածանցը, տվյալ դեպքում «սառչել» բայի չ-ն, ոչ մի նշանակություն չի ավելացում բային, և հենց դրանով էլ, ինչպես Տարօրինակ փոքրիկը նկատեց, կարելի է համարել «պսևդոգրական»։
    Վերջին խմբագրող՝ Լուսանդր: 13.06.2016, 11:16:

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44
  2. Նախորդ իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.08.2007, 01:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •