User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Tigran-57777-ի բանաստեղծությունները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Tigran-57777-ի բանաստեղծությունները

    Սիրտս մի տեսակ երգել է ուզում,
    Երգել բյուր երգեր`տխուր,վշտահար,
    Ու այդ երգերի տողերում բազում
    Մենավոր սիրտս բացեմ քեզ համար:

    Հայացքս հառեմ աչքերիդ լուսե
    Ու երգեմ սիրո երգեր դառնագին
    Ամեն երեկո մի նոր երգ հյուսեմ,
    Երգեմ քեզ համար կրկին ու կրկին:

    Ամեն երեկո լուռ փարվենք իրար,
    Հարբած մեր սիրով,հեռու բոլորից,
    Երգեմ երգերս`մեղմիկ,վշտահար,
    Ու սիրով լցվի մեր կյանքը նորից:

    Հունվարի 26.2012
    Վերջին խմբագրող՝ Chuk: 16.06.2012, 14:38:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (17.06.2012), Malxas (24.06.2012), Sambitbaba (16.06.2012), Tig (17.06.2012), unknown (19.06.2012), VisTolog (16.06.2012), ՆանՍ (01.07.2012), Շինարար (16.06.2012)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա և եկավ օրը բաժանման
    Երբ աշխարհում իմ և աշխարհում քո
    Էլ չկա ոչինչ միմյանց նման
    Կարծես հեռու ենք մի մոլորակով:

    Իմ մոլորակում ոչ ծաղիկ ոչ ծառ
    Երբեք չի ծաղկում և չի էլ ծաղկի
    Էլ չի ջերմացնում արևը պայծառ
    Սառել է կյանքը իմ մոլորակի:

    Իսկ աշխարհում քո գարուն է հիմա
    Շուրջդ ամեն ինչ փթթում է,ծաղկում
    Կրկին շողում է արևը անմար
    Լուսաշող ու վառ քո մոլորակում:

    Թող քո երկնքում միշտ արև շողա
    Երջանիկ լինես քո ամբողջ կյանքում
    Ու դաժան քամուց երբեք չդողաս 16.02.12թ
    Թող քամին ապրի իմ մոլորակում:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (17.06.2012), armen9494 (16.06.2012), My World My Space (17.06.2012), Sambitbaba (16.06.2012), Smokie (16.06.2012), Tig (17.06.2012), unknown (19.06.2012), VisTolog (16.06.2012), Արէա (16.06.2012), Դատարկություն (16.06.2012), ՆանՍ (01.07.2012), Շինարար (16.06.2012)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. Հաշվի առնելով, որ սեփական ստեղծագործությունները տեղադրելու ու քննարկման ներկայացնելու համար նախատեսված է «Ստեղծագործողի անկյուն» բաժինը, թեման «Գրականություն» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժին:

    Նախքան քննարկումներին մասնակցելը խորհուրդ եմ տալիս ծանոթանալ ակումբի կանոնադրությանը:

    Մասնավորապես ակումբում արգելվում են միայն մեծատառերով կամ մեծատառերի գերիշխանությամբ գրառումներն ու վերնագրերը, թեման լավ չբնութագրող վերնագրերը, միայն սմայլերից կազմված գրառումները: Սրանք հաշվի առնելով թեմայի վերնագիրը «ԵԿԵՔ ՏԵՂԱԴՐԵՆՔ ՄԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» տարբերակից փոխվել է «Tigran-57777-ի բանաստեղծությունները» տարբերակով, որովհետև բաժնում յուրաքանչյուր ստեղծագործող իր ստեղծագործությունների համար առանձին թեմա է ստեղծում և այն լրիվ մեծատառերով էր, ջնջվել է թեմայի առաջին՝ միայն մեծատառերից կազմված ու ընդհանրական գրառումը, ջնջվել է թեմայի վերջին՝ միայն սմայլից կազմված գրառումը:

    Բարի քննարկումներ եմ ցանկանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (01.07.2012), Moonwalker (17.06.2012), Quyr Qery (16.06.2012), Հայկօ (16.06.2012), Շինարար (16.06.2012)

  7. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու հեռանում ես,դե գնաս բարով,
    Էլ ինչու իզուր համոզեմ ես քեզ,
    Գնա քո ընտրած մութ ճանապարհով
    Գուցե խրատի կյանքը քեզ այնպես.
    Որ վերադառնալ կամենաս մի օր`
    Շատ ցավեր տեսած,հոգնած ամենքից
    Գտնես ետդարձի ճամփան դու մոլոր
    Գաս ու ցանկանաս դառնալ կարեկից:
    Ու քո հոգին էլ իմ հոգու նման
    Հանգիստ պարփակվի այս մութ աշխարհում,
    Չլսի ոչինչ,չզգա ոչ մի բան,
    Ապրի առանց սեր,չտեսնի գարուն:
    Հիմա գնում ես,դե գնաս բարով,
    Անշուշտ երկար է ճամփեդ իմացիր
    Գնա ու շրջիր անծայր աշխարհով
    Դժվար ճամփեքով քայլիր ու անցիր:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.06.2012), unknown (19.06.2012)

  9. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրսում փչում է մոլեգին քամին
    Եկել է նորից,հոգիս փոթորկում.
    Գուցե քնած ես դու այս ուշ ժամին
    Բայց քո պատկերն է հիմա իմ հոգում:

    Խաղաղ է հիմա քո տաք սենյակում
    Վրադ իջել է երազ մի անհոգ
    Իսկ իմ տնակը քամին է մրրկում
    Թախիծ է բերել.իմ սրտին մորմոք:

    Գուցե քնած ես դու քո անկողնում
    Այնպես խաղաղ է շուրջդ և անձայն
    Իսկ ես իմ տուն եմ քամին ներս թողնում.
    Թող որ չիմանա ուղին նա քո տան:

    Հունիսի 7

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (19.06.2012)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ պատասխանեմ, որպես քննադատ. սարսափելի բան չկար, բայց գեղարվեստական արժեք կամ օրիգինալ որևէ բան չկար: Եթե աղջկա նվիրես, երևի դուր գա: Եթե գրական մրցույթի ուղարկես, որի ժյուրիում ես լինեմ, ես կասեմ՝ «Վառել»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (17.06.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարսափելի բան իրոք չկա: Եթե սրանք սկզբնական շրջանի ստեղծագործություններ են, այսինքն հեղինակը նոր է սկսել բանաստեղծություններ գրել, ապա այն որ բացակայում է օրիգինալությունը, օրինաչափ երևույթ է: Իսահակյանը սկզբում Հովհաննիսյանի նման էր գրում, Չարենցը՝ Տերյանի և այլն: Նման դեպքերում, որոշ ժամանակ անց, կամ դադարում են ստեղծագործել (իմ նման ), կամ ստեղծագործություններն ավելի անձնական ու օրիգինալ են դառնում:

    Լեզուն գրական է, բառապաշարը՝ միջինից բարձր, հանգերը որոշ տեղերում կաղում են, բայց ընդհանուր առմամբ վատը չեն, Տերյանի ազդեցությունը շատ է զգացվում, բայց հուսանք դա կանցնի: Ինձ դուր է գալիս, որ համարյա բոլոր բանաստեղծություններում զարգացում կա, սյուժեանման բան կա, պատմում, պատմում, ու վերջում եզրահանգման է գալիս՝ կիսատ չի թողնում: Միակ թերությունն, իհարկե, օրիգինալության բացակայությունն է: Փորձիր թոթափել կողմնակի ազդեցությունները, քիչ օգտագործի արհեստական բառեր, օրինակ. վշտահար, բազում, դառնագին, մրրկել, մորմոք և այլն: Մի տեսակ հնացած բառեր են սրանք, չէ որ դու խոսելիս, կամ մտածելիս նման բառեր չես օգտագործում: Փորձիր ավելի բնական ու ավելի պարզ լինել:

    Որպեսզի խոսքերս շատ մերկապարանոց չհնչեն, իմ երիտասարդ տարիների մի քանի խզբզանքներին կարող ես ծանոթանալ այստեղ, քո բանաստեղծությունների կարգի գործեր են, ուղղակի ժամանակի ընթացքում հասկացա, որ ինքնուրույնություն այդպես էլ ձեռք չեմ բերում (ասելիք էլ առանձնապես էլ չկար), ու թարգեցի

    Հուսանք նույնը քո պարագայում չի լինի, ու դեռ շատ կզարմացնես մեզ:

    Բարի գալուստ ԴԱՐ Ակումբ
    Վերջին խմբագրող՝ Արէա: 17.06.2012, 08:52:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (24.06.2012), impression (17.06.2012), My World My Space (17.06.2012), Quyr Qery (21.06.2012), Rhayader (17.06.2012), Շինարար (17.06.2012)

  15. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարսափելի բան իրոք չկա: Եթե սրանք սկզբնական շրջանի ստեղծագործություններ են, այսինքն հեղինակը նոր է սկսել բանաստեղծություններ գրել, ապա այն որ բացակայում է օրիգինալությունը, օրինաչափ երևույթ է: Իսահակյանը սկզբում Հովհաննիսյանի նման էր գրում, Չարենցը՝ Տերյանի և այլն: Նման դեպքերում, որոշ ժամանակ անց, կամ դադարում են ստեղծագործել (իմ նման ), կամ ստեղծագործություններն ավելի անձնական ու օրիգինալ են դառնում:

    Լեզուն գրական է, բառապաշարը՝ միջինից բարձր, հանգերը որոշ տեղերում կաղում են, բայց ընդհանուր առմամբ վատը չեն, Տերյանի ազդեցությունը շատ է զգացվում, բայց հուսանք դա կանցնի: Ինձ դուր է գալիս, որ համարյա բոլոր բանաստեղծություններում զարգացում կա, սյուժեանման բան կա, պատմում, պատմում, ու վերջում եզրահանգման է գալիս՝ կիսատ չի թողնում: Միակ թերությունն, իհարկե, օրիգինալության բացակայությունն է: Փորձիր թոթափել կողմնակի ազդեցությունները, քիչ օգտագործի արհեստական բառեր, օրինակ. վշտահար, բազում, դառնագին, մրրկել, մորմոք և այլն: Մի տեսակ հնացած բառեր են սրանք, չէ որ դու խոսելիս, կամ մտածելիս նման բառեր չես օգտագործում: Փորձիր ավելի բնական ու ավելի պարզ լինել:

    Որպեսզի խոսքերս շատ մերկապարանոց չհնչեն, իմ երիտասարդ տարիների մի քանի խզբզանքներին կարող ես ծանոթանալ այստեղ, քո բանաստեղծությունների կարգի գործեր են, ուղղակի ժամանակի ընթացքում հասկացա, որ ինքնուրույնություն այդպես էլ ձեռք չեմ բերում (ասելիք էլ առանձնապես էլ չկար), ու թարգեցի

    Հուսանք նույնը քո պարագայում չի լինի, ու դեռ շատ կզարմացնես մեզ:

    Բարի գալուստ ԴԱՐ Ակումբ
    Դե, եթե քննարկումը հեղինակին ինքնակատարելագործման հնարավորություն տալու ուղղությամբ գնաց, լավ է

    Խնդիրը նրանում չի, որ հեղինակն ինչ-որ մեկին նմանակում է ոճի մեջ: Նա պարզապես վերցնում է նմանակած մտքեր, դնում բանաստեղծական կառույցի մեջ: Բայց բանաստեղծությունը ոչ թե դա է, այլ միտք՝ արտահայտված բանաստեղծական ձևով:

    Նայենք առաջինը: Շատ անձնական թեմա շոշափելով հանդերձ, այն միայն կլիշե է պարունակում ու ոչ մի անձնական բան: Իսկ դա հիմքեր է տալիս կասկածել հեղինակի անկեղծությանը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (20.06.2012)

  17. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շնորհակալ եմ կարծիքների համար.Ասեմ,որ ես երբևէ չեմ կրկնօրինակել ոչ մի տող,ուղղակի համաձայն եմ անյն մտքի հետ,որ շատ եմ նմանացնում Տերյանի գրածներին,քանի որ սիրում եմ Տերյան…Ամեն մի գրող էլ սկզբնական շրջանում գտնվում է ինչ որ մեկի ազդեցության տակ,դա նորմալ երևույթ է:Նաև ասեմ.որ ես ուղղակի գրում եմ ինչ մտածում եմ և ինչ որ նպատակներ էլ չկան հայտնի բանաստեղծ դառնալուԿաշխատեմ դնել մի քանի բանաստեղծություն և լսել ձեր անկեղծ կարծիքը:Կընդունեմ բոլորիդ կարծիքըՇնորհակալություն

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (17.06.2012)

  19. #10
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե որ մեռնեմ ես մի օր
    Ինձ կթաղեք Իջևան,
    Որ շիրիմս հեռավոր
    Լեռների մեջ չերևա:

    Որ իմ յարը չիմանա
    Երբեք չգա ինձ այցի,
    Շիրմիս հողը քարանա
    Շաչող քամին հալածի:

    Ես գիտեմ,որ միայն այնժամ
    Միայն այնժամ դու կզղջաս
    Քանի~,քանի~,քանի անգամ
    Դու իմ շիրմին այցի կգաս:

    Ավա~ղ,ավաղ այդ թեժ պահին
    Ես չեմ լինի այս աշխարհում,
    Այլ կլինեմ խավար մահի
    Խավար մահի սուր ճանկերում:

    Սա իմ ամենաառաջին բանաստեղծությունն ա.գրել եմ 13 տարեկանում

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (19.06.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ բանաստեղծությունները
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2010, 17:49
  2. Պոեզիա. Հանումանի բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.09.2009, 15:59
  3. Պոեզիա. The Other World. իմ բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Sandarameth, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 29.05.2009, 17:14
  4. Պոեզիա. Sergio-ի բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Sergio, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.01.2009, 02:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •