User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: «Հարսնաքարի» դեպքերի մասին

  1. #31
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեմեցը են գլծից էլ չէր ուզում ԱԺ ընտրություններին առաջադրվել. էսօր ինքը ֆուտբոլից ավելի մեծ քյար ունի՝ առաջին հերթին PR: ՀՀԿին Նեմեցը մեծամասնականով պետք էր, որ իր թաղային կրիմինալ ռեսուրսները կենտրոնացներ ՀՀԿի համար: Սկի չեմ կասկածում, որ ի սկզբանե պայմանավորվածություն կար մանդատը վայր դնելու, իսկ սենց երկու նապաստալ մեկ կրակոցով սպանեցին:

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք ա հասնել նրան, որ ֆուտբոլի ֆեդերացիաից դուրս գա: Այ դա իրա համար իսկականից ցավոտ կլինի:
    այ սա ուրիշ հարց ա... հենց սրա վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (04.07.2012), Tig (05.07.2012), Varzor (04.07.2012), Տրիբուն (04.07.2012)

  3. #32
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեքստը մի կողմ, ինձ մի հարց է հետաքրքրում. այս ստորագրահավաքը ինչ-որ հետևանքներ ունենալու՞ է: Այսինքն` սա անպայման հանգեցնելու՞ է Հայրապետյանի` ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկվելուն, թե՞ ժողովուրդը անիմաստ ժամանակ է կորցնում: Ու մի բան էլ. երեկ պահանջվում էր 4000 ստորագրություն, այսօր արդեն հաշվարկ է կատարվում 5000-ից: Դա ավտոմա՞տ է ավելացվում: Կներեք, ես էս ոլորտում նույնիսկ բակալավրի դիպլոմ չունեմ :
    Ինձ թվումա էտ 4000/5000 ձևական մի բան գրածա: Հետևանքների մասին - ոնց երևումա էտ ուղղակի բողոքների/ստորագրությունների սայտա, որտեղ ինչ-որ արդյունքի հասնելուց հետո արդեն կարելիա դիմել UEFA/FIFA-ին դա հաշվի առնելու խնդրանքով:

  4. #33
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասցրի՞ն : Բայց միայն ապօրինի զենք պահելու ու փոխադրելու համար են մեղադրում: Այսինքն` սա չի որակվել որպես ահաբեկչություն: Էդ առումով գոոոնե լավ ա:
    Վարդան Սամվելյանը կալանավորված է

    ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ հուլիսի 3-ի երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

    Վ. Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք է ընտրվել։

    Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վ. Սամվելյանը մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորանային համալիր զինամթերքով և սպառնացել պայթեցնել այն:
    Էս էլ ՏՂԵՆ !!!!!!!!!!!!!!!!


  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.07.2012), Freeman (05.07.2012), My World My Space (05.07.2012), Rammstein (05.07.2012), Tig (05.07.2012), Գալաթեա (05.07.2012), Հայկօ (05.07.2012), Ռուֆուս (05.07.2012)

  6. #34
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ հարցազրույց ա, կարդացե՛ք:

    Ռուբեն Հայրապետյանի տանիքը չի քանդվի

    Անկասկած, եթե այսքան հետևողական չլիներ հասարակությունը, այս ամենը իրարկե չէր լինի, այս իմաստով փոքր հաղթանակ է: Անկասկած, հասարակական ապատիան անհաղթահարելի բան չէ, ես այստեղ տեսնում եմ նաև Սերժ Սարգսյանի փոքր մասնակցությունը, նա որոշ հարցերում կարողանում է գնալ զիջումների, չգիտեմ դա ինչ է, բայց այսօրվա զիջումը վտանգավոր զիջում է, խորապես վստահ եմ, որ Ռուբեն Հայրապետյանը ունի նրա խոստումը, նրա բոլոր արտոնությունները և հնարավորությունները կպահպանվեն: Այսպիսի լոծումներով խիստ անհավանական է դրական տեղաշարժեր ապահովել:

  7. #35

  8. #36
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էս հարցը փիս քաղաքական հարց ա, ու շատ ակտուալ քաղաքական հարց : Իզուր ա <դեսից-դենից>-ում: Ինձ թվում ա պետք ա տեղափոխել:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.07.2012), murmushka (05.07.2012), Sagittarius (05.07.2012), Գալաթեա (05.07.2012)

  10. #37
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ էժան շոու է նաև պայթեցնելու փորձը։ Առնվազն կասկածելի է, որ պայթեցնելու ցանկություն ունեցողը նռնակը ձեռքին մտնելու ու սաղին տեռոռի ենթարկեու փոխարեն նռնակները լցրել է սումկի մեջ, նաև ավելացրել է ինչ–որ անկապ փամփուշտներ ու սումկեն ձեռին մտել ռեստորան։ Ու մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք զինամթերք պահելու համար, թե ախպեր ջհանդամ թե ուզում էիր տրաքացնել ռեստորանը, հլը մի հատ ասա թե էս զենք զինամթերքը քեզ ու՞րդուց… Շովու են ցույց տալիս հարիֆներիս, մենք էլ ոգևորվում ու սառում թուլանում ենք, էդքան բան։ Նեմեցի մանդատը վայր դնելն էլ է շոու։ Սերժիկը տժժում ա վրաներս, կայֆեր ա բռնում, նա թքած ունի ժողովդրի անվտանգության վրա, հակառակ դեպքում համարժեք քայլեր կձեռնարկեր։ Զինվորական բժիշկները լավ մարտական պարտաստվածություն չեն անցել, որ ախրանայի մամաները լացացնեին, էդ էլ ա վատ։ Ձերբակալվածներից ոչ մեկը վրեն մի խազ չուներ, այսինքն զինվորական բժիշկները խելոք ծեծ են կերել…
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (05.07.2012), Արէա (05.07.2012)

  12. #38
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես պահել շարժումը

    Շարժումն անհնար է ինքնին չքաղաքականացնել, որովհետեւ այն քաղաքական է ըստ էության, որովհետեւ առնչվում է Հայաստանի քաղաքական համակարգում էական դերակատարում ունեցող մի շերտի՝ օլիգարխիային, եւ դրա հանդեպ հասարակության դիրքերին: Առավել եւս, որ հասարակական շարժումը դնում է ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյական պատասխանատվության պահանջ:

  13. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դատարկ հոդված էր Գնել՝ Միշիկի ջրաղացին ջուր լցնելու շարքից:

    Շատ չտարածվեմ, կարճ ասեմ իրավիճակը: Առաջացող շարժումը եզակիներից ա վերջին շրջանների տարբեր ակցիաների մեջ, որ հզորանալու ու մեծանալու տենդենց ունի: Եզակի ա նաև էն առումով, որ էստեղ բոլոր հավակնությունները մի կողմ դրած իրար կողք են կանգնել մինչև հիմա ակտիվ բոլոր խմբերը՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական:

    Իշխանությունը էս մեծացող շարժմանն դեմն առնելու համար գործի ա դրել իրա մշտական զենքը՝ պառակտելու փորձը: Սկսվել ա շրջանառվել վարկած, որ իբր ՀԱԿ-ը փորձում ա քաղաքական դիվիդենտներ շահի (էս հոդվածում ոնց-որ անուն չկա, բայց նույն օպերայից ա), շարժումն իրանով անի: Լարվածություն են մտցնում, սրանով, շարժման մեջ մտնող խմբերի մեջ, ստիպում փոխադարձ վիրավորանքների անցնել, իրար մեղադրել և այլն: Սրան հասնում են միշիկյան լրատվամիջոցների ու ֆեյսբուքյան որոշ ակտիվիստների միջոցով (էսօր ինտերնետային հաղորդակցման դաշտն ամենաուժեղն ա, հենց ինտերնետային հաղորդակցման դաշտում սկսվեց առաջանալ շարժումը, նույնով էլ փորձում են կասեցնել):

    Պետք ա պարզապես սադրանքին չտրվել: Պետք ա պարզապես էս պրոպագանդային չտրվել: Ես հուսով եմ, որ շարժման բոլոր մասնակիցների պատվով կհաղթահարեն էս մի փորձությունն էլ: Մինչ էդ նաև դնեմ նաև Լևոն Զուրաբյանի գրառումը, ցույց տալու համար, որ «շարժումն իրենցով անելու» հավակնություն ՀԱԿ-ում չկա. http://lurer.com/?p=30113&l=am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (05.07.2012)

  15. #40
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի հետ կապված նոր կարդացի, ես իհարկե էդ Ֆիֆաների Ուեֆաների ներքին գործերից բբան չեմ հասկանում, բայց դու էլ կարդացեք:
    Ստորագրահավաքի իրական հասցեատերը ոչ թե դրսում, այլ ներսում է

    «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո քաղաքացիական ակտիվիստները համացանցում ստորագրահավաք կազմակերպեցին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պաշտոնանկ անելու համար: Մի քանի օրում հավաքվեց շուրջ 4000 ստորագրություն:

    ՈւԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին ուղղված նամակում նշվում էր, որ ՀՖՖ նախագահին պատկանող ռեստորանում նրա թիկնապահների կողմից դաժանորեն ծեծվել են մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից Վահե Ավետյանը, ով երկու երեխայի հայր էր, հիվանդանոցում մահացել է: «Ռուբեն Հայրապետյանն այն անձը չէ, ով պիտի ղեկավարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մարզաձեւ, որը միավորում է մարդկանց: Մենք պահանջում ենք նրա հրաժարականը հնարավորինս շուտ: ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի հարգելի պաշտոնյաներ, խնդրում ենք բարձրացնել ձեր ձայնը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում այս մարդու մնալն արգելելու հարցում»:

    Այն, որ այս ակցիան արտացոլում է հասարակության բուռն եւ արդարացի զայրույթը, միանգամայն հասկանալի է, սակայն պետք է գիտակցել նաեւ, թե որքանով է արդյունավետ եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլային կառույցների ղեկավարներին նման հարցով դիմելը: Միանգամից շեշտենք, որ ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ արգելվում է պետության եւ ցանկացած այլ կառույցի (այդ թվում եւ՝ միջազգային մարմինների) միջամտությունը ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ներքին գործերին: Շատ են եղել այնպիսի դեպքեր, երբ պետական տարբեր ատյանների միջամտությունները հանգեցրել են ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կողմից խիստ քայլերի՝ նախազգուշացումից մինչեւ երկարատեւ որակազրկում (տվյալ երկրի հավաքականներին ու ակումբներին արգելվել է մասնակցել ցանկացած մրցաշարի, որն անցկացվում է այս կառույցների հովանու ներքո): Իհարկե, նամակում օտարերկրացի չինովնիկներից չէր պահանջվում անմիջականորեն պաշտոնանկ անել Հայրապետյանին, սակայն ըստ էության կոչ էր արվում միջամտել ՀՖՖ գործունեությանը. բանն այն է, որ ՀՖՖ նախագահին ընտրում եւ պաշտոնանկ է անում ՀՖՖ ընդհանուր ժողովը:

    Եվ ահա ՈւԵՖԱ-ի պատասխանը նախաձեռնությանը, թե կառույցը ազգային ֆեդերացիաների հետ հարաբերվում է իր կանոնադրության համաձայն, ու նաեւ այն, որ ինքը «հարգալից է վերաբերվում ազգային ասոցիացիաների անկախությանն ու ինքնավարությանը եւ չի կարող միջամտել ազգային ֆեդերացիաների ներքին գործերին», շատ սպասելի էր:

    2002-ից ՀՖՖ-ն գլխավորող Ռուբեն Հայրապետյանը երկրորդ անգամ (առաջինը՝ 2006-ին) վերընտրվել է 2010-ի նոյեմբերին՝ 4,5 տարի ժամկետով: Նրա լիազորություններն ավարտվում են 2015-ի գարնանը: Ըստ ՀՖՖ կանոնադրության՝ նախագահն ընտրվում է ՀՖՖ անդամների (17 իրավաբանական անձանց) ներկայացուցիչների ընդհանուր ժողովում: Նշենք, որ այստեղ որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ՝ 50 %+1:

    Եվ ուրեմն՝ հեռացման երկու տարբերակ կա՝ հրաժարական կամ պաշտոնանկություն: Հայաստանի ֆուտբոլային շրջանակներին քիչ թե շատ ծանոթ մեկը հաստատ կդժվարանա պատկերացնել, որ կառույցի հերթական ժողովում Հայրապետյանի պաշտոնանկության հարց կարող է ընդգրկվել, կամ որ առավել եւս կարող է արտահերթ ժողով հրավիրվել նման օրակարգով: Մի կողմ թողնելով նման ժողովների ընթացակարգերը, այդ թվում՝ ժամկետները՝ միանգամից ասենք, որ հայկական ֆուտբոլային միջավայրում խոր արմատներ ձգած Հայրապետյանի պարագայում սա անիրականանալի է:

    Արժե, սակայն, հիշել 2011-ի փետրվարյան ասուլիսը, որտեղ ՀՖՖ նախագահը հայտարարեց. «Իմ մեջքին կանգնած է նախագահ Սերժ Սարգսյանը։ Եթե նրա աջակցությունը չլիներ, վաղուց հրաժարական կտայի»։ Կարծում ենք՝ որեւէ մեկը չի էլ կասկածում, որ իրոք այդպես է: Եթե Սերժ Սարգսյանի նույն այդ աջակցությունը կամ, ավելի ճիշտ, հանձնարարականը չլիներ, Հայրապետյանը այս գարնանը դժվար թե որոշեր ամեն դեպքում թեկնածություն առաջադրել ԱԺ ընտրություններում, հետո էլ կրկին այդ «աջակցության» միջոցով վայր դնել մանդատը: Ու հիմա էլ կարծես այդ «աջակցությունն» է պետք, որ Հայրապետյանը հրաժարվի ՀՖՖ-ում իր աթոռից: Այլ կերպ ասած՝ ակտիվիստների նամակի փաստացի հասցեատերը պիտի հենց Սերժ Սարգսյանը լիներ:

    Վերադառնալով միջազգային կառույցներին՝ նշենք, որ ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ տարբեր քրեական պատմությունների ընթացքում ֆուտբոլային գործիչներ են պատժվել: Վերջին տարիների ամենահայտնի դեպքը թերեւս 2006-ին Իտալիայում բռնկված սկանդալային իրավիճակն էր պայմանավորված խաղերի շուրջ: Հետո նման դեպքեր արձանագրվեցին եվրոպական այլ երկրներում, վերջին շրջանում՝ Թուրքիայում եւ կրկին Իտալիայում: 2006-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրանկո Կարարոն հրաժարական տվեց, նրան սպառնում էր 4,5 տարվա հեռացում ֆուտբոլից, սակայն հետո պատիժը փոխարինվեց 80.000 եվրո տուգանքով եւ զգուշացմամբ: Այլ չինովնիկների թվում պատժվեց նաեւ ֆեդերացիայի փոխնախագահ Ինոչենցո Մացինին, որին որակազրկեցին 5 տարով: Տվյալ պարագայում իրավապահներին հաջողվել էր ապացուցել չինովնիկների մեղքը, մասնավորապես, հեռախոսազրույցներից մեկում Կարարոն մրցավարական կոմիտեի նախագահ Բերգամոյին ասել էր, թե չի կարելի թույլ տալ, որ Հռոմի «Լացիոն» դուրս մնա բարձագույն խմբից՝ A սերիայից, եւ հայտնվի B-ում:

    Բերենք այլ օրինակ: 2010-ին ՖԻՖԱ-ն որակազրկեց Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիային, քանի որ վերջինիս դեմ դատական հայցեր էին ներկայացվել, իսկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էլ երկրի ազգային սպորտային կոմիտեի հրամանով պաշտոնանկ էր արվել: Մինչեւ դատարանի որոշումն էլ ֆեդերացիայի գործունեությունը դադարեցվել էր: ՖԻՖԱ-ն սա դիտել էր իբրեւ պետական միջամտություն մարզական կառույցի գործերին ու նման խիստ վճիռ կայացրել, սակայն երբ դատական հայցը հետ էր վերցվել, պատժի կիրառումը ՖԻՖԱ-ն առկախել էր:

    Ինչպես երեւում է, ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի արձագանքը մեծապես կախված է իրավապահների գործողություններից: Երբ կան տվյալ անձի մեղավորության վերաբերյալ հստակ փաստարկներ (կապ չունի՝ դրանք կլինեն ֆուտբոլում, թե այլ ոլորտում), ոչ մի կառույց չի կարող հերքել դրանց առկայությունը, առավել եւս՝ պատժամիջոցներ կիրառել երկրի հանդեպ: Առավելագույնը կարելի է հայտարարել, որ անձն անմեղ է, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել: Այդպես եղավ Ֆրանկո Կարարոյի պարագայում, երբ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը նշեց, որ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի ղեկավար մարմինների անդամ իտալացին կշարունակի աշխատանքն իր պաշտոններում, եւ պետք է անմեղ համարվի, մինչեւ մեղքը չապացուցվի, իսկ ՖԻՖԱ-ն էլ չի կարող գործել դատավորների նման: Դատարանում նրա մեղքն ապացուցվեց, սակայն Կարարոն ցայսօր պաշտոնավարում է ՖԻՖԱ-ում, իսկ ՈւԵՖԱ-ի գործկոմից դուրս եկավ սկանդալից 3 տարի անց միայն՝ 2009-ին:

    Ավելորդ չէ նշել, որ հենց իր՝ Բլատերի անունը երբեք զերծ չի մնացել տարբեր սկանդալների մեջ շոշափվելուց: Եվ ընդհանրապես ֆուտբոլային աշխարհում մեծ դեր են խաղում կապերն ու ծանոթությունները, իսկ Ռուբեն Հայրապետյանի ու հատկապես ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մտերմության մասին գիտեն բոլորը: Հետեւաբար, այս պարագայում թեկուզ որպես անձ եւ քաղաքացի (այլ ոչ թե իբրեւ պաշտոնյա) Պլատինիից կամ Բլատերից հայաստանյան վերջին իրադարձությունների մասին կարծիք հարցնելը կամ կարծիք հնչեցնելու կոչը կարող է ծիծաղելի թվալ, քանզի պատասխանն առավել քան ենթադրելի է:
    Աղբյուր

  16. #41
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, Հարսնաքարը մենք պտի կարանանք լավ հասկանանք… դրա խորություննը ավելի լավ ըմբռնենք… էսի ամենաթողություն միայն անվանելը միամտություն ա… էսի համակարգային բնույթ ունի որի support system-ը մենք ենք… ոչ մի սիստեմ չի կարող գոյություն ունենալ եթե support system չունի… որպես օրինակ պետք ա նայել հենց էս ֆորումի թեմաների քննարկումները, ու պարտադիր չի մենակ քաղաքական բաժնի կամ էս թեմային առնչվող թեմաներին… օրինակ Արէայի բացած "Հարսանիք" մենակ որ նայենք շատ դիպուկ ու բացատրական ա թե մենք ինչի ենք հասել հենց ստեղ… Արէան շատ լավ թեմա ա բացել ու շատ բաների պատասխան ա տալիս (անձամբ ինքը չէ)… մարդիկ փող են հավաքում իրանց զրկելով որ Հարսնաքարում ամուսնան… Հարսնաքարը շքեղության ու ճոխության չափանիշ ա, մարդկանց երազանք ու շատերը նախանձությունից են վատն ուզում… մեր հասարակության մի զգալի մասն ուզում ա իրանց տեղն ըլնի, բայց ձայնը բարձրանում ա մեր ազնիվ խավը…

    Հարսնաքարի պես դեպքեր շատ են եղել, սա առաջինը չի…

    հիմա պահանջում են մեղավորներին պատժել, նեմեցին պատժել… ո՞նց պտի դատենք ու պատժենք… ո՞վ ա դատելու… Մացո՞ն, մեղադրանքն էլ Փիլոյանն ա ներկայացնելու՞…

    …անիմաստ պահանջ ա իմ կարծիքով… Սերժի հրաժարականը միակ պահանջն ա որ էսօր կարա ակտուալ լինի… որիշ ոչ մի բան… մոռացեք ամեն ինչի մասին…

    կակ ռազ պետք չի պահանջել որ մեղավորները պատժվեն, որովհետև "մեղավորները կպատժվեն" ումեն ինչ կլինի նենց ոնց որ առաջ էր… fuck'm… ոչ մի պատիժ… վերից վար հրաժարական…

    քանի՞ հոգի ա էսօր դրսում… էս ա հաշիվ… մնացածը հեչ…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (06.07.2012), Տրիբուն (05.07.2012)

  18. #42
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքացիական նախաձեռնությունները իմպոտենտ են, իմ կարծիքով, քանի որ դրանք աշխատում են ներմալ հսարակարգերում, որտեղ դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունները անկախ են մեկը մեկից…

    Մաշտոցի պուրակը ձեզ օպրինակ… նույնն էլ սա կանեն…

  19. #43
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, մեկը որ մի բան ուզում ա տրաքաղցնի կամ մեկին սպանի, մի անգամից անում ա առանց հեքիաթ պատմելու… հաստատ որ ինքը հարսնաքարը տրաքացներ, ոչ ոքի մոտ հարց չէր առաջանա թե էդ ինչի՞ համար են տրաքացրել… ամբողջ աշխարհում հեքիաթները գնփցնելուց հետո են պատմում…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (06.07.2012)

  21. #44
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, մեկը որ մի բան ուզում ա տրաքաղցնի կամ մեկին սպանի, մի անգամից անում ա առանց հեքիաթ պատմելու… հաստատ որ ինքը հարսնաքարը տրաքացներ, ոչ ոքի մոտ հարց չէր առաջանա թե էդ ինչի՞ համար են տրաքացրել… ամբողջ աշխարհում հեքիաթները գնփցնելուց հետո են պատմում…
    Ապեր, էսքան չարածից հետո, էս տղեն գոնե մի բան արել ա .... ես իրա կիսատ արածին ավելի մեծ արժեք եմ տալիս, քանի հինգ տարվա հազար հատ լեռան քարոզին

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.07.2012), Tig (06.07.2012)

  23. #45
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դատարկ հոդված էր Գնել՝ Միշիկի ջրաղացին ջուր լցնելու շարքից:

    Շատ չտարածվեմ, կարճ ասեմ իրավիճակը: Առաջացող շարժումը եզակիներից ա վերջին շրջանների տարբեր ակցիաների մեջ, որ հզորանալու ու մեծանալու տենդենց ունի: Եզակի ա նաև էն առումով, որ էստեղ բոլոր հավակնությունները մի կողմ դրած իրար կողք են կանգնել մինչև հիմա ակտիվ բոլոր խմբերը՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական:

    Իշխանությունը էս մեծացող շարժմանն դեմն առնելու համար գործի ա դրել իրա մշտական զենքը՝ պառակտելու փորձը: Սկսվել ա շրջանառվել վարկած, որ իբր ՀԱԿ-ը փորձում ա քաղաքական դիվիդենտներ շահի (էս հոդվածում ոնց-որ անուն չկա, բայց նույն օպերայից ա), շարժումն իրանով անի: Լարվածություն են մտցնում, սրանով, շարժման մեջ մտնող խմբերի մեջ, ստիպում փոխադարձ վիրավորանքների անցնել, իրար մեղադրել և այլն: Սրան հասնում են միշիկյան լրատվամիջոցների ու ֆեյսբուքյան որոշ ակտիվիստների միջոցով (էսօր ինտերնետային հաղորդակցման դաշտն ամենաուժեղն ա, հենց ինտերնետային հաղորդակցման դաշտում սկսվեց առաջանալ շարժումը, նույնով էլ փորձում են կասեցնել):

    Պետք ա պարզապես սադրանքին չտրվել: Պետք ա պարզապես էս պրոպագանդային չտրվել: Ես հուսով եմ, որ շարժման բոլոր մասնակիցների պատվով կհաղթահարեն էս մի փորձությունն էլ: Մինչ էդ նաև դնեմ նաև Լևոն Զուրաբյանի գրառումը, ցույց տալու համար, որ «շարժումն իրենցով անելու» հավակնություն ՀԱԿ-ում չկա. http://lurer.com/?p=30113&l=am
    Չուկ ջան, մոտավորապես նույն բանն էլ ես եմ մտածել, բայց պօժիվյոմ ուվիդիմ: Իմպոտենտությունը մի հատ վիճակ ա, որ հայտարություններով չի բուժվում, ու վախենամ ինչքան էլ էս հոդվածը միշիկական անվանես, մեջը լիքը ռացիոնալություն լինի: Իսկ էտ ռացիոնալությունը ապացուցվում ա արդյունքով, ինչպես միշտ: Այ եթե կապահովվի էնքան կոնսոլիդացիա, որ Սերժին չենք թողնի նախագահ դառնա երկրորդ անգամ, կասեմ սաղ ճիշտ էր: Իսկ էս պահի դրությամբ ճիշտա Միշիկը ցավոք սրտի: Ունենք ՀԱԿ ու մնացած ընդիմադդիրներ, որոնք ԱԺ-ում են, ու ունենք սպասվող նախագահական ընտրություններ, որի արդյունքով էլ կերևա, թե գոնե էս անգամ ով ինչքան պլոճիկ ունի, ով ինչքան ա մաքուր իրա հայտարարությունների մեջ:

    Կարամ ասեմ մի բան, էս պահին ճիշտը ասող մի հատ տղա կա Հայաստանում ու էտ Սերժն ա: Իսկ իրա ճիշտ մի հատ ա - փաթթած ունեմ սաղիդ ձեր շարժումներով, հայտարարություններով, ընդդիմությամբ, ԱԺ-ում տեղերով, որը ես եմ ձեզ նվիրել:

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1768
    Վերջինը: 11.09.2020, 22:47
  2. 30 փաստ մեր մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 359
    Վերջինը: 10.09.2020, 15:37
  3. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  4. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  5. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •