ես դեպքերից տեղյակ չէի ու իմացա որոշ բաներ ես մի քանի օրվա գրառումներից:
ուզում եմ մի բան ձեր մոտ հստակ լինի`
Քո Անահիտն էդ օրը թագուհի էր, երևի երբեք էլ նրան էդպիսին չզգաս, դու սիրել ես էդ օրվա վարդի թերթիկները, խորովածը, ձեր քեֆն ու պարը, դա Ձեր օրն էր ու միշտ չի , որ ամեն ինչում ավարտն է կարևոր ու ձեր մոտ ամեն ինչ նոր է սկսվում, ու թող դա լինի այն բանի ապացույցը, որ
պետք չի ՚՚ կնոջը լսել ու հակառակն անել՚՚ կարգախոսով առաջնորդվել ամբողջ կյանքում: ժամանկի հետ էդ օրվա տպավորություններից մենակ կմնան Քո Թագուհին ու Քո մի քանի ժամանոց, 30 տարվա 06 ին համարժեք Սպիտակ Լիմուզինը...

դժբախտություններ միշտ էլ լինում են ու եթե սկսենք ամեն ինչ անձնականացնել, մենք բոլորս էլ շատ դժբախտ կապրենք:
Հռոմ Դուք դեռ կգնաք, վստահ եմ ու հենց ՀՌՈՄ, ու կտեսնես, որ Քո Թագուհին ավելի շքեղ էր, քան հռոմն է:
Էջանիշներ