Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
Տների պահով չեմ կարծում, որ մարդ կլինի, որը առանց իր աչքով տունը տենալու կառնի դա: Մի հատ կարաս գնաս, տեսնես, հետաքրքրվես ինչը ինչոց ա: Ճիշտն ասած թղթաբանությունից էդքան գլուխ չեմ հանում, բայց դե չեմ կարծում, որ տան թղթերը նայել հնարավոր չի լինի: Դե ընդեղ էլ չի՞ երևում, թե ով կա գրանցված տան վրա: Էդ սայթում էլ տեղեր կան, որտեղ նշված ա, թե քանի հոգի են գրանցված:
Էդ տնից վտարելու պահն էլ եմ հասկանում ինչ ես ասում, բայց եթե դու էդ տունը չառնես, իրանց չե՞ն վտարելու:
Ու ֆսյո ժե իհարկե ռիսկային ա, բայց դե համեմատաբար էլ էժան ա:
Տունը տեսնելու գնալը էդքան էլ անվտանգ չի: Շատ դեպքերում ագրեսիվ են դիմավորում: Տան թղթերը չես կարող տեսնել, մինչև տունը չես գնում: Էդ էլեկտրոնային աճուրդի ամբող իմաստն էլ հենց այն է, որ գնողը որքան հնարավոր է քիչ շփվի պարտապանի հետ: Եթե աճուրդում հաղթում ես, ապա ԴԱՀԿ-ն ինքն է փաստաթղթերի ձևակերպումը կատարում ու քեզ տալիս են արդեն քո սեփականությունը հաստատող փաստաթղթեր: Բայց դե դրանից հետո ոնց ես քո սեփականությանը տիրանալու ու տիրապետելու` առանձին պատմություն է:
Նույնիսկ մարդիկ կան դրա վրա բիզնե սեն անում: Օր. աճուրդում մի հատ տուն կա $40.000, որի շուկայական արժեքն ասենք 60.000 է: իրանք ասում են մեզ մի 1000 կտաս, մի 10.000 էլ կավելացնես ու մենք այնպես կանենք, որ դու աճուրդում կհաղթես, թղթերն ու վտարումն էլ մեր վրա:

Չէ, տնից չեն վտարում, քանի որ վտարման համար առանձին որոշում ու վարույթ է պետք: Սովորաբար տունը գնողը պետական կարգով նոր որոշում է ստանում, մուծում է կատարում (միջին 3 սենյականոց բնակարանի բնակիչներին վտարելու համար մոտավորապես 500.000դր: թիվը կախված է բնակարանի չափից, բնակվողների քանակից և այլն ) ու առանձին վարույթով ԴԱՀԿ-ն իրականացնում է վտարումը:

Ռիսկային է այնքանով, որ սովորաբար (չեմ ասում բոլոր դեպքերում) ԴԱՀԿ-ի կողմից օտարվում և աճուրդի են հանվում այնպիսի բնակարաններ, որոնց տերերը այդքան էլ մաքուր մարդիկ չեն` թմրամոլներ, խաբեպաներ, խաղամոլներ, աֆերիստներ և այլն: Իհարկե կան մարդիկ, որոնք իրենց բնակարանը կորցրել են դժբախտության կամ անհաջող գործարքների արդյունքում, կամ էլ առաջին կատերոգրային պատկանող մարդկանց պատճառով:
Երկու դեպքում էլ ռիսկային է` մեկը ֆիզիկական, մյուսը խղճի տեսանկյունից: