Ամեն ինչի չափից շատ լինելն էլ վատ է (բացառությամբ Գեղեցկությունից ու Սիրուց): Կասկածն էլ ևս, եթե չափի մեջ է, ապա օգնում է մարդուն նոր բան ճանաչել, խթանում է դուրս գալ ընդունված սահմանափակող ստանդարտներից ու տեսնել, գտնել նորը, եթե չկասկածի մարդ հնի, եղած ճշմարտության վրա չի փորձի առաջ գնալ, որոնել նորը: Չափավոր կասկածից ասես ծնվում է հետաքրքրությունը նոր բան ուսումնասիրելու, գտնելու համար:
Չափից շատ կասկածը հեվանդագին երևույթ է, երբ մարդ կարող է կասկածել անհիմն կերպով ու առանց առիթի դիմացի մարդուն (գրեցի առանց առիթ, բայց պետք է ասեմ, որ այո առիթն կարող է դիմացինի մեջ չլինի, բայց գրեթե միշտ լինում է հենց հիվանդագին կասկածներ ունեցողի մեջ) և այլն, և այլն... Ավելի ուժգին արտահայտման դեպքում այն բերում է հոգեկան որոշ շեղումների՝ կասկածամտության, որը կարող է պատճառ հանդիսանալ նաև այլ տեսակի հոգեկան շեղումների՝ մասնավորապես տարբեր տեսակի վախերի (ֆոբիաների) առաջացման...
Խորհուրդ կտայի չափից շատ ու հաճախ կասկածող մարդկանց փորձել այդ կասկածների պատճառները որոնել նախ սեփական հոգեկանում՝ ելնելով իրենց անցած կյանքի ստացած փորձից, տպավորություններից, որն էլ ծնում է նրանց կյանքի ու մարդկանց հանդեպ համապատասխան կասկածամիտ վերաբերմունքը: Եթե մարդ իր անկողմնակալ մոտեցմամբ ու սթափ դատողությամբ չի կարողանում սեփական ուժերով գտնել այդ կասկածների պատճառներն, ապա կարելի է խորհուրդ տալ որքան հնարավոր է շուտ դիմել լավ մասնագետ հոգեբանի, որպեսզի հետագայում էլ ավելի բարդ իրավիճակ չառաջանա:
Բայց հնարավոր է, որ այդ կասկածները սթափ դատողության արդյունք լինեն ու պատճառները բոլորովին կասկածողի հոգեկանի գործունեության արդյունք չլինի, այլ հենց համապատասխանի ճշմարտությանը, որը ժամանակի ընթացքում հնարավոր կլինի բացահայտել, բայց եթե հնարավոր չէ բացահայտել ու փարատել այդ կասկածները (գոնե ինչ որ ժամանակահատվածում) խորհուրդ կտայի սեփական կամքի ուժով չթողնել, որ կասկածները գլուխ բարձրացնեն և այդ ընթացքում ավելի լավ է վստահել այդ մարդուն (գոնե մտածելով սեփական առողջության և այդ մարդու հետ (եթե թանկ է նա Ձեզ համար) հարաբերությունները չխզելու համար), քան կասկածել՝ տանջելով ինքներդ Ձեզ, Ձեր դիմացինին ու վնասելով կամ խզելով Ձեր հարաբերությունները նրա հետ: Չնայած, հնարավոր է, որ Ձեր այդ վստահությանը չարդարանա հետագայում և Դուք հետո զղջաք դրա համար, բայց այս կյանքում այդպես է՝ ամեն ինչի համար պետք է վճարել:
Վստահելու ժամանակ՝ գոնե եթե հետո պարզվում է, որ ճիշտ ես արել, որ վստահել ես ու վանել քո միջից կասկածը, ապա այդ դեպքում չես տուժում, իսկ չափից ավելի կասկածի առկայության դեպքում արդեն իսկ այդ մարդը տուժող է (առնվազն դա արվում է սեփական առողջության հաշվին)՝ անկախ այն բանից հետո այդ կասկածը կարդարանա թե ոչ: Այնպես որ ավելի նպատակահարմար է վստահել քան կասկածել, ասածս ցույց տամ օրինակով ու միաժամանակ պատասխանեմ lili-4-ի գրառմանը.Ոչ սա կասկած չէ... օրինակ. երեխային պետք է դպրոցից տուն բերել, քանի որ շատ վտանգավոր ու աշխույժ երթևեկությամբ փողոցներ պետք է կտրի անցնի մինչ տուն հասնելը և բնականաբար երեխան միայնակ չի կարող դա անի և Դուք այսօր վատառողջ եք ու չեք կարող ինքներդ գնալ դպրոց երեխային անվտանգ տուն բերելու համար և ամուսինդ խոստացել է, որ ինքն աշխատանքից այսօր շուտ դուրս կգա ու կգնա երեխային դպրոցից տուն կուղեկցի: Հիմա եթե մինչ երեխայի ու ամուսնու տուն հասնելն եթե սկսի անվերջ մտահոգվի ու կասկածի, թե ամուսինը տեսնես հիշե՞լ է, որ այսօր պետք է աշխատանքից շուտ դուրս գա և երեխային դպրոցից տուն ուղեկցի, թե՞ մոռացել է, ապա նա այդպիսով առնվազն կքայքայի սեփական նյարդերն ու առողջությունը, մինչդեռ վստահելով բայց ստուգելու համար (քանզի կյանքը լի է բազում անկանխատեսելի իրավիճակներով ու դեպքերով) կարելի էր մեկ հեռախոսազանգով ճշտել թե չի՞ մոռացել կամ գնու՞մ է երեխային դպրոցից վերցնելու, իսկ եթե հնարավոր չէ նմանատիպ կապն ապահովել, ապա լավ կլինի վստահել ամուսնուն ու սպասել՝ առանց նյարդերն ու առողջությունը քայքայելու՝ հուսալով որ ամեն բան լավ կլինի:lili-4-ի խոսքերից
Էջանիշներ