User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ուղղե՛ք սխալները

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մեկի մեջ եղած սխալը ոչ ոք ճիշտ չուղղեց։
    ChildOfTheSky, «բայց» բառն այստեղ ավելորդ չէ. ճիշտ է, այն կարող էր և չլինել, բայց երկու տարբերակներն էլ ճիշտ են։ Սխալն այստեղ «հանգչել» բառն է, պետք է լիներ «հանգել», քանի որ «հանգչել» բայը վաղակատար ժամանակով խոնարհելու դեպքում դառնում է «հանգել».
    Թեև կրակը վաղուց էր հանգել, բայց նա, ձեռքերն ածուխների վրա պահած, դեռ փորձում էր կլանել դրանցից արձակվող ջերմության վերջին փշուրները...
    Մի նկատառում միայն: Կարող է սխալվում եմ, բայց ինձ թվում է փշուր բառը այստեղ անտեղի է օգտագործվում:
    Փշուր բառը ենթադրում է փշրվող առարկայի առկայություն, որը փշրվել է և ստացվել են փշուրներ: Սակայն կրակը փշրվող չէ ըստ ինձ: Կրակը անելի շուտ մասնատվող է, կամ տրոհվող, բայց ոչ փշրվող:
    Այսինքն տեղին կլիներ՝ " ... ջերմության վերջին մասերը /մասնիկևերը/"
    Վերջին խմբագրող՝ dvgray: 27.04.2008, 03:21:

  2. #62
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ինչպե՞ս ես կարողանում պարապել այս անտանելի աղմուկի տակ։
    ներքո, ուղեկցությամբ
    Աղջիկն ամոթից պապանձվել էր և միայն մերթընդմերթ, որպես համաձայնության նշան, գլխով տմբտմբացնում էր։
    չգտա, կասկածում եմ որպես-ի վրա

    Մարդիկ հաճախ մեծ գումարներ են ծախսում կենդանիներ առնելու վրա, մինչդեռ մեր փողոցները վխտում են անօթևան կենդանիներով...
    առնելու համար
    Նրա մոտ ոչ մի կերպ չէր ստացվում հիշել այն օրվա մանրամասները, երբ իրենք վերջին անգամ հանդիպել էին։
    էսա կսկսեմ նոր սխալներ հորինել երբ-ի փոխարեն երևի որ օրը
    Հարկ է նշել, որ հանդիպումը տեղի ունեցավ որակապես նոր մակարդակի վրա։
    Չգտա կամ էլ տեղի ունեցավի փոխարեն կայացավ

  3. #63
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ինչպե՞ս ես կարողանում պարապել այս անտանելի աղմուկի տակ։
    Համաձայն եմ ԱրթԳեո-ի հետ:

    Ավելացնեմ մի քանի նկատառում ևս՝
    "Ինչպե՞ս " հարցը այստեղ անտեղին է: Ինչպես-ը ենթադրում է, որ կան պարապելու տարբեր ձևեր : Աղմուկի տակ, Աղմուկի վրա, Աղմուկի մեջ... և այլն:
    Տեղին է օգտագործել "Կարողանու՞մ ես պարապել այս անտանելի աղմուկի ուղեկցությամբ։"

    Երկրորդ՝ եթե աղմուկը ՝ անտանելի է, ապա դա նշանակում է, աղմուկը հնարավոր չի ֆիզիկապես կամ հոգեպես տանել, էլ ուր մնաց ՝ դրա տակ ուրիշ աշխատանք անել:

    Վերջնական ուղղումից հետո կստացվի
    "Պարապու՞մ ես: Իսկ ես չեմ կարողանում անգամ ամենահասարակ բաների վրա կենտրոնանամ: Իմ համար աղմուկը ուղղակի անտանելի է։ Իսկ դու երևում է, չես էլ զգում աղմուկը: Խնդրում եմ ասես թե, ինչիպես ես հասել այդպիսի ինքնակառավարման…"
    և այլն այս ոգով:

  4. #64
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Artgeo և dvgray, ձեր «ուղղումներն» ուղղակի սպանիչ էին ու զվարճալի , միայն ափսոս, որ տեղին չէին։ Ձեզ որ մնա, փաստորեն, նախադասության բոլոր բառերը հերթով սխալ կհանեք, մենակ իմանաք, որ մեջը սխալ կա, վե՛րջ, երևակայություններդ միացնում եք, ու գնա՜ց...

    Լավ, քանի որ ոչ մի ճիշտ ուղղում չարվեց, միանգամից անցնեմ ճիշտ տարբերակները գրելուն՝ առանց ձեր «ուղղումները» մեջբերելու.

    Ինչպե՞ս ես կարողանում պարապել այս անտանելի աղմուկի տակ։
    Ինչպե՞ս ես կարողանում պարապել այս անտանելի աղմուկի մեջ։

    Աղջիկն ամոթից պապանձվել էր և միայն մերթընդմերթ, որպես համաձայնության նշան, գլխով տմբտմբացնում էր։
    «Գլխով» տմբտմբացնել» արտահայտությունը ռուսաբանություն է, պետք է լինի «գլուխը տմբտմբացնել».
    Աղջիկն ամոթից պապանձվել էր և միայն մերթընդմերթ, որպես համաձայնության նշան, գլուխը տմբտմբացնում էր։

    Մարդիկ հաճախ մեծ գումարներ են ծախսում կենդանիներ առնելու վրա, մինչդեռ մեր փողոցները վխտում են անօթևան կենդանիներով...
    Սա նույնպես ռուսաբանություն է, հայերեն այս միտքը հնչում է հետևյալ կերպ.
    Մարդիկ հաճախ մեծ գումարներ են ծախսում կենդանիներ առնելու վրա, մինչդեռ մեր փողոցներում անօթևան կենդանիներ են վխտում...

    Նրա մոտ ոչ մի կերպ չէր ստացվում հիշել այն օրվա մանրամասները, երբ իրենք վերջին անգամ հանդիպել էին։
    Այստեղ ևս գործ ունենք ռուսաբանության հետ։ Խոսքը «նրա մոտ չէր ստացվում» արտահայտության մասին է, որի փոխարեն պետք է լինի.
    Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում հիշել այն օրվա մանրամասները, երբ իրենք վերջին անգամ հանդիպել էին։

    Հարկ է նշել, որ հանդիպումը տեղի ունեցավ որակապես նոր մակարդակի վրա։
    Կրկին ռուսաբանություն։ Հայերեն պետք է լինի.
    Հարկ է նշել, որ հանդիպումը տեղի ունեցավ որակապես նոր մակարդակով։



    Ի դեպ, առաջադրանքի հետ կապ չունեցող բոլոր գրառումները ջնջվել են։ Հետագայում խնդրում եմ այս թեմայում այլ սխալների ու դրանց ուղղումների վերաբերյալ գրառումներ չանել։ Դրա համար մենք ունենք առանձին թեմա՝ «Զանազան լեզվական հարցեր»։ Իսկ այս թեման կոնկրետ առաջադրանքների ու դրանց վերլուծության համար է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.04.2008, 19:44:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #65
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ուլուանա, շատ ափսոս, որ մինչև ճիշտ պատասխաններն ասելդ չէի մտել այս թեմա: Կարծում եմ` ես նույնպես կկարողանայի ուղղել սխալները (գլուխ գովելու պես ստացվեց, չէ՞ )…

    Լավ, հուսով եմ հաջորդ անգամ չեմ ուշանա

  6. #66
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Leo_de_Gran-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա, շատ ափսոս, որ մինչև ճիշտ պատասխաններն ասելդ չէի մտել այս թեմա: Կարծում եմ` ես նույնպես կկարողանայի ուղղել սխալները (գլուխ գովելու պես ստացվեց, չէ՞ )…

    Լավ, հուսով եմ հաջորդ անգամ չեմ ուշանա
    Հուսով եմ՝ դեռ օնլայն ես, հիմա նոր առաջադրանք եմ դնում.

    1. Ասում են՝ խելոք մարդիկ սովորաբար ուրիշների սխալների վրա են սովորում, հիմարները՝ սեփական, բայց այս պնդումն, իհարկե, ոչ բոլորի համար է ընդունելի։

    2. Խանութում աշխատելու համար պահանջվում են 18-25 տարեկան բարետես արտաքինով աղջիկներ։

    3. Դասերն անց են կացվում ժամանակակից սարքավորումներով կահավորված լսարաններում։

    4. Մեծ համերգ էր կազմակերպվել Հայաստանի անկախության 18-րդ տարելիցի առիթով։

    5. Ես իսկապես կիսում եմ Ձեր մտահոգությունը, սակայն, ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #67
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Ասում են՝ խելոք մարդիկ սովորաբար ուրիշների սխալների վրա են սովորում, հիմարները՝ սեփական, բայց այս պնդումն, իհարկե, ոչ բոլորի համար է ընդունելի։
    Ասում են՝ խելոք մարդիկ սովորաբար ուրիշների սխալներից են սովորում, հիմարները՝ սեփական, բայց այս պնդումն, իհարկե, ոչ բոլորի համար է ընդունելի։

    2. Խանութում աշխատելու համար պահանջվում են 18-25 տարեկան բարետես արտաքինով աղջիկներ։
    Խանութում աշխատելու նպատակով պահանջվում են 18-25 տարեկան բարետես արտաքինով աղջիկներ։

    3. Դասերն անց են կացվում ժամանակակից սարքավորումներով կահավորված լսարաններում։
    Դասերն անց են կացվում ժամանակակից սարքավորումներով համալրված լսարաններում։

    4. Մեծ համերգ էր կազմակերպվել Հայաստանի անկախության 18-րդ տարելիցի առիթով։
    Մեծ համերգ էր կազմակերպվել Հայաստանի անկախության 18-րդ տարելիցի կապակցությամբ:

    5. Ես իսկապես կիսում եմ Ձեր մտահոգությունը, սակայն, ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող։
    Ես իսկապես հասկանում եմ Ձեր մտահոգությունը, սակայն, ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող։

    Հ.Գ. Բայց կարծես մոտս չստացվեց
    Վերջին խմբագրող՝ Լեո: 27.04.2008, 22:02:

  8. #68
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Ասում են՝ խելոք մարդիկ սովորաբար ուրիշների սխալների վրա են սովորում, հիմարները՝ սեփական, բայց այս պնդումն, իհարկե, ոչ բոլորի համար է ընդունելի։
    ուրիշների սխալներից են սովորում
    3. Դասերն անց են կացվում ժամանակակից սարքավորումներով կահավորված լսարաններում։
    անցեն կացվումը սխալա, անցնում են պետքա որ լինի

    2–րդում ստորակետի հարցնա?
    մեկել առիթովի փոխարեն առթիվ? չնայած ինչքան հիշում եմ երկուսնել ճիշտա

    ուշացա
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  9. #69
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Ասում են՝ խելոք մարդիկ սովորաբար ուրիշների սխալների վրա են սովորում, հիմարները՝ սեփական, բայց այս պնդումն, իհարկե, ոչ բոլորի համար է ընդունելի։
    Մեջբերում Leo_de_Gran-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են՝ խելոք մարդիկ սովորաբար ուրիշների սխալներից են սովորում, հիմարները՝ սեփական, բայց այս պնդումն, իհարկե, ոչ բոլորի համար է ընդունելի։
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրիշների սխալներից են սովորում
    Ճիշտ է։ Իսկ «սխալների վրա» արտահայտությունը ռուսաբանություն է։

    2. Խանութում աշխատելու համար պահանջվում են 18-25 տարեկան բարետես արտաքինով աղջիկներ։
    Մեջբերում Leo_de_Gran-ի խոսքերից
    Խանութում աշխատելու նպատակով պահանջվում են 18-25 տարեկան բարետես արտաքինով աղջիկներ։
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից
    2–րդում ստորակետի հարցնա?
    Չէ, այս դեպքում երկուսիդ ուղղումներն էլ սխալ են։ Այս նախադասության մեջ սխալը «բարետես արտաքին» արտահայտությունն է, որում նույնաբանություն կա (տավտոլոգիա), քանի որ «արտաքին» բառն այստեղ հեշտությամբ կարող ենք փոխարինել «տեսք» բառով, և կստացվի «բարետես տեսք»... Մի խոսքով՝ տվյալ դեպքում «արտաքին» բառն ավելորդ է, քանի որ «բարետես» բառն արդեն ներառում է «արտաքին» իմաստը։ Եվ այսպես, ճիշտ ձևը հետևյալն է.
    Խանութում աշխատելու համար պահանջվում են 18-25 տարեկան բարետես աղջիկներ։

    3. Դասերն անց են կացվում ժամանակակից սարքավորումներով կահավորված լսարաններում։
    Մեջբերում Leo_de_Gran-ի խոսքերից
    Դասերն անց են կացվում ժամանակակից սարքավորումներով համալրված լսարաններում։
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից
    անցեն կացվումը սխալա, անցնում են պետքա որ լինի
    Leo, սխալն այստեղ «կահավորված» բառի գործածությունը չէ։
    REAL_ist, «անցնում են» ձևը նույնպես ճիշտ է, միայն թե մի փոքր իմաստային տարբերություն կմտցնի։ Տվյալ դեպքում ճիշտը «անցկացվում են» ձևն է.
    Դասերն անցկացվում են ժամանակակից սարքավորումներով կահավորված լսարաններում։

    4. Մեծ համերգ էր կազմակերպվել Հայաստանի անկախության 18-րդ տարելիցի առիթով։
    Մեջբերում Leo_de_Gran-ի խոսքերից
    Մեծ համերգ էր կազմակերպվել Հայաստանի անկախության 18-րդ տարելիցի կապակցությամբ:
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից
    առիթովի փոխարեն առթիվ? չնայած ինչքան հիշում եմ երկուսնել ճիշտա
    «Առիթով» բառը նույնքան ճիշտ է գործածված, որքան «կապակցությամբ» և «առթիվ» բառերը։ Սխալը դա չէր, այլ «տարելից» բառի կիրառությունը։ Բանն այն է, որ «տարելից» բառը գործածվում է տխուր իրադարձության մասին խոսելիս, իսկ անկախությունը, բնականաբար, այդ դեպքը չի, հետևաբար «տարելից» բառի փոխարեն այս դեպքում պետք է լիներ «տարեդարձ».
    Մեծ համերգ էր կազմակերպվել Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի առիթով։

    5.Ես իսկապես կիսում եմ Ձեր մտահոգությունը, սակայն, ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող։
    Ես իսկապես հասկանում եմ Ձեր մտահոգությունը, սակայն, ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող։
    Այո, կարելի է և այդպես։ Համենայնդեպս, սխալն այստեղ «կիսել» բառի գործածությունն է, որը էլի ռուսաբանություն է։ Հայերեն չեն կիսում ո՛չ կարծիքը, ո՛չ տեսակետը, ո՛չ զգացմունքը և ո՛չ էլ մտահոգությունը, թեև «կիսել» բառի սխալ գործածությունը նշածս դեպքերում չափազանց տարածված է... Դրա փոխարեն կարելի է ասել.
    5.Ես իսկապես միանում եմ Ձեր մտահոգությանը/հասկանում եմ Ձեր մտահոգությունը, սակայն, ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող։


    Հ.Գ. Բայց կարծես մոտս չստացվեց
    Ոչ թե չստացվեց, այլ չհաջողվեց (Բայց կարծես թե չհաջողվեց։) Ի դեպ, այս սխալի մասին նախորդ առաջադրանքում խոսվել է։
    Իզուր ես համարում, թե չհաջողվեց։ Դե, եթե ամեն ինչ ճիշտ անեիր, այս թեման գոնե քեզ համար էլ իմաստ չէր ունենա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #70
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Սովորել սխալից կամ սխալներից լավ չէ: Ճիշտ է՝ կա ումից սովորել, որտեղից սովորել (կամ՝ որտեղ սովորել). ասենք՝ երեխան ոմի՞ց / որտեղի՞ց / որտե՞ղ է սովորել այս-այս բաները: Բայց ինչի՞ց սովորել: Եթե նույնիսկ գրքից, խաղից, ճանապարհորդությունից ինչ-ինչ բաներ կարելի է սովորել, միևնույն է՝ «սխալից սովորելուն» նման չէ: Փորձեմ բացատրել, թե՝ ինչու՛:

    Կարծես թե սովորելն առհասարակ դրական մի բան է, մարդուն մի լավ բան է ավելացնում: Սովորելը նույնն է, թե յուրացնել այն ինչ կարդացիր, տեսար, կատարեցիր խաղի, ճանապարհորդության, ընթերցման ժամանակ: Իսկ սխալը չի սովորեցնում, այլ զգուշացնում է՝ չյուրացնել, չկրկնել, խուսափել և այլն:

    Ըստ իս՝ կարելի է սովորել ինչ-որ բանի վրա՝ իբրև գործիքի: Օրինակ՝ ես դաշնամուր նվագել եմ սովորում, բայց դաշնմուր չունեմ, հարևանի դաշնամուրի վրա եմ սովորում:

    Եթե սխալի վրա սովորելը աչք ու ականջ է ծակում, կարելի է մի քիչ խմբագրել՝ սովորել ուրիշի կամ սեփական սխալի հիման վրա:

  11. #71
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում krunk Hayastani-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորել սխալից կամ սխալներից լավ չէ: Ճիշտ է՝ կա ումից սովորել, որտեղից սովորել (կամ՝ որտեղ սովորել). ասենք՝ երեխան ոմի՞ց / որտեղի՞ց / որտե՞ղ է սովորել այս-այս բաները: Բայց ինչի՞ց սովորել: Եթե նույնիսկ գրքից, խաղից, ճանապարհորդությունից ինչ-ինչ բաներ կարելի է սովորել, միևնույն է՝ «սխալից սովորելուն» նման չէ: Փորձեմ բացատրել, թե՝ ինչու՛:

    Կարծես թե սովորելն առհասարակ դրական մի բան է, մարդուն մի լավ բան է ավելացնում: Սովորելը նույնն է, թե յուրացնել այն ինչ կարդացիր, տեսար, կատարեցիր խաղի, ճանապարհորդության, ընթերցման ժամանակ: Իսկ սխալը չի սովորեցնում, այլ զգուշացնում է՝ չյուրացնել, չկրկնել, խուսափել և այլն:
    Չէ, սխալվում եք։ Բացասական բանից էլ կարելի է սովորել, օրինակ՝ դաս քաղելու իմաստով։ Սովորել նշանակում է նաև հասկանալ, ճանաչել, ճիշտն ու սխալը տարբերել։ Պետք չէ այդքան նեղացնել «սովորել» բառի իմաստը։ Սովորելը միայն դրական բաներ վերցնելը չէ։ Իսկ «սխալներից սովորել» արտահայտությունը հաստատ ճիշտ է, ու ես դա ինձնից չեմ հորինել։

    Ըստ իս՝ կարելի է սովորել ինչ-որ բանի վրա՝ իբրև գործիքի: Օրինակ՝ ես դաշնամուր նվագել եմ սովորում, բայց դաշնմուր չունեմ, հարևանի դաշնամուրի վրա եմ սովորում:
    Կարծում եմ՝ այս դեպքում ավելի ճիշտ կլիներ ոչ թե ասել՝ հարևանի դաշնամուրի վրա եմ նվագել սովորում, այլ հարևանի դաշնամուրով եմ նվագել սովորում, քանի որ «ինչ–որ բանի վրա սովորելը», կարծում եմ, ամեն դեպքում հայերենի համար ընդունելի չէ...
    Եթե սխալի վրա սովորելը աչք ու ականջ է ծակում, կարելի է մի քիչ խմբագրել՝ սովորել ուրիշի կամ սեփական սխալի հիման վրա:
    Գուցե «հիման վրա» արտահայտությունն այստեղ նույնպես տեղին է, բայց համոզված չեմ... Համենայնդեպս, ես ինքս կխուսափեի այդպես արռահայտվելուց...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.04.2008, 00:13:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #72
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում krunk Hayastani-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորել սխալից կամ սխալներից լավ չէ: Ճիշտ է՝ կա ումից սովորել, որտեղից սովորել (կամ՝ որտեղ սովորել). ասենք՝ երեխան ոմի՞ց / որտեղի՞ց / որտե՞ղ է սովորել այս-այս բաները: Բայց ինչի՞ց սովորել: Եթե նույնիսկ գրքից, խաղից, ճանապարհորդությունից ինչ-ինչ բաներ կարելի է սովորել, միևնույն է՝ «սխալից սովորելուն» նման չէ: Փորձեմ բացատրել, թե՝ ինչու՛:

    Կարծես թե սովորելն առհասարակ դրական մի բան է, մարդուն մի լավ բան է ավելացնում: Սովորելը նույնն է, թե յուրացնել այն ինչ կարդացիր, տեսար, կատարեցիր խաղի, ճանապարհորդության, ընթերցման ժամանակ: Իսկ սխալը չի սովորեցնում, այլ զգուշացնում է՝ չյուրացնել, չկրկնել, խուսափել և այլն:

    Ըստ իս՝ կարելի է սովորել ինչ-որ բանի վրա՝ իբրև գործիքի: Օրինակ՝ ես դաշնամուր նվագել եմ սովորում, բայց դաշնմուր չունեմ, հարևանի դաշնամուրի վրա եմ սովորում:

    Եթե սխալի վրա սովորելը աչք ու ականջ է ծակում, կարելի է մի քիչ խմբագրել՝ սովորել ուրիշի կամ սեփական սխալի հիման վրա:
    "Սխալից սովորել" արտահայտությունը բնավ չի ենթադրում, թե այստեղ սովորեցնողը սխալն է: Այս արտահայտությունը ունի իր հստակ ենթատեքստը, այն է` սխալը պետք է ճանաչել` նրանից խուսափել կարողանալու համար: Այսինքն` "սխալից սովորել" արտահայտությունը կարելի է համարել կուռ բառակապակցություն, որն ունի հստակ իմաստ:

    Ես կարծում եմ, որ "սովորել սխալի հիման վրա" արտահայտությունն է, որ աչք ու ականջ է ծակում: Այստեղ անհասկանալի է, թե որն է սխալի հիմքը

    Մեջբերում krunk Hayastani-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս՝ կարելի է սովորել ինչ-որ բանի վրա՝ իբրև գործիքի: Օրինակ՝ ես դաշնամուր նվագել եմ սովորում, բայց դաշնմուր չունեմ, հարևանի դաշնամուրի վրա եմ սովորում:
    Ոչ մի դեպքում սա ընդունելի չէ: Պետք է լինի.

    Ես դաշնամուր նվագել եմ սովորում, բայց դաշնմուր չունեմ, հարևանի դաշնամուրից եմ օգտվում:
    կամ
    Ես դաշնամուր նվագել եմ սովորում, բայց դաշնմուր չունեմ, հարևանի դաշնամուրն եմ օգտագործում:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 29.04.2008, 00:08:

  13. #73
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ կա Իրական դառնալ = իրականանալ, նույն տրամաբանությամբ էլ՝ իրականանան:
    բայց մի քիչ շատ չի՞ կրկնվում "ան"

  14. #74
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ախր ոնց՞ կարա սենց բանը լրիվ նորմալ լինի: Կարծում եմ լեզվական "բագ" ա
    Որը հատկապե գրելիս է ուշադրություն գրավում չէ՞ Զգում ես, որ ան տառազույգը ինչ-որ շատ կրկնվեց ու մտածում, որ մի բան էն չի Բայց չէ, նորմալ է: Ուղղակի իրական բառից է էտ միտքը առաջ գալիս, նայի'ր՝
    խելոք+անալ=խելոքանալ, խելոքանան, իրական+անալ=իրականանալ, իրականանան
    Ես հենց էսպես,այսպես ասած, <սիրողական> բացատրեցի, սպասենք մասնագետներին

  15. #75
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ախր ոնց՞ կարա սենց բանը լրիվ նորմալ լինի: Կարծում եմ լեզվական "բագ" ա
    «Իրականանան»-ը նորմալ բառ է, որը բոլոր լեզվական կանոններին բավարարում է։ Լեզվական բագ կլիներ, եթե միայն «ան»-երի չկրկնվելու համար բառը փոխեին։

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44
  2. Նախորդ իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.08.2007, 01:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •