Երբեմն պստոների հետ կապված մանր-մունր հարցեր են լինում, որոնց ամեն մեկի համար չարժի առանձին թեմա բացել: Դրա համար էկեք նման հարցերը էստեղ քննարկենք:
Ինձ մոտ օրինակ հետևյալ հարցն է, թե բալիկիս շորերը մինչև ո՞ր տարիքը առանձին լվանամ: Ինքը հիմա տասներեք ու կես ամսական է, մինչև այժմ իր շորիկներն առանձին եմ լվանում՝ մանկական լվացքի փոշիով, բայց մտածում եմ՝ մինչև ե՞րբ:
Դուք երբվանի՞ց եք սկսել երեխայի հագուստը ձեր շորերի հետ միասին լվանալ՝ առանց լվացքի մանկական միջոցներ օգտագործելու:
Էջանիշներ