Էստեղ երաժշտական գարշոկներ էլ կան, դու ասում ես գունավոր չլինի:
Դե շատ «հեքիաթային» չարժի որ գարշոկը լինի, որովհետև դա խաղալիք չի, այլ հիգիենայի պարագա, ու երեխան պիտի դա հասկանա: Բացի դրանից էդպիսի էքստրասուպեր գարշոկի սովորելով՝ պստոն կարող է ընդհանրապես չուզենալ ուրիշ տեղ իր գործն անել՝ մինչև իր հրաշք գարշոկը չլինի: Հետագայում էլ հնարավոր է դժվարություններ ունենանա իսկական զուգարանին անցնելու:
Մի խոսքով, ես էլ եմ լրիվ կողմ, որ գարշոկը համեստ տեսք ունենա:
Apsara (09.06.2012), Ariadna (10.06.2012), Cassiopeia (07.06.2012), Freeman (07.06.2012), Varzor (08.06.2012)
տատական ադաթով ասեմ. արդուկելը ճիշտ է թե մեծերի թե փոքրերի հագուստի պարագայում, քանի որ լրացուցիչ ախտահանում է կատարվում` սպանում է խոնավ ժամանակ հագուստի գործվածքում "թաքնված" սնկերին ու մանրէներին:
Իսկ նորածնի հագուստը անպատճառ պիտի առանձին լինի, մանավանդ միչև քառասունքը լրանալը: Էսի սովորական ադաթ չի` նորածնի իմունիտետը մոտ մինչև 40 օրական դեռ ձևավորված չի և ունի միայն այն հակամարմիններն, ինչ որ ստացել է մորից: Քառասունքից հետո նոր սկսու են ձևավորվել "սեփական արտադրության" հակամարմինները:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Տղայիս անցած ամառ երբ դեռ մեկ տարեկան էլ չկար, առանց պամպերս էի պահում, ինքը մի ձև ասում էր, որ չիշիկ ունի մենք էլ պուպուզ էինք պահում: Եկավ ձմեռ իմ փորիկը մեծացավ ու մենք սկսեցինք առանձին ապրել /տատիկ պապիկ չկար էլ կողքներս/ անցանք նորից պամպերսի: Հիմա մի քանի օր ա առանց պամպերս ենք, բայց հեչ պետքն էլ չի, տակը թրջում ա ու տենց ֆրֆրում, ուզում եմ փոխեմ, բողոքում ա, որ իրան իր գործերից կտրում եմ: Գիշերանոթին նստում ա, բայց ոչինչ չի անում, հետո իրան ճղելով վեր ա կենում ու գնում մի քիչ այն կողմ չիշիկ անում: Ոչ մի ձայնով ձևով կամ այլ կերպ չի զգուշացնում ոչ չիշիկը ոչ էն մեկը: Հա, մեկ էլ շատ շուտ-շուտ ա տակը թրջում, ասենք առավոտվա վեցից մինչև տասներկուսը էլ մաքուր շալվար չի մնում /մոտ քսանհինգ հատ ունենք/:
Հիմա մտածում եմ գուցե իր մոտ էտ կապը չի ստեղծվել ուղեղի ու միզասեռական օրգանների հետ, ինքը չի գիտակցում ոնց ա միզում: Որովհետև խելացի ա ու ամեն ինչ հասկանում ա: Ինչ սովորեցնում եմ արագ ընկալում և գործում ա:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Իմ անհանգստուէթյւոնը գիշերանոթի թեմայի հետ կապված այնքան մեծ էր, որ ծանոթներիցս մեկը այս հղումը տվեց, ինձ շատ դուր եկավ և հանգստացրեց:
http://video.komarovskiy.net/shkola-...2-09-2010.html
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Վարդ, բալիկդ դեռ երկու տարեկան էլ չկա, հաստատ չարժի անհանգստանալ: Ամեն երեխա իր ժամանակն ունի, ուրեմն դեռ իր ժամանակը չի եկել: Ոնց էլ լինի մի օր պիտի սովորի, ուրիշ ինչ պիտի անի:
Ուղղակի մեր նախորդ սերունդը, այսինքն՝ մեր ծնողները, մեզ էդ հարցում ճնշում են կողքից, թե ձեր ժամանակ որ պամպերս չկար, բա ոնց էինք անում, դուք արդեն մի քանի ամսականից տակներդ չէիք անում (և այլն): Թեև ես էլ եմ ենթարկվում մամայիս ճնշմանը, բայց մեկ ա գիտեմ, որ առնվազն մինչև մեկ ու կես տարեկանը հաստատ չի կարողանալու սովորել. էդ ժամանակ նոր սկսում են «պահել» սովորել: Ու ընդհանրապես, մի հատ շուրջդ նայիր, քանի՞ երեխա գիտես, որ մինչև երկու տարեկանը լրիվ լուծել ա էդ հարցը:
Մի խոսքով, մի ճնշվի:
Apsara (11.06.2012)
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ֆոտոն (12.06.2012)
Ավելի հարմար թեմա չգտա։
Մի հարց ունեմ. երբ երեխան ատամ է հանում, դրա հետ կապված ցավագին վիճակը մենակ մինչև ատամի ծակել–դուրս գա՞լն է լինում, թե՞ դրանից հետո էլ, քանի դեռ ատամն աճելու պրոցեսի մեջ է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Միանշանակ ասել չի կարելի, բայց մինչև ծակել դուրս գալը, լինդը, որ պատռում է դուրս գալիս, ցավը դրա հետ է կապված լինում:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Ուլուանա (26.01.2013)
Մամաներ, պապաներ և մյուսներ, ի՞նչ եք կարծում, մանկական սայլակը անհրաժեշտությո՞ւն է, թե հանգիստ կարելի նաև առանց դրա։
Cassiopeia (17.03.2017)
Նայած որ տարիքի և «նպատակի» համար:
Նորածինների դեպքում ու մինչև 1 տարեկան խիստ անհրաժեշտություն է:
Եթե երեխան քայլում է ու չի պահանջում գրկվել, առանց մանկասայլակ հանգիստ կարելի է յոլա գնալ:
Բայց եթե ծնողը հավես չունի երեխու «կրիայի» քայլքով քայլելու, երեխու հետևից վազվզելու, էլի մանկասայլակը կծառայի որպես օգնական:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ