Էլի գալիս ենք նույն պատմությանը։ Մի՞թե դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելը հենց ձեր ասած դաստիարակությունը չի։ Իսկ այդ առարկայի համար գնահատելը՝ այսինքն դրդելը, որ երեխան լավ սովորի, դա ստիպե՞լ չի։ Ուրիշ բան, եթե այն ազատ առարկա լիներ ու աշակերտը որպես բաց դաս հաճախեր այդ առարկայի դասաժամերին։
Ձեր ասածի համաձայն, երեխան փոքր տարիքում պետք է լինի խամաճիկ, ում ծնողները ոնց ուզեն՝ շարժեն, որ կողմ ուզեն՝ էնտեղ տանեն։Հաջորդը, երեխան ինչքան էլ անհատ լինի, դեռ անչափահաս է - չձևավորված, նրա տեղը ծնողներն են պատասխանատու: Եվ գլխավորը՝ երեխան չափահասի նման չի զանազանում չարն ու բարին, ո՞վ պիտի նրան սովորեցնի, բացատրի և դաստիարակի, եթե ոչ ծնողը:
Ծնողը պետք է պարզապես ուղղորդիչ լինի, փորձի հասակցնել, որն է լավ, որը վատ, ոչ թե ասի՝ սա վատ է ու վերջ։ Չէ որ, ի վերջո, աշխարհայացքները փոխվում են, ու այն, ինչ այսօր համարվում է վատ, կարող է վաղը նույն կերպ համարվի լավը։
Երեխան իր ծնողի համար միշտ էլ երեխա է մնումԵրեխան չի կարող մեծանալ չեզոք միջավայրում, որովհետև կամ հավատի գիտելիքներով պիտի լցվեն նրա գաղափարները, կամ էլ անհավատության: Ու երեխան երբեք չի կարող մնալ երեխա, քանի որ ֆիցիոլոգիապես դա անհնարին է, նա մեծանում է՝ ուզենք, թե չուզենք:(չեք հավատում, հարցրեք ձեր ծնողներին)։ Մենք աթեիստներ ենք, բայց մեր երեխային չենք ասում. «Քրիստոս ձյաձյան վատն է, Աստված չկա» կամ էլ հակառակը։ Կամ էլ երեխան երբ լսում ու արտաբերում է «Ադրբեջան», մենք նրա մեջ թշնամանք չենք սերմանում մեր ազգի թշնամու դեմ։ Դա ուղղակի հարևան պետության անուն է։ Որովհետև, մինչ նա մեծանա, միգուցե այդ թշնամանքը դադարի (երազանքներ...)
Էջանիշներ