User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Մայրը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մայրը...

    Նոր ինտերնետում կարդացի, շատ հավանեցի: Չգիտեմ, ստեղ կարելի՞ ա ուրիշների գրած ստեղծագործությունները տեղադրել, թե ոչ, բայց կտեղադրեմ: Պատրաստ եմ նույնիսկ տուգանային ստանալ այս ստեղածագործության համար
    Սփոյլերի մեջ օրիգինալը (ռուսերեն լեզվով)

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Պահպանելով ակումբի կանոնադրությունը՝ կթարգմանեմ հայերեն:


    Մայրս ուներ մեկ աչք: Ես նրան ատում էի, քանի որ այդ փաստը ստիպում էր ինձ ամաչել բոլորի առաջ: Օրվա հացի փողը վաստակելու համար նա աշխատում էր դպրոցում՝ որպես ճաշ եփող: Մի օր, երբ ես սովորում էի տարրական դասարանում, նա եկավ ինձ տեսնելու: Այդ պահին կարծես գետինը փախավ իմ ոտքերի տակից: Ո՞նց կարող էր նա դա անել: Ես այնպես ամաչեցի ու ձև արեցի, որ չեմ նկատել նրան, հետո ատելությամբ նայեցի ու չքվեցի այդտեղից: Հաջորդ օրը իմ համադասարանցին ասաց ինձ "պարզվում ա քո մայրը միաչքանի ա": Ես ուզում էի գետինը մտնեի:
    Ես շատ էի ուզում, որ մայրս կորեր և դրա համար, այդ օրը երբ տեսա նրան, ասացի՝ "ավելի լավ չէ՞ր լինի, որ դու մեռնեիր, որպեսզի ինձ ծիծաղելի դրության մեջ չգցեիր": Մայրս ինձ ոչինչ չպատասխանեց: Ես նույնիսկ չմտածեցի էլ, թե ինչ եմ ասում, որովհետև շատ ջղային էի: Ինձ չէին հետաքրքրում նրա զգացմունքները: Ես չէի ուզում, որ նա տանը լիներ: Ես շատ աշխատեցի ու գնացի Սինգապուր՝ ուսումս շարունակելու համար:
    Հետո ամուսնացա, գնեցի բնակարան: Անցել էր շատ ժամանակ, ես արդեն ունեի երեխաներ ու շատ գոհ էի իմ կյանքից: Մի օր մայրս եկավ մեր տուն: Այդքան տարի նա չէր տեսել ինձ և չգիտեր իր թոռների մասին:
    Երբ նա մոտեցավ դռանը, երեխաներս սկսեցին ծիծաղել նրա վրա: Ո՞նց կարող էր գար իմ տուն և վախացներ իմ երեխաներին: Ես ջղայինացած գոռացի նրա վրա՝ "ԴՈՒՐՍ ԱՅՍՏԵՂԻՑ": Մայրս պատասխանեց՝ "կներես, կարծես թե ես սխալ հասցեով եմ եկել" ու հեռացավ: Մի օր ինձ նամակ եկավ դպրոցից շրջանավարտների հանդիպման մասին: Ես խաբեցի կնոջս ու ասացի, թե գնում եմ գործնական ուղևորության:
    Հանդիպումից հետո ես զուտ հետաքրքրությունից դրդված գնացի մեր նախկին բնակարան: Հարևանները ասացին, որ մայրս մահացել է: Ես մի կաթիլ անգամ չտխրեցի: Ինձ տվեցին մի նամակ, որը մայրս էր ինձ թողել.
    "Իմ ամենասիրելի որդի, ես միշտ մտածել եմ քո մասին: Շատ եմ ցավում, որ եկա Սինգապուր ու վախեցրի քո երեխաներին: Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ գալիս ես շրջանավարտների հանդիպմանը, բայց չգիտեի՝ կկարողանա՞մ արդյոք վեր կենալ մահճակալից, որպեսզի տեսնեմ քեզ: Ես շատ եմ ցավում, որ երբ դու մեծանում էիր, միշտ ամաչում էիր իմ համար: Գիտե՞ս տղաս, երբ դու փոքր էիր, քո հետ դժբախտ դեպք պատահեց և դու կորցրեցիր աչքդ: Ես չէի կարող հանդուրժել այն փաստը, որ դու պետք է մեծանաս մի աչքով:Այդ պատճառով ես իմ մի աչքը տվեցի քեզ: Եվ հիմա այնքա՜ն հպարտ եմ, որ դու իմ փոխարեն տեսնում ես այդ աչքով:
    Սիրում եմ քեզ...":
    Վերջին խմբագրող՝ armen9494: 02.06.2012, 14:38:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.06.2012), Cassiopeia (03.06.2012), keyboard (09.12.2012), laro (03.06.2012), Lusinamara (02.06.2012), Malxas (03.06.2012), Raul Gonsalez (02.06.2012), Sambitbaba (02.06.2012), Smokie (05.06.2012), unknown (05.06.2012), Նիկեա (14.10.2013), Վոլտերա (21.09.2013), Ֆոտոն (06.06.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •