User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Աշուղական Երգ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշուղական Երգ

    Աշուղական արվեստը համաարևելյան ավանդույթ է, որը բխում է մերձավորարևելյան և կովկասյան ժողովուրդների մշակութային ակունքներից (հայեր, վրացիներ, պարսիկներ և այլն): Գուսանական-աշուղական արվեստը հայ երաժշտաթատերական մշակույթում հզոր մի շերտ է, որի արմատները գնում են մինչև հազարամյակների խորքերը:

    Հայաստանը աշուղական բարձր մշակույթի տեր երկիր է: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում՝ հայ մասնագիտացված երաժշտարվեստը իր մեջ ներառել է մի կողմից՝ արևելյան մոնոդիկ (միաձայն) հուզական մեղեդու, մյուս կողմից` մեղեդու արևմտյան կառուցվածքայնության և մի շարք այլ տարրեր:

    Արևելքի բանավոր ավանդույթի երաժշտաբանաստեղծական արվեստում աշուղական երգերն ամենասիրվածն ու տարածվածն էին, որոնք ծնունդ են առել քաղաքային բնակչության արհեստավորական շրջաններում: Հայ աշուղական արվեստի գոհարները երգվում և սերնդից սերունդ փոխանցվում էին բանավոր:

    Աշուղական արվեստը իր մեջ պարունակում է մի քանի տարրեր` քնարերգություն, երաժշտություն, հեղինակային կատարում, նվագակցություն, ուստի այն բարդ է իր տեսակի մեջ: Աշուղ դառնալու համար հարկավոր էր անցնել մասնագիտական պատրաստություն “վարպետ աշուղի” մոտ, հորինել մեղեդիներ և ոտանավորներ աշուղական տաղաչափական կանոնների համաձայն, անգիր իմանալ աշուղական դասական նմուշները, կատարելագործել հատուկ տիպական մեղեդիները, մասնակցել աշուղական մրցույթներին, մեջլիս մտնել, լինել բանաստեղծ, ասմունքող, երգիչ, երաժիշտ-երգահան, նվագածու, ունենալ կատարողական բարձր վարպետություն, մկրտվել աշուղների հովանավոր եկեղեցում` Մշո Սուրբ Կարապետ վանքում (Արութին-Սայաթ-Նովա, Սերոբ Լևոնյան–Ջիվանի, Կարապետ Կարապետյան-Զահրի, Սուքիաս Զահրյան–Խայաթի, Վարշամ Տրդատյան–Պայծառե, Մկրտիչ Տալյան-Ջամալի, Գրիգոր Տալյան– Շերամ և այլն): Լավագույն աշուղները ոչ միայն սերտում էին ավանդական մեղեդիները, որոնց համար գրում էին սեփական բանաստեղծություններ, այլև գրում էին նոր եղանակներ (մեղեդիներ), որոնք սերնդե-սերունդ փոխանցվում էին բանավոր: Աշուղական այդիպիսի մեղեդիների թիվն այսօր հասնում է մոտ հինգ տասնյակի:

    Աշուղի հիմնական երաժշտական գործիքը սազն էր, քամանչան, թառը, թամբուրը, քամանին, չոնգուրը և այլն: Աշուղի հորինած երգերը “համերգային” կատարման համար էին: Այդ “համերգները” լինում էին սրճարաններում, թեյարաններում, տոնավաճառներում, խնջույքներում, հրապարակներում, պալատներում, հանդիսությունների և մրցումների ժամանակ: Աշուղները երգում էին տեղի բարբառներով, հարևան ժողովուրդների լեզուներով:

    Հայ աշուղների գործունեությունն ընթացել է քաղաքային, գյուղական, պալատական միջավայրում:
    Տարբերվում էին գյուղական և քաղաքային աշուղներ: Գյուղական աշուղների երգերն իրենց քաղաքացիական ուղղվածությամբ, ձևակառուցվածքով, լադաինտոնացիոն համակարգով, դրամատուրգիայով քիչ էին տարբերվում գեղջուկ երգերից /Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Երևան, 1941/: Քաղաքային աշուղների երգերը իրենց ձևակառուցվածքով հաճախ ավելի լայնաշունչ էին, ասերգային, գաղափարական առումով միտված էին ներկայացնելու կյանքի հակասությունների առավել խոր շերտերը: Այս տիպի երգերը կամրջում էին աշուղական երգերը միջնադարյան տաղերին /Վ. Ներսիսյան, Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները 13-16 դդ.-ում, Երևան, 1976/:


    Նկատեցի , որ ակումբում թեմաներ կան գրեթե երաժշտական բոլոր ժանրերին վերաբերվող <<դասականից մինչև ռեպ >> բայց թեմա չկար հայ աշուղական երգի մասին , որն ըստ իս շատ կաևոր դեր ունի և կարելի է շատ ու շատ խոսել աշուղական արվեստի գոհարների մասին որոշեցի բացել այս թեման:Ես աշուղական երգարվեստի բուռն երկրպագու լինելով առաջարկում եմ խոսել աշուղների , աշուղական երգի , թե ինչ դեր ունեն դրանք պրոֆեսիոնալ երաժշտության մեջ և մեր կյանքում և այլն, այն ինչ կապված է աշուղական երգի հետ կարող ենք քննարկել այս թեմայում: Ինձ հետաքրքրում է նաև ակումբում կան աշուղական երգի սիրահարներ, ինչու եք սիրում աշուղական երգը , կամ եթե չեք սիորւմ ինչն է պատճառը? , որ աշուղներին եք ավելի գնահատում և , որ ստեղծագործությունները?
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (06.06.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •