User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ուղղե՛ք սխալները

  1. #46
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մանե, բոլոր ուղղումներդ ճիշտ էին, բացի էս մեկից.
    5. Ես արդեն վաղուց չեմ զարմանում նրա ոչ մի արածով։
    Ես արդեն վաղուց չեմ զարմանում նրա ոչ մի արածից։

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը

    4. Որոշ ժամանակ անց մեզ հասկացնել տվեցին, որ հեռանալու ժամանակն է։
    Տվին կամ հասկացրին
    Էս մեկը չէի նկատել սկզբից։ Այս նախադասության ճիշտ ձևն է.
    Որոշ ժամանակ անց մեզ հասկացրին, որ հեռանալու ժամանակն է։
    կամ
    Որոշ ժամանակ անց մեզ հասկանալ տվեցին, որ հեռանալու ժամանակն է։

    Մի խոսքով՝ էս մեկը մասամբ էիր ճիշտ գրել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.03.2007, 19:38: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #47
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ ցուցաբերելու.

    Միայն սայլերին լծած նժույգների խրխնջյունն էր մերթընդմերթ խախտում լռությունը.

    Նրա հոգու անդորրը խախտվել էր վերջին ցնցող դեպքերից

    Երբ նկատեց երիտասարդի՝ դեպի (պետք չի) իրեն դիմող կերպարը,ակամայից ժպտաց

    Ատոմը հրահրեց (միգուցե )իր ընկերներին,որ միանան խռովությանը.
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  3. #48
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ ցուցաբերելու.
    Առաջինը ճիշտ է,երկրորդը՝չէ/ավելի ճիշտ ուրիշ ա իրական տարբերակը/

    Միայն սայլերին լծած նժույգների խրխնջյունն էր մերթընդմերթ խախտում լռությունը.
    Էլի կա
    Նրա հոգու անդորրը խախտվել էր վերջին ցնցող դեպքերից
    Ճիշտ է
    Երբ նկատեց երիտասարդի՝ դեպի (պետք չի) իրեն դիմող կերպարը,ակամայից ժպտաց

    Ատոմը հրահրեց (միգուցե )իր ընկերներին,որ միանան խռովությանը.
    Ճիշտ է

  4. #49
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ուլուանա,էլ հարց չե՞ս տալիս

  5. #50
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մանե, այս նախադասության՝ Selene-ի առաջարկած տարբերակը սխալ ես համարել, բայց այդպես էլ չես գրել ճիշտ տարբերակը։
    Երբ նկատեց երիտասարդի՝ դեպի իրեն դիմող կերպարը, ակամայից ժպտաց;
    Նախ ասեմ, որ ակամայից ձևը սխալ է, պիտի լինի ակամա։
    Բացի դրանից, «դեպի իրեն դիմող» արտահայտությունն էլ մի տեսակ այն չէ. գուցե պարզապես հնաոճ է, չգիտեմ, բայց ես հաստատ այդպես չէի արտահայտվի։

    Լավ, հիմա ես առաջարկեմ նոր նախադասություններ; Սխալներն ուղղե՛ք.

    Խոսելուց ու գործելուց առաջ միշտ հարկավոր է ամեն ինչ կշռադատել, որպեսզի հետագայում չզղջալ։

    Դատարանում Արամի տված ցուցումները, ցավոք, չօգնեցին մեղադրյալ ընկերոջը։

    Հենց մեր նման մարդիկ պետք է այդ չարիքի դեմն առնեն։

    Անին ջերմություն ուներ, որովհետև տուն վերադառնալուց կարգին մրսել էր։

    Վաչեի մեքենայություններից շատերն էին տուժվել, բայց միայն վերջին դեպքը ջրի երես հանեց ամեն ինչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #51
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Խոսելուց ու գործելուց առաջ միշտ հարկավոր է ամեն ինչ կշռադատել, որպեսզի հետագայում չզղջալ։
    Կարծում եմ, այս տարբերակում միշտ բառն ավելորդ է և չզղջալ բառի փախարեն պետք է լինի չզղջաս:
    Դատարանում Արամի տված ցուցումները, ցավոք, չօգնեցին մեղադրյալ ընկերոջը։
    Ցուցումները բառի փոխարեն պետք է լինի ցուցմունքները:
    Անին ջերմություն ուներ, որովհետև տուն վերադառնալուց կարգին մրսել էր։
    Կարգին բառն ավելորդ է:
    Վաչեի մեքենայություններից շատերն էին տուժվել, բայց միայն վերջին դեպքը ջրի երես հանեց ամեն ինչ։
    Այս տարբերակում միայն բառն է ավելորդ:
    Հենց մեր նման մարդիկ պետք է այդ չարիքի դեմն առնեն։
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 24.06.2007, 13:18:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  7. #52
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Խոսելուց ու գործելուց առաջ միշտ հարկավոր է ամեն ինչ կշռադատել, որպեսզի հետագայում չզղջաս։
    Դատարանում Արամի տված ցուցմունքը, ցավոք, չօգնեց մեղադրյալ ընկերոջը։
    Կարծում եմ՝ եզակի թվով ավելի ճիշտ կլինի:
    Հենց մեր նմանները պետք է այդ չարիքի դեմն առնեն։
    այնքան էլ վստահ չեմ:
    Անին ջերմություն ուներ, որովհետև տուն վերադառնալուց մրսել էր։
    Կարգինը ավելորդ է:
    Վաչեի մեքենայություններից շատերն էին տուժվել, բայց միայն վերջին դեպքը ջրի երես հանեց ամեն ինչ։
    Մեքենայություն բառը երևի պետք է փոխվի
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #53
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    1.Անին ջերմություն ուներ, որովհետև տուն վերադառնալուց կարգին մրսել էր։

    2.Վաչեի մեքենայություններից շատերն էին տուժվել, բայց միայն վերջին դեպքը ջրի երես հանեց ամեն ինչ։[/B]
    1. վերադառնալիս ոչ թե վերադարնալուց
    2. տուժել ոչ թե տուժվել

  9. #54
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Marianna-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսելուց ու գործելուց առաջ միշտ հարկավոր է ամեն ինչ կշռադատել, որպեսզի հետագայում չզղջալ։
    Կարծում եմ, այս տարբերակում միշտ բառն ավելորդ է և չզղջալ բառի փախարեն պետք է լինի չզղջաս:
    «Միշտ» բառն ավելորդ չէ, իսկ «չզղջալ» ձևի փոխարեն իսկապես պետք է լինի «չզղջաս» ձևը, որովհետև առաջինը ռուսաբանություն է։

    Անին ջերմություն ուներ, որովհետև տուն վերադառնալուց կարգին մրսել էր։
    Կարգին բառն ավելորդ է:
    Ոչ։ Պարզապես «վերադառնալուց» ձևի փոխարեն պետք է լինի «վերադառնալիս», որովհետև առաջինը պատճառ է ցույց տալիս, իսկ երկրորդը՝ ժամանակ։

    Դատարանում Արամի տված ցուցումները, ցավոք, չօգնեցին մեղադրյալ ընկերոջը։
    Ցուցումները բառի փոխարեն պետք է լինի ցուցմունքները:
    Այո, ճիշտ է։

    Վաչեի մեքենայություններից շատերն էին տուժվել, բայց միայն վերջին դեպքը ջրի երես հանեց ամեն ինչ։
    Այս տարբերակում միայն բառն է ավելորդ:
    Ոչ, ավելորդ չէ։ Սխալը «տուժվել» բառն է, որի փոխարեն պետք է լինի «տուժել»։

    Հենց մեր նման մարդիկ պետք է այդ չարիքի դեմն առնեն։
    Պետք է «մեր» դերանվան փոխարեն լինի «մեզ»։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.06.2007, 13:55:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #55
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ուզում եմ հիշեցնել, որ այս թեման միայն սխալներով կոնկրետ առաջադրանքների, դրանց շտկման ու համապատասխան պարզաբանման համար է, իսկ որևէ լեզվական երևույթի վերաբերյալ ձեր մեջ ծագած լեզվական հարցերը կամ ունեցած դիտողությունները, որոնք նշված առաջադրանքների հետ կապ չունեն, պետք է գրել «Զանազան լեզվական հարցեր» թեմայում։

    ...........................................................................................

    Երկարատև ընդմիջումից հետո վերսկսում ենք լեզվական առաջադրանքների շարքը։
    Հիշեցնեմ, որ այս թեմայում գրվում են զանազան լեզվական սխալներ պարունակող նախադասություններ, ցանկացողները փորձում են գտնել յուրաքանչյուր նախադասության մեջ առկա սխալը և ուղղել այն։ Երբ մի քանի հոգի արդեն ներկայացրած լինեն իրենց ուղղումները, ես կներկայացնեմ ճիշտ տարբերակները՝ համեմատելով դրանք առաջարկված տարբերակների հետ, անհրաժեշտության դեպքում՝ նաև պարզաբանելով։

    Եվ այսպես, ուղղե՛ք սխալները.

    Թեև կրակը վաղուց էր հանգչել, բայց նա, ձեռքերն ածուխների վրա պահած, դեռ փորձում էր կլանել դրանցից արձակվող ջերմության վերջին փշուրները...

    Թոմն ասաց, որ իրեն մոտ մեկ շաբաթ է պետք՝ քաղաքի հետ ծանոթանալու համար։

    Ժամանակին դա բավական տարածված երգ էր, բայց այժմ հազվագյուտ է հնչում եթերում։

    Քո անպատասխանատվության շնորհիվ մենք ձեռքներիցս բաց թողեցինք այդ շահավետ առաջարկը...

    Այո, խնդիրն ինչ–որ տեղ իրոք բարդ է, բայց ինձ այն անլուծելի չի թվում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.04.2008, 03:01:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #56
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Թոմն ասաց, որ իրեն մոտ մեկ շաբաթ է պետք՝ քաղաքի հետ ծանոթանալու համար։
    Թոմն ասաց, որ իրեն մոտ մեկ շաբաթ է պետք՝ քաղաքին ծանոթանալու համար։

    Ժամանակին դա բավական տարածված երգ էր, բայց այժմ հազվագյուտ է հնչում եթերում։
    Ժամանակին դա բավական տարածված երգ էր, բայց այժմ հազվադեպ է հնչում եթերում

    Քո անպատասխանատվության շնորհիվ մենք ձեռքներիցս բաց թողեցինք այդ շահավետ առաջարկը...
    Քո անպատասխանատվության պատճառով մենք ձեռքներիցս բաց թողեցինք այդ շահավետ առաջարկը...

    Այսքանը
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  12. #57
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Թեև կրակը վաղուց էր հանգչել, բայց նա, ձեռքերն ածուխների վրա պահած, դեռ փորձում էր կլանել դրանցից արձակվող ջերմության վերջին փշուրները...
    "բայցը" ավելորդ է
    Թոմն ասաց, որ իրեն մոտ մեկ շաբաթ է պետք՝ քաղաքի հետ ծանոթանալու համար։
    Ժամանակին դա բավական տարածված երգ էր, բայց այժմ հազվագյուտ է հնչում եթերում։
    "բավականի" փոխարեն "բավականին" , "հազվագյուտի" փոխարեն "հազվադեպ"
    բութն ավելորդ է , "քաղաքի հետ"-ի փոխարեն "քաղաքի"
    Քո անպատասխանատվության շնորհիվ մենք ձեռքներիցս բաց թողեցինք այդ շահավետ առաջարկը...
    "շնորհիվի" փոխարեն "պատճառով"
    Այո, խնդիրն ինչ–որ տեղ իրոք բարդ է, բայց ինձ այն անլուծելի չի թվում։
    "իրոքի" փոխարեն "իսկապես"

  13. #58
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    էս մեկն էլ ուզում եմ ես ասել։
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, խնդիրն ինչ–որ տեղ իրոք բարդ է, բայց ինձ այն անլուծելի չի թվում։
    «ինչ–որ տեղ» արտահայտությունը տվյալ դեպքում սխալ է։ Տեղը կապ չունի խնդրի բարդության հետ։ Կարելի է գրել. «ինչ–որ առումով» կամ «ինչ–որ չափով»։
    Այսինքն՝
    Այո, խնդիրն ինչ–որ չափով իրոք բարդ է, բայց ինձ այն անլուծելի չի թվում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #59
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Թեև կրակը վաղուց էր հանգչել, բայց նա, ձեռքերն ածուխների վրա պահած, դեռ փորձում էր կլանել դրանցից արձակվող ջերմության վերջին փշուրները...
    Այս մեկի մեջ եղած սխալը ոչ ոք ճիշտ չուղղեց։
    ChildOfTheSky, «բայց» բառն այստեղ ավելորդ չէ. ճիշտ է, այն կարող էր և չլինել, բայց երկու տարբերակներն էլ ճիշտ են։ Սխալն այստեղ «հանգչել» բառն է, պետք է լիներ «հանգել», քանի որ «հանգչել» բայը վաղակատար ժամանակով խոնարհելու դեպքում դառնում է «հանգել».

    Թեև կրակը վաղուց էր հանգել, բայց նա, ձեռքերն ածուխների վրա պահած, դեռ փորձում էր կլանել դրանցից արձակվող ջերմության վերջին փշուրները...

    Թոմն ասաց, որ իրեն մոտ մեկ շաբաթ է պետք՝ քաղաքի հետ ծանոթանալու համար։
    Երկուսդ էլ ճիշտ եք գտել սխալները. բութն ավելորդ է, իսկ «քաղաքի հետ» ձևի փոխարեն պետք է լինի «քաղաքին» ձևը, քանի որ «հետ» կապն այս իմաստով գործածվում է շնչավորների հետ, օրինակ՝ ծանոթանալ ինչ–որ մեկի հետ, բայց՝ ծանոթանալ քաղաքին.

    Թոմն ասաց, որ իրեն մոտ մեկ շաբաթ է պետք քաղաքին ծանոթանալու համար։

    Ժամանակին դա բավական տարածված երգ էր, բայց այժմ հազվագյուտ է հնչում եթերում։
    Belle–ը ճիշտ էր ուղղել. «հազվագյուտ»–ը ածական է, հետևաբար չի կարող լրացնել բային (ածականը լրացնում է գոյականին), քանի որ բային լրացնում է մակբայը՝ տվյալ դեպքում՝ «հազվադեպ»–ը.

    Ժամանակին դա բավական տարածված երգ էր, բայց այժմ հազվադեպ է հնչում եթերում։

    Քո անպատասխանատվության շնորհիվ մենք ձեռքներիցս բաց թողեցինք այդ շահավետ առաջարկը...
    Այստեղ նույնպես Belle-ի ուղղումը ճիշտ էր, քանի որ «շնորհիվ» բառը գործածվում է դրական արդյունքի մասին խոսելիս, իսկ բացասականի դեպքում «պատճառով» ձևն է գործածվում.

    Քո անպատասխանատվության պատճառով մենք ձեռքներիցս բաց թողեցինք այդ շահավետ առաջարկը...

    Այո, խնդիրն ինչ–որ տեղ իրոք բարդ է, բայց ինձ այն անլուծելի չի թվում։
    Արշակի ուղղումը ճիշտ է, բացատրությունը՝ նույնպես.
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    ինչ–որ տեղ» արտահայտությունը տվյալ դեպքում սխալ է։ Տեղը կապ չունի խնդրի բարդության հետ։ Կարելի է գրել. «ինչ–որ առումով» կամ «ինչ–որ չափով».
    Այո, խնդիրն ինչ–որ առումով իրոք բարդ է, բայց ինձ այն անլուծելի չի թվում։

    Ավելացնեմ միայն, որ «ինչ–որ տեղ» արտահայտությունը տվյալ դեպքում ռուսաբանություն է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.04.2008, 19:24:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #60
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Նոր առաջադրանք.

    Ինչպե՞ս ես կարողանում պարապել այս անտանելի աղմուկի տակ։

    Աղջիկն ամոթից պապանձվել էր և միայն մերթընդմերթ, որպես համաձայնության նշան, գլխով տմբտմբացնում էր։

    Մարդիկ հաճախ մեծ գումարներ են ծախսում կենդանիներ առնելու վրա, մինչդեռ մեր փողոցները վխտում են անօթևան կենդանիներով...


    Նրա մոտ ոչ մի կերպ չէր ստացվում հիշել այն օրվա մանրամասները, երբ իրենք վերջին անգամ հանդիպել էին։

    Հարկ է նշել, որ հանդիպումը տեղի ունեցավ որակապես նոր մակարդակի վրա։

    Ի դեպ, կետադրական նշանների վրա մի կենտրոնացեք։ Սխալներն այլ բնույթի են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44
  2. Նախորդ իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.08.2007, 01:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •