User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ուղղե՛ք սխալները

  1. #16
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Փոխհրաձգության հետևանքով սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։

    Տվյալ դեպքում ավելի տրամաբանական ու հարմար է «հետևանքով» բառի գործածությունը, քանի որ «արդյուքում» արտահայտությունը հիմնականում գործածվում է ստեղծելու, արարման, այսինքն՝ դրական իմաստ արտահայտելու համար, իսկ բացասական իմաստ արտահայտելու համար առավել հարմար է «հետևանքով» ձևը։
    Սկզբում այդպես էլ մտածեցի, որ «արդյունք»-ն ա սխալը, բայց հետո մտածեցի, որ կարող ա փոխհրաձգությունից ակնկալվում էր այսքան կամ այնքան զոհ, ու խոսքը հենց էդ ակնկալության մասին ա, ու էդ դեպքում հրաձգությունից կարելի ա «արդյունք» էլ սպասել…

  2. #17
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Այսպես էլ է ճիշտ, ուղղակի իմ նպատակը տվյալ դեպքում «ի-հ» հնչյունափոխությունն ու դրա պատճառը ցույց տալն էր, քանի որ սխալ կիրառությունը շատ տարածված է։
    Էդ կանոնը չգիտեի, մերսիներ

  3. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ուղղե՛ք.

    1. Կինը դրեց ակնոցները և սկսեց ուշադրությամբ զննել պատի թերթը։

    2. Խոստովանեմ, որ այս անգամ համամիտ եմ քո բոլոր ասածների հետ։

    3. Երկար մտորելուց հետո Անուշը որոշեց չընդունել Կարենի հրավերքը։

    4. Գերմանական գիտնականները վաղուց են մտահոգված իրենց երկրի դեմոգրաֆիական վիճակով։

    5. Դժվար է կանխատեսել նախագծերի ապագա ընթացքը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #19
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր առաջադրանք.
    2. Չեմ ուզում կրկնվել, բայց պետի ասեմ, որ դա բոլորովին այլ թեմա է։
    [/B]
    Ես սա էլ կուղղեի: Իսկական եղանակիչը պիտի-ն է, "պետք է"-ն, իբրև եղանակավորող բառ, պետք է օգտագործել անորոշ դերբայի հետ: Չնայած այս սխալն այնքան է տարածվել, որ սկսել է ընդունելի համարվել: Իմ կարծիքով, դեռ վաղ է սա աչքաթող անել: "Պետք է"-ն եղանակչի դերում միանգամայն ընդունելի կդառնա այն ժամանակ, երբ պիտին-ն սկսի դուրս գալ կամ որպես հնաբանություն ընկալվել, բայց քանի դեռ պիտի-ն դուրս չի եկել, ցանկալի է չշփոթել:

  5. #20
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    1. Կինը դրեց ակնոցները և սկսեց ուշադրությամբ զննել պատի թերթը։
    ակնոցը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Խոստովանեմ, որ այս անգամ համամիտ եմ քո բոլոր ասածների հետ։
    պետք է խոստովանեմ
    բոլոր ասածներին

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Երկար մտորելուց հետո Անուշը որոշեց չընդունել Կարենի հրավերքը։
    հրավերը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Գերմանական գիտնականները վաղուց են մտահոգված իրենց երկրի դեմոգրաֆիական վիճակով։
    գերմանացի
    վիճակի համար

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Դժվար է կանխատեսել նախագծերի ապագա ընթացքը։
    հետագա

  6. #21
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Գերմանական գիտնականները վաղուց են մտահոգված իրենց երկրի դեմոգրաֆիական վիճակով։
    այս մի նախադասության մեջ ակնառու սխալ կա և չուղղել այն չէի կարող, այն է
    ոչ թե գերմանական այլ գերմանացի
    մնացած ուղղումները թողնում եմ ձեզ
    իսկ կյանքը շարունակվում է...

  7. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մանե, բոլոր ուղղումներդ ճիշտ էին, բացի այս երկուսից.

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    պետք է խոստովանեմ
    վիճակի համար
    Այսինքն՝ դրանք սխալներ չէին։

    Վերջին դեպքի մասին ես չէի մտածել... Կճշտեմ, կասեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.03.2007, 15:59:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Չեմ կարող հավատալ ասածիդ, քանի որ քո փաստարկներն ինձ համար համոզեցուցիչ չեն։

    2. Վարդանը մի կերպ ավարտեց համալսարանը ի շնորհիվ հոր փողերի։

    3. Ես հիմա քեզ մի առակ կկարդամ, որից հետո դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։

    4. Բանը նրանումն է, որ ես նրան չէի էլ խնդրել ինձ այդպիսի ծառայություն մատուցել։

    5. Նա կրկին անգամ հանգեց այն մտքին, որ Արամին վստահելը հիմարություն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #24
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Չեմ կարող հավատալ ասածիդ, քանի որ քո փաստարկներն ինձ համար համոզիչ չեն։

    2. Վարդանը մի կերպ ավարտեց համալսարանը շնորհիվ հոր փողերի։

    3. Ես հիմա քեզ մի առակ կկարդամ, որից հետո դու կհասկանաս, թե ի՞նչ ի նկատի ունեի։
    չգտա

    4. Բանն այն է, որ ես նրան չէի էլ խնդրել ինձ այդպիսի ծառայություն մատուցել։

    5. Նա կրկին հանգեց այն մտքին, որ Արամին վստահելը հիմարություն էր։

  10. #25
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Չեմ կարող հավատալ ասածիդ, քանի որ քո փաստարկներն ինձ համար համոզիչ չեն։

    2. Վարդանը մի կերպ ավարտեց համալսարանը` շնորհիվ հոր փողերի։

    3. Ես հիմա քեզ համար մի առակ կկարդամ, որից հետո (դու -ն էլ պետք չի)կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։

    կամ

    3. Ես հիմա (քեզ-ը պետք չի)մի առակ կկարդամ, որից հետո դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։

    4. Բանը այն է , որ ես նրան չէի էլ խնդրել ինձ այդպիսի ծառայություն մատուցել։

    5. Նա կրկին (անգամ-ը պետք չի) հանգեց այն մտքին, որ Արամին վստահելը հիմարություն էր։
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. #26
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    3. Ես հիմա քեզ մի առակ կկարդամ, որից հետո դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։
    Ինձ թվում է դու–ն ավելորդ է։
    3. Ես հիմա քեզ մի առակ կկարդամ, որից հետո կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։

  12. #27
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Իսկ ես կարծում եմ «որից հետո»-ն էլ ա ավելորդ:
    Այսինքն
    և դու կհասկանաս
    կամ
    ինչից հետո կհասկանաս

  13. #28
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Նախորդ գրածս անտեսեք։

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    3. Ես հիմա քեզ մի առակ կկարդամ, որից հետո դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։
    Ինձ թվում է ոչ թե «որից հետո» պետք է լինի, այլ՝ «որը կարդալուց/լսելուց հետո»։ Թե չէ կարող է հասկացվել՝ առակից հետո հասկանալ, որը անիմաստ արտահայտություն է։
    3. Ես հիմա քեզ մի առակ կկարդամ, որը կարդալուց/լսելուց հետո դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։

    Մի կասկած էլ ունեմ։ Ինձ թվում է «հիմա»–ն և «կկարդամը»–ը իրար հետ համատեղելի չեն, մեկը ներկան է բնորոշում, մյուսը՝ ապագան Տրամաբանական է թվում, չէ՞։ Բայց երևի այդպես չէ։
    3. Ես քեզ մի առակ կկարդամ, որից հետո կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։

  14. #29
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    3. Ես հիմա քեզ մի առակ կկարդամ, որից հետո դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։
    Իմ կարծիքով այսպես պետք է լինի՝
    Ես հիմա քեզ համար մի առակ կկարդամ, որից…
    Բայց վստահ չեմ, նախկին գրառումները չեմ կարդացել, կարելի՞ է բառ ավելացնել:
    Մեջբերում Քաղաքացի-ի խոսքերից
    3. Ես հիմա քեզ մի առակ կկարդամ, որից հետո դու կհասկանաս, թե ի՞նչ ի նկատի ունեի։
    Բայց Քաղաքացի, Ուլուանայի գրած նախադասության մեջ «Ի նկատի ունենալ» չի գրված, էդ ինչի՞ քո գրառման մեջ «ի» տառը ավելացավ:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 06.03.2007, 02:47:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  15. #30
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Gohar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Քաղաքացի, Ուլուանայի գրած նախադասության մեջ «Ի նկատի ունենալ» չի գրված, էդ ինչի՞ քո գրառման մեջ «ի» տառը ավելացավ:
    Կներես: Նոր նկատեցի: Վրիպակ է

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44
  2. Նախորդ իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.08.2007, 01:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •