User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: «Հարսնաքարի» դեպքերի մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեմեցը պատգամավորական մանդատը վայր դրեց, որովհետեւ դա պահանջում էր ամենահզոր ուժային կառույցը՝ բանակը: ՈՒ նաեւ դրսից եկող փողերի մի մասը կկտրվեր:

    Եթե դա չլիներ, ներսի հասարակական կառույցներին կճզմեին րոպեական...

  2. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ խմեք դո՛ւք, այ ուռողներ

    Ըստ իս, վաղուց պետք է մեր լրագրողները հրաժարվեն որոշ հրապարակային դեմքերի ասուլիսները լուսաբանելուց:
    Գոնե Վահե Ավետյանի ողբերգական մահն այն դեպքը չէ, որ մարդ կարողանա սառնասրտորեն լսի հիմարությունների այն շարանը, որը հնչում է Հանրապետական պատգամավորների եւ որոշ «փորձագետների» շուրթերից: Դրանցից ոմանք պարզապես իրենք իրենց գերազանցեցին այս օրերին: Նախերգանքն, ինչպես հաճախ, տվեց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Պարզվում է, Հարսնաքարում եղած դեպքի մեղքի բաժինն ընկնում է նաեւ սերիալների վրա: Այն, որ հայկական սերիալները աղբ են, ու այն, որ նրանք ծառայում են մարդկանց ուղեղն աղբացնելու նպատակին եւ յուրահատուկ թմրամիջոց են չունեւորների համար, անվիճելի է: Բայց, ա՛յ որ Նեմեցը ու նրա «ախրանան» սերիալ նայելուց են գազազել-կատաղել կենցաղային վեճի հետեւանքով մարդուն դաժանաբար ծեծել-սպանելու աստիճան, նորություն էր եւ, կարծում եմ, հայ եւ միջազգային հոգեբանական մտքի նոր նվաճում, Նոբելյան մրցանակի արժանի գյուտ: Խեղճ Նեմեց, ասեք, թող սերիալներ քիչ նայի, իրա թիկնապահներին էլ արգելի:

    Սա երեւի այն է, ինչ հայաստանյան գազար կրծող նապաստակների մոտ կոչվում է հարցը չքաղաքականացնել: Իհարկե, որեւէ քաղաքական աստառ չի կարող լինել այն բանում, որ իշխող ուժի ներկայացուցիչ, մեր ոչ բարով-խերով նախագահի լավ ախպեր Նեմեցի «օբեկտում» նրա թիկնապահները մարդ են սպանում, ու հասարակությունն էլ հիմնավոր կասկածներ ունի, որ սա կվերածվի իշխանություն եւ փող ունեցողի անպատժելիությունը հաստատող հերթական դեպքի: Չկա ոչ մի քաղաքական տարր: Սերիալներն են մեղավոր, կամ թեկուզ` նաեւ սերիալները, ինչո՞ւ ոչ:

    Բայց սա ընդամենը նախերգանքն էր, որովհետեւ բոլորին այսօր տվեց-անցավ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Ընկերներս ասում են` ինչի՞ ես նրա նմաններին ուշադրություն դարձնում, անցիր կողքով գնա: Համաձայն եմ ու, կարծեմ, 2008-2009-ից այն կողմ շատ հազվադեպ եմ անդրադարձել իմաստության այս եւ իր նման մի քանի իշխանամետ ակունքներին, բայց, իմ կարծիքով լկտիության սահման կա, որը չի կարող նորից ու նորից զարմանք ու զայրույթ չառաջացնել այնտեղ, ուր, թվում էր, այդ հույզերի համար տեղ այլեւս չկա: Պետական սույն այրը արդարացում է գտել «հանցաքարի» դեպքի համար, ասում է, թե Վահե Ավետյանն ու իր ընկերները հարբած են եղել, թիկնապահներն էլ, որով էլ խորհուրդ է տալիս բոլորիս, որ քիչ խմենք, որ ռեստորաններում 5-6 բաժակից ավելի չդատարկենք, որովհետեւ մենք «ասիացի ենք»: Միշտ զարմացել եմ մեկ-երկու նախադասության մեջ այս չափի հիմարություն խցկելու որոշ մարդկանց տաղանդին՝ հիմարության «գերդոզա», որի հերքման համար կարող ես մի ամբողջ գիրք գրել: Ես այս հանճարեղաբանությանը սպառիչ պատասխան տալուն չեմ հավակնում, բայց թույլ տամ ինձ մի քանի հարց ու մի քանի բարի խորհուրդ տալ հեղինակին: Նախ, եթե նույնիսկ այդ մարդիկ հարբած են եղել, ո՞վ է ասել, որ խմած մարդուն ծեծելով սպանում են, դա ի՞նչ արդարացում է: Երկրորդ՝ ռեստորանը կարո՞ղ է գիրք կարդալու տեղ է: Բա որտե՞ղ մարդիկ խմեն, եթե ոչ ռեստորանում. գրադարանո՞ւմ, փողոցո՞ւմ... Ասիացին ի՞նչ կապ ունի: Պարոն Զոհրաբյանը տեսե՞լ է, արդյոք, հարբած եվրոպացիներին: Եթե տեսել է, ապա` արդյո՞ք այդ հարբած եվրոպացիները ակադեմիական պահվածք էին դրսեւորում: Մեր մեջ ասած, ես որքան փորձ եմ ունեցել խմել եվրոպացիների հետ, նկատել եմ միայն, որ նրանք հարբում են ցանկացած հայից տասնապատիկ բեթար, եւ որքան ավելի զուսպ ու սառն են սթափ ժամանակ, այնքան ավելի իրենց կորցնում են խմելուց հետո: Աշխարհի բոլոր ռեստորաններում էլ մարդիկ խմում են, հաճախ էլ՝ հարբում, եւ դա որեւէ տեղ չի կարող խնդիր լինել:

    Հանրապետական պատգամավորը խորհուրդ է տալիս մեզ` խմելու մշակույթ ձեռք բերել: Իմ փորձը վկայում է, որ հենց այդ մի կետում հայերս շատ ավելի «մշակութային ենք», քան բազմաթիվ այլ ազգեր: Իմ փորձը, համենայն դեպս, հուշում է, որ հայերն ամենաուշ հարբող ազգերից են: Զոհրաբյանը, ռուսերեն ասած` «слышал звон, да не знает где он», այսինքն՝ մի բան լսել է, բայց ինքն էլ չի հասկացել` ինչ: Ասիացներն իրոք ավելի արագ են ենթարկվում ալկոհոլի ազդեցությանը, քան եվրոպացիները, բայց խոսքը ոչ թե մեր տարածաշրջանի, այլ մոնղոլոիդ ցեղի ժողովուրդների մասին է, որոնց օրգանիզմում բացակայում է կամ այլ կերպ է աշխատում գեներից մեկը, որ, կոպիտ ասած, պատասխանատու է ալկոհոլի արագ «մարսման» համար: Հայերին դա բացարձակ չի վերաբերում: Ճիշտ հակառակը. ապրելով մի տարածքում, ուր ալկոհոլի օգտագործումը հազարամյակների պատմություն ունի եւ ունենալով նվազագույն մոնղոլոիդ խառնորդ մեր արյան մեջ, մեր օրգանիզմը լիովին հարմարեցված է ալկոհոլի ավելի մեծ չափեր յուրացնելու համար: Սա` ի գիտություն տնայնագործ փիլիսոփայությամբ զբաղվող պատգամավորների: Բայց ինձ ավելի զայրացնում է այս ամենի ենթատեքստը: Ի՞նչ է նշանակում` քիչ խմեք: Կարծես ասել ուզի, թե խմելն էլ իրենց՝ «վիպերի» արտոնությունն է: Իսկ մենք պետք է զգուշանանք, որ խմելուց մեզ ոտքի տակ չգցեն ու չսպանեն անզգույշ ասած բառի համար: Յանի` դուք ո՞վ եք, որ խմեք, սուս-փուս նստեք տեղներդ, գլուխներդ կախ աշխատեք, որ մեզ հարստացնեք: Կյանքի հաճույքները մենակ իրենց նման «լավ տղերքի» համար է: Կարո՞ղ է մի օր էլ ասեն` քեֆ մի արեք, սեղան մի՛ նստեք, գիշերներն ուշ դուրս մի՛ եկեք: Ի՞նչ կա որ. բա որ իրենցից մեկի «ախրանայի» քեֆը լավ լինի ու պատահմամբ գլխներիդ տա, ավելի լավ չի՞ շառից-փորձանքից հեռու տնից էլ դուրս չգանք: Է՞լ ինչ չանենք:

    Քիչ խմեք դո՛ւք, հասկացա՞ր, հոպար ջան: Քի՛չ խմեք, քի՛չ ուռեք, քի՛չ ծակվեք, որպեսզի ամբախ-զամբախ դուրս չտաք: Իսկ մենք մեր խմածի տերն ենք: Բայց ձեր վերջը տալուց` խոստանում ենք լրիվ սթափ լինել:

    Հրանտ Տեր-Աբրահամյան
    Հուլիս 3, 2012
    Աղբյուր՝ ՀԺ

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (04.07.2012), Quyr Qery (04.07.2012), Հայկօ (04.07.2012), Ձայնալար (04.07.2012), Տրիբուն (04.07.2012)

  4. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
    https://www.change.org/en-AU/petitio...rapetyan#share

    Օնլայն ստորագրահավաք. UEFA-ի և FIFA-ի ադմինիստրացիային. պահանջվում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
    Տեքստը մի կողմ, ինձ մի հարց է հետաքրքրում. այս ստորագրահավաքը ինչ-որ հետևանքներ ունենալու՞ է: Այսինքն` սա անպայման հանգեցնելու՞ է Հայրապետյանի` ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկվելուն, թե՞ ժողովուրդը անիմաստ ժամանակ է կորցնում: Ու մի բան էլ. երեկ պահանջվում էր 4000 ստորագրություն, այսօր արդեն հաշվարկ է կատարվում 5000-ից: Դա ավտոմա՞տ է ավելացվում: Կներեք, ես էս ոլորտում նույնիսկ բակալավրի դիպլոմ չունեմ :

    հ.գ. փոխգնդապետի դեմ քրգործ չի հարուցվել, ինչքանով որ ես կարողացա պարզել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    .....

    հ.գ. փոխգնդապետի դեմ քրգործ չի հարուցվել, ինչքանով որ ես կարողացա պարզել:
    «Հարսնաքարը» պայթեցնել սպառնացած փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (04.07.2012)

  8. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասցրի՞ն : Բայց միայն ապօրինի զենք պահելու ու փոխադրելու համար են մեղադրում: Այսինքն` սա չի որակվել որպես ահաբեկչություն: Էդ առումով գոոոնե լավ ա:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասցրի՞ն : Բայց միայն ապօրինի զենք պահելու ու փոխադրելու համար են մեղադրում: Այսինքն` սա չի որակվել որպես ահաբեկչություն: Էդ առումով գոոոնե լավ ա:
    Վարդան Սամվելյանը կալանավորված է

    ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ հուլիսի 3-ի երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

    Վ. Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք է ընտրվել։

    Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վ. Սամվելյանը մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորանային համալիր զինամթերքով և սպառնացել պայթեցնել այն:
    Էս էլ ՏՂԵՆ !!!!!!!!!!!!!!!!


  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.07.2012), Freeman (05.07.2012), My World My Space (05.07.2012), Rammstein (05.07.2012), Tig (05.07.2012), Գալաթեա (05.07.2012), Հայկօ (05.07.2012), Ռուֆուս (05.07.2012)

  11. #8
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեքստը մի կողմ, ինձ մի հարց է հետաքրքրում. այս ստորագրահավաքը ինչ-որ հետևանքներ ունենալու՞ է: Այսինքն` սա անպայման հանգեցնելու՞ է Հայրապետյանի` ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկվելուն, թե՞ ժողովուրդը անիմաստ ժամանակ է կորցնում: Ու մի բան էլ. երեկ պահանջվում էր 4000 ստորագրություն, այսօր արդեն հաշվարկ է կատարվում 5000-ից: Դա ավտոմա՞տ է ավելացվում: Կներեք, ես էս ոլորտում նույնիսկ բակալավրի դիպլոմ չունեմ :
    Ինձ թվումա էտ 4000/5000 ձևական մի բան գրածա: Հետևանքների մասին - ոնց երևումա էտ ուղղակի բողոքների/ստորագրությունների սայտա, որտեղ ինչ-որ արդյունքի հասնելուց հետո արդեն կարելիա դիմել UEFA/FIFA-ին դա հաշվի առնելու խնդրանքով:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1768
    Վերջինը: 11.09.2020, 22:47
  2. 30 փաստ մեր մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 359
    Վերջինը: 10.09.2020, 15:37
  3. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  4. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  5. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •