ivy-ի խոսքերից
Ինչի բացել նոր թեմա, եթե արդեն հինը կա:
Ինչ էի ուզում ասել:
Հա:
Նկատե՞լ եք, որ երբեմն մարդկանց հանդեպ էլ է հնարավոր էնպիսի կախվածություն ունենալ, ոնց որ ասենք ալկոհոլից կամ թմրանյութից:
Ալկոհոլիզմը, ինչպես գիտենք, հավերժ դիագնոզ է. մի անգամ ալկոհոլիկ՝ ընդմիշտ ալկոհոլիկ, դրա համար «բուժվածները» ընդմանը կոչվում են «չխոմող ալկոհոլիկներ» կամ «չոր ալկոհոլիկներ», որովհետև էդ անտերը քոքից կտրել հնարավոր չի, չգիտես՝ մի օր որ պահին հետ կգա: Նույն պատճառով էլ, էդ դիագնոզը երբևէ ստացած մարդկանց հակացուցված է անգամ դեպքից դեպք ու քիչ քանակով ալկոհոլ օգտագործել. երբևէ պիտի մոտ չգան ալկոհոլին:
Հիմա գանք հարաբերություններին: Հեչ նկատե՞լ եք, որ երբեմն մարդկանց հանդեպ է էլ էդպիսի կախվածություն առաջանում: Ու դա էլ քոքից հանել չի լինում. հնարավոր է մենակ «չխմող ալկոհոլիկ»-ի վիճակին անցնել: Էս դեպքում էլ, ինչպես ալկոհոլիզմի ժամանակ, անգամ գրամներով ու դեպքից դեպք շփման տարբերակը հակացուցված է, որովհետև «փորձանքը» կարող է ամբողջ ուժով նորից գլուխ բարձրացնել: Ու «չոր» մնալու միակ ձևը էդ մարդուց ամբողջովին հեռու մնալն է: Ինչը իհարկե հեշտ չի, ինչպես ցանկացած կախվածության ժամանակ:
Էջանիշներ