User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Կախվածություն...

  1. #31
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ երևի արժեր մի քիչ մանրամասնել. էդ «լրիվ ուրիշ բանի» մեջ ես ներառում եմ նաև էն խոր, կայուն, իսկական սերը, որը ոչ մի ձևով չի «բուժվում», իսկ ավելի ճիշտ՝ ինքը հիվանդություն էլ չի, որ բուժես։ Այսինքն՝ եթե ոչ մի կերպ չի բուժվում, գուցե հենց էդ իսկական սե՞րն է ։ Միայն էն պատճառով, որ չի «բուժվում», չի կարելի եզրակացնել, որ, ուրեմն, կախվածություն է՝ անառողջ ու հիվանդագին։ Ուրիշ բան, եթե էդ զգացմունքին մշտապես ուղեկցում են նաև որոշակի անառողջ, քայքայիչ ու վնասակար երևույթներ՝ մտքեր, զգացողություններ, ցանկություններ և այլն։ Ուղղակի ասածս էն է, որ զուտ էն հանգամանքը, որ ոչ մի կերպ հիմնովին չի անցնում, դեռևս հիմք չի եզրակացնելու, որ դա անառողջ կախվածություն է։
    ճիշտն ասած մենակ էս հատվածի հետ համաձայն չեմ։ Էդ իսկական սեր հասկացողությունից մազերս բիզ-բիզ են կանգնում, որտև իմ համար էդ ամենափիլիսոփայական, ամենաֆանտոմային գաղափարներից ա։ Սենց օրինակ բերեմ, 2 զույգ դիտարկենք՝ ա ու բ։ Երկուսն էլ ինչ-ինչ պատճառներով էլ իրար հետ չեն։ Ա զույգում շատ արագ են վերականգնվում բաժանումից, իրար հետ նորմալ են, հանգիստ են, չեն տառապում, իսկ Բ-ում հակառակը։ Մեկը մյուսին ինչ ասես չի ասում, ամեն հնարավոր տեղից ջնջում են իրար, բլոկ գցում բլա-բլա։ Ես համարում եմ, որ Աում էլ սեր [իսկական], Բում էլ։ Աում չկա կախվածություն, իսկ Բում կա։ Ստացվեց, որ մեկը մյուսի հետ կապ չունի, ըստ իս։ Համ էլ, մի հատ բան, եթե սիրո մասին ա խոսքը, իմ համեստ կարծիքով, կախվածություն ունենում են նաև էն մարդիկ ովքեր գտնվում են "անպատասխան սեր" փուլում։ Խոսքը իհարկե բոլորի մասին չի։ Ու երբ սերը անպատասխան ա, ինքը կարա շատ երկար տևի, լիքը ինքնախաբեությամբ ուղեկցվի ու իսկական սեր ստատուս ստանա, բայց կախվածություն լինի։
    Ուղղակի ես չեմ պատկերացնում առողջ հարաբերություններ ու կախվածություն իրար հետ, իսկ [իսկական] սերը էմոցիոնալ ամենաառողջ զգացմունքը պիտի լինի։
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. #32
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ճիշտն ասած էնքան էլ չէր մտահոգում կախվածություն-սեր տարբերությունը:
    Իմ հարցն ավելի շատ ուրիշ բանին էր վերաբերվում, ինչին էլ Բյուրն ու Անուկն անդրադարձել են: Հնարավոր է արդյոք մեկընդմիշտ ազատվել հուզական կախվածությունից, թե միշտ էլ «ռեցիդիվի» վտանգը կա (ինչպես ուրիշ կախվածությունների դեպքում), եթե անգամ համոզված ես, որ լրիվ անցել է:

    Իսկ սեր-կախվածություն տարբերությունը ճանաչելու համար մի լավ բանաձև կա: Եթե դա օգնում է ապրել, սեր է, եթե խանգարում՝ կախվածություն:

  3. #33
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ճիշտն ասած էնքան էլ չէր մտահոգում կախվածություն-սեր տարբերությունը:
    Իմ հարցն ավելի շատ ուրիշ բանին էր վերաբերվում, ինչին էլ Բյուրն ու Անուկն անդրադարձել են: Հնարավոր է արդյոք մեկընդմիշտ ազատվել հուզական կախվածությունից, թե միշտ էլ «ռեցիդիվի» վտանգը կա (ինչպես ուրիշ կախվածությունների դեպքում), եթե անգամ համոզված ես, որ լրիվ անցել է:

    Իսկ սեր-կախվածություն տարբերությունը ճանաչելու համար մի լավ բանաձև կա: Եթե դա օգնում է ապրել, սեր է, եթե խանգարում՝ կախվածություն:
    Ուզում ես ասել, որ շատ չծավալվեմ, հա՞ Ինձ օրինակ հետաքրքրում էր տարբերությունը ու ուզեցի շեշտել, որ մեկը մյուսից անկախ ա։ Քո ասած բանաձև, որ ձևակերպված ունենայի, մենակ էդ կգրեի։
    Իմ կարծիքով մարդկանց մեծ մասի մոտ ռեցիդիվ կլինի, որտև ըստ իս հետքային բաներ կմնան։ Կքնացնենք էմոցիաները, կփոխակերպենք, բայց մի պուճուրիկ ազդակից կարա էլի էդ ամեն ինչը արթնանա։ Մենակ էն միտքը, որ կարա մարդ էլի իրան լավ զգա, թեկուզ կարճ ժամանակով հերիք ա։ Ուղղակի օրինակ ի տարբերություն ալկոհոլի, մարդուց կախվածության դեպքում մարդ մի բանի դեմ ա պայքարում։ Այսինքն ավելի հեշտ ա մի օբյեկտից ազատվել, քան մի քանի, որոնք ամեն տեղ կան։
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (10.04.2016)

  5. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, դու ծավալվի, ծավալվի

  6. #35
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, դու ծավալվի, ծավալվի
    Ես ուզում էի գրել էն կախվածության մասին որը ոչ թե սիրած մարդուց ա, այլ սրտանց չսիրած։ Երևի բավականին երկար ժամանակ ա իմ շրջապատում կա մեկը ում ես ամբողջ հոգով ու սրտով չէի սիրում։ Ու ահավոր ֆիքսված էի իրա վրա։ Էն որ ամեն խոսակցությունները իրա շուրջ էր։ Երևի ընկերներիս/ծանոթներիս բռնաբարել էի իրա հետ կապված բաներով։ Էն աստիճանի էր, որ արդեն ես ինքս ինձ էի ասում՝ թեթև տար, ինքը էդ աստիճան բարկանալուդ արժանի չի։ Շատ վատ ու լարված վիճակ էր մոտս։ Ու էդ կախվածությունից երևի էս վերջերս եմ ազատվել։ Ու շատ գոհ եմ, որ նորից եկել եմ նախնական անտարբեր վիճակիս։

    Նախաբան։ Ես իմ բնույթով էն մարդկանց եմ պատկանում, ով ավելի շատ անտարբեր ա/վերաբերմունք չունի ուրիշների նկատմամբ։ Շատ քիչ մարդ կա ում սիրում եմ, դրանից երկու անգամ քիչ ում չեմ սիրում։ Իսկ էս մարդու նկատմամբ (ինքը իգական սեռի ա, ի դեպ) նենց բացասական վերաբերմունք էր, որ էլ ասելու չի։ Իմ համար լրիվ նոր էր էդ բացասական էմոցիաների խառնակույտը։ Սենց ասեմ, ինքը էն մարդկանցից էր, որ եթե վառվեր ու իմ մոտ ջուր լիներ, ես կխմեի էդ ջուրը ( էս կատակի իմաստը իրա շնորհիվ հասկանում եմ): Նենց չի, որ ինքը ինչ որ առանձնահատուկ վատ բաներ ա արել, նենց չի, որ կոնկրետ/մենակ իմ նկատմամբ ա վատ բաներ արել։ Էն շարքային տականքներից ա, որի արածները կործանարար չեն, այսինքն բամբասում ա քո հետևից, նենց բաներ ա ասում, որ անհավանական են, բայց մարդիկ հավատում են (որտև քեզ չեն ճանաչում), դասերի հետ կապված լիքը վատ արարքներ, սենց էլի։ Շարքային բաներ։ Իմ համար ամեն դեպքում։ Ի՞նչ էի ասում…հա, հիշեցի։
    Ինչի՞ց սկսեց։ Ես իրա նկատմամբ շարունակում էի անտարբեր մնալ, մինչև էն պահը երբ ինքը իրա մոտիկ մարդու նկատմամբ, ով էդ պահին իմ համար սիրելի մարդ էր( էն քչերից ում սիրում էի) շատ վատ արարք թույլ տվեց, իմ համար անընդունելի։ Հետո մի արարքին հաջորդեց մյուսը, հետո ուրիշը, հետո ուրիշի նկատմամբ։ Ու իմ բացասական վերաբերմունքը ձևավորվեց ու սկսեց աճել։ Հերթը հասավ ինձ, այսինքն ոչ թե նոր բան արեց, այլ ես իմացա ինչեր ա արել/ասել։ Անկեղծ ասած շատ տհաճ էր, որտև առաջին անգամ էր։ Ոնց ասեմ, մարդը հետս նորմալ ա, ոչ մի բան չունենք կիսելու, մտքիս ծայրով չէր անցնում, որ ինձ վատ ա վերաբերվում, որտև էդ ոչ մի ձև չէր էրևում։ Ու հետո նենց անհավանական, անհասկանալի վատ ստեր, որ… Եթե ես տեսնում եմ, որ դիմացինը ինձ չի սիրում ու ինձ վատ անկյուից ա ուրիշներին նկարագրում՝ էդ ուրիշ բան, բայց երբ մարդը քո հետ նորմալ ա, անգամ լավ ա ու նենց բաներ ա ասում, որ անգամ դու ինքդ քո մասին չգիտեիր՝ տհաճ աբսուրդ իրավիճակ ա։ Ամենախոխմը էն էր, որ ումից սկսել էր, իրա հետ հիմա շատ-շատ լավ են։ Էն ժամանակ, երբ իմ վատ վերաբերմունքը աճում էր, իրանք իրար ներում-մերում էին։ Դե էս էլ նորմալ, որտև մարդիկ տարբեր են ու իմ նման կտրուկ չեն։

    Ինչու՞մ էր կայանում իմ կախվածությունը։ Երբ իրա մասին լավ բան էին ասում, ես նեղվում էի։ Իսկ իմ հետ տենց չի եղել։ Անգամ նենց էր, լավ բան էին ասում սկսում էի հակառակը պնդել։ Հետո, իրա ամեն արարք լավ/վատ/չեզոք կատաստրոֆիկ վատն էի ընկալում։ Բոլոր արարքները խորը փիլիսոփայական վերլուծության էի ենթարկում։ Հետո իրա շրջապատող մարդկանց, ընկերներին էի վատ վերաբերվում։ Մտածում էի, որ եթե իրա հետ լավ են/ շփվում են ուրեմն իրա նման տականք են։ Մի խոսքով, ինչ որ անառողջ, երեխայական, վատ վիճակ։
    Տարբեր բաներ էին կատարվում էդ պիրիուդում( իրա նկատմամբ բացասական վերաբերմունքի շրջանում)՝ իմ ինքնագնահատականի կտրուկ անկում, նորմալից ավել սթրեսային վիճակ և այլն, և այլն + իրա վատ արարքները բերեցին իրա նկատմամբ բացասական կախվածության։

    Ո՞նց ազատվեցի կախվածությունից։ Առաջինը իրան շրջապատող մարդկանցից սկսեցի հնարավորինս չափ հեռու մնալ։ Հետո իրա արարքները ոչ մեկին չէի ասում, չէի պատմում, բայց շարունակում էի մտածել, որ մենակ ես եմ նկատում բլա բլա։ Վերջնական ձերբազատվելուս օգնեցին իմ խմբի երեխեքը, երբ սկսեցինք խոսալ/կիսվել ու պարզվեց, որ բոլորը նույն վերաբերմունքն են ունեցել ինչ ես, նույն բաներն են իմացել ինչ ես։ Սոլիդարության ուժը ստեղ երևաց։ Որոշները իմ պես ծանր են տարել, որոշները կատակի վերածել։ Մի քանիսը պատմեցին թե իմ մասին ինչ նոր "լավ" բաներ են իմացել։ Իրա ստերը մեր ներքին կատակներից դարձան։ Տենց ընդհանուր խոսացինք, ահագին ծիծաղացի ու հասկացա, որ անցել ա։ Երևի միակ բանը, որ կուզենայի էդ՝ կախվածության ժամանակը կրճատեի։ Հիմա, որ հիշում եմ ինչ ծանր էի տանում, երբ ինչ որ կուրսեցի, ում քննությունից-քննություն էի տեսնում, գալիս ասում էր՝ փաստորեն դու բավականին լավն ես, էսինչը քեզ լրիվ ուրիշ ձև ա նկարագրել, ծիծաղս գալիս ա։
    Աբսուրդ ժամանակահատված, որը հույս ունեմ էլ չի կրկնվի Հիմա ավելի ադեկվատ ա վերաբերմունքս։
    Հ.Գ. Էս ինչ երկար ստացվեց, ու դեռ լիքը բան չեմ գրել։ : D
    Vitam regit fortuna, non sapientia.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (04.05.2016)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես ունեմ կախվածություն....
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 41
    Վերջինը: 13.07.2014, 22:01
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •