User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Հարսանիք

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարսանիք

    Անահիտի հետ անցած ամռանը նշանվեցինք: Երեք տարի ընկերություն էինք անում, սե՞ր էր, սովորությո՞ւն էր, կապվածություն, թե այլ բան, բայց առանց իրար արդեն հնարավոր չէր ապրել: Երկուսս էլ մեծ ընկերական շրջապատ չունեինք, ու եթե մինչև մեր հանդիպումը երկուսիս կյանքում էլ մարդկային շփման պակաս կար, հանդիպումից հետո այդ բացը փոխադարձաբար լրացվեց, լցվեց էն դատարկությունը, որը մինչ այդ կար, բայց հասկանալի չէր դրա գոյության պատճառն ու լցնելու եղանակը: Հիմա արդեն ամեն ինչ փոխվել էր, միասին էինք օրվա մեծ մասը, կես բառից, մի թեթև հայացքից հասկանում էինք իրար, ծիծաղում էինք նույն կատակների վրա, տխրում էինք նույն երևույթներից, ունեինք նույն երազանքները: Ֆինանսական դժվարություններն էլ նույն անհոգությամբ էինք ընդունում՝ ապագայի ֆանտաստիկ պլաններ հորինելով: Վերջը: Ինչ երկարացնեմ, որոշեցինք նշանվել: Նշանվեցինք ու հենց նշանադրության օրը որոշեցինք, որ մյուս տարի այդ օրը ամուսնանալու ենք: Մի տարի ժամանակ կար, ու մի տարվա ընթացքում կկարողանայի մի երկու կոպեկ հետ գցել, ու մարդավարի հարսանիք անել: Ու այստեղ հայտնվեց առաջին անհամաձայնությունը մեր կյանքում: Անահիտն առաջարկում էր հենց եկեղեցուց մեկնել ճանապարհորդության, Հռոմ էր ուզում գնալ, իսկ ես ուզում էի հարսանիք անել՝ քեֆ, ուրախություն, հյուրեր, թամադա, բան՝ հայկական հարսանիք, էլի: Գումարային առումով նույնն էր՝ մի 3000 դոլլար, բայց ես շատ էի ուզում հարսանիք անել: Երկու ընկերներս էլ հարսանիքով էին ամուսնացել, ու ես չէի ուզում հետ մնալ նրանցից: Ավելին, նրանց հարսանիքը սովորական ռեստորանում էր եղել, իսկ ես որոշել էի, որ մեր հարսանիքը քաղաքի ամենաթանկ ու ամենաճոխ ռեստորանում է լինելու, հեչ էլ, որ ամիսը 100000 դրամ աշխատավարձ եմ ստանում, մի տարի էլ կիսասոված կապրեմ, ի՞նչ կա որ:

    Մի ամսից քիչ էր մնացել հարսանիքի օրվան, Անահիտիս արդեն համոզել էի, բայց գումարս չէր հերիքում, 150000 դրամ պակասում էր: Արտակը ձեռ էր առնում, թե, որ սպիտակ լիմուզին չլինի, Անահիտը երևի նշանը հետ տա: Համոզում էր, թե էդ թիթիզությունների թարգը տուր, ինչ լիմուզին, ինչ ճոխ ռեստորան, հենա իր հարսանիքն ի՞նչ վատն էր Բայց ես որոշել էի: Մեքենաս վաճառեցի: Այսինքն ինչ մեքենա, մի 30 տարվա փտած 06 ունեի, հազիվ 150000 տվեցին: Վերջ, գումարը պատրաստ էր: Մի տարվա խնայողություններից, ու մի ամսվա խելահեղ վազվզոցից հետո արդեն ամեն ինչ պատրաստ էր, հեչ էլ որ էս մի ամիս է անգամ համակարգիչը միացնելու ժամանակ չի մնում, աշխարհից լրիվ կտրվել եմ, ուշք ու միտքս հարսանիքս ճոխ ու մարդավարի անցկացնելն էր, իբր 100000 չեմ ստանում, էլի:

    Վերջը: Եկավ հարսանիքի օրը, սպիտակ լիմուզինն արդեն շենքի մոտ սպասում էր, գնացինք Անահիտենց տուն: Անահի՜տս՝ հրեշտակ: Դուրս գալուց Անահիտի եղբայրը դանակը դրեց դռան վրա՝ չի թողնում դուրս գանք: Արտակին (քավորիս) նախօրոք մի քիչ փող էի տվել էդ երեխուն, տերտերին, խորոված բերողներին տալու համար: արտակս փողը տվեց, համաձայնությունը ստացավ, դուրս եկանք: Մորքուրս սկսեց տաշի գոռալ, ժողովուրդը շվշվացրեցին, պարեցին, նստեցինք մեքենաները՝ գնացինք եկեղեցի: Տերտերը պսակեց, Արտակս էլի փող տվեց, դուրս եկանք, աղավնինր թռցրեցինք, վարդի թերթեր շաղ տվեցին գլխներիս, էլի նստեցինք մեր սպիտակ լիմուզինն ու սիգնալ տալով հայդա ռեստորան:

    Ռեստորանն էլ, ոնց որ պալատ: Ես ու Անահիտս էլ՝ թագավոր ու թագուհի: Ինչ ուզում ես ասա, հազար հատ Հռոմ արժեր էդ զգացումը: Նստեցինք. թամադան կենացներ ասեց, կերանք, խմեցինք, պարեցինք, անգամ իմ անսլուխ հալով երգեցի Անահիտիս համար: Խորովածը բերեցին, պարացրեցին, Արտակս էլի փողը տվեց (տեսնես հերիքեց տվածս, թե չէ), էլի պարեցինք, ուրախացանք: Հետո Անահիտն ասեց. հեսա կգամ, դուրս եկավ: Մի րոպե չէր անցել, տեսա դռան մետ կանգնած ինձ է նայում: Աչքերից սարսափ էր կաթում, դեմքը շորի գույնն էր ստացել: Սիրտս կանգնեց: Վազելով մոտեցա,- Անահի՛տ,- սարսափն աչքերում, ձեռքով ցույց տվեց աստիճանները,- չգնաս,- շշնջաց: Նետվեցի ներքև, ու ապշած կանգ առա՝ ռեստորանի ապակե դռներից այն կողմ մարդիկ էին խմբված՝ ինչ-որ պլակատներով, ինչ-որ բան էին գոռում, հայհոյում, ուզում են ներս մտնել, իսկ մի խումբ ոստիկաններ չեն թողնում: Բան չեմ հասկանում: Դռան վրա ինչ-որ թուղթ է կպցրած, մոտեցա՝ վիրակապված տղայի նկար է, տակը գրված՝ առեք, կերեք մարմինս: Ի՞նչ է կատարվում, ի՞նչ եմ արել: - Արտա՜կ,- գոռացի,- Արտա՛կ, Արտա՜կ: Վազեցի վերև: - Արտակ ի՞նչ ա կատարվում: - Մարդ են սպանել: - Ի՞նչ ես խոսում, ի՞նչ մարդ, գժվե՞լ եք, ի՞նչ եմ արել: - Մի քանի օր առաջ են սպանել: -Ի՞նչ մի քանի օր, ի՞նչ մարդ, Անահի՛տ: Անահիտը սառած հայացքով ինձ էր նայում:
    - Մի քանի օր առաջ ստեղ մարդ են սպանել, բողոքում են, պահանջում են պատժել մարդասպաններին:
    - Արտա՛կ, սուս մնա: Անահի՛տ, արի՛:
    Ձեռքից բռնած դուրս եկա ռեստորանից: Բոլորը գոռում են, հայհոյում են, բան չի հասկացվում: Մեկը քաշեց Անահիտի ձեռքից, բռունցքով հարվածեցի դեմքին: - Մարդասպա՜ն,- գոռաց,- մարդասպա՛ն, մարդասպա՜ն:
    Անահիտի ձեռքից քաշելով հազիվ հասա մեքենային: Նստեցինք՝ ու հյուրանոցային համար, որը նախօրոք պատվիրել էի, էս գիշերվա համար:

    Հիմա նստած եմ անկողնուն: Անահիտը հեկեկում է: Սիրտս քիչ է մնում տրաքի:
    Է՛հ, Հռոմ պետք է գնացած լինեինք: Հռոմ:

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.07.2012), Arpine (04.07.2012), Chilly (01.07.2012), Chuk (01.07.2012), Claudia Mori (02.07.2012), Freeman (01.07.2012), keyboard (01.07.2012), Lusinamara (01.07.2012), My World My Space (01.07.2012), Nimra (02.07.2012), Peace (04.07.2012), Quyr Qery (01.07.2012), Sagittarius (06.07.2012), Sambitbaba (03.07.2012), Tirim-tim (01.07.2012), Varzor (04.07.2012), yerevanci (01.07.2012), Գալաթեա (02.07.2012), Գեա (01.07.2012), Էլիզե (01.07.2012), Լուսաբեր (02.07.2012), Մինա (02.07.2012), Նարե91 (01.07.2012), Ներսես_AM (01.07.2012), Շինարար (01.07.2012), Ռուսա (02.07.2012), Տրիբուն (02.07.2012)

  3. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վերնագրից հասկացա, թե ինչ պիտի գրած լինես… ճիշտ ես ասում…

    Sent from my HTC One X
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (01.07.2012)

  5. #3
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա, Հռոմը ճիշտ տարբերակ կլիներ Էէն մարդկանց, ովքեր ծայրը ծայրին հասցնելով, ձգելով-ձգմգելով ճոխ հարսանիք են անում ընդհանրապես չեմ կարող հասկանալ, ինչքան էլ փորձում եմ:

    Հարսնաքարի առումով մի քիչ թերահավատ եմ: Հազարավոր մարդիկ կան Երևանում, ովքեր թքած ունեն, թե ինչ ա կատարվել էդտեղ, կարևորը ճոխ ռեստորան ա, հայտնի տեղ ա: Ռեստորանի տերն էլ ոչ կտուժի իր հասցեին ուղղված բացասական կոչերից, ոչ էլ կպատժվի որևէ մեկի կողմից: Շատ-շատ թիկնապահներին ինչ-որ բան հասնի, էն էլ իրանց փոխարինողները հերթ են կանգնել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (01.07.2012)

  7. #4
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանալիա, 2008-ի մարտի 1-ին երևանի տարբեր փողոցներում տսնյակ մարդկանց սպանեցին, բա ինչ են մարդիկ իրանց թույլ տալիս էդ փողոցներով քայլել ուրախանալ էդ փողոցներում և այլն:
    Ինչ կապ ունես դու նեմեցի կամ սպանված երջանկահիշատակ Վահեի հետ, ափսոս էր Վահեն միանշանակ, հաստատ էն աշխարհ գնալու ավելի հիասքանչ թեկնածուներ կաին, բայց դու որոշել ես անել էն, ինչ կյաքիդ գիտակից տարիներին պլանավորել,ծրագրել էս, միթե էդ միջադեպը կարա քո կյանքի ամենավառ օրը փչացնի: Հասկանում եմ տհաճա,ավելին` ցավալիա, որ նման բանա եղել, մանավանդ,որ դու ինքդ խաբար չես եղել:
    Հռոմ գնալուց էլ, բա որ Աստված չանի, ինքնաթիռը մի քիչ անբարեհաջող վայրէջք կատարեր, էլի վախենաիք, պիտի ասեիր ավելի լավ էր, իմ քաղաքում, ճոխ ռեստորանում քեֆ անեի? ավելի լավ չկա, լինումա էն ինչ լինումա
    Վերջին խմբագրող՝ keyboard: 01.07.2012, 23:31:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (02.07.2012), Varzor (04.07.2012), Արէա (02.07.2012), Նարե91 (02.07.2012)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ապրես, որ գրել ես էս թեմայով: Դժվար թեմա ա: Պետք ա անկեղծ լինեմ, որ շատ ազդեցիկ չէր... երևի էն պատճառով, որ կատարվածն ա ահավոր «ազդեցիկ»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.07.2012), murmushka (02.07.2012), Sambitbaba (03.07.2012), Արէա (02.07.2012), Հայկօ (02.07.2012)

  11. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնարավոր տարբերակ էր կատարվածի: Թեև քիչ հավանական:
    Հարսանիք անողներին մեղադրելը զուտ էմոցիոնալ պոռթկում էր իրականում:
    Եթե չանեին էլ, ոչ Վահեն էր կենդանանալու, ոչ էլ իր երեխաներն էին դադարելու որբ լինել:
    Պարզապես այդ պահին, երբ մարդիկ գնացել էին սգալու սպանվածի համար, վերևից լսվող տաշի-տուշին չէր կարող ադեկվատ ընդունվել:

    Ապրես Արէա, տեսանկյուն ներկայացնելը երբեմն անշնորհակալ, բայց կարևոր գործ ա:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.07.2012), Arpine (04.07.2012), keyboard (02.07.2012), Lusinamara (02.07.2012), murmushka (02.07.2012), Quyr Qery (02.07.2012), Varzor (04.07.2012), Արէա (02.07.2012), Հայկօ (02.07.2012), Տրիբուն (02.07.2012)

  13. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, բայց իրականությունից ահավոր հեռու:

    Ծերը-ծերին հասցնող, իրար սիրող ջահելները Հարսնաքարերում 3000-ոց հարսանիքներ չեն անում:

    Կոնկրետ դեպքի հետ կապված, հարսանքավորներին մեղադրելը հեշտ ա, բայց մի քիչ սիրտ ու հոգի ունեցողը հարսանիքի օրը կամ տեղը կփոխեր - մեկա փողը գլխանց չեն տալիս, մի թեթև կանխավճար են թողնում: Ու երկու սիրուն ու իրար սիրող ջահելի հարսանիքը սպանդանոցում չեն կազմակերպի, որ հետո էտ երեխեքը սաղ կյանքները հիշեն էտ:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.07.2012), Արէա (02.07.2012), Հայկօ (02.07.2012), Նարե91 (02.07.2012), Շինարար (02.07.2012)

  15. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քիչ էն չի, որ ստեղծագործության թեմայում սենց բան դնեմ, բայց դե առնչվում ա՝ http://lurer.com/?p=29489&l=am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.07.2012), Արէա (02.07.2012), Տրիբուն (02.07.2012)

  17. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր, բայց իրականությունից ահավոր հեռու:

    Ծերը-ծերին հասցնող, իրար սիրող ջահելները Հարսնաքարերում 3000-ոց հարսանիքներ չեն անում:

    Կոնկրետ դեպքի հետ կապված, հարսանքավորներին մեղադրելը հեշտ ա, բայց մի քիչ սիրտ ու հոգի ունեցողը հարսանիքի օրը կամ տեղը կփոխեր - մեկա փողը գլխանց չեն տալիս, մի թեթև կանխավճար են թողնում: Ու երկու սիրուն ու իրար սիրող ջահելի հարսանիքը սպանդանոցում չեն կազմակերպի, որ հետո էտ երեխեքը սաղ կյանքները հիշեն էտ:
    Մանավանդ սնահավատ մենք… Նույնիսկ եթե էդ տարածքում ուղղակի մահ ա եղել, մարդիկ խուսափում են դեռ երկար ժամանակ էդ օբյեկտում միջոցառում նշել:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.07.2012), Արէա (02.07.2012), Տրիբուն (02.07.2012)

  19. #10
    Մշտական անդամ Nimra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2012
    Տարիք
    34
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արէա
    ես դեպքերից տեղյակ չէի ու իմացա որոշ բաներ ես մի քանի օրվա գրառումներից:
    ուզում եմ մի բան ձեր մոտ հստակ լինի`
    Քո Անահիտն էդ օրը թագուհի էր, երևի երբեք էլ նրան էդպիսին չզգաս, դու սիրել ես էդ օրվա վարդի թերթիկները, խորովածը, ձեր քեֆն ու պարը, դա Ձեր օրն էր ու միշտ չի , որ ամեն ինչում ավարտն է կարևոր ու ձեր մոտ ամեն ինչ նոր է սկսվում, ու թող դա լինի այն բանի ապացույցը, որ պետք չի ՚՚ կնոջը լսել ու հակառակն անել՚՚ կարգախոսով առաջնորդվել ամբողջ կյանքում: ժամանկի հետ էդ օրվա տպավորություններից մենակ կմնան Քո Թագուհին ու Քո մի քանի ժամանոց, 30 տարվա 06 ին համարժեք Սպիտակ Լիմուզինը...
    դժբախտություններ միշտ էլ լինում են ու եթե սկսենք ամեն ինչ անձնականացնել, մենք բոլորս էլ շատ դժբախտ կապրենք:
    Հռոմ Դուք դեռ կգնաք, վստահ եմ ու հենց ՀՌՈՄ, ու կտեսնես, որ Քո Թագուհին ավելի շքեղ էր, քան հռոմն է:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (02.07.2012), Արէա (02.07.2012), Մինա (02.07.2012)

  21. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանավանդ սնահավատ մենք… Նույնիսկ եթե էդ տարածքում ուղղակի մահ ա եղել, մարդիկ խուսափում են դեռ երկար ժամանակ էդ օբյեկտում միջոցառում նշել:
    Չնայած, փաստացի չեն խուսափել Շինարար ախպեր: Երեկ ընդեղ հարսանիք էր: Բայց մտքիս ծերով անցնում ա, հոգուս մեղք չանեմ, որ հարսանքավորները նեմեցոտ են եղել, ու կարող ա խաբար էլ չէին, որ մարդ են սպանել մի քանի օր առաջ, կամ էլ խաբար էին, բայց դե էտ իրանց համար նենց շարքային դեպք էր էլի:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (02.07.2012)

  23. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած, փաստացի չեն խուսափել Շինարար ախպեր: Երեկ ընդեղ հարսանիք էր: Բայց մտքիս ծերով անցնում ա, հոգուս մեղք չանեմ, որ հարսանքավորները նեմեցոտ են եղել, ու կարող ա խաբար էլ չէին, որ մարդ են սպանել մի քանի օր առաջ, կամ էլ խաբար էին, բայց դե էտ իրանց համար նենց շարքային դեպք էր էլի:
    Հարսանիքի պահը գիտեի, ու ես էլ էի ապշել: Մեզ մոտ մեր տանից մոտ մի ռեստորան կա, այսինքն բախտս չի բերել, շատ ռեստորաններ կան ու շաբաթ երեկոներս դժոխքի ա վերածվում սովորաբար, բայց էդ մեկում մի քանի տարի առաջ դանակահարություն էր եղել, ինչքան գիտեմ՝ աշխատակազմը կապ չուներ, ինչքան գիտեմ՝ մարդ չի մահացել, ես էդ ժամանակ քաղաքից բացակայում էի, մանրամասներ շատ չգիտեմ, բայց դեռ երկար ժամանակ ըտեղ հազվադեպ էին մարդիկ գնում, հազվադեպ էր միջոցառումներ լինում, էս գարունը սկսեցին նոր-նոր նորից հարսանիքներ լինել, բայց էս վերջերս ոնց որ նորից չեմ նկատել: Համենայն դեպս, նենց հավեսով հայեցի տեսք ունեցող շինություն ա, իսկը հայկական ճաշակով, բայց վատ անունը կպել ա ու վսյո:

  24. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անահիտի հետ անցած ամռանը նշանվեցինք: Երեք տարի ընկերություն էինք անում, սե՞ր էր, սովորությո՞ւն էր, կապվածություն, թե այլ բան, բայց առանց իրար արդեն հնարավոր չէր ապրել: Երկուսս էլ մեծ ընկերական շրջապատ չունեինք, ու եթե մինչև մեր հանդիպումը երկուսիս կյանքում էլ մարդկային շփման պակաս կար, հանդիպումից հետո այդ բացը փոխադարձաբար լրացվեց, լցվեց էն դատարկությունը, որը մինչ այդ կար, բայց հասկանալի չէր դրա գոյության պատճառն ու լցնելու եղանակը: Հիմա արդեն ամեն ինչ փոխվել էր, միասին էինք օրվա մեծ մասը, կես բառից, մի թեթև հայացքից հասկանում էինք իրար, ծիծաղում էինք նույն կատակների վրա, տխրում էինք նույն երևույթներից, ունեինք նույն երազանքները: Ֆինանսական դժվարություններն էլ նույն անհոգությամբ էինք ընդունում՝ ապագայի ֆանտաստիկ պլաններ հորինելով: Վերջը: Ինչ երկարացնեմ, որոշեցինք նշանվել: Նշանվեցինք ու հենց նշանադրության օրը որոշեցինք, որ մյուս տարի այդ օրը ամուսնանալու ենք: Մի տարի ժամանակ կար, ու մի տարվա ընթացքում կկարողանայի մի երկու կոպեկ հետ գցել, ու մարդավարի հարսանիք անել: Ու այստեղ հայտնվեց առաջին անհամաձայնությունը մեր կյանքում: Անահիտն առաջարկում էր հենց եկեղեցուց մեկնել ճանապարհորդության, Հռոմ էր ուզում գնալ, իսկ ես ուզում էի հարսանիք անել՝ քեֆ, ուրախություն, հյուրեր, թամադա, բան՝ հայկական հարսանիք, էլի: Գումարային առումով նույնն էր՝ մի 3000 դոլլար, բայց ես շատ էի ուզում հարսանիք անել: Երկու ընկերներս էլ հարսանիքով էին ամուսնացել, ու ես չէի ուզում հետ մնալ նրանցից: Ավելին, նրանց հարսանիքը սովորական ռեստորանում էր եղել, իսկ ես որոշել էի, որ մեր հարսանիքը քաղաքի ամենաթանկ ու ամենաճոխ ռեստորանում է լինելու, հեչ էլ, որ ամիսը 100000 դրամ աշխատավարձ եմ ստանում, մի տարի էլ կիսասոված կապրեմ, ի՞նչ կա որ:

    Մի ամսից քիչ էր մնացել հարսանիքի օրվան, Անահիտիս արդեն համոզել էի, բայց գումարս չէր հերիքում, 150000 դրամ պակասում էր: Արտակը ձեռ էր առնում, թե, որ սպիտակ լիմուզին չլինի, Անահիտը երևի նշանը հետ տա: Համոզում էր, թե էդ թիթիզությունների թարգը տուր, ինչ լիմուզին, ինչ ճոխ ռեստորան, հենա իր հարսանիքն ի՞նչ վատն էր Բայց ես որոշել էի: Մեքենաս վաճառեցի: Այսինքն ինչ մեքենա, մի 30 տարվա փտած 06 ունեի, հազիվ 150000 տվեցին: Վերջ, գումարը պատրաստ էր: Մի տարվա խնայողություններից, ու մի ամսվա խելահեղ վազվզոցից հետո արդեն ամեն ինչ պատրաստ էր, հեչ էլ որ էս մի ամիս է անգամ համակարգիչը միացնելու ժամանակ չի մնում, աշխարհից լրիվ կտրվել եմ, ուշք ու միտքս հարսանիքս ճոխ ու մարդավարի անցկացնելն էր, իբր 100000 չեմ ստանում, էլի:

    Վերջը: Եկավ հարսանիքի օրը, սպիտակ լիմուզինն արդեն շենքի մոտ սպասում էր, գնացինք Անահիտենց տուն: Անահի՜տս՝ հրեշտակ: Դուրս գալուց Անահիտի եղբայրը դանակը դրեց դռան վրա՝ չի թողնում դուրս գանք: Արտակին (քավորիս) նախօրոք մի քիչ փող էի տվել էդ երեխուն, տերտերին, խորոված բերողներին տալու համար: արտակս փողը տվեց, համաձայնությունը ստացավ, դուրս եկանք: Մորքուրս սկսեց տաշի գոռալ, ժողովուրդը շվշվացրեցին, պարեցին, նստեցինք մեքենաները՝ գնացինք եկեղեցի: Տերտերը պսակեց, Արտակս էլի փող տվեց, դուրս եկանք, աղավնինր թռցրեցինք, վարդի թերթեր շաղ տվեցին գլխներիս, էլի նստեցինք մեր սպիտակ լիմուզինն ու սիգնալ տալով հայդա ռեստորան:

    Ռեստորանն էլ, ոնց որ պալատ: Ես ու Անահիտս էլ՝ թագավոր ու թագուհի: Ինչ ուզում ես ասա, հազար հատ Հռոմ արժեր էդ զգացումը: Նստեցինք. թամադան կենացներ ասեց, կերանք, խմեցինք, պարեցինք, անգամ իմ անսլուխ հալով երգեցի Անահիտիս համար: Խորովածը բերեցին, պարացրեցին, Արտակս էլի փողը տվեց (տեսնես հերիքեց տվածս, թե չէ), էլի պարեցինք, ուրախացանք: Հետո Անահիտն ասեց. հեսա կգամ, դուրս եկավ: Մի րոպե չէր անցել, տեսա դռան մետ կանգնած ինձ է նայում: Աչքերից սարսափ էր կաթում, դեմքը շորի գույնն էր ստացել: Սիրտս կանգնեց: Վազելով մոտեցա,- Անահի՛տ,- սարսափն աչքերում, ձեռքով ցույց տվեց աստիճանները,- չգնաս,- շշնջաց: Նետվեցի ներքև, ու ապշած կանգ առա՝ ռեստորանի ապակե դռներից այն կողմ մարդիկ էին խմբված՝ ինչ-որ պլակատներով, ինչ-որ բան էին գոռում, հայհոյում, ուզում են ներս մտնել, իսկ մի խումբ ոստիկաններ չեն թողնում: Բան չեմ հասկանում: Դռան վրա ինչ-որ թուղթ է կպցրած, մոտեցա՝ վիրակապված տղայի նկար է, տակը գրված՝ առեք, կերեք մարմինս: Ի՞նչ է կատարվում, ի՞նչ եմ արել: - Արտա՜կ,- գոռացի,- Արտա՛կ, Արտա՜կ: Վազեցի վերև: - Արտակ ի՞նչ ա կատարվում: - Մարդ են սպանել: - Ի՞նչ ես խոսում, ի՞նչ մարդ, գժվե՞լ եք, ի՞նչ եմ արել: - Մի քանի օր առաջ են սպանել: -Ի՞նչ մի քանի օր, ի՞նչ մարդ, Անահի՛տ: Անահիտը սառած հայացքով ինձ էր նայում:
    - Մի քանի օր առաջ ստեղ մարդ են սպանել, բողոքում են, պահանջում են պատժել մարդասպաններին:
    - Արտա՛կ, սուս մնա: Անահի՛տ, արի՛:
    Ձեռքից բռնած դուրս եկա ռեստորանից: Բոլորը գոռում են, հայհոյում են, բան չի հասկացվում: Մեկը քաշեց Անահիտի ձեռքից, բռունցքով հարվածեցի դեմքին: - Մարդասպա՜ն,- գոռաց,- մարդասպա՛ն, մարդասպա՜ն:
    Անահիտի ձեռքից քաշելով հազիվ հասա մեքենային: Նստեցինք՝ ու հյուրանոցային համար, որը նախօրոք պատվիրել էի, էս գիշերվա համար:

    Հիմա նստած եմ անկողնուն: Անահիտը հեկեկում է: Սիրտս քիչ է մնում տրաքի:
    Է՛հ, Հռոմ պետք է գնացած լինեինք: Հռոմ:
    Օօօօ… էս ձեր հարսանիքն ա՞ եղել՞… ընդհանրապես ասեմ… չարժե էդ մունդառների ռեստորանում ընդհանրապես հաց ուտել ուր մնաց հարսանիք անել… հարամ հաց ա, հարամ փող ա, ամեն ինչն էլ հարամ ա, պարտայդիր չի մարդ սպանած լինեին… էս մի տղու կյանքը միակը չի…

    իրականում իզուր ես ավտոդ ծախել ոու խնայած փողդ հարսանիքի վրա ծախսել… Հռոմը ավելի լավ ա, ընդեղից ընենց բան կբերեիր հետդ որ սաղ կյանքդ հետդ կլիներ,

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.07.2012), Quyr Qery (02.07.2012), Արէա (02.07.2012)

  26. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Օօօօ… էս ձեր հարսանիքն ա՞ եղել՞… ընդհանրապես ասեմ… չարժե էդ մունդառների ռեստորանում ընդհանրապես հաց ուտել ուր մնաց հարսանիք անել… հարամ հաց ա, հարամ փող ա, ամեն ինչն էլ հարամ ա, պարտայդիր չի մարդ սպանած լինեին… էս մի տղու կյանքը միակը չի…
    Ինչի՞ ա հարամ: Մի տարի հաց չեմ կերել, հիմա առել ուտում եմ, հարամս ո՞րն ա: Դե չայ մի խմի, ավտո մի քշի, հաց մի կեր, կաֆե մի գնա, հարամ ա:
    Եթե ինչ-որ բան քո հալալ աշխատանքով ես առել, էդ հարամ լինել չի կարող, անկախ նրանից, թե ումից ես առել:

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.07.2012), keyboard (02.07.2012), Quyr Qery (02.07.2012)

  28. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, որ գրել ես էս թեմայով: Դժվար թեմա ա: Պետք ա անկեղծ լինեմ, որ շատ ազդեցիկ չէր... երևի էն պատճառով, որ կատարվածն ա ահավոր «ազդեցիկ»:
    Գիտեմ, որ ազդեցիկ չէր. ինձնից ինչ գրող բայց դե ասելիք կար, ազդեց վրաս էս տեսանյութը, բոլորը Վահե Ավետյան են, ես էլ էդ հարսանիք անողն եմ

  29. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.07.2012), Quyr Qery (02.07.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանիք ակումբում
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.08.2017, 00:01
  2. Ընկերովի մահը հարսանիք է
    Հեղինակ՝ enam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 05.01.2010, 20:13
  3. Հայկական ավանդական հարսանիք
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 114
    Վերջինը: 29.12.2009, 02:16
  4. Գրառումներ: 53
    Վերջինը: 09.12.2009, 08:55
  5. Ռոմանտիկ հարսանիք
    Հեղինակ՝ lragrox, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.03.2009, 22:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •