User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 74 հատից

Թեմա: Էմիլ Մարկ

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էմիլ Մարկ

    Չնայած չեմ կարդացել ու վստահելի աղբյուրներից որևէ տեսակի տեղեկություն չունեմ, բայց սատանաներն ասում են, որ Անինայի տղա տեսակի հետ գործ ունենք: Առայժմ նկատի ունեմ գրածի որակով, որովհետև պահվածքի մասին խոսելը դեռ շուտ է:

    Տարօրինակ փիառ է գնում այս նորահայտ գրողի շուրջ: Բոլորը պնդում են, որ լավն է, ու շատ վերացական արտահայտություններով բնութագրում գիրքը (պատմվածքը!): Որպես բնավ հեղինակի օգտին չխոսող փաստ. նա նաև մոդել է:

    Մի խոսքով, ուզում էի իմանալ` ակումբցիներից ով է տեղյակ, թե ինչ է գրել «սիրված մոդելը»:

    Գուցե սխալվում եմ, ու Էմիլ Մարկն իսկապես հանճարեղ է, և Անինայի հետ համեմատվելու տեղ չունի:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (20.06.2012), Rhayader (08.12.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անտարես.ամ էջից գտա մի հատված Էմիլ Մարկի «Երկնային սիրո կամուրջներ» ստեղծագործությունից:

    Գիշեր, խավար, խոր ու անսովոր լռություն: Գոռալու մի անսահման ցանկություն ունես: Ուզում ես ` բոլորը լսեն քեզ: Հանկարծ ի զարմանը քեզ գլխումդ մի արտառոց միտք է առկայծում` Վերջակետը մոտ է: Բայց ի՞նչ վերջակետ…չգիտես…Սարսափած փորձում ես գտնել հարցիդ բանալին, բայց կրկին ձախողվում: Հոգնած ես. ուժերդ աստիճանաբար լքում են ծանրացած մարմինդ: Ուզում ես լալ, բայց չգիտես` ինչու: Հույզերի մի ամբողջ հոսք է խառնվում իրար`ստեղծելով արգելքներ, խառնաշփոթ: Սիրտդ գործող հրաբխի է նման, տենչում է ժայթքել, դուրս պրծնել քո իշխանությունից: Չորացած տերևների շրշյունը, քամու թեթևակի հոսքը, անցորդների ոտնաձայները շուրջպար են բռնել գլխավերևումդ: Դու էլ ես պարում, բայց գիտակցում ես` մարմինդ անշարժ է: Երգում ես, սակայն կեղտոտ բերանդ հավիտյան փակ է ժանգոտած կողպեքով: Ծիծաղում ես ու միաժամանակ լալիս: Վախենում ես ինքդ քեզանից, կամաց-կամաց մոտենում ես բաց պատուհանին , նայում խավարի միջով ու այդ պահին գեթ մեկ բան տենչում` ճախրել, ճախրել… …

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (08.12.2012), StrangeLittleGirl (20.06.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտարես.ամ էջից գտա մի հատված Էմիլ Մարկի «Երկնային սիրո կամուրջներ» ստեղծագործությունից:

    Գիշեր, խավար, խոր ու անսովոր լռություն: Գոռալու մի անսահման ցանկություն ունես: Ուզում ես ` բոլորը լսեն քեզ: Հանկարծ ի զարմանը քեզ գլխումդ մի արտառոց միտք է առկայծում` Վերջակետը մոտ է: Բայց ի՞նչ վերջակետ…չգիտես…Սարսափած փորձում ես գտնել հարցիդ բանալին, բայց կրկին ձախողվում: Հոգնած ես. ուժերդ աստիճանաբար լքում են ծանրացած մարմինդ: Ուզում ես լալ, բայց չգիտես` ինչու: Հույզերի մի ամբողջ հոսք է խառնվում իրար`ստեղծելով արգելքներ, խառնաշփոթ: Սիրտդ գործող հրաբխի է նման, տենչում է ժայթքել, դուրս պրծնել քո իշխանությունից: Չորացած տերևների շրշյունը, քամու թեթևակի հոսքը, անցորդների ոտնաձայները շուրջպար են բռնել գլխավերևումդ: Դու էլ ես պարում, բայց գիտակցում ես` մարմինդ անշարժ է: Երգում ես, սակայն կեղտոտ բերանդ հավիտյան փակ է ժանգոտած կողպեքով: Ծիծաղում ես ու միաժամանակ լալիս: Վախենում ես ինքդ քեզանից, կամաց-կամաց մոտենում ես բաց պատուհանին , նայում խավարի միջով ու այդ պահին գեթ մեկ բան տենչում` ճախրել, ճախրել… …
    Փաստորեն սատանաները չէին խաբում բարի գալուստ Անինայի երկրորդ սերիա
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (21.06.2012), Malxas (09.12.2012), Rhayader (08.12.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն սատանաները չէին խաբում բարի գալուստ Անինայի երկրորդ սերիա
    Դու ինձանից համարձակ էիր, ես անհարմար զգացի նույն բանը առաջինը գրել
    Այնուամենայնիվ կարծում եմ, որ սա Անինայից ավելի լավն է: Գոնե նորմալ խմբագրված է տեքստը: Ի դեպ, նույն էջում գտա ժամանակակից պատմվածքների շարք, որոնք 2011 թվականին մրցույթի են մասնակցել Անտարեսում: Արժե՞ այդ պատմվածքներն այստեղ դնել ու քննարկել:

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն սատանաները չէին խաբում բարի գալուստ Անինայի երկրորդ սերիա
    Ես կասեի Անինայի երկրորդ կես Իսկ էդ գրածը ոչ մի բանով չի տարբերվում կամ առավել չէԱկումբի Օրագրեր բաժնի պատահական օրագրի պատահական գրառումից Անկապ մտքերի շարան, որը թերևս միայն հեղինակի համար իմաստ ու բովանդակություն ունի
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (08.12.2012), Sambitbaba (21.06.2012), StrangeLittleGirl (20.06.2012), Տրիբուն (09.12.2012)

  10. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,331
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անգամ եմ լսում:
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.06.2012), Ներսես_AM (21.06.2012), Ֆոտոն (21.06.2012)

  12. #7
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,406
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ փիառ է գնում այս նորահայտ գրողի շուրջ:
    Բյուր, խոստովանի, ինչքա՞ն ես վերցրել, որ այս թեման բացես

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (20.06.2012)

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, խոստովանի, ինչքա՞ն ես վերցրել, որ այս թեման բացես
    Հակառակը` չեմ վերցրել: Ասել եմ` փող տվեք, թե չէ թեմա կբացեմ: Կռիսները չեն տվել
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (20.06.2012)

  16. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գտա ամբողջ պատմվածքը: Դեռ չեմ կարդացել, բայց աչքի անցկացրի ներքևում արված մեկնաբանությունները: Շատերը ցնցված են, մյուսներին մեղմ ասած շատ է դուր եկել, երրորդները պարզապես չգիտեն, թե ինչ է կատարվում իրենց հետ: Եթե հետաքրքիր է կարող եք նայել այստեղ... http://antares.am/ardzak/2011/emil-mark/

    Երկնային սիրո կամուրջներ

    Գիշեր, խավար, խոր ու անսովոր լռություն: Գոռալու մի անսահման ցանկություն ունես: Ուզում ես ` բոլորը լսեն քեզ: Հանկարծ ի զարմանը քեզ գլխումդ մի արտառոց միտք է առկայծում` Վերջակետը մոտ է: Բայց ի՞նչ վերջակետ…չգիտես…Սարսափած փորձում ես գտնել հարցիդ բանալին, բայց կրկին ձախողվում: Հոգնած ես. ուժերդ աստիճանաբար լքում են ծանրացած մարմինդ: Ուզում ես լալ, բայց չգիտես` ինչու: Հույզերի մի ամբողջ հոսք է խառնվում իրար`ստեղծելով արգելքներ, խառնաշփոթ: Սիրտդ գործող հրաբխի է նման, տենչում է ժայթքել, դուրս պրծնել քո իշխանությունից: Չորացած տերևների շրշյունը, քամու թեթևակի հոսքը, անցորդների ոտնաձայները շուրջպար են բռնել գլխավերևումդ: Դու էլ ես պարում, բայց գիտակցում ես` մարմինդ անշարժ է: Երգում ես, սակայն կեղտոտ բերանդ հավիտյան փակ է ժանգոտած կողպեքով: Ծիծաղում ես ու միաժամանակ լալիս: Վախենում ես ինքդ քեզանից, կամաց-կամաց մոտենում ես բաց պատուհանին , նայում խավարի միջով ու այդ պահին գեթ մեկ բան տենչում` ճախրել, ճախրել…
    Հոգնած տաղտկալի ու մահվան չափ անտանելի դարձած իմ առօրյայից թավալվում էի անկողնումս` փորձելով գոնե քնի միջոցով թաքնվել իրական կյանքում ինձ ստվերի պես հետևող մղձավանջից: Մարմինն ազատելով հոգիս խեղդամահ անող հագուստի կալանքներից` պառկած էի այն սենյակի չոր մահճակալին, որն իմ կյանքի հետագա տարիների ընթացքում դառնալու էր սեփական եսից թաքնվելու ամենաապահով ապաստանը:
    Ցուրտ էր: Դեռևս նախօրեին սկսած մրրկածուփ ու շեշտակի անձրևը չէր դադարում: Մառախլապատ գիշերվա մեջ` կմախքաձև գորշ երկնքի տակ, անէանում էր մի անսովոր կյանք, որը, հիրավի, լի էր միջավայրը զազրելի դարձնող տարրերով: Բոլորովին մերկ շրջում էի սենյակում` վայելելով սեփական մարմնիս ազատումն այն բեռից, որը ճակատագրի հեգնանքով դարձել էր խելահեղ կյաքիս անբաժանելի ուղեկիցը: Նայելով պատուհանից դուրս` երևի չէի էլ կասկածում` շատ տարիներ հետո կուչ էի գալու նույն վայրում ու թղթին հանձնելու այն, ինչն անկարող էի որպես բեռ ինձ հետ գերեզմանի խավարչտին անդունդները տանել: Մթին աչքերումս տագնապ էր առկայծում: Մտահոգ էի, մի փոքր սարսափած. կարծես ժամեր առաջ մահվան հետ պայմանագիր կնքած լինեի: Մթության մեջ մարմինս նմանվում էր առկայծող ստվերի, որը քամուն հատուկ թեթևությամբ սլանում էր մի կողմից մյուսը:
    Աչքերիս առաջ վեր էր խոյանում այդ խորհրդավոր ու հպարտ կեցվածքով, հմայիչ արտաքինով, թովիչ աչքերով օրիորդի կերպարը, որը Աստծո կողմից ուղարկվել էր ինձ իբրև մեծ սիրո պտուղ: Սեր, որ տակնուվրա էր անելու հոգիս, ուղեղս: Սեր, որ կտրելու էր ինձ իրական կյանքից ու նետելու երազանքների, վառ զգացմունքների ու գույների գիրկը: Մեզ պարուրել էր բուռն, անկեղծ աստվածային այդ վեհ զգացմունքը, որը մեր երակներում ուրախ պար էր բռնել: Կյանքը կարծես մի հեքիաթային ակնթարթ լիներ երկուսիս համար, որ շատ շուտով պետք է վերանար, սքողվեր երջանկության անձրևի կաթիլների հետ մեկտեղ…
    Այդ օրն աշխատանքից ավտոմեքենայով հապշտապ տուն էի վերադառնում, որպեսզի կրկին տեսնեմ նրան, գրկախառնվեմ, համբուրեմ մեղրի պես քաղցր շուրթերը: Նրան վայրկյաններ հետո տեսնելու մտքից սիրտս ուրախությունից թրթռում էր: Տարվել էի մտքերով, աչքերիս առաջ մթագնել էր…ու հանկարծ մի ուժեղ բղավոց լսեցի, բախյուն, անկարող էի արգելակել…սթափվելով` սփրթնած դուրս պրծա մեքենայից,,ու տեսա նրան` արնաշաղախ փռված մայթեզրին: Նա ավտոմեքենաս հեռվից տեսնելուն պես ընդառաջ էր վազել ու դարձել իմ զոհը…ԻՄ ԶՈՀԸ…Արտասուքը աչքերիս ամուր գրկեցի նրան, սեղմեցի կրծքիս, նայեցի նրա կիսաբաց աչքերին, որ ասում էին ինձ` ես սիրում եմ քեզ:
    Կորցրեցի նրան…Օ~, անարդարությու~ն, որ սփռել ես շքեղաշուք ու զարդարուն քողդ ամենուր, խարդախ խաբեբայի պես մի’ չարչարի, մի’ մոլեգնի փոքր մրջյուններիս դեմ, որ անկանոն խաղիդ զոհն ենք դարձել:

    Հա’յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը…Գիտեմ այժմ նա քեզ մոտ է` պաշտպանված, քո սիրով ու օրհնությամբ պարուրված: Երբեք չեմ դադարի սիրել նրան…ու թող նա հավատա` լինի երկնքում թե երկրի վրա մի օր կրկին կգտնեմ նրան, որ ասեմ ` ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ…ԱՄԵՆ

  17. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի վերջացրի: Թող ների ինձ Մարկ Էմիլը, բայց պատմվածքն այսպես չեն գրում: Չի կարելի ստեղծագործությունն այսպես բառախեղդ անել: Սյուժե չկար: Սիրո և Աստծո մասին պատկերացումները մակերեսային էին, ինչքան որ դա առհասարակ հնարավոր է:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (08.12.2012)

  19. #11
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,662
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անինայի հետ չհամեմատեք, նա գրքի հետ սաունդթրեք էլ ուներ, բա չէ էս հետամնացների նման՝ առանց սաունդթրեքի գիրք են գրում:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (08.12.2012), StrangeLittleGirl (20.06.2012), Ռուֆուս (20.06.2012)

  21. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Անինայի հետ չհամեմատեք, նա գրքի հետ սաունդթրեք էլ ուներ, բա չէ էս հետամնացների նման՝ առանց սաունդթրեքի գիրք են գրում:
    Հավանաբար դեռ տպագրված չէ, գուցե տպագրելուց լինի այդ սաունդթրեքը

  22. #13
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,662
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մալխաս, տպագրված է, շնորհանդես էլ է եղել, նոր ինտերնետում քչփորեցի, տեսա:
    http://dejavu.am/?p=12243
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (08.12.2012)

  24. #14
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալխաս, տպագրված է, շնորհանդես էլ է եղել, նոր ինտերնետում քչփորեցի, տեսա:
    http://dejavu.am/?p=12243
    Շատ ապրես:
    Այվի, համակրելի մկնիկ, գուցե դու էլ քո պատմվածքներն ուղարկես Անտարես մրցույթի: Հաղթողին 250.000 պարգև են տալիս...

  25. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,331
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնամ թունավոր ստատուս գրեմ գամ, սև մուսա բերեց գլխիս էս թեման:
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (21.06.2012), Rhayader (08.12.2012), Տրիբուն (09.12.2012)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարկ Սաղաթելյան
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կինո
    Գրառումներ: 23
    Վերջինը: 20.01.2014, 20:37
  2. էրեգի Մարկ Պաուլերն ա ծնվալ...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 30.01.2012, 20:24
  3. Մարկ Էնթոնի/Marc Anthony
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.03.2010, 10:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •