Սկզբում այդպես էլ մտածեցի, որ «արդյունք»-ն ա սխալը, բայց հետո մտածեցի, որ կարող ա փոխհրաձգությունից ակնկալվում էր այսքան կամ այնքան զոհ, ու խոսքը հենց էդ ակնկալության մասին ա, ու էդ դեպքում հրաձգությունից կարելի ա «արդյունք» էլ սպասել…Փոխհրաձգության հետևանքով սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։
Տվյալ դեպքում ավելի տրամաբանական ու հարմար է «հետևանքով» բառի գործածությունը, քանի որ «արդյուքում» արտահայտությունը հիմնականում գործածվում է ստեղծելու, արարման, այսինքն՝ դրական իմաստ արտահայտելու համար, իսկ բացասական իմաստ արտահայտելու համար առավել հարմար է «հետևանքով» ձևը։
Էջանիշներ