User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: «Հարսնաքարի» դեպքերի մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Հարսնաքարի» դեպքերի մասին

    Կարծում եմ՝ արժի «Հարսնաքարում» կատարված սպանության ու դրան հաջորդող ալիքի մասին ողջ լրահոսն ու քննարկումները կենտրոնացնել մի տեղ: Շարունակե՞նք խոսել էստեղ:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.07.2012), Rammstein (03.07.2012), Tig (02.07.2012), Գալաթեա (02.07.2012)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին /հանրությանն առավել հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ/ պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների և թիկնազորի անդամների դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ, ՀՀ Զինված ուժերի սպա, մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը 14:00-ին` Դրոյի 83 հասցեից:


    Սգո թափորը հարգանքի տուրք կմատուցի անպատժելիության արատավոր մշակույթին զոհ գնացած հայ սպային` ուղեկցելով նրան մինչև Զեյթունի գերեզմանատուն, իսկ հուղարկավորությունից հետո Դավիթ Անհաղթ-Կոմիտաս-Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ երթուղով կշարժվի դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:


    Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր մտահոգված են տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը բազմիցս ահաբեկած և այս արատավոր համակարգի հետ սերտաճած հանցագործ օլիգարխներին օրենքի իշխանությանը ենթարկելու ու օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու համար, այլևս չենք հանդուրժելու այդ հանցագործներին հովանավորող պետական իշխանության անգործությունը: Մենք ինքնակազմակերպվելով անհաղթահարելի ուժ ենք դառնալու և մեր հետևողական գործողություններով քայլ առ քայլ հասնելու ենք օրենքի գործադրմանը, հանցավոր համակարգին սերտաճած Նեմեցին և նրա բուծած ստահակներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկմանը, ինչպես նաև նրա բարոյական ու ֆինանսական սնանկացմանը:


    Բոլոր մտահոգ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք միանալ այս ակցիային:
    Մենք ենք մեր երկրի տերն ու երաշխավորը:


    Վահե Ավետյանի հուղարկավորւթյան կազմակերպման հանրային հանձնաժողով


    1. Ժաննա Ալեքսանյան, լրագրող
    2. Անահիտ Բախշյան, մանկավարժ
    3. Լիլիթ Գալստյան, քաղաքագետ
    4. Վարդգես Գասպարի, քաղաքացիական ակտիվիստ
    5. Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս
    6. Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար
    7. Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
    8. Նազարեթ Կարոյան, արվեստաբան
    9. Կարինե Հակոբյան, հրապարակախոս
    10. Արսեն Համբարյան, երգիչ, երգահան
    11. Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
    12. Նվարդ Մանասյան, դասախոս
    13. Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս
    14. Զարուհի Մուրադյան, նկարիչ
    15. Եղիա Ներսիսյան, բնապահպան
    16. Գարեգին Չուգասզյան, համակարգային վերլուծաբան
    17. Արծրուն Պեպանյան, վերլուծաբան, լրագրող
    18. Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ
    Աղբյուր
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.07.2012), Rammstein (03.07.2012), Գալաթեա (02.07.2012)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեմեցի «դրախտը»

    Ռուբեն Հայրապետյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ ինքը շատ ծանր ապրումների մեջ է: Շատերը թերահավատ են վերաբերում դրան: Իսկապես, ինչպես հավատալ Ռուբեն Հայրապետյանի ապրումների ծանրությանը, երբ նա Սերժ Սարգսյանին է ուղեկցում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը դիտելու: Կարող էր չէ Ռուբեն Հայրապետյանը Սարգսյանին ասել, որ բավական ծանր հոգեվիճակում է եւ գերադասում է չմեկնել նրա հետ Կիեւ:

    Կամ, օրինակ, կարող էր Ռուբեն Հայրապետյանը գոնե մի քանի օր դադարեցնել իր Հարսնաքարի աշխատանքը, որտեղ իր թիկնազորը մարդ էր ծեծել ու սպանել՝ ծանր ապրումներ պատճառելով շեֆին: Բայց Ռուբեն Հայրապետյանի հարսնաքարը չդադարեցրեց աշխատանքը, ավելին՝ երբ հիվանդանոցում մահանում էր Վահե Ավետյանը, ծանր ապրումներով Ռուբեն Հայրապետյանի Հարսնաքարում բավական թեթեւ մթնոլորտում հրավառություն էր:

    Բայց, Ռուբեն Հայրապետյանի վիճակը ներկայում իսկապես ծանր է, պարզապես այդ ծանրությունն ունի ավելի շատ այլ պատճառներ, կամ այլ ներքին բովանդակություն:

    Բանն այն է, որ Հայրապետյանը վերջին շրջանի ամենահաջողակ օլիգարխներից էր: Նա մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ, նրան փոխանցվեց Սուքիասյաններից խլված բիզնեսի մի մասը, Ռուբեն Հայրապետյանն անարգել հայհոյում էր, սպառնում էր ում պատահի, իսկ այդ ամենն էլ հանրայնորեն լեգիտիմանում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողություններով, որոնք տեղի էին ունենում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում Ռուբեն Հայրապետյանի ղեկավարության ֆոնին:

    Բայց, Ռուբեն Հայրապետյանի “դրախտը” հանկարծ քանդվեց՝ թիկնապահների “անզգուշության” պատճառով: Նրանք սովորաբար միայն ծեծում էին, իսկ այժմ ահա սպանել են, ու հակառակի պես էլ սպանվածը ոչ թե շարքային քաղաքացի է, այլ բանակի սպա: Ավելին, Ռուբեն Հայրապետյանը ոչ միայն ստիպված է արդեն դիմագրավել հասարակական ահռելի գրոհին, այլ նաեւ գոնե մասամբ, գոնե ժամանակավորապես “հանձնել” թիկնապահներին: Իսկ դա բավական մեծ հարված է հայաստանցի օլիգարխի համար, որովհետեւ այդ համակարգում ահռելի նշանակություն ունեցող խորհրդանիշներից մեկն էլ այն է, թե շեֆը որքանով է կարողանում տեր կանգնել իր թիկնապահներին, ապահովել նրանց անպատժելիությունը: Իսկ համակարգում Հայրապետյանը հաստատ “չուզողներ” կունենա:

    Իսկապես ծանր է նրա վիճակը, ու հավանաբար հենց այդ ծանր վիճակից մի փոքր թեթեւանալու համար է, որ նա գնացել է Եվրո 2012-ի եզրափակիչ նայելու, որ երեւի մի քիչ ցրվի: Միեւնույն ժամանակ, այստեղ էլ ինչ որ ուշագրավ բան կա: Ռուբեն Հայրապետյանը թերեւս ֆուտբոլի մեջ է տեսնում այդ ամենի հանգուցալուծումը, որ սկսվի ընտրական մրցաշարը, ու Հայաստանի հավաքականի հաղթանակները հերթական անգամ բարենպաստ ֆոն ապահովեն նաեւ իր համար, որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

    Եվ այստեղ էլ իրավիճակը ծանրանում է հասարակության համար, որովհետեւ առաջանում է Հայրապետյանն ու հայկական ֆուտբոլը միմյանցից զատելու խնդիրը, որովհետեւ հանրության գլխավոր խնդիրը ներկայում այն է, որ Հայրապետյանը երբեք, երբեք չկարողանա վերականգնել իր “կորուսյալ դրախտը” եւ այն որոնի Հայաստանից դուրս:

    Իսկ որ հայկական ֆուտբոլը նա օգտագործելու է որպես վերականգնողական միջոց, երեւի թե անկասկած է: Հետեւաբար խնդիր կա մի կողմից շարունակել երկրպագել Հայաստանի հավաքականին, աջակցել ֆուտբոլիստներին եւ օգնել նրանց հասնել հաջողության, մյուս կողմից այդ ամենը զատել Ռուբեն Հայրապետյանից եւ թույլ չտալ, որ նա վերստին լեգիտիմանա հայկական ֆուտբոլի շնորհիվ:

    ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

    Աղբյուր
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (02.07.2012), Milli (02.07.2012), Quyr Qery (02.07.2012), Ripsim (02.07.2012), Արէա (02.07.2012)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    0:50-0:55. «Պիտի պատժեմ: Ծեծեմ»

    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.07.2012), Quyr Qery (02.07.2012), Rammstein (02.07.2012), Tig (02.07.2012)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձերբակալվել է «Հարսնաքարը» պայթեցնել փորձողը

    Նախօրեին զինամթերքով և պայթեցնելու սպառնալիքով ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան մուտք գործած Պաշտպանության նախարարության մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ , փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է։

    Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի կերպով զենք , ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնել, պահելը, փոխադրելը կամ կրելը:

    «Վարդան Սամվելյանը ձերբակալվել է նույն հոդվածի՝ ՀՀ Քրօր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցանք կատարելու կասկածանքով: Նա տեղափոխվել է ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան»,-ասաց Մերի Սարգսյանը:

    Հիշեցնենք, որ «Հարսնաքար» համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը 12 օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո մահացավ հունիսի 29-ին։

    Իսկ հունիսի 30-ին «Հարսնաքարի» մոտ տեղի ունեցավ մոմավառություն մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի:


    Աղբյուր
    DIXI
    carpe noctem

  10. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ հոդված ա:


    Ո՞վ է գրելու փոխգնդապետին

    Հայտնի է դարձել, որ Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, 39-ամյա Վարդան Սամվելյանը հուլիսի 1-ի գիշերը ժամը 2-ի սահմանում պայթուցիկներով զինված մուտք է գործել Հարսնաքար ռեստորանային համալիր եւ սպառնացել, որ կպայթեցնի այն: Ռեստորանի տնօրինությունը ոստիկանություն է կանչել, որն էլ ժամանելով եւ երեք ժամ բանակցելով երիտասարդի հետ, կարողացել է վնասազերծել նրան եւ տանել ոստիկանության բաժին: Այդ ամենը tert.am-ին հայտնել է Գագիկ Շամշյանը:

    Ինչպես հայտնի է, Հարսնաքար ռեստորանում մի քանի օր առաջ դաժանորեն ծեծի էր ենթարկվել զինված ուժերի մեկ այլ սպա՝ մայոր Վահե Ավետյանը, ով օրեր շարունակ մնալով կոմայի մեջ, հունիսի 29-ի երեկոյան մահացավ: Իսկ հունիսի 30-ի երեկոյան, քաղաքացիական ակտիվիստները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ պարզապես անհատ քաղաքացիներ մոմավառության ակցիա էին կազմակերպել Հարսնաքար ռեստորանի մոտ, ուր մահացու ծեծվել էր Վահե Ավետյանը:

    Միեւնույն ժամանակ, Հարսնաքարում հարսանիք է եղել: Ընդ որում, Վահե Ավետյանի դաժան ծեծից հետո, երբ նա մահամերձ պառկած էր հիվանդանոցում, այդ ռեստորանում հարսանիքների եւ խնջույքների պակաս չի էլ զգացվել, իսկ Ավետյանի մահվան երեկոյան Հարսնաքարում նույնիսկ հրավառություն էր:

    Պաշտպանության նախարարությունն էլ Վահե Ավետյանի մահվան առիթով իր հայտարարությունն է տարածել, որտեղ իր վրդովմունքը հայտնելով տեղի ունեցածի մասին, հայտարարում է նաեւ, թե ուշադիր հետեւելու է դեպքի բացահայտման գործին: Իսկ դեպքի առիթով 6, թե 7 մարդ է ձերբակալվել, այն դեպքում, երբ տուժածներից մեկը՝ բարեբախտաբար ողջ մնացած Արտակ Բայադյանը՝ Վահեի ընկերն ու գործընկերը, հայտարարել է, որ իրենց ծեծել էին 10-15 հոգով:

    Ահա այդ ամբողջ շղթայի ներքո տեղի է ունենում Վարդան Սամվելյանի քայլը, երբ նա մտնում է ու սպառնում պայթեցնել Հարսնաքարը:

    Հետաքրքիր է, քաղաքական որ ուժն է մուծելու նրա ազատ արձակման գրավը: Երբ ինչ որ երիտասարդ դաշնակցականներ պայթեցրին DIY ակումբը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե նրանք գործել են “ազգային եւ հասարակական գաղափարաբանության” համատեքստում:

    Հետաքրքիր է, օրինակ, ըստ Դաշնակցության, ինչ համատեքստում է գործել Վարդան Սամվելյանը: Որն է ազգայինի ու հասարակականի ամենամեծ սպառնալիքը՝ ակումբը, որտեղ կարող են հավաքվել նաեւ միասեռականներ, թե ռեստորանը, որտեղ կարող են ծեծելով մարդ սպանել սեփականատեր-օլիգարխի թիկնապահները:

    Քաղաքական ուժերը որեւէ կերպ կարձագանքե՞ն արդյոք փոխգնդաապետի դեպքին: Եվ ինչպե՞ս կարձագանքեն:

    Հետաքրքիր է, ինչպես է իրեն պահելու նաեւ պաշտպանության նախարարությունը:

    Օրերս, նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե ադրբեջանական յուրաքանչյուր սադրանք ստանում է խիստ հակահարված:

    Արդյոք ՊՆ-ն Վարդան Սամվելյանի արարքը կգնահատի հենց հակահարվածի համատեքստում, պարզապես ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամու “սադրանքին” տրված հակահարված, առավել եւս, որ այդ 'ներքին թշնամին” պետությանն ու հասարակությանը թերեւս պակաս սպառնալիքներ չի ներկայացնում, որքան արտաքինը:

    Արդյոք արարքն այդ կերպ կգնահատի նաեւ Հայաստանի ոստիկանությունը, եւ իշխանությունն ընդհանրապես, մտածելով, որ “հակահարվածի” հաջորդ փորձի հեղինակը գուցե արդեն բանակցելու ժամանակ չտա ոստիկանությանը, այլ միանգամից իրականացնի այն, ինչ Վարդան Սամվելյանը սպառնացել է:

    ԶՈՒ փոխգնդապետի քայլը իսկապես խորհրդանշական է: Խորհրդանշական է մի քանի համատեքստում.

    սպայի պատիվ՝ պատվախնդրության կոնկրետ դրսեւորում իր ծառայակցի սպանությունից հետո, այն դեպքում, երբ երկրում չի գործում այդ մշակույթի դրսեւորման այլ որեւէ լեգիտիմ պետական եւ հասարակական մեխանիզմ.

    ինքնադատաստան՝ պատասխանատվության ինստիտուտի ինքնակամ գործադրում, այն դեպքում, երբ երկրում չի գործում այդ պատասխանատվության սպասարկման պետական եւ հասարակական որեւէ այլ լեգիտիմ մեխանիզմ, երբ ոստիկանությունն ու իրավապահ մարմինները սերտաճած են քրեաօլիգարխիկ համակարգի հետ եւ որեւէ կիսաքայլ կատարում են բացառապես հասարակական ընդվզումների շնորհիվ.

    հանրային շոկաթերապիա՝ շոկի միջոցով հասարակության մեջ ադեկվատության աստիճանի ձեւավորում, հասարակության արթնացման փորձ, երբ մարդասպան ռեստորանում կարող են հարսանիքներ ու խնջույքներ կազմակերպվել, հրավառություններ լինել՝ մտքի ծայրը համառորեն թաղելով գետնի տակ ու չմտածելով, որ այդ նույն վայրում ընդամենը մի քանի օր առաջ որբացել են երկու մանուկներ:


    Աղբյուր
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.07.2012), Artgeo (03.07.2012), Freeman (03.07.2012), Malxas (02.07.2012), Milli (02.07.2012), Quyr Qery (02.07.2012), Rammstein (03.07.2012), Tig (02.07.2012), VisTolog (02.07.2012), Գալաթեա (02.07.2012), Ռուֆուս (02.07.2012)

  12. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոշորագույն տուրիստական գործակալությունը դադարեցրել է համագործակցությունը «Հարսնաքար»-ի հետ

    Կովկասում խոշորագույն առցանց տուրիստական գործակալությունը՝ Ginosi.com-ը, ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը «Հարսնաքար» ռեստորանի հետ՝ կապված այդ ռեստորանում զինվորական բժիշկ Վահե Ավետյանի դաժան ծեծի հետ, որի հետեւանքով վերջինս մահացել է:

    «Լինելով սոցիալական պատասխանատու ընկերություն, մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել «Հարսնաքար» ռեստորանի ներառումը ginosi.com կայքի հյուրանոցների ցանկում, մինչեւ քննությունը պարզի, թե ինչն է եղել հունիսի 17-ին «Հարնսաքար» ռեստորանում տեղի ունեցածի պատճառը, որը հանգեցրել է Վահե Ավետյանի մահվան:

    Մենք չենք կարծում, որ դա խոչընդոտ կլինի ginosi.com-ի բիզնեսին, քանի որ հաճախորդները կարող են Սեւանի ափերին այլընտրանքային մի քանի հյուրանոցներից ընտրություն կատարել»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

    Ginosi.com-ը խոշորագույն առցանց զբոսաշրջային ընկերությունն է Կովկասում, որը ներկայացված է Հայաստանում եւ Վրաստանում:


    Աղբյուր
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.07.2012), Freeman (03.07.2012), Quyr Qery (02.07.2012), Rammstein (02.07.2012), Smokie (10.07.2012), soultaker (02.07.2012), Tig (02.07.2012), VisTolog (02.07.2012), Ձայնալար (03.07.2012)

  14. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպե՞ս օգնել Ավետյաններին. միջազգային փորձ

    Տեղի ունեցած ծանր հանցագործության, վայրագության և ամենաթողության զոհ է գնացել երիտասարդ հայր, ազգային բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանը: Հնարավոր չէ, իհարկե, էմոցոնիալ չլինել այս պահին: Բայց Վահեի ընտանիքին օգնելու համար շատ կարևոր է, որ ցուցաբերվի սառնասիրտ մոտեցում` դրանով նպաստելով պատասխանատվության և արդարության լիարժեք և արդարացի կայացմանը: Այս հանցանքը իրականում ավելի բազմաշերտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ բազմաշերտության հստակ ընկալումը կարևոր է խնդրի իրավական կողմի ու պատասխանատվության համար:

    Իրավիճակի հիմնական արձագանքները տեղավորվում են հետևյալ շրջանակում. ռեստորանային կռիվ, բարձր հովանավորություն վայելող հանցագործ հակումներով հայտնի հեղինակության թիկնապահների վայրագության արդյունքում մահացու ելքով բռնություն: Շատ հաճախ է նաև լսվում, թե սա առաջին դեպքը չէ, ու թիկնապահների ձեռքով դեռ շատ մարդիկ են Հայաստանում խեղվելու ու սպանվելու: Ու այդ կոնտեքստում էլ արվում է ենթադրություն, որ ցանկացած քրեական պատիժ լինելու է աչքակապության հարթության վրա, ու ոչ մի բան երկրում չի փոխվելու:

    Ինչո՞ւ է այս սպանությունը առանձնահատուկ, և ի՞նչ հետևանքներ է դա ենթադրում

    Բայց կոնկրետ այս գործում կա նաև մի շատ կարևոր իրավական հանգամանք, որին բավական ուշադրություն չի դարձվում: Սպանությունը տեղի է ունեցել առևտրային կոնկրետ կազմակերպության տարածքում, կազմակերպությունում պաշտոնապես գրանցված պաշտոնյաների կողմից, ու սպանվածը այդ կազմակերպության հաճախորդն է, որը գտնվել է այդ տարածքում` այդ կազմակերպությունից ծառայություն և ապրանքներ գնելու նպատակով: Սա սեղանակիցների կամ ռեստորանի հյուրերի միջև սովորական բախման արդյունք չէ:

    Սպանությունը տեղի է ունեցել կազմակերպության պաշտոնյաների կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ, և այստեղ կա շատ հստակ պատասխանատվություն, որը վերաբերում է հենց կազմակերպությանը: Ի տարբերություն կազմակերպության աշխատակիցների` կազմակերպությունը ենթակա չէ քրեական պատասխանատվության, բայց ունի ամբողջական պատասխանատվություն իր աշխատակիցների կողմից իր տարածքում իր կազմակերպության հաճախորդի սպանության խնդրում: Այս իմաստով սա զուտ հայկական «թիկնապահները սպանեցին անմեղ մարդուն» դեպք չէ միայն: Սա մի աննախադեպ դեպք է երբ սպանվում է հայտնի առևտրային կազմակերպության հաճախորդը հենց այդ կազմակերպությունից գնումներ կատարելիս` կազմակերպության պաշտոնյաների կողմից:

    Գործին պետք է հետամուտ լինել երկու ճակատով

    Հետևաբար գործի արդարացի հանգուցալուծմանը հասնելու գործընթացը պետք է բաժանվի երկու մասի: Առաջինը քրեական համապարփակ պատիժն է, որը վերաբերում է բուն հանցագործություն կատարած անձանց: Պետք է ամեն ինչ արվի հանցագործությանը ճիշտ բնութագրում տալու ու բոլոր մեղավորներին ներգրավելու համար, մանավանդ, եթե ապացույցներ լինեն, որ որոշ խոշոր դեմքեր էլ են ներգրավված: Երկրորդ ճակատը քաղաքացիական հայցն է ընդդեմ իրավաբանական անձի, այսինքն` «Հարսնաքար» ռեստորանի, որի պաշտոնյաները կատարել են հանցանքը իրենց պաշտոնեական ֆունկցիաները կատարելու ժամանակ:

    Սա շատ կարևոր հանգամանք է, ու պետք է հստակ ցույց տալ, որ սա պարզապես խուլիգանություն չէ մի խումբ անձանց կողմից, և այս դժբախտությունը մի առևտրային կառույցի կողմից սխալ բիզնես-որոշումներ կայացնելու հետևանք է նաև, օրինակ` հանցագործ հակումներ ունեցող մարդկանց վարձելը, բավարար վերապատրաստում չանցկացնելը, վերահսկողության համարգ չունենալը, կազմակերպության պաշտոնյաների ամենաթողությունը, որոնք և հանգեցրել են հաճախորդի բռնի մահվան:

    Այստեղ կարևոր է հասկանալ, որ սա տարբեր է քրեական պատասխանատվությունից , որին պետք է ենթարկվեն հանցագործները: Կազմակերպությունը պետք է փոխհատուցի իր կողմից սխալ գործարար պրակտիկայի կիրառման արդյունքում հանրությանը և մասնավոր անձանց դրամական և բարոյական վնասները, որոնք տվյալ գործի դեպքում հասնում են մոնումենտալ չափերի: Այս գործի քրեական պատասխանատվության ու առևտրային կազմակերպության դեմ քաղաքացիական հայցի մասերը իրար հետ կապված են, բայց նաև առանձին պետք է մոտենալ դրանց:

    Ինչո՞ւ է քաղաքացիական հայցը ընդդեմ իրավաբանական անձի խիստ կարևոր

    Շատ խոշոր չափով վնասների փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը գուցե պետք է դառնա այս գործին հետամուտ լինելու անկյունաքարը: Խնդիրը կայանում է նրանում, որ քրեական բաղադրամասը ունի շատ հստակ սափմանափակումներ, և կարելի է մեծ վստահությամբ ասել, որ մի քանի տարի հետո բոլոր հանցագործները արդեն վերջացրած կլինեն իրենց պատիժը: Ցանկացած դեպքում, անկախ բոլոր հուզառատ կոչերից, այս հանցագործությունը չի կարող որակավորվել որպես դիտավորյալ սպանություն: Վերջին հաշվով որևէ ձևական քրեական պատասխանատվություն, որևէ վարքագծային փոփոխություն Հայաստանին չի բերելու: Ամենայն հավանականությամբ թիկնապահները կշարունակեն ահաբեկել մարդկանց աջ ու ձախ:

    Իսկ եթե պարտադրվի, որպեսզի հանցագործների տերերը ու իրենց պատկանող առևտրային կազմակերպությունները փոխհատուցեն այն ահռելի վնասները, որոնք իրենց կողմից վարձված հանցագործ հակումներով պաշտոնյաները պատճառել են հանրությանը ու մի սովորական հայ ընտանիքի, ապա դա կարող է որոշ չափով ազդել երկրի մարդկանց, հատկապես արտոնյալ խավերի ու նրանց կողմից վարձված մարդկանց վարքագծերի վրա:

    Ինչ վերաբերում է պատճառած վնասներին, ապա դրանք ահռելի են: Ու հենց այն հանգամանքը, որ հարուստ հեղինակությունը ստիպված պետք է լինի ամբողջովին փոխհատուցել այդ կորուստները, խիստ կարևոր է ինչպես Ավետյանների ընտանիքի ու երեխաների ապագայի համար, այնպես էլ Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Հսկայական ֆինանսական կորուստները կարող են զգաստացնել նույնիսկ ամենաարտոնյալ հեղինակությանը` հաշվի առնելով այն, թե ինչքան կարևոր նշանակություն են իրենք տալիս հարստությանը:

    Միջազգային պրակտիկայի վրա հիմնված նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ Ավետյանները կարող են ներկայացնել քաղաքացիական հայց ընդդեմ «Հարսնաքարի» ու դրա սեփականատերերի` առնվազն 1,2 միլիարդ հայկական դրամ գումարի չափով: Եթե այս գումարը որևէ մեկին կարող է մեծ թվալ, ապա նշենք, որ երիտասարդ բժշկի կողմից սպանվելու արդյունքում ընտանիքի համար իր չաշխատած գումարը պահպանողական հաշվարկներով հավասար է 120 մլն դրամի, այսինքն` մոտ 300 հազար ԱՄՆ դոլարի: Անմիջական դրամական կորուստների տասնապատիկը կազմող քաղաքացիական հայցը մեղավոր իրավաբանական անձի նկատմամբ նորմալ պրակտիկա է, հատկապես եթե հաշվի առնենք սպանության սարսափելի հանգամանքները ու կազմակերպության ակնհայտ ու ուղղակի դերը այդ հարցում:

    Ինչպե՞ս պետք է օգնել Ավետյաններին

    Պարզ է, թե ինչպիսի ճնշումների է ենթարկվելու հիմա Ավետյանների ընտանիքը իշխանության և կոնկրետ հարուստ հեղինակության կողմից: Պարզ է, որ ընտանիքը կարող է չգիտակցել, թե հայաստանյան և միջազգային օրենքով ինչպիսի նյութական փոխհատուցւոմ կարող է ստանալ խիստ շահութաբեր առևտրային կազմակերպության դեմ քաղաքացիական հայց ներկայացնելով: Պետք է զորակցել ընտանիքին, որպեսզի իրենք զանազան ճնշումների արդյունքում չգնան իրենց համար ոչ ադեկվատ արտադատարանային համաձայնության: Դրա համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ընտանիքին, քանի որ քաղաքացիական հայցերը անվճար չեն և պահանջում են մեծ ռեսուրսներ: Առաջին փուլի համար երկու-երեք միլիոն դրամը գուցե բավական լինի որակյալ փաստաբաններ վարձելու համար, որոնք միևնույն ժամանակ կարող են նաև պաշտպանել Ավետյանների շահերը քրեական գործի շրջանակում:

    Այս կապակցությամբ առաջարկվում է կազմակերպել հանրային նախաձեռնություն ու դիմել Ավետյանների ընտանիքին օգնության առաջարկով: Նախաձեռնող խումբը արդեն մոբիլիզացրել է մոտ 200 հազար դրամ, և նպատակ կա 5-ից 10 հազարական դրամ գումար հանգանակություններով ընդհանուր գումարը հասցնել մոտ 2 միլիոն դրամի և տրամադրել Ավետյաններին` կոնկրետ իրավական ծառայություններ ձեռք բերելու համար:

    Ամփոփում

    Տեղի ունեցած դժբախտությունը անդառնալի կորուստ է պատճառել Հայաստանին, հատկապես Ավետյանների ընտանիքին: Գործող իրավական համակարգում քրեական պատասխանատվությունը չի արտացոլի սպանությունից բխող ամբողջական պատասխանատվությունը: Ընտանիքին ու երկրին պատճառվել է հսկայական բարոյական և նյութական վնաս, վտանգվել է Վահեի ընտանիքի և իր լույս երեխաների բարեկեցիկ ապագան: 1,2 միլիարդ դրամ գումար քաղաքացիական հայցը ընդդեմ «Հարսնաքար» ռեստորանի ու իր սեփականատիրոջ ադեկվատ քայլ է ու պետք է ունենա հանրության աջակցությունը: Այդ հայցը ու դրա արդարացի բավարարումը խիստ կարևոր են Հայաստանի ապագայի համար, ու մենք իրավունք չունենք Ավետյաններին թողնել մենակ համակարգի դեմ անհավասար պայքարում:


    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 02.07.2012, 14:05:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.07.2012), Tig (02.07.2012), VisTolog (04.07.2012)

  16. #9
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վահեի մահն ու հայրենասերները


    Հայաստանում շատ կան հայրենասիրական ուժեր և իրենց հայրենասեր անվանող մարդիկ, օրինակ, Արմեն Մազմանյանն ազգի գենոֆոնդի պահպանման համար պատրաստ է կրծել ցանկացածի կոկորդը: Օրինակ բազմասերների դեմ ցույց անող երիտասարդները, որ Մոնթեի նկարներով և հայրենասիրական երգերով պատրաստ էին ցանկացած ապազգային ուժի վռնդել Հայաստանից: Օրինակ, Ազատ Գասպարյանը, որ ասում է պետք է վառել Ծոմակի նմաններին՝ վասն հայ կերպարի անաղարտության: Օրինակ հայոց արծիվները, գլխավոր արծիվ Ասրյան Խաչիկի գլխավորությամբ: Օրինակ, եկեղեցին, որ իրեն համարում է հայապահպանման, հավատքի և բարոյական նորմերի հենասյուն: Ինչու այս մարդիկ ծպտուն չեն հանում Վահե Ավետյանի մահվան մասին: Ինչու մոմավառության ժամանակ նրանք Հարսնաքարի դիմաց չէին: Արդյոք այսպես չի բարոյականությունը դառնում անբարոյականություն, արծիվը՝ ճնճղղուկ, Մազմանյանը՝ մազ:

    Աղբյուր:


  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.07.2012), Տրիբուն (02.07.2012)

  18. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նման հանցագործությունները նորություն չեն մեր հասարակության մեջ: Նորությունը դրա նկատմաման այս մեծ արձագանքն է, որի համար շատ ուրախ եմ: Վերջապես զարթնում ենք: Բայց հենց զարթնելու հետ մեկտեղ հացերի շարան է թափվում: Ի՞նչ և ինչպե՞ս անել: Ասենք պահանջեցինք, որ հանցագործները պատժվեն: Դա շատ լավ է, պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Բայց էլի պահանջներ պիտի ներկայացվեն, որ նման բաները հնարավորինս բացառվեն: Խոսակցություններ են գնում, որ թիկնապահների մասին օրենք պիտի ընդունվի: Մնում է այդ օրենքը ճիշտ ընդունվի ու կիրառվի: Ամեն մեկը չպիտի իրավունք ունենա թիկնազոր ունենալու: Իրավունք ունեցողների թիկնազորն էլ պիտի ոստիկանության աշխատակիցներ լինեն, բացի դրանից թիկնազորը հերթապահության նման պիտի լինի: Այսինքն նույն մարդիկ մշտապես չպիտի լինեն միևնույն պաշտոնյաի թիկնազորի խմբում: Էդ խումբը անընթհատ հերթափոխով պիտի փոփոխվի: Իհարկե այս միջոցների դեպքում լրիվ միջադեպերը չեն բացառվի, բայց կարծում եմ, որոշ չափով կպակասեն:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (03.07.2012), Malxas (02.07.2012), Quyr Qery (02.07.2012)

  20. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.tert.am/am/news/2012/07/07/doctors-beaten/s

    մի հատ էս նորությունը ո՞վ կարա բացատրի, հիմա Վահեի հետ քանի հոգի են եղել ու քանի տուժած կա: Չորս տարբեր անուն են գրել - Գարիկ Սողոմոնյան, Արտակ Բայադյան,Էդգար Միկոյան, Արկադի Աղաջանյան:


    Sent from my iPhone using Tapatalk

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (02.08.2012)

  22. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ հնարավոր չէ? որ ինչ որ մի հին հաշիվ կա էս ամեն ինչի միջում; սենց բաներ հիմնականում լինում են հին, չփակված "գործերի" հետևում ; որ իրար պատահական հանդիպել են, ու լրիվ ուրիշ կոնֆիգուրացիայով, քան եղել է ասենք մի ժամանակ բանակում... ոչ մեկն էլ կատարյալ խելառ չի, որ սենց բան անի մի "բառի' համար; մանավանդ Հայաստանում, որ մինչև իրար մի հատ խփում են, դրանից առաջ մի 2 ժամ իրար քֆրտում են...
    բժիշկները հասարակ բժիշկներ չէին, այլ բանակի ամենակոռումպացված օղակից էին, որոնց ձեռքին եղել ա ռեալ լծակներ... ;
    Վերջին խմբագրող՝ dvgray: 08.07.2012, 03:43:

  23. #13
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ հնարավոր չէ? որ ինչ որ մի հին հաշիվ կա էս ամեն ինչի միջում; սենց բաներ հիմնականում լինում են հին, չփակված "գործերի" հետևում ; որ իրար պատահական հանդիպել են, ու լրիվ ուրիշ կոնֆիգուրացիայով, քան եղել է ասենք մի ժամանակ բանակում... ոչ մեկն էլ կատարյալ խելառ չի, որ սենց բան անի մի "բառի' համար; մանավանդ Հայաստանում, որ մինչև իրար մի հատ խփում են, դրանից առաջ մի 2 ժամ իրար քֆրտում են...
    բժիշկները հասարակ բժիշկներ չէին, այլ բանակի ամենակոռումպացված օղակից էին, որոնց ձեռքին եղել ա ռեալ լծակներ... ;
    Եղբայր, արի չընդհանրացնենք` այո հասարակ բժիշկներ չէին, կոնկրետ զոհվածն էլ էս բանակի համար քիչ բան չէր արել:
    Իսկ ինչ վերաբերվում է "2 ժամ բազառ անելուն ..." ընգեր ժամանակից հետ ես մնացել, կամ էլ չի հանդիպել որ ախռաննիկների հետ կոնֆլիկտ ունենաս կամ տեսնես: Իրանց մոտ խոսալ-մոսալ չկա: Խոսալու համար մի քիչ տրամաբանություն ու գոնե նախադասություններ կազմել կարողանալ է պետք, էլ չեմ ասում դիմացինի ասածը հասկանալու ունակություն: Ես էլ չեմ ուզում ընդհանրացնել, բայց րականությունը այդպիսին է` դրանք խոսքով ոչ հասկանում են, ոչ էլ հարց են լուծում: Իրանց մոտ մենակ ուժնա, լկտիությունը և անպատժելիության զգացումը: Դժբախտաբար մի քանի անգամ առիթ ունեցել եմ նման արարածների հետ առճակատվելու` դիտմամբ սադրում են այնպես, որ ձեռնամարտի անցնեն: Դե բնական է, ինչում իրենք ուժեղ են, դրան էլ տանում են հարցի լուծումը: Մանավանդ, որ իրենց անպատժելի են զգում: Եթե ձեռնամարտում դիմացար, նոր հնարավոր է դրանից հետո ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան բանավոր պարզել, իսկ եթե չդիմացար ու տանուլ տվեցիր, ինչպես ասում են առաջին խփողը շահած է դուրս գալիս:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (09.07.2012), Quyr Qery (10.07.2012), Արէա (09.07.2012)

  25. #14
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    “Ամեն ինչ նորմալ է, մամ”
    Հուլիսի 8-ի երեկոյան ”Հարսնաքարի” դիմաց սարսափելի անձրև էր: Ցուրտ էր: Իմաստ չկար անձրևանոցի: Բոլորը մի րոպեում արդեն թաց էին ու քամին սառեցնում էր հագուստը մարմնիդ վրա:
    Բայց մարդիկ գալիս էին:
    Վահե Ավետյանի մահվան յոթերորդ օրը մոմավառություն էր “Հարսնաքարի“ մոտ:
    Քամին մոմերը հանգցնում էր: Ոստիկանները շրջապատել էին համալիրը: Հավաքի առաջին րոպեներին Հելսինկյան ասոցիացիայի ֆոտոլրագրող Արման Վեզիրյանին անձամբ խփել էր Ռուբեն Հյարապետյանը: Երբ ես մոտեցա Վեզիրյանին իրենից լսելու իր հետ կատարվածի մասին` նա հեռախոսով հանգստացնում էր մորը, որը հավանաբար արդեն իմացել էր դեպքի մասին: Արմանն ասում էր “ամեն ինչ նորմալ է,մամ”: Երանի Վահե Ավետյանն էլ օրեր առաջ կարողանար ասել “ամեն ինչ նորմալ է, մամ”:
    Իսկ “նորմալ է”` այս դեպքում նշանակում էր “չի սպանել”:
    Իսկ Ռուբեն Հայարպետյանը շարունակում է “պատժել”: Որովհետև մանդատը, որ նա վայր դրեց նախագահի հրահանգով`բոլորովին այն պատիժը չէր, որ սահմանվում է մարդ սպանողների ու մարդ ծեծողների համար: Ռուբեն Հյարապետյանին ԱԺ մանդատը պետք էր նույնքան, որքան ասենք ֆրակը ջութակ նվագելու համար:
    Ու մարդկանց թվաց, թե պատիժը կայացել է: Իսկ կայացել էր միայն մարդկանց բողոքի ալիքը, որի մեծանալու վտանգը կանխվեց մանդատի փափուկ վայրէջքով:
    Ռուբեն Հայարպետյանը հուլիսի 8-ին հարվածում է ֆոտոլրագրողին: Ինքնահաստատու՞մ է սա, պատժողի կարապի ե՞րգ, թե նոր պատիժների սանձահարում`կապրենք կերևա:
    Բայց մոմավառությունը կայացավ, մարդիկ եկան, կանգնեցին հորդ անձրևի տակ սարսափելի թրջված, նորից հուզված կատարված փաստից:
    Ոստիկանները, որոնք շղթայել էին “Հարսնաքարը”`լուռ, համեստ կանգնած էին: Մեր խմբին շատ մոտիկ մի ոստիկան էր կանգնած`ոչ բացակա դեմքով: Լսում էր մեր դատողությունները: Ինքը հետաքրքրված էր լսում, ուշադիր, գուցե շատ բան չէր հասկանում լսածից, բայց մադկային դեմքով լսում էր ու երբեմն դիմախաղով համաձայնում:
    Հետո մոմավառության մասնակիցները փակեցին փողոցը: ”Հարսնաքարի” ներսից ոստիկանական ջոկատը արագ վազքով մտավ փողոց: Ինչպես միշտ ամեն ինչ տեղի ունեցավ արագ:
    Ոստիկանները պատ կազմեցին փակեցին իրենց դեմքերը վահաններով ու մահակներով սկսեցին խփել վահաններին: Հավաքվածները անփորձ չէին: Մահակների աղմուկը առանձնապես խուճապ չառաջացրեց: Մարդիկ մնացին կանգնած: Ոստիկանները սկսեցին առաջ շարժվել: Քիչ անց արդեն հարվածում էին ցուցարարներին ու բղավում կիսավայրենի ձայնով: Մեգաֆոնով Գարեգին Չուգասզյանը դիմում էր ոստիկաններին բողոքի ակցիան շարունակելու պահանջով: Բարձրաստիճան ոստիկանը ընդհուպ մոտենալով նրան` կրտսեր “նեմեցի” ձայնով բղավեց. ”չեմ թույլ տալի”, բայց զգալով, որ դիմացինը չափերով իրենից զգալիորեն պատկառելի է ու տեսքով ոչ շարքային մեկը`զսպեց “գերմանական ակցենտը”: Շրջվեց ու անցավ ավելի շարքային մեկին հրմշտելու: Ես ուզեցի գտնել մեզ արդեն ծանոթ դարձած բավական խեղճ տեսքով ոստիկանին: Ուզում էի հասկանալ` նա էլ կխփի՞: Չէ որ ի վերջո միասին թրջվում էինք անձրևի տակ, հետո մերոնցից մեկին ինքը վառիչ առաջարկեց մոմը վառելու համար, հետո էլի լուռ մասնակցում էր մեր զրույցին: Ես չգտա նրան, բայց մտածում էի`կխփե՞ր:
    Ցուցարարները միշտ ճիշտ են, որովհետև նրանք արդարություն են պահանջում, որովհետև նրանք այն համարձակներից են, որոնք բողոքում են մյուսների փոխարեն , որոնք այդ պահին ներկա չեն: Բայց երբ ցուցարարներն ամոթանք են տալիս ոստիկանին, որ սրանք փաստորեն պաշտպանում են Հայրապետյանին, իմ մեջ իրոք հարց է առաջանում` արդյո՞ք նրանք պաշտպանում են: Փորձում էի նայել նրանցից ամեն մեկի դեմքին, հետևել շարժումներին: Նրանք բոլորովին չէին պաշտպանում Հայրապետյանին: Սա նրանց “գործի տեղն էր”, որտեղ բոլորս երբեմն –երբեմն կամ հաճախ ձանձարնում ենք կամ լինում ստիպված:
    Իսկ հետո կատարվում է նախապես մշակված ու վարժեցրաց մի դաժան խաղ: Մի բարձրաստիճան ոստիկան աղմուկով ու բեմականացված համարձակությամբ հարձակվում է մարդկանց վրա ու ոռնալով հրահանգում շարքայիններին. ”խփեք, առաջ ենք գնում “ու դա անում է մի այնպիսի ձայնով, որ շարքայինները հոտի նախրային կատաղությամբ խառնվում են մարդկանց, աշխատեցնում մահակները, աղմկում խփում, տապալում գետնին: Հետո երբ իբր ցույցը ցրված էր ու մոմավառության մասնակիցները բաժանված էին երկու մայթերի միջև, իսկ ոստիկանները պատով փակել էին դեպի փողոց նրանց ելքը` այդ պահին նորից հնարավոր դարձավ ուշադիր նայել ոստիկանների դեմքին: Նորից սովորական, աշխատանքի եկած, հոգնած, զզված մարդիկ էին, որոնք մունջ լսում էին ցուցարարների նախատինքը, անեծքը, սպառնալիքներրը:
    Ոստիկանները չեն կարող միանալ ցուցարարներին, որովհետև չի հասունացել ընդվզումի այդ աստիճանը: Բայց լինելու է այդ օրը: Անպայման: Որովհետև “Հարսնաքարն” արդեն ոստիկանի պաշտպանության կարիքն ունի, որովհետև ”Հարսնաքարի “ լույսերը հանգցրել էին, իսկ տերը ներսում էր:
    Ի վերջո,ամեն ինչ ավարտվում է: Ինչպես Արման Վեզիրյանն էր հանգստացնում հեռախոսով իր մայրիկին` ”ամեն ինչ նորմալ է”: Մարդ չի սպանվել: Ուրեմն ամեն ինչ նորմալ է: Մոմերը վառվեցին մինչև վերջ: Մոռացանք Վահե Ավետյանին ասել “թող լույս գա հիշատակիդ”` ժամանակ չկար`էլի բախում էր, նորից պայքար էր :
    ”Ամեն ինչ նորմալ է,մամ”:
    Լուսինե Հովհաննիսյան
    աղբյուր
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (09.07.2012), Quyr Qery (10.07.2012), Smokie (30.07.2012), Tig (09.07.2012), Varzor (09.07.2012), Արէա (09.07.2012), Մինա (09.07.2012), Ռուֆուս (09.07.2012), Տրիբուն (09.07.2012)

  27. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էլ համապատասխան վիդեոն.

    I may be paranoid but no android!

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (09.07.2012), Quyr Qery (10.07.2012), Rammstein (09.07.2012), Ֆոտոն (09.07.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1768
    Վերջինը: 11.09.2020, 22:47
  2. 30 փաստ մեր մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 359
    Վերջինը: 10.09.2020, 15:37
  3. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  4. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  5. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •