User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Աշուղական Երգ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշուղական Երգ

    Աշուղական արվեստը համաարևելյան ավանդույթ է, որը բխում է մերձավորարևելյան և կովկասյան ժողովուրդների մշակութային ակունքներից (հայեր, վրացիներ, պարսիկներ և այլն): Գուսանական-աշուղական արվեստը հայ երաժշտաթատերական մշակույթում հզոր մի շերտ է, որի արմատները գնում են մինչև հազարամյակների խորքերը:

    Հայաստանը աշուղական բարձր մշակույթի տեր երկիր է: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում՝ հայ մասնագիտացված երաժշտարվեստը իր մեջ ներառել է մի կողմից՝ արևելյան մոնոդիկ (միաձայն) հուզական մեղեդու, մյուս կողմից` մեղեդու արևմտյան կառուցվածքայնության և մի շարք այլ տարրեր:

    Արևելքի բանավոր ավանդույթի երաժշտաբանաստեղծական արվեստում աշուղական երգերն ամենասիրվածն ու տարածվածն էին, որոնք ծնունդ են առել քաղաքային բնակչության արհեստավորական շրջաններում: Հայ աշուղական արվեստի գոհարները երգվում և սերնդից սերունդ փոխանցվում էին բանավոր:

    Աշուղական արվեստը իր մեջ պարունակում է մի քանի տարրեր` քնարերգություն, երաժշտություն, հեղինակային կատարում, նվագակցություն, ուստի այն բարդ է իր տեսակի մեջ: Աշուղ դառնալու համար հարկավոր էր անցնել մասնագիտական պատրաստություն “վարպետ աշուղի” մոտ, հորինել մեղեդիներ և ոտանավորներ աշուղական տաղաչափական կանոնների համաձայն, անգիր իմանալ աշուղական դասական նմուշները, կատարելագործել հատուկ տիպական մեղեդիները, մասնակցել աշուղական մրցույթներին, մեջլիս մտնել, լինել բանաստեղծ, ասմունքող, երգիչ, երաժիշտ-երգահան, նվագածու, ունենալ կատարողական բարձր վարպետություն, մկրտվել աշուղների հովանավոր եկեղեցում` Մշո Սուրբ Կարապետ վանքում (Արութին-Սայաթ-Նովա, Սերոբ Լևոնյան–Ջիվանի, Կարապետ Կարապետյան-Զահրի, Սուքիաս Զահրյան–Խայաթի, Վարշամ Տրդատյան–Պայծառե, Մկրտիչ Տալյան-Ջամալի, Գրիգոր Տալյան– Շերամ և այլն): Լավագույն աշուղները ոչ միայն սերտում էին ավանդական մեղեդիները, որոնց համար գրում էին սեփական բանաստեղծություններ, այլև գրում էին նոր եղանակներ (մեղեդիներ), որոնք սերնդե-սերունդ փոխանցվում էին բանավոր: Աշուղական այդիպիսի մեղեդիների թիվն այսօր հասնում է մոտ հինգ տասնյակի:

    Աշուղի հիմնական երաժշտական գործիքը սազն էր, քամանչան, թառը, թամբուրը, քամանին, չոնգուրը և այլն: Աշուղի հորինած երգերը “համերգային” կատարման համար էին: Այդ “համերգները” լինում էին սրճարաններում, թեյարաններում, տոնավաճառներում, խնջույքներում, հրապարակներում, պալատներում, հանդիսությունների և մրցումների ժամանակ: Աշուղները երգում էին տեղի բարբառներով, հարևան ժողովուրդների լեզուներով:

    Հայ աշուղների գործունեությունն ընթացել է քաղաքային, գյուղական, պալատական միջավայրում:
    Տարբերվում էին գյուղական և քաղաքային աշուղներ: Գյուղական աշուղների երգերն իրենց քաղաքացիական ուղղվածությամբ, ձևակառուցվածքով, լադաինտոնացիոն համակարգով, դրամատուրգիայով քիչ էին տարբերվում գեղջուկ երգերից /Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Երևան, 1941/: Քաղաքային աշուղների երգերը իրենց ձևակառուցվածքով հաճախ ավելի լայնաշունչ էին, ասերգային, գաղափարական առումով միտված էին ներկայացնելու կյանքի հակասությունների առավել խոր շերտերը: Այս տիպի երգերը կամրջում էին աշուղական երգերը միջնադարյան տաղերին /Վ. Ներսիսյան, Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները 13-16 դդ.-ում, Երևան, 1976/:


    Նկատեցի , որ ակումբում թեմաներ կան գրեթե երաժշտական բոլոր ժանրերին վերաբերվող <<դասականից մինչև ռեպ >> բայց թեմա չկար հայ աշուղական երգի մասին , որն ըստ իս շատ կաևոր դեր ունի և կարելի է շատ ու շատ խոսել աշուղական արվեստի գոհարների մասին որոշեցի բացել այս թեման:Ես աշուղական երգարվեստի բուռն երկրպագու լինելով առաջարկում եմ խոսել աշուղների , աշուղական երգի , թե ինչ դեր ունեն դրանք պրոֆեսիոնալ երաժշտության մեջ և մեր կյանքում և այլն, այն ինչ կապված է աշուղական երգի հետ կարող ենք քննարկել այս թեմայում: Ինձ հետաքրքրում է նաև ակումբում կան աշուղական երգի սիրահարներ, ինչու եք սիրում աշուղական երգը , կամ եթե չեք սիորւմ ինչն է պատճառը? , որ աշուղներին եք ավելի գնահատում և , որ ստեղծագործությունները?
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (06.06.2012)

  3. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Շարիկ, էս նյութը Գարեգին Լևոնյանի գրքից ե՞ս գրել:

    Աշուղական արվեստի սիրահար միանշանակ չեմ, բայց մեկ մեկ երեբ Ջիվանի եմ լսում, մեջս տակնուվրա ա լինում: Ասեմ, ուրեմն հայ աշուղների երաժշտությունն ինձ համար բաժանվում ա երկու մասի՝ Սայաթ - Նովա ու Ջիվանի: Սրանք տարբեր բաներ են իմ համար: Համարյա անտարբեր եմ Սայաթ - Նովայի երաժշտության նկատմամբ: Նովայի երաժշտությունն ինձ համար ուղղակի ձևականություն ա, առան ոչ մի խորության: Էդ երաժշտությունն ուղղակի նկարագրում ա տվյալ ժամանակաշրջանը անդրկովկասում ու ազնվական մարդկանց ապրելակերպը:

    Իսկ Ջիվանին լրիվ ուրիշ բան ա: Ջիվնան իմ կարծիքով ավելի մոտ ա բուն հայկական երաժշտությանը (ֆոլկլորին): Իսկ Ջիվանու երգերի տեքստերը համամարդկային բնույթ են կրում: Ջիվանին հանճար ա ե՛վ խոսքեր գրելուց, ե՛վ երաժշտություն գրելուց:

    ***
    Իսկ մնացած աշուղները արդեն մի մասը կամ Ջիվանու ոճին են նման, կամ Սայաթ - Նովայի: Չնայած, որ իմ դասախոսը՝ Թովմաս Պողոսյանը բոլորովին հակառակ կարծիքի ա (իրա ասելով Սայաթ - Նովան ա համամարդկային, իսկ Ջիվանին համազգային), բայց ես տենց էլ չեմ կարում հասկանամ, թե Սայաթ - Նովայի ինչն ա համամարդկային:

    Ջիվանի
    Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
    Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.

    Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
    Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։


    Նշածս տողը լրիվ էսօրվա ֆեյսբուքի 5000 ֆրենդ ունեցող սահմանափակ ուղեղով փիլիսոփայող, բայց լիքը լայք հավաքող «դեմքերի» վիճակն ա )))

    հ.գ. ընդհանրապես երաժշտության մեջ ինձ երգերի բառերը չեն հետաքրքրում, պլյուս դրան ինձ համար շատ ձանձրալի ա բանաստեղծություններ կարդալը: Բայց Ջիվանին միակ գրողն ա, ում գրած բառերից միշտ հիանում եմ:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (16.07.2013), Quyr Qery (06.06.2012), Tig (06.06.2012), Գեա (06.06.2012), Նաիրուհի (06.06.2012)

  5. #3
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարիկ, էս նյութը Գարեգին Լևոնյանի գրքից ե՞ս գրել:

    Աշուղական արվեստի սիրահար միանշանակ չեմ, բայց մեկ մեկ երեբ Ջիվանի եմ լսում, մեջս տակնուվրա ա լինում: Ասեմ, ուրեմն հայ աշուղների երաժշտությունն ինձ համար բաժանվում ա երկու մասի՝ Սայաթ - Նովա ու Ջիվանի: Սրանք տարբեր բաներ են իմ համար: Համարյա անտարբեր եմ Սայաթ - Նովայի երաժշտության նկատմամբ: Նովայի երաժշտությունն ինձ համար ուղղակի ձևականություն ա, առան ոչ մի խորության: Էդ երաժշտությունն ուղղակի նկարագրում ա տվյալ ժամանակաշրջանը անդրկովկասում ու ազնվական մարդկանց ապրելակերպը:

    Իսկ Ջիվանին լրիվ ուրիշ բան ա: Ջիվնան իմ կարծիքով ավելի մոտ ա բուն հայկական երաժշտությանը (ֆոլկլորին): Իսկ Ջիվանու երգերի տեքստերը համամարդկային բնույթ են կրում: Ջիվանին հանճար ա ե՛վ խոսքեր գրելուց, ե՛վ երաժշտություն գրելուց:

    ***
    Իսկ մնացած աշուղները արդեն մի մասը կամ Ջիվանու ոճին են նման, կամ Սայաթ - Նովայի: Չնայած, որ իմ դասախոսը՝ Թովմաս Պողոսյանը բոլորովին հակառակ կարծիքի ա (իրա ասելով Սայաթ - Նովան ա համամարդկային, իսկ Ջիվանին համազգային), բայց ես տենց էլ չեմ կարում հասկանամ, թե Սայաթ - Նովայի ինչն ա համամարդկային:

    Ջիվանի
    Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
    Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.

    Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
    Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։


    Նշածս տողը լրիվ էսօրվա ֆեյսբուքի 5000 ֆրենդ ունեցող սահմանափակ ուղեղով փիլիսոփայող, բայց լիքը լայք հավաքող «դեմքերի» վիճակն ա )))

    հ.գ. ընդհանրապես երաժշտության մեջ ինձ երգերի բառերը չեն հետաքրքրում, պլյուս դրան ինձ համար շատ ձանձրալի ա բանաստեղծություններ կարդալը: Բայց Ջիվանին միակ գրողն ա, ում գրած բառերից միշտ հիանում եմ:
    Հետաքրքիր ա Հարդ ջան կարդացի գրառումդ ու իրար հակասող ենքան բան կար (համենայն դեպս իմ կողմից այդպես ընկալվեց) : Դու ասում ես , որ Ջիվանի լսելիս մեկ -մեկ ներսդ տակն ու վրայա լինում , բա դա չի խոսում նրա մասին , որ դու անտարբեր չես աշուղական երգի հանդեպ , ինչպես , որ ասում ես ; կամ ասում ես , որ երգ լսելիս անտարբեր ես բանաստեղծական տեքստի հանդեպ , բայց Ջիվանու խոսքերը միակն են , որոնցով դու հիանում ես Գիտես ես կարծում եմ , որ դա խոսում է այն մասին , որ դու հայ ես , իսկ հայը ուղղակի չի կարող անտարբեր մնալ ազգայինի հանդեպ , ինչպես որ ես կարողացա ընկալել քո գրածը կարող եմ ասել , որ եթե դու կարողանում ես գնահատել Ջիվանու արվեստը և նույնիսկ անտարբեր չես բանաստեղծական տեքստի հանդեպ , ինչպես , որ մյուսների հանդեպ ես անտարբեր , հատկապես , որ Ջիվանի լսել և ընկալելը դյուրին բան չէ , ուրեմն դու բոլորովին էլ անտարբեր չես աշուղական արվեստի հանդեպ , պարզապես աշուղներից քեզ ավելի մոտ է Ջիվանին և նրա երգերը:
    Իսկ ինչ վերեբերվում է Սայաթ-Նովայի արվեստի համամարդկային լինելուն , ես կարծում եմ , որ ազգայինը չի կարելի համամարդկային կոչել , որովհետև օտարերկրացին չի կարող հայի նման լսել և ընկալել ազգային երաժշտությունը , ինչքան ել , որ գեղեցիկ լինի : Սա իմ տեսակետն է :
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  6. #4
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում sharick-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա Հարդ ջան կարդացի գրառումդ ու իրար հակասող ենքան բան կար (համենայն դեպս իմ կողմից այդպես ընկալվեց) : Դու ասում ես , որ Ջիվանի լսելիս մեկ -մեկ ներսդ տակն ու վրայա լինում , բա դա չի խոսում նրա մասին , որ դու անտարբեր չես աշուղական երգի հանդեպ , ինչպես , որ ասում ես ; կամ ասում ես , որ երգ լսելիս անտարբեր ես բանաստեղծական տեքստի հանդեպ , բայց Ջիվանու խոսքերը միակն են , որոնցով դու հիանում ես Գիտես ես կարծում եմ , որ դա խոսում է այն մասին , որ դու հայ ես , իսկ հայը ուղղակի չի կարող անտարբեր մնալ ազգայինի հանդեպ , ինչպես որ ես կարողացա ընկալել քո գրածը կարող եմ ասել , որ եթե դու կարողանում ես գնահատել Ջիվանու արվեստը և նույնիսկ անտարբեր չես բանաստեղծական տեքստի հանդեպ , ինչպես , որ մյուսների հանդեպ ես անտարբեր , հատկապես , որ Ջիվանի լսել և ընկալելը դյուրին բան չէ , ուրեմն դու բոլորովին էլ անտարբեր չես աշուղական արվեստի հանդեպ , պարզապես աշուղներից քեզ ավելի մոտ է Ջիվանին և նրա երգերը:
    Իսկ ինչ վերեբերվում է Սայաթ-Նովայի արվեստի համամարդկային լինելուն , ես կարծում եմ , որ ազգայինը չի կարելի համամարդկային կոչել , որովհետև օտարերկրացին չի կարող հայի նման լսել և ընկալել ազգային երաժշտությունը , ինչքան ել , որ գեղեցիկ լինի : Սա իմ տեսակետն է :
    Շարիկ, դու հիմա վատ ձևակերպված նախադասություններով գրառում ես արել, որտեղ խոսում ես իմ գրառման մեջի հակասությունների մասին
    Այո, լինում են բացառություններ, իսկ Ջիվանին էս պարագայում իմ բացառությունն ա: Ամբողջ երգային երաժշտության ոլորտում իմ ամենասիրած երգերի մաքուր 90 տոկոսը ես չգիտեմ, թե ինչի մասին են: Ու դա էն պատճառով, որ ինձ դա չի հետաքրքրում: Մյուս պատճառն էլ են ա, որ անգլերեն չգիտեմ:

    իսկ հայը ուղղակի չի կարող անտարբեր մնալ ազգայինի հանդեպ
    Ես հայեր եմ ճանաչում, ովքեր անտարբեր են ազգայինի հանդեպ:

    ինչպես որ ես կարողացա ընկալել քո գրածը կարող եմ ասել , որ եթե դու կարողանում ես գնահատել Ջիվանու արվեստը և նույնիսկ անտարբեր չես բանաստեղծական տեքստի հանդեպ , ինչպես , որ մյուսների հանդեպ ես անտարբեր , հատկապես , որ Ջիվանի լսել և ընկալելը դյուրին բան չէ , ուրեմն դու բոլորովին էլ անտարբեր չես աշուղական արվեստի հանդեպ , պարզապես աշուղներից քեզ ավելի մոտ է Ջիվանին և նրա երգերը:
    Ես չեմ էլ ասել, թե անտարբեր եմ, ուշադիր կարդա գրառումս: Ասել եմ, որ աշուղական արվեստի սիրահար չեմ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (07.06.2012)

  8. #5
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարիկ, դու հիմա վատ ձևակերպված նախադասություններով գրառում ես արել, որտեղ խոսում ես իմ գրառման մեջի հակասությունների մասին
    Այո, լինում են բացառություններ, իսկ Ջիվանին էս պարագայում իմ բացառությունն ա: Ամբողջ երգային երաժշտության ոլորտում իմ ամենասիրած երգերի մաքուր 90 տոկոսը ես չգիտեմ, թե ինչի մասին են: Ու դա էն պատճառով, որ ինձ դա չի հետաքրքրում: Մյուս պատճառն էլ են ա, որ անգլերեն չգիտեմ:



    Ես հայեր եմ ճանաչում, ովքեր անտարբեր են ազգայինի հանդեպ:



    Ես չեմ էլ ասել, թե անտարբեր եմ, ուշադիր կարդա գրառումս: Ասել եմ, որ աշուղական արվեստի սիրահար չեմ:
    Թեմայից մի փոքր շեղվելով ասեմ , որ ես էլի մարդիկ եմ ճանաչում , որ երգի բառերին ընդանհրապես ուշադրություն չդարձնելով սիրում են այս կամ այն երգը , ես բոլորովին այլ եմ , ինձ համար բառերը շատ կարևոր են երգի մեջ և նույնիսկ կան երգեր ,որոնց երաժշտությունը այնքան ել ինձ դուր չի գալիս , բայց բանաստեղծական տեքստի պատճառով դառնում է սիրելի երգ:

    Եվ , որ նշեցիր , որ հայեր ես ճանաչում , որոնք անտարբեր են ազգայինի հանդեպ , ես կարծում եմ , որ ոչ թէ անտարբեր են այլ նրանց ներսում ուղղակի քնած է ազգայինը , որը կարող է որոշ դեպքերում գլուխ բարձրացնել : Խոսքս վերաբերվում է ազգային երաժշտությանը զուտ ,( ես ել նշեմ , որ ազգային կոմպոզիտրական սիմֆոնիկ երաժշտության հանդեպ եմ անտարբեր և ավելին նույնիսկ ինչ-որ տեղ ինձ նյարդաինացնում է )
    Վերջին խմբագրող՝ sharick: 05.06.2012, 16:54:
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  9. #6
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշուղական երգը ինձ այնքան էլ չի հուզում, ու ես այդպես էլ այն չկարողացա ընկալել իբրև հայկական մշակույթ,տարածաշրջանի ամբողջ կոլորիտը մեջը կա, դրա համար էլ շատ երգեր կոկորդ կրծելու պատճառ են դառել: Սայաթ նովայի անձն անգամ պատերազմի պատճառ է,այն դեպքում, երբ իր մտքով չի էլ անցել, երբևէ կամ որևէ ձևով շեշտել իր ազգային պատկանելիությունը,մարդը գրել է ինչ լեզվով ուզել է, ինչ խաղիկ ուզել է օգտագործել է , երբեք հոգ չտանելով իր արածը հայկական է , պարսկական է , թուրքական է ... կամ գուցե պատճառը այն է եղել, որ էդ շրջանում հայկական մշակույթը ջարդուփշուր վիճակում էր ու խորը թաղված մարդկանց գիտակցության մեջ,կամ էլ գուցե Սայաթ նովան ընդհանրապես տեղյակ չի եղել հայ երգի գոյության մասին, Մի խոսքով մարդը իսկապես տարածաշրջանի համար համամարդկային բնույթ է կրել, ու իր արածը կոնկրետացնել դարձնել հայկական մշակույթ մի տեսակ ոնց որ այնքան էլ ճիշտ չէ ...
    Մյուս աշուղների դեպքում էլ գերական արևելքն է, որը բնորոշ է տվյալ երաժշտական ոճին: Մարդիկ գրել են երաշժտություն, որը այդ ժամանակ ընդունելի ու սիրելի է եղել մարդկանց ականջին, էնտեղ հայկական երաժշտությանը բնորոշ ու հատուկ բան այնքան էլ կարծես թե չկա...
    հայկական երգ ասելիս սա եմ հասկանում...
    Աշուղական երգերի խաղիկները հաճախ նմանեցնում եմ այսօրվա ռաբիզ երգերում լսվող խաղերի ու կլկլոցների հետ, այսինքն զգում եմ Արևելքը իր ողջ "փայլով", ու դա անկեղծ էնքան էլ իմ ազգային մշակույթային, հայկական գեները չեն հուզում...
    ու մեկ էլ մտածում եմ, կարող է գա ժամանակ Արամեի ու Արման Հովաննիսյանի երգած երգերն էլ համարվեն հայկական մշակութային արժեքներ?
    ՀԳ կարծիքս խնդրում եմ համարել խիստ սուբյեկտիվ, ընկալումներիս մասին եմ գրել ընդամենը,ես մասնագետ չեմ, որ օբյեկտիվ ու ուսումնասիրված կարծիք ունենամ :

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.06.2012), Quyr Qery (06.06.2012), Tig (06.06.2012), Հարդ (06.06.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •