Ինչ անել, երբ օրենքով նախատեսված ժամկետը անցել է 4 անգամ?
Վարչության կայքում կարդացի (http://www.passportvisa.am/faq/1/) `
4. Անձնագիրը քաղաքացուն է տրվում 5 աշխատանքային օրվա ընթացքում:
15 տարեկանում ստացած անձնագիրը փոխելու տվել եմ հունիսի 2-ին: Ամսի 8-ին գնացի, բայց խնդրեցին գալ ամսի 14-ին: Ամսի 14-ին (այսինքն այսօր) նորից չկար անձնագիրս: Որոշեցի մտնեմ պետի մոտ: Պետը անունս գրեց համակարգչում ու ասաց, որ գամ հինգշաբթի օրը՝ ամսի 21-ին: Արդյոք ես պետք է 19 օր սպասեմ, եթե իմ իմանալով ժամկետը 5 օր է?
Էջանիշներ