User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: «Հոգու մերկացում»

  1. #1
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Հոգու մերկացում»

    Առավոտյան, երբ Իռենը բաց արեց աչքերը, միակ բանը, որ տեսավ, մահճակալի կողքին դրված արական սեռին պատկանող ձեռքի ժամացույցն էր: Հապճեպ վերցրեց այն ու արհամարհական մի հայացք գցելուց հետո զգուշորեն մոտեցրեց ականջին:

    – Թիք-թաք…թիք-թաք…թիք –թաք
    – Փաստորեն դու դեռ շնչում ե՞ս, նա մեռած է, իսկ դու դեռ համարձակվում ե՞ս շնչել: Սրիկա՛, դու պիտի սատկես, ոչնչությու՛ն… ատում եմ քեզ,… դե՛ սատկի՛ր , անիծյա՛լ,– այս ասելուց հետո, կարծես ինչ-որ բանից լիովին հագեցած, մեկնվեց անկողնուն: Րոպեներ անց նորից մոլագարի նման վեր թռավ, երբ դարձյալ լսեց այդ անիծյալ «թիք-թաքը», բայց այս անգամ արդեն հատակին նետված ժամացույցից: Անկողնուց կտրուկ ցատկեց ու բոլորովին բոբիկ ոտքով ողջ կարողությամբ զարկեց ժամացույցին: Փոքրիկ ապակին փշուր-փշուր եղավ, իսկ անտանելի «թիք-թաքը» վերջապես դադարեց:

    – Վե՜րջ, նա մեռած է, մեռա՜ծ… հա՜ նրա նման մեռած է,– բղավում էր ողջ կոկորդով, իսկ կրնկի մեջ մխրճված ապակու փոքրիկ կտորտանքներն ու հոսող արյունը Իռենին ո՛չ ցավ և ո՛չ էլ անհանգստություն էին պատճառում: Փոխարենը շատ հանգիստ ու խաղաղ մոտեցավ անկողնուն ու կրկին պառկեց: Քնել էր ուզում, սակայն չհաջողվեց: Մի որոշ ժամանակ անկողնում շուռումուռ գալուց հետո խենթի պես արագորեն ցատկեց մահճակալից ու վազեց հյուրասենյակ: Այնտեղ ընդամենը մեկ ակնթարթ մնաց, որից հետո կայծակնային արագությամբ հայտնվեց խորդանոցում: Վայկյաններ անց նորից հյուրասենյակում էր՝ մուրճը ձեռքին: Հատակը քերծելով՝ սեղանի մոտ դրված աթոռներից մեկը քարշ տվեց պատի մոտ, կանգնեց վրան ու ձեռքի մուրճով այնպես հարվածեց պատի ժամացույցին, որ այն տեղն ու տեղը գետնին տապալվեց:

    – Դու՛ նույնպես մեռար ու անցյալ դարձար,
    Դե՜հ, գնաս բարով, կարծեցյալ հանճա՛ր,– այս անգամ արդեն բավականին հանգիստ, բայց միևնույն ժամանակ թշնամական տոնով արտաբերեց:

    Այնուհետև ինքնաբավ նստեց հատակին ու երկու ձեռքերով ամուր բռնեց գլուխն ու մի պահ այդպես մնաց: Երբ գլուխն ազատեց ձեռքերից, հանկարծ աչքը դիպավ սենյակի անկյունում դրված կապոցով գրքերին: Աչքերը տարօրինակ ձևով փայլեցին: Դանդաղ, բայց սահուն քայլերով մոտեցավ ու կապոցը, որն իրականում շատ ծանր էր, անպիսի թեթևությամբ, ասես մի լուցկու փայտիկ էր տեղափոխում, տարավ ու դրեց պատուհանի տակ: Այնուհետ հարմար տեղավորվելով պատուհանագոգին ու թախծառատ աչքերով նայելով գրքերին՝ ամբողջ ուժով մեկ գոռաց.

    – Զավակնե՜րս… զավակնե՜րս, ես ձեզ չեմ սպանի… սիրու՜մ եմ ես ձեզ, ա՜խ որբուկներս, լքում եմ ես ձեզ:
    Գոռալուց հետո ձեռքն առավ գրքերից մեկն ու ողջ եռանդով նետեց պատուհանից, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը, չորրորդն ու այդպես մինչև ողջ կապոցն ավարտվեց:
    – Իմը չեք լինի այլևս երբե՛ք,
    Հիմա դուք արդեն մեր ողջ ազգինն եք,– այս անգամ արդեն ավելի ցածր ու հանդարտ ձայնով ասաց ու երբ շրջվեց, որ իջնի պատուհանագոգից, աչքն ընկավ պատուհանի փեղկին երևացող իր արտացոլանքին : Սկզբում չգիտակցեց, որ իր իսկ պատկերն է, հետո կարծես գլխի ընկավ ու բռունցքով այնպես ուժեղ խփեց փեղկին, որ ապակին դղրդոցով կտոր-կտոր եղավ ու ողջ շենքով մեկ ձայնն ուժգին արձագանքեց: Իր արարքից սարսափած՝ վազեց լոգասենյակի ուղղությամբ: Ու մինչ այդտեղ ձեռքը կտաներ հատակ մաքրելու համար նախատեսված խոզանակին, որ վերացնի տան ամենամեծ հայելին, լսվեց շտապօգնության մեքենայի շչակները: Հայելին կոտրել չհասցրեց: Հարևանները ճիշտ ժամանակին հասցրել էին ահազանգել շտապ բուժօգնության ծառայություն:

    Իռենին հիվանդանոց տեղափոխեցին, սակայն այնտեղ նա շատ կարճ ժամանակ մնաց: Նրան հիվանդանոցից դուրս գրեցին, սակայն ոչ թե տուն տարան, այլ՝ հոգեբուժարան: Այնտեղ նույնպես բավականին քիչ մնաց. ընդամենը հինգ օր, որից հետո տեղափոխվեց մեկ այլ, լրիվ այլ աշխարհ: Աշխարհ, որի մասին մեկ ամիս շարունակ երազում էր:

    ***
    Իռենի հոգեհանգստյան արարողություն. սենյակի կենտրոնում՝ Իռենի անշնչացած մարմինը, քիչ այն կողմ՝ սգո փոքրիկ սեղանիկ՝ Իռենի դիմապատկերով, մոմերով, իսկ մոմերի կողքին՝ մի շարք տարբեր չափսերի գրքեր:
    Ներկաներից մեկը եկավ, լուռ կանգնեց հանգուցյալի դիմապատկերի առջև, խոնարհվեց, ապա այն գիրքը, որն ամենավերևում էր դրված, վերցրեց ու կարդաց՝ «Իռեն Շեգունց- «Հոգու մերկացում», բանաստեղծությունների ժողովածու»:

    – Սա էն ժողովածուն էր, որի շնորհանդեսն էդպես էլ չեղավ. ամուսնու մահը խանգարեց: Ո՜նց էր տանջվում, ո՜նց էր սգում, ո՜նց էր տառապում: Հավատալ չէր ուզում: Ա՜խ Իռեն, Իռեն… Նույնիսկ իր մի մասնիկը համարող իր միակ զավակները ՝ իր ստեղծագործությունները իր ցավին դարման չեղան: Թեպետ այդպես էլ երբեք չճաշակեց երեխա ունենալու բերկրանքը, միևնույնն է՝ այդ փաստից երբեք ու երբեք չէր նեղվում ու մտքում հաշվելով իր իսկ հեղինակած գրքերը՝ կատակում էր. «Իսկ ո՞վ ասեց, որ ես երեխա չունեմ…. Ես 15-ն ունեմ », - արտասուքը ցամաքեցնելով ու խոր վշտով՝ պատմում էր ներկաներից մեկը:
    Վերջին խմբագրող՝ Նարե91: 27.06.2012, 19:56:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.06.2012), Arpine (27.06.2012), Lusinamara (27.06.2012), Meme (03.11.2013), Sambitbaba (28.06.2012), Smokie (29.06.2012), Նիկեա (03.11.2013)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ա) Հասուն աշխատանք չտեսա, ասելիքն էլ այնպիսին չէր, որ ինձ գրավեր

    բ) Մարդիկ ինձ են նեգատիվ, մռայլ գրող համարում, բայց նույնիսկ իմ գրածներում այսքան չարություն չկա, ու միայն այս հեղինակի մոտ չի, որ դա հանդիպել եմ: Չգիտես ինչու՝ տարածված գիծ է հայ ժամանակակից իգական սեռի ստեղծագործողների մեջ:

    Խորհուրդ կտամ կարդալ Մանե Գրիգորյանի «Բարմենը ժպտում է» պատմվածքը.
    http://havaqatsu.wordpress.com/2012/...d6%82%d5%ac-2/
    որն իրոք լավն է: Բյուրակն Իշխանյանի «Ինտելեկտուալները».
    http://havaqatsu.wordpress.com/2012/...D5%B5%D5%A9-7/
    Ու Հռիփսիմե Հովհաննիսյանի «Թատերական փողոց, քսանինը» պատմվածքը.
    http://havaqatsu.wordpress.com/2012/...5%B5%D5%A9-12/

    Երեքն էլ խոստումնալից հեղինակներ են՝ կարծում եմ, մի քանի տարուց հայ ժամանակակից գրականության մեջ հնչեղ անուններ կլինեն: Տեսեք, թե ինչպես են կառուցում աշխատանքի ռիթմն, ինչպես են տալիս նարատիվը, ինչպես փակուղի չեն գցում սյուժեն: Կարևոր կետեր են:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (29.06.2012), Quyr Qery (29.06.2012), Sambitbaba (29.06.2012), Արէա (28.06.2012), Նիկեա (03.11.2013)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավն ու տառապանքը չափազանցված ու անիրական թվացին:
    Մեռնողի հետ չեն մեռնում, Նարե ջան: Չկա տենց բան:
    Համենայն դեպս՝ ոչ նկարագրածի պես, կարծում եմ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.06.2012), Sambitbaba (03.11.2013), Նարե91 (29.06.2012), Նիկեա (03.11.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նարե ջան, գալիս ե՞ս հանդիպենք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (02.11.2013), Նարե91 (29.06.2012), Նիկեա (03.11.2013)

  9. #5
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    ա) Հասուն աշխատանք չտեսա, ասելիքն էլ այնպիսին չէր, որ ինձ գրավեր

    բ) Մարդիկ ինձ են նեգատիվ, մռայլ գրող համարում, բայց նույնիսկ իմ գրածներում այսքան չարություն չկա, ու միայն այս հեղինակի մոտ չի, որ դա հանդիպել եմ: Չգիտես ինչու՝ տարածված գիծ է հայ ժամանակակից իգական սեռի ստեղծագործողների մեջ:

    Խորհուրդ կտամ կարդալ Մանե Գրիգորյանի «Բարմենը ժպտում է» պատմվածքը.
    http://havaqatsu.wordpress.com/2012/...d6%82%d5%ac-2/
    որն իրոք լավն է: Բյուրակն Իշխանյանի «Ինտելեկտուալները».
    http://havaqatsu.wordpress.com/2012/...D5%B5%D5%A9-7/
    Ու Հռիփսիմե Հովհաննիսյանի «Թատերական փողոց, քսանինը» պատմվածքը.
    http://havaqatsu.wordpress.com/2012/...5%B5%D5%A9-12/

    Երեքն էլ խոստումնալից հեղինակներ են՝ կարծում եմ, մի քանի տարուց հայ ժամանակակից գրականության մեջ հնչեղ անուններ կլինեն: Տեսեք, թե ինչպես են կառուցում աշխատանքի ռիթմն, ինչպես են տալիս նարատիվը, ինչպես փակուղի չեն գցում սյուժեն: Կարևոր կետեր են:
    Շնորհակալ եմ կարծիքի համար… Դե հասուն աշխատանք դժվար թե տեսնեիք, որովհետև ես նոր- նոր եմ փորձում քայլեր կատարել ու քաջ գիտեմ, որ դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու մինչև աշխատանքներս հասցնեմ հասուն մակարդակի…Վերոնշյալ պատմվածքներն էլ անպայման կկարդամ… Հուսով եմ ՝ օգտակար կլինեն… Ինչքան շատ քննադատություններ լսեմ, էնքան իմ օգուտն ա… Երեկ էլ մի հետաքրքիր ու օրիգինալ քննդատություն լսեցի հենց այս պատմվածքի վերաբերյալ. « Գրածիդ մեջ ինչ-որ կտրուկ բան կա, բացի դա այստեղ շատ քառակուսիներ եմ տեսնում, պիտի աշխատես դրանց անկյուններն այնքան տաշել, մինչև որ շրջանագծեր դարձնես» …
    Հ.Գ. դեռ շատ աշխատելու տեղ ունեմ…
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավն ու տառապանքը չափազանցված ու անիրական թվացին:
    Մեռնողի հետ չեն մեռնում, Նարե ջան: Չկա տենց բան:
    Համենայն դեպս՝ ոչ նկարագրածի պես, կարծում եմ:
    Մերսի ընթերցելու համար Ինձ էլ թվաց, որ չափազանցություն շատ կար, ուղղակի ուզում էի ցույց տալ, թե հարազատի կորուստը ոնց կարա ստիպի մարդուն չարանալ աշխարհի դեմ, ամենքի դեմ, նույնսիկ անշունչ առարկաների դեմ, որոնք նրան այդ պահին անգամ շնչավոր են թվում: Հիմա ինչ-որ տեղ փոշմանում եմ, որ Իռենին սպանեցի… Իռենը պիտի հաղթհարեր,պայքարեր ու ապրեր… Սխալ էր երևի

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարե ջան, գալիս ե՞ս հանդիպենք
    Հաճույքով
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (30.06.2012), impression (29.06.2012), Rhayader (29.06.2012), Sambitbaba (03.11.2013), Գալաթեա (29.06.2012)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասեք աչքերիս հավատամ մարդ, ով քննադատությունն առողջ ընդունեց: Դե, եթե այդպես է, ապա բռնիր, հուսով եմ, օգուտ կտա.
    http://songoffall.blogspot.com/p/blog-page_27.html
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.06.2012), impression (29.06.2012), Malxas (29.06.2012), Quyr Qery (29.06.2012), Աթեիստ (29.06.2012), Նարե91 (29.06.2012)

  13. #7
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նար ջան,եկա մի բան էլ սրա մասին ասեմ,հա՞:
    Մի տեսակ՝ գլխիվայր շուռ տված նովել հիշեցրեց: Այսինքն,նովելում վերջնա անկանխատեսելի,կտրուկ: Իսկ էստեղ կտրուկ սկսվում,գնումա,վերջն արդեն չի զարմացնում:

    Բայց պետքա խոստովանեմ,որ երկրորդ անգամ եմ նկատում,թե ինչ հավեսով ես ընտրում հոգեկան ապրումներ ու խոսում դրանց մասին:

  14. #8
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարե ջան, գալիս ե՞ս հանդիպենք
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճույքով
    Ես տենց վստահ չէի պատասխանի:

  15. #9
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նար, էս մեկը երկրորդն էր, որ համարձակվեցի այսօր կարդալ, ու ուզում եմ մի հաց տալ.
    - ինչու ես էսքան տխուր թեմաներ ե արծարծում- եթե բառս սխալ չի....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զրույց Հոգու Հետ
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.05.2014, 23:18
  2. Հնարավո՞ր է մի քանի հոգու սիրել միաժամանակ, թե ոչ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 137
    Վերջինը: 09.05.2011, 17:17
  3. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը
    Հեղինակ՝ PoeT, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 07.10.2008, 18:51
  4. Հոգու բալասան
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.02.2007, 14:55

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •