User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Մայրը...

  1. #1
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մայրը...

    Նոր ինտերնետում կարդացի, շատ հավանեցի: Չգիտեմ, ստեղ կարելի՞ ա ուրիշների գրած ստեղծագործությունները տեղադրել, թե ոչ, բայց կտեղադրեմ: Պատրաստ եմ նույնիսկ տուգանային ստանալ այս ստեղածագործության համար
    Սփոյլերի մեջ օրիգինալը (ռուսերեն լեզվով)

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Պահպանելով ակումբի կանոնադրությունը՝ կթարգմանեմ հայերեն:

    Մայրս ուներ մեկ աչք: Ես նրան ատում էի, քանի որ այդ փաստը ստիպում էր ինձ ամաչել բոլորի առաջ: Օրվա հացի փողը վաստակելու համար նա աշխատում էր դպրոցում՝ որպես ճաշ եփող: Մի օր, երբ ես սովորում էի տարրական դասարանում, նա եկավ ինձ տեսնելու: Այդ պահին կարծես գետինը փախավ իմ ոտքերի տակից: Ո՞նց կարող էր նա դա անել: Ես այնպես ամաչեցի ու ձև արեցի, որ չեմ նկատել նրան, հետո ատելությամբ նայեցի ու չքվեցի այդտեղից: Հաջորդ օրը իմ համադասարանցին ասաց ինձ "պարզվում ա քո մայրը միաչքանի ա": Ես ուզում էի գետինը մտնեի:
    Ես շատ էի ուզում, որ մայրս կորեր և դրա համար, այդ օրը երբ տեսա նրան, ասացի՝ "ավելի լավ չէ՞ր լինի, որ դու մեռնեիր, որպեսզի ինձ ծիծաղելի դրության մեջ չգցեիր": Մայրս ինձ ոչինչ չպատասխանեց: Ես նույնիսկ չմտածեցի էլ, թե ինչ եմ ասում, որովհետև շատ ջղային էի: Ինձ չէին հետաքրքրում նրա զգացմունքները: Ես չէի ուզում, որ նա տանը լիներ: Ես շատ աշխատեցի ու գնացի Սինգապուր՝ ուսումս շարունակելու համար:
    Հետո ամուսնացա, գնեցի բնակարան: Անցել էր շատ ժամանակ, ես արդեն ունեի երեխաներ ու շատ գոհ էի իմ կյանքից: Մի օր մայրս եկավ մեր տուն: Այդքան տարի նա չէր տեսել ինձ և չգիտեր իր թոռների մասին:
    Երբ նա մոտեցավ դռանը, երեխաներս սկսեցին ծիծաղել նրա վրա: Ո՞նց կարող էր գար իմ տուն և վախացներ իմ երեխաներին: Ես ջղայինացած գոռացի նրա վրա՝ "ԴՈՒՐՍ ԱՅՍՏԵՂԻՑ": Մայրս պատասխանեց՝ "կներես, կարծես թե ես սխալ հասցեով եմ եկել" ու հեռացավ: Մի օր ինձ նամակ եկավ դպրոցից շրջանավարտների հանդիպման մասին: Ես խաբեցի կնոջս ու ասացի, թե գնում եմ գործնական ուղևորության:
    Հանդիպումից հետո ես զուտ հետաքրքրությունից դրդված գնացի մեր նախկին բնակարան: Հարևանները ասացին, որ մայրս մահացել է: Ես մի կաթիլ անգամ չտխրեցի: Ինձ տվեցին մի նամակ, որը մայրս էր ինձ թողել.
    "Իմ ամենասիրելի որդի, ես միշտ մտածել եմ քո մասին: Շատ եմ ցավում, որ եկա Սինգապուր ու վախեցրի քո երեխաներին: Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ գալիս ես շրջանավարտների հանդիպմանը, բայց չգիտեի՝ կկարողանա՞մ արդյոք վեր կենալ մահճակալից, որպեսզի տեսնեմ քեզ: Ես շատ եմ ցավում, որ երբ դու մեծանում էիր, միշտ ամաչում էիր իմ համար: Գիտե՞ս տղաս, երբ դու փոքր էիր, քո հետ դժբախտ դեպք պատահեց և դու կորցրեցիր աչքդ: Ես չէի կարող հանդուրժել այն փաստը, որ դու պետք է մեծանաս մի աչքով:Այդ պատճառով ես իմ մի աչքը տվեցի քեզ: Եվ հիմա այնքա՜ն հպարտ եմ, որ դու իմ փոխարեն տեսնում ես այդ աչքով:
    Սիրում եմ քեզ...":
    Վերջին խմբագրող՝ armen9494: 02.06.2012, 14:38:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.06.2012), Cassiopeia (03.06.2012), keyboard (09.12.2012), laro (03.06.2012), Lusinamara (02.06.2012), Malxas (03.06.2012), Raul Gonsalez (02.06.2012), Sambitbaba (02.06.2012), Smokie (05.06.2012), unknown (05.06.2012), Նիկեա (14.10.2013), Վոլտերա (21.09.2013), Ֆոտոն (06.06.2012)

  3. #2
    Մադրիդիստա Raul Gonsalez-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2011
    Հասցե
    Erivan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    28
    Գրառումներ
    114
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաշք բան էր.Ամեն ինչ հրաշք էր բացի որդուց որը արժանի չեր որդի կոչվելու

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (02.06.2012), Arpine (03.06.2012), Smokie (05.06.2012), Նիկեա (14.10.2013)

  5. #3
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ անգամ ենք համոզվում որ չափը էական չէ: Իսկապես շատ լավն է՝ տպավորիչ: Իսկ հեղինակը ո՞վ է:
    "Non est ad astra mollis e terris via."

  6. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Raul Gonsalez-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրաշք բան էր.Ամեն ինչ հրաշք էր բացի որդուց որը արժանի չեր որդի կոչվելու
    Իսկ մի՞թե այդ հրաշք գործը “հրաշք” կմնար, եթե որդին արժանի լիներ “որդի” կոչվելու…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #5
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ մի՞թե այդ հրաշք գործը “հրաշք” կմնար, եթե որդին արժանի լիներ “որդի” կոչվելու…
    Օ՜, ինչ ուժեղ հարցադրում էր: Ափսոս վարկանիշ տալու ձևը չգիտեմ, թե չէ իմ առաջին վարկանիշը քեզ էր բաժին ընկնելու:
    Վերջին խմբագրող՝ Peace: 03.06.2012, 03:02:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  8. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ կարծիքիս համար կներեք, բայց էմոյական զիբիլ ա: Բացի դրանից աչքի իմպլանտացիա հնարավոր չէ անել, աչքը էն օրգանը չէ, որ մեկից վերցնեն մյուսի վրա դնեն:
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (03.06.2012), Moonwalker (06.06.2012), Դավիթ (31.12.2012), Հայկօ (03.06.2012), Նիկեա (14.10.2013), Տրիբուն (09.12.2012)

  10. #7
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ կարծիքիս համար կներեք, բայց էմոյական զիբիլ ա: Բացի դրանից աչքի իմպլանտացիա հնարավոր չէ անել, աչքը էն օրգանը չէ, որ մեկից վերցնեն մյուսի վրա դնեն:
    Ինչպե՞ս թե հնարավոր չի: Ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք 22-րդ դարում ենք ապրում, մարդիկ կարող են անել այն ամենն ինչ ուզում են: Զարգացած տեխնոլոգիաների դար է: Էդ առաջ էր, որ հնացած, թանկ, ցավոտ ու վտանգավոր վիարբուժական միջամտություններով պետք է մարմնիդ որևէ մասը փոխեիր: Փո՛ւհ: Հիմա՝ world is different. Վերջերս քիթս եմ փոխել: Պատմե՞մ: Էնքան մեծ էր այն, ուր գնում էի հռհռում էին դրա պատճառով: Դատապարտվա՞ծ էի այն կրել մինչև կյանքիս վերջ: Իհարկե ոչ: Գնացի «Նոր մարմին» խանութ, ինձ փոքր քիթ առաջարկեցին, շատ սրտովոս չէր, որովհետև չափից ավեի փոքր էր, բայց դա ի՞նչ կապ ունի: Վաճառողուհին հավաստիացրեց, որ այն շատ ժամանակակից է, շա՛տ ժամանակակից: Ի՞նչ էր մնում անելու, կարևորը ժամանակակից էր: Շնորհակալություն դարի նոր գենետիկ ծագումնաբանական բժշկությանը:

    Էնքան լավն էր նոր քիթս, միայն մեկ խնդիր ունեի` մազերս այլևս ներդաշնակ չէին այնի հետ: Դրանք այնքան հնացած էին, հետն էլ մոխարգույն… Ու ես ճանաչեցի աշխարհը ու աշխարհը ինձ, ու պրոցեսն այդ դեռ կանգ չի առել: Նորից գնացի «Նոր մարմին» խանութների սպասարկման ցանց, արդեն մազերս փոխելու նպատակով: Վաճառողուհին մի մունաթթոտ տոնով՝ ի՞նչ ես ուզում:
    -Մա՛զ,- ասեցի կատաղած, ու հիշեցի մի քանի տարի առաջ նույն խանութում ռոբոտներ էին աշխատում, ի՜նչ սիրալիր էին, բայց չափից ավելի ռոբոտների օգտագործումը գործազրկության էր հանգեցրել ու նորից մարդկանց ետ էին բերել: Եսիմ էլի, երևի ճիշտ են արել: Հա բայց էդպես սպասրկե՞լ:
    - Ի՞նչ ձևի մազեր ես ուզում,- հարցնում է աշխատակցուհին:
    -Ժամանակակից ու ժամանակակից ու ոչինչ բացի ժամանանակցից դուրս ու գանգուր,-ասացի ես:
    -Գանգո՞ւր:
    - Այո՛, գանգուր, ուղիղ չէ էլի, գանգուր:

    Մազերս էլ փոխեցի՝ կարճ, շեկ, գանգուր: Ես, երբ փոքր էի մազերս այդպիսին էին, նորից ինձ երիտասարդ էի զգում:
    Այս ամենից հետո մարմնիս մեջ ամեն ինչ փոխելու հետաքրքրությունը օրըստօրե մոլեգնում էր մեջ: Կարճ ժամանակ անց, փոխեցի ակնաջներս, արմունկներս, ձեռքերս, ծնկներս, ոտնաթաթերս: Դրական փոփոխությունները ակնհայտ էին: Երբ հյուրասենյակ էի մտնում, ոչ-ոք այնտեղից դուրս չէր գալիս՝ ոտքերիս հոտը կտրվել էր: Հիասքանչ էր ամեն ինչ:

    Սակայն մի չարաբաստիկ օր, ես արթնացա ու զգացի, որ հոտերը չեմ զգում: Ի՞նչ էր պատահել: Էլ ի՞նչ պետք է պատահեր, քիթս էր փչացել: Խելագարվածի պես գնացի «Նոր մարմին» խանութ, ասում եմ քիթս անհապաղ պետք է փոխենք: Ասում է՝ խելագա՞ր ես ինչ է, մեկ ամիս էլ չկա, փոքր քթերը դեռ ժամանակակից են: Ասում եմ՝ դու լավ չհասկացար, քիթս չի՛ աշխատում հոտեր չեմ զգում: Ասում ՝ ի՞նչ ես արել քթով: Ինչ հիմար հարց է! Ի՞նչ պետք է արած լինեմ՝ շնչել եմ ու հոտոտացել: Ասում է՝ չէ՜, դու սխալ ես օգտագործել այն, սա գենետիկ ծագումնաբանական քթերից է, այն չի խափանվում:
    - Սա աբսո՛ւրդ է, -արդեն բղավում եմ ես,- փոխհատուցում եմ պահանջում: Ասում է ՝ ցավոք ոչինչ անել չեմ կարող, քթի հետ երաշխավորագիր մենք չենք տվել:

    Ասելու ոչինչ չունեի գլուխս կախ դուրս եկա խանութից ունենալով մեծ խնդիր՝ չաշխատող քիթս: Ժամանակակից՝ այո, պիտանի՝ ոչ: Ջղայնությունից քիթս պոկեցի գցեցի մի կողմ: Հիմա առանց քիթ եմ, ջահնդամը գյոռը, թե կողքից չեն նայում ու ծիծաղում:
    Վերջին խմբագրող՝ Peace: 03.06.2012, 04:22:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2012), Chilly (03.06.2012), Sambitbaba (11.06.2012), Ֆոտոն (06.06.2012)

  12. #8
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    22
    երևի...
    qui sine peccato est?

  13. #9

    Ուրախ եմ ձեր համար, որ գեղեցիկ մազեր, ակնաջներ, արմունկներ, ձեռքեր, ծնկներ և ոտնաթաթեր ունեք և ցավում եմ, որ առանց քիթ եք մնացել:

    Հ.Գ. վարկանիշ տալու ձևը եթե չեմ սխալվում ակումբի կաննոների մեջ պիտի որ լինի, կարող եք օգտվել: Եթե ինչ-որ խնդիր լինի, սրտանց կփորձեմ օգնել
    Վերջին խմբագրող՝ armen9494: 03.06.2012, 15:58:

  14. #10
    Մադրիդիստա Raul Gonsalez-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2011
    Հասցե
    Erivan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    28
    Գրառումներ
    114
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո հրաշքը հրաշք չեր մնա եթե “որդին ” որդի լիներ,բայց վատա որ աշխարհում սենց որդիներ կան

  15. #11
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Raul Gonsalez-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո հրաշքը հրաշք չեր մնա եթե “որդին ” որդի լիներ,բայց վատա որ աշխարհում սենց որդիներ կան
    Ամբողջ խնդիրը նրանում է կայանում, որ մի լավ որդու մասին գրվեր, դու այն հրաշք չէիր համարի չէ՞: Ի՞նչն էր հրաշք: Բավական է մի քիչ ողբ ու լացուկոծ լինի, ու գործը միանգամից հրաշք կհամարվի: Իրականում, այս աշխատանքի միայն վերջին տողերի հիմքում մի փոքր փիլիսոփայական անդրադարձ կար ու միայն դրա համար այն կարելի է որակավորել՝ տանձ, բայց ոչ գանձ:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (05.06.2012)

  17. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, էս աշխատանքի վերջում մենակ պակասում է.

    «Ուղարկիր սա 15 ընկերների ու մինչև կյանքիդ վերջ փայլուն տեսողություն կունենաս, ուղարկիր սա 5 ընկերների ու թեթև կարճատեսություն կունենաս, բայց եթե սա ոչ մեկի չուղարկես մինչև կյանքիդ վերջը էլ աստիգմատիզմով կտառապես, էլ միոպիայիով, էլ դիստոպիայով»

    Համ էլ հրաշալի սյուժե ա հայկական սերիալի համար, մի քիչ լաց ու կոծն ա պակասում, բայց էդ ոչինչ, կլրացնեն:

    Մեկ էլ հետաքրքիր ա, էդ որդու մոտ ամբողջ կյանքի ընթացքում հարց չի՞ առաջացել, թե «մամ ջան, աչքիդ թաքը ու՞ր ա» Սաղ կյանքները բեխաբար ապրել են ու վերջում, օ՜, մեծ բացահայտու մ
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.06.2012), impression (05.06.2012), Moonwalker (06.06.2012), Valentina (05.06.2012), Տրիբուն (09.12.2012)

  19. #13
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ՜, էս աշխատանքի վերջում ազարտն է պակասում, որը լրացվում է թղթախաղով.

    Որդին- Արի թղթախաղ խաղանք:
    Մայրը- Ես չգիտեմ ոնց խաղամ:
    Որդին- Ես քեզ մեկը կսովորեցնեմ:
    Մայրը- Ո՞րը կսովորեցնես:
    Որդին- Կոչվում է պոկեր:
    Մայրը: Հե՞շտ կսովորեմ:
    Որդին- Ընդամենը երեսուն րոպե կտևի:
    Մայրը- Որեմն սովոերեցրու:
    Որդին- Մեզանից յուրաքանչյուրին ես կբաժանեմ հինգ խաղաքարտ:
    Մայրը- Օ՜, նայրիր, ես չորս հատ տաս ունեմ:
    Որդին- Դա շատ լավ է, բայց այդ մասին դու ինձ պետք է չասես:
    Մայրը- Ահա՜, հասկացա: Ես չունեմ չորս հատ տաս:
    Վերջին խմբագրող՝ Peace: 05.06.2012, 14:32:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.06.2012)

  21. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ կարծիքիս համար կներեք, բայց էմոյական զիբիլ ա: Բացի դրանից աչքի իմպլանտացիա հնարավոր չէ անել, աչքը էն օրգանը չէ, որ մեկից վերցնեն մյուսի վրա դնեն:
    "Զիբիլի" հարցում՝ դե կարծում եմ, ամեն մեկին ըստ ճաշակի: Իսկ ինչ վերաբերվում է աչքի պատվաստմանը, ես լսել եմ, որ արդեն, երևի տաս տարուց ավել է, աչքի վիրաբույժ Էռնստ Մուլդաշևը մի նյութ է ստեղծել /անունն է "Ալոպլանտ", եթե չեմ սխալվում/, որի միջոցով հնարավոր դարձավ աչքի պատվաստումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (21.09.2013)

  23. #15
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, էս աշխատանքի վերջում մենակ պակասում է.

    «Ուղարկիր սա 15 ընկերների ու մինչև կյանքիդ վերջ փայլուն տեսողություն կունենաս, ուղարկիր սա 5 ընկերների ու թեթև կարճատեսություն կունենաս, բայց եթե սա ոչ մեկի չուղարկես մինչև կյանքիդ վերջը էլ աստիգմատիզմով կտառապես, էլ միոպիայիով, էլ դիստոպիայով»
    Սպիդը մոռացար

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ հրաշալի սյուժե ա հայկական սերիալի համար, մի քիչ լաց ու կոծն ա պակասում, բայց էդ ոչինչ, կլրացնեն:

    Մեկ էլ հետաքրքիր ա, էդ որդու մոտ ամբողջ կյանքի ընթացքում հարց չի՞ առաջացել, թե «մամ ջան, աչքիդ թաքը ու՞ր ա» Սաղ կյանքները բեխաբար ապրել են ու վերջում, օ՜, մեծ բացահայտու մ
    Ա դե բան էր գրել էինք էլի, էնքան առաք դրեցիք, մարդ փոշմանեց, որ մի բան գրել ա

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    "Զիբիլի" հարցում՝ դե կարծում եմ, ամեն մեկին ըստ ճաշակի: Իսկ ինչ վերաբերվում է աչքի պատվաստմանը, ես լսել եմ, որ արդեն, երևի տաս տարուց ավել է, աչքի վիրաբույժ Էռնստ Մուլդաշևը մի նյութ է ստեղծել /անունն է "Ալոպլանտ", եթե չեմ սխալվում/, որի միջոցով հնարավոր դարձավ աչքի պատվաստումը:
    Մի բան ասեմ, ենթադրենք աչք չլիներ, ոտ լիներ, կամ թև, կապ պոչկա, կամ էլ եսիմինչ (ընենց բան, որը հիմա հաստատ լինում ա պատվաստել), կարդացողի համար տարբերություն կունենա՞ր: Թե էդքան շատ եք ուզում, փոխեք էդ աչքի տեղը ձեր ուզած օրգանը դրեք:
    Հ.Գ. մենակ թե կրծքերը չփոխեք

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •