User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Ով ինչպես է կարդում

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ով ինչպես է կարդում

    Հետաքրքրիր է իմանալ ով ինչպես է գիրք կարդում.նշումներ կատարում ե՞ք գրքից կամ ընդգծում կամ գուցե ուրիշ տարբերակներ կան գիրքը ավելի լավ հասկանալու և յուրացնելու համար:Խնդրում եմ կիսվեք

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.06.2012)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրքի մեջ նշումներ երբեք չեմ արել, առավել ևս չեմ ընդգծել, որովհետև սա մինիմում վանդալիզմ ա իմ կարծիքով: Եթե գրքի մեջ ուրիշն ա նշումներ արել, կամ ընդգծել, էդ գիրքը ես չեմ կարող կարդալ:

    Իսկ գիրքը կարդում եմ աչքերով, բացում եմ, առաջին էջից սկսում եմ, վերջին էջով վերջացնում:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (30.06.2012), Rammstein (30.06.2012), Sambitbaba (30.06.2012), StrangeLittleGirl (30.06.2012), Շինարար (30.06.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ուղղակի կարդում եմ, գրվածից ավելի լավ հասկանալ չեմ էլ փորձում, եթե օտար լեզվով է, անծանոթ բառ հանդիպելիս, թեկուզ ընկալեմ էլ, ինչ ա ասում, մի հատ բառարանում կամ գուգլի թարգմանիչով ստուգում եմ իմաստը, ու տենց մինչև վերջ կարդում, ինչ մնաց հիշողությանս մեջ, ինչը չէ, եթե հավանած եմ լինում, կարող ա մյուս տարի մի հատ էլ կարդամ:

  6. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նշումներ ես էլ երբեք չեմ արել ու տանել չեմ կարողանում, երբ ուրիշներն անում են:
    Կարդում եմ ձախից աջ

    Էս վերջերս՝ բացառապես անգլերեն ու մատիկի և թաչ էկրանի մեղմիկ ու խաղաղ համագործակցության շնորհիվ:
    Կեցցե Կինդլը:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (30.06.2012), StrangeLittleGirl (30.06.2012), Շինարար (30.06.2012), Ռուֆուս (30.06.2012), Տրիբուն (30.06.2012), Ֆոտոն (30.06.2012)

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օտար լեզվով կարդալուց էլ բառարաններից չեմ օգտվում, միշտ փորձում եմ բառի կամ արտահայտության իմաստը կոնտեքստից հասկանալ: Եթե նույնիսկ կոնտեքստից էլ հնարավոր չէ հասկանալ կոնկրետ իմաստը, պարզապես անցնում եմ առաջ: Բառարանից օգտվում եմ խիստ հազվադեպ, երբ որ անծանոթ բառն անընդհատ կրկնվում է ու առանց դրա իմաստը հասկանալու անհնարին ա առաջ գնալ:

    Հիմա արդեն սկսել են անսովոր դառնալ թղթից գրքերը

    Հա ու գրքում եղած ամեն ինչն եմ կարդում, թե ներածական մասը, թե քննադատական մասը (եթե լինում ա), թե ծանոթագրությունները:
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (30.06.2012), Շինարար (30.06.2012)

  10. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա ու գրքում եղած ամեն ինչն եմ կարդում, թե ներածական մասը, թե քննադատական մասը (եթե լինում ա), թե ծանոթագրությունները:
    Իսկ այ ես ներածականն ու քննադատականները գրեթե երբեք չեմ կարդում...
    Եթե շատ լավը լինի գիրքը՝ վերջում գուցե կարդամ: Բայց շատ հազվադեպ:

    Միակ հեղինակը, որի ներածություններն անխտիր կարդացել եմ՝ Սթիվեն Կինգն ա:

  11. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե, առանց բառարան շատ ավելի հարմար ա, բայց ես անգլերենին կոնկրետ քո պես չեմ տիրապետում, էդ հաստատ, իսկ ինտերնետի միջոցով հասանելի գրականությունը մեծ մասամբ անգլերեն ա, դրա համար ստիպված մի փոքր ինձ նեղություն տալիս եմ: Նախաբաններն ու ծանոթագրությունները, նույնիսկ տիրաժները ես էլ եմ կարդում:

  12. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Կարդում եմ ձախից աջ


    Ես բազմաթիվ գրքեր կարդում եմ աջից ձախ, որովհետև ձախից աջ անհնար ա դրանք կարդալը

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (30.06.2012)

  14. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բազմաթիվ գրքեր կարդում եմ աջից ձախ, որովհետև ձախից աջ անհնար ա դրանք կարդալը
    Mazel tov

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.06.2012)

  16. #10
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ առանձին բլոկնոտ կամ տետր չե՞ք պահում նշումների կամ գեղեցիկ մտքերի համար:

  17. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես այս տարվանից նշում եմ կարդացածս բոլոր գրքերը և մոտը նշում իմ գնահատականը 10 բալանոց սիստեմով,world դոկումենտի մեջ

  18. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայած ինչ եմ կարդում…

    Եթե գեղարվեստական գիրք, ուրեմն մինչև էս պահը բացառապես թղթի վրա, հիմնականում անկողնում, 2-3 ժամ՝ քնելուց առաջ: Նշումներ երբեք չեմ արել: Լիքը գիրք սկսել ու վերջացրել եմ ինքնաթիռների մեջ ու օդանավակայաններում, չնայած ստեղ հիմնական կարդացածս թերթերն ու ամսագրերն են (Вокруг Света ամսագրի վերջին յոթ տարվա բոլոր համարները կարդացվել են բացառապես ինքնաթիռի մեջ):

    Եթե գործի հետ կապված ընթերցանություն (հոդված, հաշվետվություններ, բլա բլա), հիմնականում ցերեկները, հիմնականում տպած, բայց հաճախ նաև նոութբուքի էկրանից: Նշումներ անում եմ. համ գրում եմ վրան, համ էլ highlighter-ով ընդգծում եմ պետքական տեղերը:

    Բայց, ես էլ արդեն Kindle ունեմ Դեռ կարդալ չեմ սկսել, բայց արդեն սիրտս կպել ա: Մեջը մի քսան հատ գիրք եմ քաշել, ու հերթում առաջինը Ռուֆի խորհուրդ տված A Song of Ice and Fire -ի առաջին չորս գրեքրեն են:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (30.06.2012), Շինարար (30.06.2012), Ռուֆուս (30.06.2012)

  20. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tigran-57777-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այս տարվանից նշում եմ կարդացածս բոլոր գրքերը և մոտը նշում իմ գնահատականը 10 բալանոց սիստեմով,world դոկումենտի մեջ
    Ինչ-որ կոնկրետ նպատակո՞վ:

  21. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նշումներ կատարում եմ մենակ մի տեսակի գրքի մեջ: Դրանք պիտի լինեն ատելի դասագրքեր, որ ոչ թե որպես գիրք օգտագործեմ, այլ` որպես սևագրության տետր: Էդպիսի մի գիրք ունեի, մեջը լիքը բաներ էի ավելացրել, լիքը նշումներ արել: Դրանից հետո ով սովորում էր էդ գրքով, մի հատ հատուկ շնորհակալություն էր ասում լրացուցիչ տեղեկությունների ու պարզաբանումների համար

    Մեջբերում Tigran-57777-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ առանձին բլոկնոտ կամ տետր չե՞ք պահում նշումների կամ գեղեցիկ մտքերի համար:
    Տենց բան արել եմ մինչև 16 տարեկան: Էդ տետրը մինչև հիմա էլ պիտի լինի, մեջը Դիքենս-Միքենս, անգամ Պաուլո Կոելյո կա

    Նենց չի, որ հիմա չեմ նկատում սիրուն մտքերը: Ուղղակի դրանք սովորաբար բլոգում գրառում են դառնում կամ, որ ավելի վատ, Ֆեյսբուքում ստատուս դնում` էդպիսով հաստատ համոզվելով, որ էլ չեմ գտնելու

    Հա, հատկապես Հեմինգուեյի դեպքում, երբեմն` ուրիշ հեղինակների նույնպես, ինձ դուր եկած հատվածը մի քանի անգամ եմ կարդում: Երբեմն լինում ա նույնիսկ մի քանի էջ:

    Բառարան էլ չեմ բացում, ինչքան էլ անծանոթ բառ լինի: Իսկ եթե անծանոթ բառերն ավելի շատ են, քան ծանոթ բառերը (օրինակ` իսպաներեն Մարկեսը), ուրեմն էդ լեզվով ուղղակի չեմ կարդում

    Մեջբերում Tigran-57777-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այս տարվանից նշում եմ կարդացածս բոլոր գրքերը և մոտը նշում իմ գնահատականը 10 բալանոց սիստեմով,world դոկումենտի մեջ
    Մմմմ, հետաքրքիր միտք ա իսկ ես ընդամենը պարտքս եմ համարում բլոգումս որևէ բան գրել էդ գրքի մասին, որ հետո չմոռանամ` ինչ տպավորություն է թողել:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (30.06.2012)

  23. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tigran-57777-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այս տարվանից նշում եմ կարդացածս բոլոր գրքերը և մոտը նշում իմ գնահատականը 10 բալանոց սիստեմով,world դոկումենտի մեջ
    Տենց բան արել եմ բանակում, բլոկնոտում նշում էի կարդացածս գրքերը, որ պարզեմ, թե երկու տարվա մեջ քանի գիրք կկարդամ, բայց գնահատական չէի դնում:

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ եք կարդում հիմա...
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1373
    Վերջինը: 31.01.2024, 01:14
  2. Ի՞նչ թերթ եք կարդում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 92
    Վերջինը: 27.08.2016, 17:01
  3. Օրվա ընթացքում ե՞րբ եք գեղ.գրականություն կարդում
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.06.2014, 21:39
  4. Ի՞նչ ենք կարդում
    Հեղինակ՝ Garapost, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.12.2010, 16:02
  5. Գիրք կարդում եք
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2007, 17:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •