Ժողովուրդ, իսկ ձեր կարծիքով լավ գրող գոչվելու համար էլ է՞ ծանոթ- բարեկամ պետք: Այս էլ որ դեպքն է միջակից ցածր մեկին դեմ են տալիս և առաջարկում հրճվել նրա ստեղծագործություններով:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
ծանոթ-բարեկամի մասին չգիտեմ, բայց որ էս տղու շրջապատն իրան մի այլ կարգի վատություն ա անում, դա փաստ ա: ահավոր ցավալի ա, որ առաջին մարդը ես պիտի լինեի, որ ասեի՝ տղա ջան, գրածդ զիբիլ ա, ու ինքն ու իրա ֆանատներն ինձ չուզող հանեին: այ սենց բաներով փչացնում են, թույլ չեն տալիս, որ ինքը իմանա՝ իրա գրածը զիբիլ ա: ու գնալով մեջը ուռում ա, ինքն իրան խայտառակում, ոչ էլ հասկանում ա, որ աճելու տեղ ունի:
Rhayader (09.12.2012)
Երբ ես առաջին անգամ վեպ էի գրել, գրականագետ էի փնտրում, որպեսզի անկողմնակալ կարծիք արտահայտի: Մեկին գտանք, անունը չեմ հիշում ու շատ լավ է որ չեմ հիշում: Գիրքը վերցրեց ու առանց խորանալու, թե ինչ որակի է խոստացավ կարգին կարծիք գրել՝ միառժամանակ պարզ ասաց, որ եթե ուզենա զիբիլների զիբիլը կհանի այդ նույն գիրքը: Ոչ մի բան չպատասխանեցի, առանց կոնկրետ պայմանավորվածության բաժանվեցինք: Այլևս երբեք չտեսա այդ մարդուն: Այդ օրը շատ տխուր էի: Երբեք մտքովս չէր անցել, որ գրականության մեջ էլ են այդպիսի կողմնապահություն անում, իսկ իմ ուզածն ընդամենը օբյեկտիվ գնահատականն էր, որպեսզի իմ սեփական թերություններն ուղղեմ:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Արէա (09.12.2012)
Փոքրիկ տղան
Մի Մարկ տեսավ,
Մի Մարկ տեսավ
Տաշտի միջին:
Մարկը տեսավ,
Ուրախացավ,
Մոտիկ վազեց
Տխուր Մարկին:
Տխուր Մարկին,
Թախծոտ Մարկին,
Թախծոտ Մարկը
Տաշտի միջին:
Տղան ասավ՝
Գիրք կգրես,
Այ տխուր Մարկ,
Տաշտի միջին:
Մարկը ասավ՝
Ինձ կգովես,
Որ տպագրեն
Տխուր Մարկին:
Տխուր Մարկին,
Գրող Մարկին,
Գրող Մարկը
Տաշտի միջին:
Եվ այլն: Հայաստանի Պատանի Ընթերցասերների Միավորման նախկին նախագահ Մանուկ Նիգոյանին նվիրվում է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Malxas (09.12.2012), StrangeLittleGirl (09.12.2012)
Պարզապես Մանուկը (անձնական շփման տպավորությունը՝ ցինիզմի, մեծամտության ու դեմագոգիայի անթույլատրելի մեծ կուտակում միավոր անչափահաս ծավալում) Իշխանյան Հովոյի «Ուվալնյատի Օրը» գրքին ժամանակին կպել էր (հենց այն ժամանակ, երբ «Ուվալնյատի Օրը» գիրքը ՊՆ մակարդակով ուզում էին վառել), ու ինձ հետաքրքիր էր, թե իրենք ինչպիսին են պատկերացնում հայ ժամանակակից գրականությունը: Տեսա, գոհ եմ:
P.S. Բյուր, չուզող լինելու մոտիվ, իրականում, կարող էիր ունենալ, եթե սա կարդացած լինեիր. http://haygirq.blogspot.com/2012/10/blog-post_25.html
Ու ընդհանրապես, շատ նենց հետաքրքիր է Բլոգնյուզի ինտեգրացումն Ափինյանին կից ռեսուրսում էն դեպքում, երբ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, Ափինյանը քիփ է «Կյանքի Խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանի հետ, իսկ Բլոգնյուզն իր ֆեյքերով ու իրական պրոֆիլներով ժամանակ առ ժամանակ առիթ չի բաց թողնում Սիմոնյանի դեմքին թռնել (իրենք մեր «ազգասերներից» են):
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
StrangeLittleGirl (09.12.2012)
Մի րոպե, Ռայ, լավ չհասկացա: Ինձ չուզող հանում էին Մարկն ու իրա ֆանատները: Չէ, իրանք հիմնավորում էին, որ ես չեմ կարա տենց լավ գրեմ, դրա համար չուզողություն եմ անում
Հիմա Մանուկ Մնգոյա՞նն էլ ա իրանց թայֆից:
Իսկ էդ բլոգնյուզը վաբշե անասունություն ա: Դրանց ոտը մինչև կտրեցի իմ բլոգից, հոգիս դուրս էկավ: Ջոգու՞մ ես՝ մի օր իմ դեմ էն զաքարանմանների հոդվածներից են դնում, հաջորդ օրը գալիս են, բլոգիցս գրառում գողանում:
Իրանք լավ պիառում էին իրանց «Սևակ ակումբի» էջերում Էմիլ Մարկին հա, չգիտեմ, միգուցե «Սևակ ակումբ» անունը հենց քեզ ջղայնացնելու համար են դրել) հրես. http://sevakakumb.do.am/news/e_39_mi.../2012-12-03-23
Էմիլ Մարկի <<Մեղը քոնն է>> պատմվածքի էլեկտրոնային տարբերակը առաջին անգամ հրատարակվում է հենց <<Սևակ>>> ամսագրում:
Շնորհակալություն ենք հայտնում հեղինակին նման բարձր պատվի մեզ արժանացնելու համար:
Հուսով ենք, որ ընթերցողը մեծ խանդավառությամբ կընդունի այս գործը, որը կարելի է համարել հաճելի անակնկալ ժամանակակից հայ գրականության համար:
Պատմվածքը բերվում է հայերեն և ֆրանսերեն: Պատմվածքը ֆրանսերեն է թարգմանել ինքը՝ հեղինակը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
StrangeLittleGirl (09.12.2012)
հա, սևակային ընդհանրությունը ես էլ նկատեցի: հատկապես bookswapping-ում աչք ծակեց, երբ ամենայն հայոց նախագահի հրաժարականի տեքստը համընկավ ինչ-որ սևակային տարածքում ամենայն հայոց գրողի գործի հրապարակմամբ: չէ հա, ես էդքան չկամ իրանց համար, որ իմ ինադու դնեն
Rhayader (09.12.2012)
Rhayader (09.12.2012), StrangeLittleGirl (09.12.2012), Ռուֆուս (07.01.2013), Տրիբուն (09.12.2012)
Rhayader (09.12.2012)
ֆուցկ...
էս մոձելը սկսել ա Սահյան կարդալ... սովյետյունիոն ինտոնացիայով...
Առմագեդդո՛ն, ո՞ւր ես, արի՛...
Վայ էս ինչ էր վիդեոն վաբշե ա սպանում
Էս ինչ սեքսապայթյունավտանգ տղա էր: Արմագեդդոնն էկել է...
Ամոթ էլ ա, այ մարդ։ Թե ասա՝ ի՞նչ կապ ուներ էդ դեկորացիան Սահյանի բանաստեղծության հետ։ Սահյանը սրան տեսներ, կվատանար։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ