User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ուլրիք Քոլեթ (Ulric Collette).«Գենետիկ դիմանկարներ»

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուլրիք Քոլեթ (Ulric Collette).«Գենետիկ դիմանկարներ»

    Ծագումով կանադացի լուսանկարիչ, դիզայներ Ուլրիք Քոլեթը մի հետաքրքիր գաղափար է հղացել։ Մի անգամ ֆոտոշոփով իր տղային «ծերացնել» փորձելիս ի վերջո ստեղծել է իր առաջին «գենետիկ» դիմանկարը։ Այն պատրաստել է իր և իր յոթամյա որդու լուսանկարները միակցելու միջոցով։




    Իր «Գենետիկ դիմանկարներ» շարքում Ուլրիք Քոլեթը լուսաբանում է ընտանիքի անդամների դեմքերի միջև եղած նմանությունները՝ ակնհայտ կամ աննկատ, նրանց դեմքերը կիսելով ու ֆոտոշոփի օգնությամբ միախառնելով։

    Նախագիծը թե՛ որպես գաղափար, թե՛ իրականացման տեսակետից պարզ լինելով՝ իսկապես ապշեցուցիչ արդյունքներ է տալիս։ Հաճախ մերձավոր ազգականների, օրինակ՝ երկվորյակների կամ մոր և դստեր դեմքերը համատեղվում են՝ ստեղծելով այնպիսի դիմանկար, որին նայելով անմիջապես չես նկատում, որ երկու տարբեր դեմքերից է կազմված։ Երբեմն էլ այնպիսի տպավորություն է լինում, կարծես մի կեսը մյուսի ծերացած կամ երիտասարդացած տարբերակ լինի։ Որոշ դեպքերում նույնիսկ զարմացնում է ոչ մերձավոր կամ տարբեր սեռերի ազգականների միջև եղած նմանությունը, թեև դրանցից որոշները որպես ամբողջական դիմանկար մի տեսակ վախենալու տեսք ունեն։

    Եղբայրներ (Քրիստոֆեր, 30 և Ուլրիք, 29)



    Եղբայրներ (Մեթյու, 25 և Ուլրիք, 29)



    Ոչ հարազատ քույր ու եղբայր (Ժուստին, 29 և Ուլրիք, 29)



    Հայր ու որդի (Դենիս, 53 և Ուիլիամ, 28)



    Հայր ու որդի (Լավալ, 6 և Վինսենթ, 29)
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.07.2012, 07:26:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.07.2012), Norton (04.07.2012), Sagittarius (05.07.2012), Smokie (04.07.2012), Valentina (16.01.2013), Ռուֆուս (04.07.2012), Տրիբուն (04.07.2012), Ֆոտոն (04.07.2012)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քույր ու եղբայր (Կարին, 20 և Դանի, 25)



    Դուստր և մայր (Վերոնիկա, 29 և Ֆրանսին, 56)



    Մայր ու դուստր (Ֆրանսին, 56 և Կատրին, 23)



    Քույրեր (Կատրին, 23 և Վերոնիկա, 29)



    Դուստր և մայր (Մարի–Պիեր, 18 և Նեսիրա, 61)



    Մայր և դուստր (Ժյուլի, 61 և Իսաբել, 32)



    Քույրեր (Գաբրիել, 28 և Լեա, 25)



    Ի դեպ, տվյալ էքսպերիմենտը ցանկացած մարդ էլ կարող է իրականացնել՝ օգտագործելով իր և իր ազգականների դիմանկարները։ Ես դեռ չեմ փորձել, բայց ուզում եմ ։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.07.2012), Chuk (05.07.2012), Norton (04.07.2012), Smokie (04.07.2012), Valentina (05.07.2012), Արէա (04.07.2012), Ռուֆուս (04.07.2012), Տրիբուն (04.07.2012), Ֆոտոն (04.07.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆոտոշոփն ընտիր ա արված. նայելուց դիսկոմֆորտ ունեցա... Նույնիսկ վախենալու էր...
    Բայց հավես ա տեսնել՝ որոշ նկարներում ինչ նման են հարազատները:
    Ուղղակի մի տեսակ հաճելի չի նայվում:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (04.07.2012)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր երեխա+մեծահասակ ու նույն տարիքի տարբեր մարդկանց համակցությունը շատ լավն էր:

    Բայց մեծահասակ+ծեր համակցությունները դուրս չեկան, դեպրեսվեցի:
    I may be paranoid but no android!

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆոտոշոփն ընտիր ա արված. նայելուց դիսկոմֆորտ ունեցա... Նույնիսկ վախենալու էր...
    Բայց հավես ա տեսնել՝ որոշ նկարներում ինչ նման են հարազատները:
    Ուղղակի մի տեսակ հաճելի չի նայվում:
    Դե հա, հաճելին հաճելի չի, իհարկե, նպատակը հաճելի նկարներ ստանալը չի էլ եղել, կարծում եմ, ուղղակի հետաքրքիր ա զուտ որպես ուսումնասիրություն։
    Ընտանիքի անդամները հաճախ իրենք իրենց չեն նմանեցնում իրար, մինչդեռ ուրիշների աչքերի համար նմանությունն ավելի ակնհայտ ա լինում։ Էս լուսանկարները կարծես ապացուցում են էդ նմանությունը։ Էս առումով հատկապես վերջին՝ քույրերի լուսանկարն ա շատ խոսուն։ Փորձեք փակել մի կողմը ու էդպես նայել՝ դրա հիման վրա պատկերացնելով մյուս կեսը, հետո՝ մյուս կեսի հետ նույնն արեք։ Կհամոզվեք, որ առանձին–առանձին ահագին տարբեր դեմքեր են, մինչդեռ իրար միակցված վիճակում առանձնապես չեն տարբերվում ու նույնիսկ առաջին հայացքից կարող են հեշտությամբ ընկալվել որպես մի մարդ ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.01.2013, 02:48:

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավեսի եմ ընկել։ Էս էլ ես ու քույրս՝ Շուշանը.


  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.07.2012), Valentina (05.07.2012), Արէա (04.07.2012), Ռուֆուս (04.07.2012), Ֆոտոն (05.07.2012)

  11. #7
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, ֆոտոշոփդ լավ ա ստացվել Ես ձեզ ավելի նման էի պատկերացնում, քան էս նկարն է ցույց տալիս, երևի պատճառը Շուշանի նիհարությունն է քո համեմատ և հոնքերի ոչ բնական ( ի ծնե) ձևը, որով ավելի նման կստացվեիք:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համարյա բոլորի մոտ ամենանմանը քիթն ա:

  13. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, իսկ կարո՞ղ ես քո ու Արշակի, Արշակի ու Շուշանի դիմանկարներն էլ սարքես: Ինձ թվում ա Արշակի երկուսիդ ավելի նման ա, քան դու ու Շուշանի իրար:
    I may be paranoid but no android!

  14. #10
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր ա, տեսնես որ սենց անենք իմ ու քրոջս մեջ վերջապես մի նմանություն կգտնեմնք
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, ֆոտոշոփդ լավ ա ստացվել Ես ձեզ ավելի նման էի պատկերացնում, քան էս նկարն է ցույց տալիս, երևի պատճառը Շուշանի նիհարությունն է քո համեմատ և հոնքերի ոչ բնական ( ի ծնե) ձևը, որով ավելի նման կստացվեիք:
    Չէ, Ջուլ, ոչ բնական չեն, մեր ունքերն ի սկզբանե տարբեր են եղել, հիմա էլ ձևը փոխված չի ։ Ուղղակի նկարներն էնքան էլ համապատասխան չեն։ Ես ընդհանրապես լրիվ դիմացից նկարներ շատ քիչ ունեմ, եղած մի քանիսից միջից եմ ընտրել քիչ թե շատ համապատասխանը, բայց դե էն չէր, օրինակ՝ իմ դեմքն էդ նկարում ավելի բարձր ա պահած, Շուշանինը՝ մի քիչ ցածր, ու էդտեղից արդեն որոշակի անհամապատասխանություն կա։ Մնացածն էլ դե ուղղակի տարբեր ա, էլի, ի վերջո, նույն մարդը չենք ։

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, իսկ կարո՞ղ ես քո ու Արշակի, Արշակի ու Շուշանի դիմանկարներն էլ սարքես: Ինձ թվում ա Արշակի երկուսիդ ավելի նման ա, քան դու ու Շուշանի իրար:
    Հա, նախատեսում էի ասածդ երկու տարբերակն էլ անել։ Հենց ժամանակ ունենամ, կզբաղվեմ։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (06.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գենետիկ հիշողություն
    Հեղինակ՝ Lanterfant, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.03.2014, 14:06
  2. Ազգերի գենետիկ ատլաս
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.02.2014, 22:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •