krunk Hayastani-ի խոսքերից
Սովորել սխալից կամ սխալներից լավ չէ: Ճիշտ է՝ կա ումից սովորել, որտեղից սովորել (կամ՝ որտեղ սովորել). ասենք՝ երեխան ոմի՞ց / որտեղի՞ց / որտե՞ղ է սովորել այս-այս բաները: Բայց ինչի՞ց սովորել: Եթե նույնիսկ գրքից, խաղից, ճանապարհորդությունից ինչ-ինչ բաներ կարելի է սովորել, միևնույն է՝ «սխալից սովորելուն» նման չէ: Փորձեմ բացատրել, թե՝ ինչու՛:
Կարծես թե սովորելն առհասարակ դրական մի բան է, մարդուն մի լավ բան է ավելացնում: Սովորելը նույնն է, թե յուրացնել այն ինչ կարդացիր, տեսար, կատարեցիր խաղի, ճանապարհորդության, ընթերցման ժամանակ: Իսկ սխալը չի սովորեցնում, այլ զգուշացնում է՝ չյուրացնել, չկրկնել, խուսափել և այլն:
Ըստ իս՝ կարելի է սովորել ինչ-որ բանի վրա՝ իբրև գործիքի: Օրինակ՝ ես դաշնամուր նվագել եմ սովորում, բայց դաշնմուր չունեմ, հարևանի դաշնամուրի վրա եմ սովորում:
Եթե սխալի վրա սովորելը աչք ու ականջ է ծակում, կարելի է մի քիչ խմբագրել՝ սովորել ուրիշի կամ սեփական սխալի հիման վրա:
Էջանիշներ