Այսօր շատ է խոսվում անչափահասների կրոնական «նախապաշարումներից» ազատ լինելու մասին: Ի՞նչ երևույթ է դա: Ի՞նչ հետևանքներ կարող են լինել հասարակությունում դրա պատճառով:
ԱՅՈ
ՉԳԻՏԵՄ
ՈՉ
Այսօր շատ է խոսվում անչափահասների կրոնական «նախապաշարումներից» ազատ լինելու մասին: Ի՞նչ երևույթ է դա: Ի՞նչ հետևանքներ կարող են լինել հասարակությունում դրա պատճառով:
Վերջին խմբագրող՝ Ավետիք: 01.06.2012, 17:27:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Նետ (02.06.2012)
կարծում եմ նախ պետք է պարզել թե ինչ հետևանքներ կարող է լինել անչափահասի վրա, հետո նոր հասարակության վրա
Ավետիք (01.06.2012)
Ըստ ինձ, քանի որ հասարակության շատ անդամներ չունեն այնչափ գիտելիքների բազա և ինտելեկտ, որպեսզի երեխաներին բավարար հիմքերով բարոյական և ընտանեկան նորմեր սերմանեն, ուստի իրենց համար լավագույն ելքերից մեկը քրիստոնեական դաստիարակություն տալն է:
Բայց ցավն էլ հենց նրանումն է, որ ներկայիս հակսարակարգում երեխայի համար քիչ թե շատ հեռանկարային ապագա ապահովելու համար քրիստոնեական դաստիարակությունը ոչ միայն չի բավարարում, այլև նույնիսկ ինչ-որ տեղ խանագարում է:
Ու ինձ թվում է, որ հասարակական նորմերը մտածված հասցվել են այնպիսի մակարդակի, որ քրիստոնեականը քիչ տեղ ունենա մարդկանց կայնքում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
հովարս (02.06.2012)
Դաստիարակությունը հարաբերական է, ես կցանկանայի, որ իմ երեխան դաստիարակվեր, թե դպրոցում և թե ընտանիքում քրիստոնեական,հայրենասիրական,մշակութային արժեքներով, սակայն դաստիարակությունը պարտադրելուն չխառնենք, դաստիարակելով մենք կարող ենք ասել,որ կրոնն ու մշակութն են միավորել մեր ժողովդրն, դրանից հետո երեխան գալով գիտակցման կընտրի քրիստոնեությունը, թե սատանիզմը՝ արդեն նրա որոշելիքն է:
անձամբ ես դաստիարակությունը կրոնի հետ չեի կապի ու չէի ցանկանա երեխային տալ ինչ-որ կոնկրետ կրոնական դաստիարակություն.
կարծում եմ, որ կան համամարդկային արժեքներ ինչպես նաև տվյալ ընտանիքի արժեքները, որոնցով կարելի է /պետք է/ երեխային դաստիարակել, իսկ իր կրոնը թող ընտրի ավելի մեծ տարիքում
qui sine peccato est?
Cassiopeia (02.06.2012), Quyr Qery (05.06.2012)
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «Անչափահասների ազատությունը...» տարբերակից փոխվել է «Անչափահասների կրոնական դաստիարակության շուրջ» տարբերակի: Եթե ավելի հարմար տարբերակ կա, խնդրում եմ տեղեկացման համակարգով կամ նամակով առաջարկել:
Apsara (04.06.2012), Moonwalker (02.06.2012), Varzor (04.06.2012)
Եթե հետաքրքի, էստեղ BBC-ի "The Big Questions" հաղորդման վերջին թողարկումներից մեկի քննարկումներն են.
«Արդյո՞ք կրոնը լավ է երեխաների համար»
Իմ անձնական կարծիքը համընկնում ա սրան.
Թողեք, որ ձեր երեխաները ձևավորեն իրենց սեփական գրողի տարած կարծիքները:
Ամենամեծ դաստիարակությունը դա որինակն է (տեսանելի, լսելի, շոշափելի և այլն): Դաստիարակությունը տրվում է անմիջականորեն երեխայի շրջապատում: Առաջինը՝ ընտանիքում երեխաների գլխավոր ուսուցիչներն են նրա ծնողները: Ծնողի կյանքի և վերաբերմունքի օրինակներով է ձևակերպվում երեխայի հոգեբանությունն ու բնավորությունը առնվազն միչև 12-13 տարեկան: Եվ եթե եարեխան մեծանում է անկեղծ հավատացյալ քրիստոնյա ծնողների խնամքի ներքո, ապա կմեծանա ժառանգելով նրանց հավատքը և սկզբունքները: Եվ դա Skeptic-ի բերած այրման դաջվածքը չէ, այլ սրտում կյանքի ծառ:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
էդքան էլ համաձայն չեմ, օրինակ՝ մեր ընտանիքում մայրս քրիստոնյա է, հայրս՝ նույնպես, մնացած ընտանիքի անդամներն էլ, ես աթեիստ եմ...
qui sine peccato est?
Quyr Qery (05.06.2012)
Մի անգամ երթուղայինում մի սիրուն բալիկ տեսա, ով անընդհատ մայրիկին հարցրեր էր տալիս՝
- Մամ էս բոլոր ծառերը վերանալու են չէ՞, մամ էս բոլոր շենքերը քանդվելու՞ են չէ, մամ մենակ մեր տունն է չէ՞ մնալու աշխարհի վերջից հետո
Սարսափելի էր...Դրա համար այստեղ կգրեմ հոդվածներիցս մեկից մի հատված, որը անմիջականորեն արտացոլում է նաեւ իմ կարծիքը այս երեւույթի մասին:
Կապանցի Էդգար Հայրապետյանն առաջարկում է օրենքով ամրագրել այնպիսի մի դրույթ, որ ծնողներին արգելվի երեխաներին այս կամ այն կրոնը քարոզել մինչև չափահաս դառնալը ու սահմանել պատասխանատվություն այդ դրույթը խախտելու համար։ Այս առաջարկի մասին Էդգարը բարձրաձայնեց մայիսի 15–ին Կապանում խղճի և կրոնի ազատության վերաբերյալ քննարկման ընթացքում։
«Պարզ գրած է օրենքներով, որ պետք չէ պայքարել այլ կրոնական կազմակերպությունների դեմ, բայց քրիստոնյա լինելով անկախ մեզնից ուզում ենք պայքարել: Դրա համար այսպիսի մի տարբերակ կա, թող մարդիկ դառնան չափահաս ու նոր ընտրելու իրավունք ունենան»,- ասում է ուսանող Էդգար Հայրապետյանը:
Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/events/2012/05/17/kapan
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Բացաձակապես դեմ եմ երեխային ընտանիքի անդամների թե կրոնական և թե այլ ուղղվածություն (օրինակ բուսակերություն, թշնամություն այլոց նկատմամբ) քարոզելն ու ստիպելը։ Երեխան, որպես անհատ, ինքը պիտի որոշի իր ապագան։ Եթե ծնողը կույր հավատացյալ է, երեխային մեծացնում է իր այդ հավատով ու երեխան, մեծանալով «խորանում է» գիտության մեջ, փաստարկներ ու ապացույցներ գտնում իր սեփական անձի համար այդ կրոնի դեմ... ի՜նչ մեծ կլինի նրա հիասթափությունը ծնողից։
Երեխան պետք է մեծանա չեզոք միջավայրում։ Նա պետք է մնա ԵՐԵԽԱ, բառիս բուն իմաստով։
Դա նրանից է որ դու ձեր ընտանիքի անդամների մեջ չես տեսել Աստծու ներգործությունը, մարդ կարող է իրեն քրիստոնյա համարել, բայց ոչ մի անձնական հարաբերություն չունենա Աստծու հետ , ես համամիտ եմ Ավետիքի հետ որ երեխայի վրա շատ է ազդում իր շրջապատը:
Նախ ծնողը պետք է ունենա ճիշտ և լիարժեք քրիստոնեական դաստիրակություն, որի մեջ ոչ մի ծայրահեղություն չկա , նոր հետո որոշի իր երեխայի դաստիարակությամբ առանց ստիպելու և պարտադրելու պայմանով
Վերջին խմբագրող՝ հովարս: 02.06.2012, 14:56:
Ավետիք (02.06.2012)
Եկեք չշփոթենք «քրիոստոնեական քարոզը» կրոնական գիտելիքների հետ:
Ինձ թվում է, վատ չի, եթե դեռահասը կրոնի մասին պատկերացում ունի: Ասենք՝ եթե դպրոցում «Կրոնի» դասեր լինեին, ես դեմ չէի լինի, որ իմ երեխան մասնակցեր: Որովհետև գիտելիքը կարևոր է. դրա հիման վրա է աշխարհայացք ձևավորվում: Համոզված եմ, որ աթեսիստներն էլ կրոնական շատ գիտելիքներ ունեն, որովհետև եթե մի բանի մասին չգիտես, չես էլ կարող դա հերքել: Ուրեմն նախ պետք է իմանալ, որպեսզի ստեղծել սեփական համոզմունքների ու պատկերացումների դաշտը:
Եվ կրոնական գիտելիք ասելով՝ ես նկատի չունեմ միայն քրիստոներությունը, այլ ընդհանրապես բոլոր կրոնները, դրանց ստեղծման պատմությունը, թողած ազդեցությունները և այլն:
Ինչ վերաբերվում է երեխայի կամ դեռահասի մոտ կոնկրետ որևէ կրոնի՝ տվյալ դեպքում՝ քրիստոնեության քարոզմանը, դրա «ճիշտ ու միակը» լինելու համոզմունքի ստեղծմանը, ապա դրան դեմ եմ: Դուք դեռահասին տվեք գիտելիքների պաշար, բացատրեք ինչ է կրոնը, ինչ է քրիստոնեությունն ու մնացածը, ինքը հետագայում կորոշի՝ դա իրենն է, թե չէ:
Փոքր ժամանակվանից միշտ լսում էի, որ մենք քրիստոնյա ենք՝ ընդհանրապես ոչ մի գաղափար չունենալով, թե էդ դա ինչ է՝ գուցե շուն է, գուցե կատու, գուցե կանաչ, գուցե կարմիր, ով գիտի... Երբ չորրորդ դասարանում էի, լավ հիշում եմ, մի անգամ ուսուցիչներիցս մեկից լսեցի «կրոն» բառը ու ամբողջ օրը մտածում էի, թե էդ բառը ինչ է նշանակում: Բայց դա ինչ կարևոր է, կարևորը էն է, որ ես համոզված էի, որ քրիստոնյա եմ:
Apsara (04.06.2012), Cassiopeia (02.06.2012), Freeman (03.06.2012), StrangeLittleGirl (02.06.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ