Նեմեցի վզին դրեցին՝ մանդատից հրաժարվեց:
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն է տարածել: Մինչ այդ նա հանդիպում է ունեցել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ստորեւ ներկայացնում ենք Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը.
«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:
Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի:
Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ եւ իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:
Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար:
Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 03.07.2012, 21:22:
Ambrosine (04.07.2012), Moonwalker (04.07.2012), My World My Space (03.07.2012), Norton (04.07.2012), Quyr Qery (04.07.2012), Sagittarius (04.07.2012), Tig (04.07.2012), Varzor (04.07.2012), VisTolog (04.07.2012), Արէա (04.07.2012), Հայկօ (03.07.2012), Մանուլ (04.07.2012), Ֆոտոն (04.07.2012)
Բեգլարյանն էլ «տեղի տալով» հրաժարական տվեց... սպասեք Նեմեցի փառավոր վերադարձին.... Նեմեցը-2, Առաջին ալիքով...
Ժող, էս ակցիաներին ինչքա՞ն մարդ ա մասնակցում… իմ վիդեոները նայելով շատ չեն…
Պետք ա հասնել նրան, որ ֆուտբոլի ֆեդերացիաից դուրս գա: Այ դա իրա համար իսկականից ցավոտ կլինի:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
murmushka (04.07.2012), Quyr Qery (04.07.2012), Sagittarius (04.07.2012), Հայկօ (04.07.2012), Ձայնալար (04.07.2012)
Հիմա հանեցին, որ նախագահական ընտրություններին չխանգարի ու դեռ մի հատ էլ ասեն` տեսա՞ք հանեցինք... Հետո նորից <<Սևի>> պատմության նման բան է ստացվելու...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Varzor (04.07.2012)
Նեմեցը պատգամավորական մանդատը վայր դրեց, որովհետեւ դա պահանջում էր ամենահզոր ուժային կառույցը՝ բանակը: ՈՒ նաեւ դրսից եկող փողերի մի մասը կկտրվեր:
Եթե դա չլիներ, ներսի հասարակական կառույցներին կճզմեին րոպեական...
Աղբյուր՝ ՀԺՔիչ խմեք դո՛ւք, այ ուռողներ
Ըստ իս, վաղուց պետք է մեր լրագրողները հրաժարվեն որոշ հրապարակային դեմքերի ասուլիսները լուսաբանելուց:
Գոնե Վահե Ավետյանի ողբերգական մահն այն դեպքը չէ, որ մարդ կարողանա սառնասրտորեն լսի հիմարությունների այն շարանը, որը հնչում է Հանրապետական պատգամավորների եւ որոշ «փորձագետների» շուրթերից: Դրանցից ոմանք պարզապես իրենք իրենց գերազանցեցին այս օրերին: Նախերգանքն, ինչպես հաճախ, տվեց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Պարզվում է, Հարսնաքարում եղած դեպքի մեղքի բաժինն ընկնում է նաեւ սերիալների վրա: Այն, որ հայկական սերիալները աղբ են, ու այն, որ նրանք ծառայում են մարդկանց ուղեղն աղբացնելու նպատակին եւ յուրահատուկ թմրամիջոց են չունեւորների համար, անվիճելի է: Բայց, ա՛յ որ Նեմեցը ու նրա «ախրանան» սերիալ նայելուց են գազազել-կատաղել կենցաղային վեճի հետեւանքով մարդուն դաժանաբար ծեծել-սպանելու աստիճան, նորություն էր եւ, կարծում եմ, հայ եւ միջազգային հոգեբանական մտքի նոր նվաճում, Նոբելյան մրցանակի արժանի գյուտ: Խեղճ Նեմեց, ասեք, թող սերիալներ քիչ նայի, իրա թիկնապահներին էլ արգելի:
Սա երեւի այն է, ինչ հայաստանյան գազար կրծող նապաստակների մոտ կոչվում է հարցը չքաղաքականացնել: Իհարկե, որեւէ քաղաքական աստառ չի կարող լինել այն բանում, որ իշխող ուժի ներկայացուցիչ, մեր ոչ բարով-խերով նախագահի լավ ախպեր Նեմեցի «օբեկտում» նրա թիկնապահները մարդ են սպանում, ու հասարակությունն էլ հիմնավոր կասկածներ ունի, որ սա կվերածվի իշխանություն եւ փող ունեցողի անպատժելիությունը հաստատող հերթական դեպքի: Չկա ոչ մի քաղաքական տարր: Սերիալներն են մեղավոր, կամ թեկուզ` նաեւ սերիալները, ինչո՞ւ ոչ:
Բայց սա ընդամենը նախերգանքն էր, որովհետեւ բոլորին այսօր տվեց-անցավ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Ընկերներս ասում են` ինչի՞ ես նրա նմաններին ուշադրություն դարձնում, անցիր կողքով գնա: Համաձայն եմ ու, կարծեմ, 2008-2009-ից այն կողմ շատ հազվադեպ եմ անդրադարձել իմաստության այս եւ իր նման մի քանի իշխանամետ ակունքներին, բայց, իմ կարծիքով լկտիության սահման կա, որը չի կարող նորից ու նորից զարմանք ու զայրույթ չառաջացնել այնտեղ, ուր, թվում էր, այդ հույզերի համար տեղ այլեւս չկա: Պետական սույն այրը արդարացում է գտել «հանցաքարի» դեպքի համար, ասում է, թե Վահե Ավետյանն ու իր ընկերները հարբած են եղել, թիկնապահներն էլ, որով էլ խորհուրդ է տալիս բոլորիս, որ քիչ խմենք, որ ռեստորաններում 5-6 բաժակից ավելի չդատարկենք, որովհետեւ մենք «ասիացի ենք»: Միշտ զարմացել եմ մեկ-երկու նախադասության մեջ այս չափի հիմարություն խցկելու որոշ մարդկանց տաղանդին՝ հիմարության «գերդոզա», որի հերքման համար կարող ես մի ամբողջ գիրք գրել: Ես այս հանճարեղաբանությանը սպառիչ պատասխան տալուն չեմ հավակնում, բայց թույլ տամ ինձ մի քանի հարց ու մի քանի բարի խորհուրդ տալ հեղինակին: Նախ, եթե նույնիսկ այդ մարդիկ հարբած են եղել, ո՞վ է ասել, որ խմած մարդուն ծեծելով սպանում են, դա ի՞նչ արդարացում է: Երկրորդ՝ ռեստորանը կարո՞ղ է գիրք կարդալու տեղ է: Բա որտե՞ղ մարդիկ խմեն, եթե ոչ ռեստորանում. գրադարանո՞ւմ, փողոցո՞ւմ... Ասիացին ի՞նչ կապ ունի: Պարոն Զոհրաբյանը տեսե՞լ է, արդյոք, հարբած եվրոպացիներին: Եթե տեսել է, ապա` արդյո՞ք այդ հարբած եվրոպացիները ակադեմիական պահվածք էին դրսեւորում: Մեր մեջ ասած, ես որքան փորձ եմ ունեցել խմել եվրոպացիների հետ, նկատել եմ միայն, որ նրանք հարբում են ցանկացած հայից տասնապատիկ բեթար, եւ որքան ավելի զուսպ ու սառն են սթափ ժամանակ, այնքան ավելի իրենց կորցնում են խմելուց հետո: Աշխարհի բոլոր ռեստորաններում էլ մարդիկ խմում են, հաճախ էլ՝ հարբում, եւ դա որեւէ տեղ չի կարող խնդիր լինել:
Հանրապետական պատգամավորը խորհուրդ է տալիս մեզ` խմելու մշակույթ ձեռք բերել: Իմ փորձը վկայում է, որ հենց այդ մի կետում հայերս շատ ավելի «մշակութային ենք», քան բազմաթիվ այլ ազգեր: Իմ փորձը, համենայն դեպս, հուշում է, որ հայերն ամենաուշ հարբող ազգերից են: Զոհրաբյանը, ռուսերեն ասած` «слышал звон, да не знает где он», այսինքն՝ մի բան լսել է, բայց ինքն էլ չի հասկացել` ինչ: Ասիացներն իրոք ավելի արագ են ենթարկվում ալկոհոլի ազդեցությանը, քան եվրոպացիները, բայց խոսքը ոչ թե մեր տարածաշրջանի, այլ մոնղոլոիդ ցեղի ժողովուրդների մասին է, որոնց օրգանիզմում բացակայում է կամ այլ կերպ է աշխատում գեներից մեկը, որ, կոպիտ ասած, պատասխանատու է ալկոհոլի արագ «մարսման» համար: Հայերին դա բացարձակ չի վերաբերում: Ճիշտ հակառակը. ապրելով մի տարածքում, ուր ալկոհոլի օգտագործումը հազարամյակների պատմություն ունի եւ ունենալով նվազագույն մոնղոլոիդ խառնորդ մեր արյան մեջ, մեր օրգանիզմը լիովին հարմարեցված է ալկոհոլի ավելի մեծ չափեր յուրացնելու համար: Սա` ի գիտություն տնայնագործ փիլիսոփայությամբ զբաղվող պատգամավորների: Բայց ինձ ավելի զայրացնում է այս ամենի ենթատեքստը: Ի՞նչ է նշանակում` քիչ խմեք: Կարծես ասել ուզի, թե խմելն էլ իրենց՝ «վիպերի» արտոնությունն է: Իսկ մենք պետք է զգուշանանք, որ խմելուց մեզ ոտքի տակ չգցեն ու չսպանեն անզգույշ ասած բառի համար: Յանի` դուք ո՞վ եք, որ խմեք, սուս-փուս նստեք տեղներդ, գլուխներդ կախ աշխատեք, որ մեզ հարստացնեք: Կյանքի հաճույքները մենակ իրենց նման «լավ տղերքի» համար է: Կարո՞ղ է մի օր էլ ասեն` քեֆ մի արեք, սեղան մի՛ նստեք, գիշերներն ուշ դուրս մի՛ եկեք: Ի՞նչ կա որ. բա որ իրենցից մեկի «ախրանայի» քեֆը լավ լինի ու պատահմամբ գլխներիդ տա, ավելի լավ չի՞ շառից-փորձանքից հեռու տնից էլ դուրս չգանք: Է՞լ ինչ չանենք:
Քիչ խմեք դո՛ւք, հասկացա՞ր, հոպար ջան: Քի՛չ խմեք, քի՛չ ուռեք, քի՛չ ծակվեք, որպեսզի ամբախ-զամբախ դուրս չտաք: Իսկ մենք մեր խմածի տերն ենք: Բայց ձեր վերջը տալուց` խոստանում ենք լրիվ սթափ լինել:
Հրանտ Տեր-Աբրահամյան
Հուլիս 3, 2012
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տեքստը մի կողմ, ինձ մի հարց է հետաքրքրում. այս ստորագրահավաքը ինչ-որ հետևանքներ ունենալու՞ է: Այսինքն` սա անպայման հանգեցնելու՞ է Հայրապետյանի` ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկվելուն, թե՞ ժողովուրդը անիմաստ ժամանակ է կորցնում: Ու մի բան էլ. երեկ պահանջվում էր 4000 ստորագրություն, այսօր արդեն հաշվարկ է կատարվում 5000-ից: Դա ավտոմա՞տ է ավելացվում: Կներեք, ես էս ոլորտում նույնիսկ բակալավրի դիպլոմ չունեմ :
հ.գ. փոխգնդապետի դեմ քրգործ չի հարուցվել, ինչքանով որ ես կարողացա պարզել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ambrosine (04.07.2012)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ