Չնայած չեմ կարդացել ու վստահելի աղբյուրներից որևէ տեսակի տեղեկություն չունեմ, բայց սատանաներն ասում են, որ Անինայի տղա տեսակի հետ գործ ունենք: Առայժմ նկատի ունեմ գրածի որակով, որովհետև պահվածքի մասին խոսելը դեռ շուտ է:
Տարօրինակ փիառ է գնում այս նորահայտ գրողի շուրջ: Բոլորը պնդում են, որ լավն է, ու շատ վերացական արտահայտություններով բնութագրում գիրքը (պատմվածքը!): Որպես բնավ հեղինակի օգտին չխոսող փաստ. նա նաև մոդել է:
Մի խոսքով, ուզում էի իմանալ` ակումբցիներից ով է տեղյակ, թե ինչ է գրել «սիրված մոդելը»:
Գուցե սխալվում եմ, ու Էմիլ Մարկն իսկապես հանճարեղ է, և Անինայի հետ համեմատվելու տեղ չունի:
Էջանիշներ