Ժող ջան, շատ լավ թեմա է և ես ուրախ եմ, որ այն աչքովս ընկավ: Ճիշտն ասած, ոնց հասկանում եմ, մեր օրերում արդեն կամաց-կամաց ավելի ակտուալ է դառնում անլար հեռահաղորդակցության պաշտպանությունը:
Այսօր ինտերնետում կարդում էի մի քանի ձևեր, որոնք թույլ են տալիս պաշտպանել լոկալ անլար ցանցերը: Իսկ արդյո՞ք հնարավոր է, կամ արդյո՞ք պետք է պաշտպանել օրինակ մեր անլար միացումը դեպի պրովայդեր... Ինչքան գիտեմ պաշտպանության ձևերից մեկը դա տվյալների կոդավորումն է, բայց օրինակ նայում եմ իմ պրովայդերի մոտ այն անջատված է և բնականաբար անիմաստ կլինի երևի թե այն իմ մոտ միացնելը...
Եկեք այստեղ գրենք գոնե մի փոքր ինֆորմացիա անլար ցանցերի պաշտպանության մասին, և տեսնենք արդյո՞ք այդ պաշտպանությունը իրոք պետք է մեզ, թե՞ ոչ...
Էջանիշներ