User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: «Հարսնաքարի» դեպքերի մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ չեմ Մեֆ ջան: Էսօր քաղաքացիական նախաձեռնությունները շատ ավելի մեծ հարցեր են կարողանում լուծել քան թե քաղաքականները: Մաշտոցի պուրակը քեզ օրինակ:
    Իհարկե քաղաքացիական նախաձեռնությունները դեռ չունեն այն պոտենցիան, որ նրանց իմպոտենտ գնահատողները բան չունենան ասելու:
    Բայց ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ անկախ իշխանության լեգիտիմ լինել չլինելուց, քաղաքացիական նախաձեռնությունների մեխանիզմն է միակ ճանապարհը իշխանություններին ԱՇԽԱՏԵԼ ստիպելու համար: Եթե ընտրվեց լեգիտիմ իշխանություն ու դաշտում չկան քաղաքացիական նախաձեռնությունների գործող մեխանիզմ, նշանակում է այդ իշխանություններն էլ են դատապարտված պորտաբույծների վերածվելուն: Մենք կոկորդներս ճղում ենք, որ ժողովրդավարոթյուն ենք ուզում: Բա էդ դեպքում ուզում ենք մատը մատին չտա՞լ: Ժողովրդավարություն ասվածը ենթադրում է հասարակության ակտիվ մասնակցություն երկրի բոլոր հարցերում: Նենց որ մենք բոլորս պիտի պատրաստ լինենք մեր միջոցների ու ժամանակի մի մասը ծախսել քաղաքացիական նախաձեռնությունների վրա: Դա է մեր ընտրությունը: Հակառակ դեպքում, եթե մենք չենք ուզում ակտիվ լինել, նշանակում է իրավունք էլ չունենք ժողովրդավարություն պահանջելու: Հենա թագավորը մեր փոխարեն կընդունի որոշումներ, մենք էլ ավելորդ ներվեր, միջոցներ ու ժամանակ չենք ծախքսի դրա վրա: Ժողովրդավարության մինուսը դա է, որ հասարակ քաղաքացին պարտավորվում է իր մասնակցությունը ցուցաբերել երկրում ծառացած խնդիրների լուծման համար:
    Հիմա բնականաբար իշխանությունները պիտի ամեն գնով փորձեն վիժեցնել այս նախաձեռնությունները: Նորմալ ինքնապաշտպանական ռեակցիա է: Բայց ինչպես Չուկն է ասում, արդեն իսկ մեր հասարակության մեջ ձևավորվել է այն շերտը, որը պատրաստ է բոլոր տարաձայնությունները մի կողմն դնելով համախմբվել խնդրի շուրջ: Մնում է հասնել նրան, որ այդ շերտը մեծանա:
    Իսկ Տրիբունի ասած լոմոի մասով էլ, այնքանով եմ համամիտ, որ այս նույն շերտը պիտի պատրաստ լինի լոմ վերցնելուն, եթե փորձեն այս շերտին հիմնովին վերացնել: Բայց միևնույն է լոմով հեղափոխություն անելուց հետո էլի ու էլի պիտի լինեն այս պրոցեսները, քանի որ նորից կրկնվեմ, եթե իշխանավորը ներքևից ճնշում չի զգում, նա վերածվում է պորտաբույծի:
    չնայած քաղաքացիական հասարակությունը դեմոկրատիայի պահպանման և ուժեղացման երաշխավորն ա, այն երբեք չի կարող դեմոկրատիա, իշխանափոխություն կամ քաղաքական փոփոխություն մտցնել… քաղաքացիական հասարակությունն աշխատում ա երբ երկրում կա արդեն աշխատող սիստեմ… քաղհասարակությունն ու քաղաքական փոփոխությունները դրանք մեր դեպքում զուգահեռ պրոցեսներ են ընդ որում քաղհասարակության տարրերը պարտավոր են աջակցել քաղաքական գործընթացներին, հակառակ դեպքում քաղաքական փոփոխություններ եթե չլինեն, ապա քաղաքացիական հասարակությունը անգամ հաղթանակների դեպքում կպարտվի ու սիստեմ՝ ռեժիմն ավելի կուժեղանա…

    դրա ապացույցը Մաշտոցի պուրակն ա, որը դու բերում ես որպես հաջողություն…

    քաղաքացիական գործընթացի հաջողությունը պայմանավորվում ա օրինական միջոցներով օրինականության հաստատում… Մաշտոցի պարագայում դա տեղի չունեցավ… ընդամենը բուտկեքը հանեցին… փոխարենը հստակ երևաց որ Հայաստանում որոշում ա կայացնում ընդամենը մի մարդ, պետք չի դիմել օրինապահ, դատական և այլ մարմինների և սեփականությունը բացարձակապես պաշտպանված չէ… մենք սա առաջ էլ գիտեինք ուղղակի էս ամեն ինչը արվեց մի օրինակով… բառացի… "սիրուն չի քանդի" ֆրազը ուղիղ խոսքով Հայաստանի ամբողջ պետական համակարգը կենտրոնացրեց (ցույց տվեց) մի մարդու ձեռքը…

    և ի՞նչ եղավ…

    բոլորը համարեցին որ հաղթել են ու գնացին տուն… մինչդեռ էս դեպքում, քաղաքացիական շարժումը պիտի ֆռար ու պաշտպաներ էն մարդկանց շահերը որոնք սեփականություն ունեին էդ տարածքում և թե ինչքանով էր դա օրինական ոչ դուք ոչ էլ "նախագահն" իրավունք ուներ որոշելու… դա դատարանի գործն էր… դուք կարող եք վիճարկել բայց ոչ որոշել…

    ցավոք այսօր Հայաստանում ոչ միայն քաղաքացիական կազմակերպությունները չեն կարող օրենքով օրինականություն հաստատել այլև օգնում են որ սիստեմն ավելի ամրապնդի… նրանք ըստ էության անօրինակության միջոցով հարցերի լուծմամբ հասարակական դժգոհությունը հանգցնում են և ստեղծում ու ամրապմնդում էն տեսակետը որ օրինական միջոցներով Հայաստանում երբեք հարց չի լուծվի…

    …այս պարագային ոչ թե համակարգը չի քանդվի, այլ կամրապնդվի… Մաշտոցի դասը սա է…

    Հայաստանում պետք ա բոլոր քաղաքական և քաղաքացիական ուժերի կոնսոլիդացում ընդդեմ համակարգի… բոլոր միջոցներով պետք ա խուսափել հակարգի հետ համագործակցելուց… սա չի նշանակում որ ընտրությունների չպետք ա գնալ… սիստեմն ամենաշատը ընտրություններից ա վախում (բայց էս վերջինից հետո կարծես խնդիր էլ չի տեսնում)… միակ ամենաճիշտ վարյանտը կլինի սիպել իշխանությոնը հրաժարական տալ ու արտահերթ ընտրությունների գնալ… սա դեռ հնարավոր ա եթե հասարակությունը քաղաքացիականից կենտրոնանա քաղաքականի վրա ու ակտիվանա… ուժի և պօրինականության բալանսը պետք ա պահպանվի… լոմ/սահմանադրություն…

    …հակառակ դեպքում մեզ սպասվում են շատ վատ օրեր ու համազգային նվաստացում…

    Հայաստանի հարցը տենց պարզ չի… ավելի բարդ ա քան մենք պատկերացնում ենք ու մենք պարտավոր ենք էս ամեն ինչին նայել կոմպլեքս՝ որպես ներքին/արտաքին/իրավական/դեմոգրաֆիական/տնտեսական/ֆինանսական/տարածաշրջանային ամբողջություն… Հայաստանում ոչ մի ուժ չի կարողանում հարցին նայել կոմպլեքս… բացի… չեմ ուզում էսի քարոզչություն նայվի, բայց անկախ էդ ուժի կարողություններից, նա սա գիտակցում ա… կարող ա իրանք չեն կարող, բայց գիտակցում են…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 07.07.2012, 00:06:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (07.07.2012), Quyr Qery (08.07.2012), Տրիբուն (07.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1768
    Վերջինը: 11.09.2020, 22:47
  2. 30 փաստ մեր մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 359
    Վերջինը: 10.09.2020, 15:37
  3. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  4. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  5. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •