User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ուղղե՛ք սխալները

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Բայց դուք դեմք եք. ձեզ որ մնա, երևի նախադասության բոլոր բառերը հերթով ավելորդ կհանեք։ Կարծես ամեն մեկդ իր պարտքն էր համարում իր կողմից մեկական բառ պիտակել որպես ավելորդ ու հանել նախադասությունից։ Բայց ոչ , էդ նախադասության մեջ ոչ մի ավելորդ բառ չկար, ընդհակառակը՝ մի բառ պակաս էր։ Gohar-ի ուղղումը ճիշտ էր.

    3. Ես հիմա քեզ համար մի առակ կկարդամ, որից հետո դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։

    Իսկ առանց «համար»-ի ձևը ռուսաբանություն է։ Քաղաքացի, փաստորեն, բացի 2-րդից ու 3-րդից, մնացած ուղղումներդ ճիշտ էին։

    Իսկ երկրորդ նախադասության ավելի ճիշտ ձևը հետևյալն է.

    2. Վարդանը մի կերպ ավարտեց համալսարանը` հոր փողերի շնորհիվ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ժողովուրդ, եթե նախորդ նախադասությունների ուղղումների հետ կապված անհասկանալի բաներ են մնացել, անպայման ասեք, կբացատրեմ։

    1. Դիմիր տնօրենին, և միայն նրանից թույլատվություն ստանալուց հետո կարող ես գնալ։

    2. Ես չեմ պատրաստվում նրա առաջ ստորանալ հանուն ինչ-որ պաշտոնի։

    3. «Ինչպիսի՜ հետաքրքիր զուգադիպություն»,- ոգևորված բացականչեց Նունեն,- «Ես էլ եմ այնտեղ գնում»։

    4. Ինձ բոլորովին հետաքրքիր չէ, թե նա ինչ կարծիք ունի այս ամենի մասին։

    5. Նա այդ հոդվածով շատ լավ էր արտահայտել իր հիացական վերաբերմունքը հանրահայտ երգչին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #33
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Դիմիր տնօրենին, և միայն նրանից թույլատվություն ստանալուց հետո կարող ես գնալ։
    1. Դիմիր տնօրենին, և միայն նրանից թույլտվություն (կամ թույլատրություն) ստանալուց հետո կարող ես գնալ։

  4. #34
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Դիմիր տնօրենին, և միայն նրա թույլտվությունը ստանալուց հետո կարող ես գնալ։

    4. Ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե նա ինչ կարծիք ունի այս ամենի մասին։

    5. Նա այդ հոդվածով շատ լավ էր արտահայտել իր հիացական վերաբերմունքը հանրահայտ երգչի հանդեպ։
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #35
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    3. «Ինչպիսի՜ հետաքրքիր զուգադիպություն»,- ոգևորված բացականչեց Նունեն,- «Ես էլ եմ այնտեղ գնում»։
    «Ինչպիսի՜ հետաքրքիր զուգադիպություն,- ոգևորված բացականչեց Նունեն,- Ես էլ եմ այնտեղ գնում»։

  6. #36
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    5. Նա այդ հոդվածով շատ լավ էր արտահայտել իր հիացակամ վերաբերմունքը հանրահայտ երգչին։
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  7. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ճիշտ պատասխանները մեջբերում եմ.
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Դիմիր տնօրենին, և միայն նրանից թույլտվություն (կամ թույլատրություն) ստանալուց հետո կարող ես գնալ։
    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե նա ինչ կարծիք ունի այս ամենի մասին։

    5. Նա այդ հոդվածով շատ լավ էր արտահայտել իր հիացական վերաբերմունքը հանրահայտ երգչի հանդեպ։
    Այստեղ «հանդեպ» բառի փոխարեն կարելի էր օգտագործել նաև «նկատմամբ» բառը (անձամբ ես նախընտրում եմ վերջինը, բայց առաջինն էլ սխալ չէ

    Artgeo, կետադրական մասի ուղղումդ ճիշտ էր.
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ինչպիսի՜ հետաքրքիր զուգադիպություն,- ոգևորված բացականչեց Նունեն,- Ես էլ եմ այնտեղ գնում»։
    Բայց գլխավոր սխալը չես ուղղել։ Ահա ճիշտ տարբերակը.

    «Ի՜նչ հետաքրքիր զուգադիպություն,- ոգևորված բացականչեց Նունեն,- Ես էլ եմ այնտեղ գնում»։

    Այստեղ մի նուրբ պահ կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել. եթե «հետաքրքիր» բառը չլիներ, «ինչպիսի» բառի գործածումը ճիշտ կլիներ (ինչպիսի՜ զուգադիպություն), քանի որ տվյալ դեպքում «ի՜նչ» բառը լրացնում է ոչ թե «զուգադիպություն» բառին, այլ «հետաքրքիր» բառին. չէ՞ որ եթե «զուգադիպություն» բառը չլիներ, մենք կասեինք. «ի՜նչ հետաքրքիր է», ոչ թե «ինչպիսի՜ հետաքրքիր է»...

    Հուսով եմ՝ բացատրություններս հասկանալի են։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.03.2007, 13:36:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #38
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Հուսով եմ՝ բացատրություններս հասկանալի են։
    Միանգամայն հասկանալի էին Ուլուանա ջան
    Բայց երկրորդ նախադասության սխալը, որ ոչ ոք էլ չէր գտել, չե՞ս ասի : Ես կասկածում եմ,որ այն կետադրական բնույթի է, մասնավորապես
    2. Ես չեմ պատրաստվում նրա առաջ ստորանալ՝ հանուն ինչ-որ պաշտոնի։՝
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  9. #39
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Դիմիր տնօրենին, և միայն իրենից թույլտվություն (կամ թույլատրություն) ստանալուց հետո կարող ես գնալ։
    Մի սխալ էլ նկատեցի: «Նրանից» ասելով հայերենում նշանակում է ինչ-որ 3-րդ մի անձնավորություն:

  10. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանգամայն հասկանալի էին Ուլուանա ջան
    Բայց երկրորդ նախադասության սխալը, որ ոչ ոք էլ չէր գտել, չե՞ս ասի : Ես կասկածում եմ,որ այն կետադրական բնույթի է, մասնավորապես
    2. Ես չեմ պատրաստվում նրա առաջ ստորանալ՝ հանուն ինչ-որ պաշտոնի։
    Վայ, կներեք, չէի նկատել, որ այդ մեկի մասին չեմ գրել...
    Ահա սխալ տարբերակը.
    2. Ես չեմ պատրաստվում նրա առաջ ստորանալ հանուն ինչ-որ պաշտոնի։
    Իսկ հիմա՝ ճիշտը.
    Ես մտադիր չեմ նրա առաջ ստորանալ հանուն ինչ-որ պաշտոնի։
    Բանն այն է, որ «պատրաստվել» բառը չունի պարզապես մտադրություն ունենալու իմաստը, թեև այս բառի այդպիսի գործածությունը շատ տարածված է. տվյալ դեպքում դժվար է պատկերացնել, որ խոսողը կարող է հատուկ պատրաստություն է տեսնել ստորանալու համար...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #41
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի սխալ էլ նկատեցի: «Նրանից» ասելով հայերենում նշանակում է ինչ-որ 3-րդ մի անձնավորություն:
    Իմ կարծիքով, նրանիցն այստեղ ավելի տեղին է: Թեպետ չեմ կարող բացատրել, թե ինչու եմ այդպես մտածում: Պարզապես այդ տարբերակն ավելի տրամաբանական եմ համարում, քան իրենիցը:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, նրանիցն այստեղ ավելի տեղին է: Թեպետ չեմ կարող բացատրել, թե ինչու եմ այդպես մտածում: Պարզապես այդ տարբերակն ավելի տրամաբանական եմ համարում, քան իրենիցը:
    Այո, «նրանից»-ն է ճիշտ ձևը։ Տվյալ դեպքում խոսքը տնօրենի մասին էր, հետևաբար թույլտվություն պետք է ստանալ նրանից, ոչ թե իրենից, քանի որ տնօրենի մասին խոսելիս ասում ենք՝ նա, ոչ թե ինքը։ Իսկ իրենից թույլտվություն կարող է ստանալ միայն մարդն ինքը, բայց այդ միտքն էլ ճիշտ կարող է լինել միայն լեզվական առումով, քանի որ մարդը սովորաբար ինքն իրենից թույլտվություն չի ստանում։ Բա, այդպիսի բաներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #43
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Քաղաքացին վերջերս ինձ ասաց, որ «նրանից» և «իրենից» դերանունների վերաբերյալ տվածս բացատրությունն այնքան էլ համոզիչ չէր, ուստի փորձել եմ նորից՝ ավելի հանգամանորեն բացատրել «Զանազան լեզվական հարցեր» թեմայում։

    Իսկ այստեղ շարունակեմ նոր նախադասություններ առաջադրել.

    1. Մեծ բանաստեղծին հուղարկավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում։
    2. Թեև պայթյունն ուժեղ էր, սակայն, ինչպես հաղորդեցին լրատվական ծրագրերը, տուժվածներ չկան։
    3. Այս խանութում գները կարծես թե էժանացել են։
    4. Որոշ ժամանակ անց մեզ հասկացնել տվեցին, որ հեռանալու ժամանակն է։
    5. Ես արդեն վաղուց չեմ զարմանում նրա ոչ մի արածով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #44
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Շնորհակալություն: Ամեն ինչ պարզ դարձավ: Մանրամասները` այստեղ

  15. #45
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝առանց դույժն-ինչ դժգոհության նշույլ արտաբերելու.

    Միայն սայլերին լծած նժույգների խրխնջյունն էր մերթնդմերթ ընդհատում լռությունը.

    Նրա հոգու անդորրը խախտվել էր վերջին ցնցող դեպքերով

    Երբ նկատեց երիտասարդի՝ դեպի իրեն դիմող կերպարը,ակամայից ժպտաց

    Ատոմը հրեց իր ընկերներին,որ միանան խռովությանը.

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Մեծ բանաստեղծին հուղարկավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում։

    Թաղեցին
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Թեև պայթյունն ուժեղ էր, սակայն, ինչպես հաղորդեցին լրատվական ծրագրերը, տուժվածներ չկան։
    Տուժածներ
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Այս խանութում գները կարծես թե էժանացել են։
    Իջել են
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Որոշ ժամանակ անց մեզ հասկացնել տվեցին, որ հեռանալու ժամանակն է։
    Տվին կամ հասկացրին
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Ես արդեն վաղուց չեմ զարմանում նրա ոչ մի արածով։
    Արարքով
    Հ.գ Ուլուանա,կներես ինտերնետում չէի,գրածդ չէի տեսել,ես էլ տեղադրեցի
    Վերջին խմբագրող՝ Մանե: 12.03.2007, 19:23: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44
  2. Նախորդ իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.08.2007, 01:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •