Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Ըստ էության՝ ամեն ինչ հանգում ա սեփական երեխայիդ գավազանով ծեծելու՞ն: Մի քիչ հիասթափված եմ, ճիշտն ասած: Անկեղծ ասած՝ ակնկալում էի, որ գոնե մի երկու խոսք կլինի դիմացինին սիրելու կամ առնվազն մերձավորին չսպանելու մասին, բայց չէ, գավազանի մասին էր մենակ:
Խնդիրը ոչ թե հենց ծեծելու մեջ է, այլ նրանում, որ երբեմն մարդուն բարիք պարգևելու համար պիտի ցավեցնես նրան: Որպես օրինակ` ատամնաբույժի ցավեցնելով հանում է հիվանդ ատամը, բայց վերքը լավանալուց հետո ոչ միայն ցավն է անցնում, այլև վարակի վտանգն է կանխվում:
Ծնողական պատիճը կյանքի դպրոցի անբաժանելի մասն է: Բնավ կողմ չեմ երեխային ծեծելուն, բայց մեկ-մեկ տեղը գալիսա, բացի մի հատ բզելուց ոչ մի բան չի օգնում:
Բայց մեջբերված աստվածաշնչյան օրինակները հստակ ուղղված են ոչ թե մարդու, երեխայի ֆիզիկական բարեկեցությունը բարցրացնելուն և կյանքի դժվարությունները հաղթահարելուն պատրաստելուն, այլ ուղղված են հոգևոր բարեկեցությունն ու դժվարությունները հաղթահարելուն: Բայց ըստ էության մարդ արարածի կողմից ֆիզիկական դժվարությունների հաղթահարման գործում կարևորագույն դեր են խաղում հոգևոր և մտավոր ունակությունները, իսկ դրանք, ինչպես ցույց է տալիս կյանքի փորձը, գավազանով ավելի լավ են յուրացվում