Խոշորագույն տուրիստական գործակալությունը դադարեցրել է համագործակցությունը «Հարսնաքար»-ի հետ
Կովկասում խոշորագույն առցանց տուրիստական գործակալությունը՝ Ginosi.com-ը, ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը «Հարսնաքար» ռեստորանի հետ՝ կապված այդ ռեստորանում զինվորական բժիշկ Վահե Ավետյանի դաժան ծեծի հետ, որի հետեւանքով վերջինս մահացել է:
«Լինելով սոցիալական պատասխանատու ընկերություն, մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել «Հարսնաքար» ռեստորանի ներառումը ginosi.com կայքի հյուրանոցների ցանկում, մինչեւ քննությունը պարզի, թե ինչն է եղել հունիսի 17-ին «Հարնսաքար» ռեստորանում տեղի ունեցածի պատճառը, որը հանգեցրել է Վահե Ավետյանի մահվան:
Մենք չենք կարծում, որ դա խոչընդոտ կլինի ginosi.com-ի բիզնեսին, քանի որ հաճախորդները կարող են Սեւանի ափերին այլընտրանքային մի քանի հյուրանոցներից ընտրություն կատարել»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Ginosi.com-ը խոշորագույն առցանց զբոսաշրջային ընկերությունն է Կովկասում, որը ներկայացված է Հայաստանում եւ Վրաստանում:
Աղբյուր




Մեջբերել

Էջանիշներ