Շատ հետաքրքիր թեմա է, այս թեման… Ես նույնիսկ չգիտեմ ունեմ կախվածություն թե ոչ միայն գիտեմ , 1 օրում համակարգչի մոտ անցկացնում եմ միջինը 36000 վայրկյան, իսկ ամսվա ընթհացքում միջինը՝ 100800…
Շատ հետաքրքիր թեմա է, այս թեման… Ես նույնիսկ չգիտեմ ունեմ կախվածություն թե ոչ միայն գիտեմ , 1 օրում համակարգչի մոտ անցկացնում եմ միջինը 36000 վայրկյան, իսկ ամսվա ընթհացքում միջինը՝ 100800…
Ձեր խոսքերի մեջ ճշմարտության բաժին կա անկասկած: Եվրոպայում ինտերնետային կախվածությունը լուրջ խնդիրներ է առաջացրել: Այն դառնում կամ արդեն դարձել է մադկանց շփման միակ միջոց: Անգամ կազմվում են վիրտուալ ընտանիքներ, որի հետևանքում պակասում են իրականներըԴե իսկ հայերս «հասնել և անցնել» կոմունիստական կարգախոսը դեռևս մտքներումս հետևում ենք նրանց: Միայն թե չգիտես թե ինչու, միայն վատին ենք հասնում...Փաստը մտահոգիչ է, վախենամ մի քանի տարի հետո այստեղ էլ դա գերխնդիր դառնա:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ինչի բացել նոր թեմա, եթե արդեն հինը կա:
Ինչ էի ուզում ասել:
Հա:
Նկատե՞լ եք, որ երբեմն մարդկանց հանդեպ էլ է հնարավոր էնպիսի կախվածություն ունենալ, ոնց որ ասենք ալկոհոլից կամ թմրանյութից:
Ալկոհոլիզմը, ինչպես գիտենք, հավերժ դիագնոզ է. մի անգամ ալկոհոլիկ՝ ընդմիշտ ալկոհոլիկ, դրա համար «բուժվածները» ընդմանը կոչվում են «չխոմող ալկոհոլիկներ» կամ «չոր ալկոհոլիկներ», որովհետև էդ անտերը քոքից կտրել հնարավոր չի, չգիտես՝ մի օր որ պահին հետ կգա: Նույն պատճառով էլ, էդ դիագնոզը երբևէ ստացած մարդկանց հակացուցված է անգամ դեպքից դեպք ու քիչ քանակով ալկոհոլ օգտագործել. երբևէ պիտի մոտ չգան ալկոհոլին:
Հիմա գանք հարաբերություններին: Հեչ նկատե՞լ եք, որ երբեմն մարդկանց հանդեպ է էլ էդպիսի կախվածություն առաջանում: Ու դա էլ քոքից հանել չի լինում. հնարավոր է մենակ «չխմող ալկոհոլիկ»-ի վիճակին անցնել: Էս դեպքում էլ, ինչպես ալկոհոլիզմի ժամանակ, անգամ գրամներով ու դեպքից դեպք շփման տարբերակը հակացուցված է, որովհետև «փորձանքը» կարող է ամբողջ ուժով նորից գլուխ բարձրացնել: Ու «չոր» մնալու միակ ձևը էդ մարդուց ամբողջովին հեռու մնալն է: Ինչը իհարկե հեշտ չի, ինչպես ցանկացած կախվածության ժամանակ:
Աթեիստ (09.04.2016)
Աթեիստ (09.04.2016)
Ուլուանա (10.04.2016)
Ու էստեղ էդ հարցն է գալիս: Եթե նույն մեխանիզմն է, ուրմեն պիտի էդ մարդուց էլ հավերժ հեռու մնաս, ոչ մի տեսակի շփում, անգամ եթե քեզ թվում է, որ էլ չկա կախվածություն: Որովհետև «մի անգամ ալկոհոլիկ, ընդմիշտ ալկոհոլիկ» վիճակն է: Եթե նույն մեխանիզմն է, ուրեմն նույնն էլ էստեղ է գործում:
Մմմմ, մարդ հարց ա: Ամբողջ հարցն էն ա, որ ալկոհոլիզմը դիագնոզ ա, մարդուց կախվածությունը՝ չէ: Փորձեցի իմ կյանքից տենց կախվածության դեպքեր հիշել: Մի երկու-երեք տարի չշփվելուց հետո վերացել ա կախվածությունը, հետո արդեն առանց կախվածության եմ շփվել: Չգիտեմ, երևի ինչ-որ ներքին մեխանիզմներ ա պետք գործի դնել էդ տեսակի կախվածությունից ազատվելու համար:
կախվածությունը լավ բան չի, ոնց մարդուց, նենց էլ որևէ երևույթից՝ թմրանյութ, ծխախոտ, ալկոհոլ, գաղափարախոսություն և այլն:
բայց խնդրում եմ, մի գռեհիկացրեք ամեն ինչ: էմոցիոնալ կախվածությունն ու սերը նույն բանը չեն: ցավում եմ, եթե դուք տենց եք մտածում: մաղթում եմ ձեզ առողջություն, կախվածություններից հեռու մնալ ու լիքը սեր:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Sambitbaba (09.04.2016), Աթեիստ (09.04.2016), Նիկեա (10.04.2016)
Որ կարող է լինել մարդկանցից կախվածություն, համաձայն եմ, բայց որ էդտեղ էլ է պարտադիր գործում «մի անգամ ալկոհոլիկ՝ ընդմիշտ ալկոհոլիկ» սկզբունքը, համաձայն չեմ։ Եթե ուշադրություն դարձնես, նույնիսկ զուտ ֆիզիկական կախվածություններից ոչ բոլորի դեպքում է էդ սկզբունքը գործում, իսկ էմոցիոնալի դեպքում, բնականաբար, ավելի բարդ երևույթի հետ գործ ունենք. լիքը լրացուցիչ գործոններ, դրդապատճառներ ու այլ հանգամանքներ կարող են լինել, որոնցից կախված էլ՝ կախվածության բնույթն ու դրսևորումը տարբեր կլինի։ Համենայնդեպս, լիքը կախվածություններ կան, որոնցից ազատվելուց հետո հաստատ մեկ կամ մի քանի անգամ առնչվելու դեպքում հետ չեն գալիս. որպեսզի նորից կախվածության վերածվեն, որոշակի քանակությամբ և/կամ պարբերականությամբ կրկնություն պիտի լինի, որոշ դեպքերում՝ նաև որոշակի վերաբերմունք, վիճակ և այլն, իսկ էմոցիոնալի դեպքում նույնիսկ դա կարող է հերիք չլինել՝ կախված հանգամանքներից։ Կոնկրետ մարդուց կախվածությունից «բուժվելը» ես պատկերացնում եմ առնվազն նրա նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։ Այլ հարց է, թե ինչ պատճառով, ինչ միջոցներով և այլն։ Իսկ եթե մի անգամ հանդիպելուց կախվածությունը վերականգնվում է, ուրեմն կարելի է ենթադրել, որ իրականում չէր էլ անցել, համենայնդեպս, եթե կար, այսպես ասած, հիվանդագին վիճակ, վերաբերմունք, ապա դա ընդամենը ինչ–ինչ միջոցներով (հնարավոր է՝ ինքնախաբեությամբ) պարզապես քնեցվել, թմրեցվել էր, ոչ թե բուժվել։ Իսկ բուժվելն ընդհանրապես հնարավոր է, իմ կարծիքով, բայց շատ դեպքերում ահագին բարդ, երկարատև ու աշխատատար պրոցես կարող է լինել։
Բայց ընդհանրապես մարդկանց դեպքում հաճախ շատ դժվար է հստակ տարբերակել՝ զգացածդ իսկապես էդ անառողջ կախվածությունն է, թե լրիվ ուրիշ բան։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.04.2016, 06:28:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էստեղ երևի արժեր մի քիչ մանրամասնել. էդ «լրիվ ուրիշ բանի» մեջ ես ներառում եմ նաև էն խոր, կայուն, իսկական սերը, որը ոչ մի ձևով չի «բուժվում», իսկ ավելի ճիշտ՝ ինքը հիվանդություն էլ չի, որ բուժես։ Այսինքն՝ եթե ոչ մի կերպ չի բուժվում, գուցե հենց էդ իսկական սե՞րն է։ Միայն էն պատճառով, որ չի «բուժվում», չի կարելի եզրակացնել, որ, ուրեմն, կախվածություն է՝ անառողջ ու հիվանդագին։ Ուրիշ բան, եթե էդ զգացմունքին մշտապես ուղեկցում են նաև որոշակի անառողջ, քայքայիչ ու վնասակար երևույթներ՝ մտքեր, զգացողություններ, ցանկություններ և այլն։ Ուղղակի ասածս էն է, որ զուտ էն հանգամանքը, որ ոչ մի կերպ հիմնովին չի անցնում, դեռևս հիմք չի եզրակացնելու, որ դա անառողջ կախվածություն է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ