User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Հայկազունիներ - Մոռացված մի արքայատոհմ

  1. #46
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում քեզ խփում են, հետո՝ անտեսում, ի վերջո... համաձայնում քեզ հետ։



    Բազմահատորյակի 1-ին գիրքը շուտով լույս կտեսնի...

    Հայ ժողովրդի կազմավորման ժամանակաշրջանի վերաբերյալ տարակարծությունները լուծված են, եւ հնագետներն ու պատմաբաններն արդեն համերաշխ են: Սա նշանակում է, որ վերջապես լույս կտեսնի «Հայոց պատմություն» բազմահատորյակի առաջին հատորի առաջին գիրքը, որը հենց հայ ժողովրդի ծագումնաբանության մասին է:

    Բազմահատորյակի տպագրությունը տարիներ առաջ էր սկսվել, սակայն առաջին գրքի լույսընծայումը երկար ժամանակ հետաձգվում էր: Դեռեւս 2017 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված նիստերից մեկում հարց էր հնչել, թե գրքում ինչպե՞ս է ներկայացվում հայ ժողովրդի ծագումը, իսկապե՞ս «Հայկ եւ Բել» առասպելը բոլորովին էլ մտացածին չէ: Ի պատասխան՝ նիստի ընթացքում պարզաբանվել էր, որ տվյալ գիրքն առայժմ տպագրված չէ, որովհետեւ մասնագետները հայ ժողովրդի ծագման հարցի շուրջ ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել:

    Այժմ հարցը կարծես թե լուծվել է: Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ գիրքը մինչեւ 2020 թվականի ավարտը տպագրված կլինի. տեքստերի մի մասն արդեն շարադրված է, մի մասն էլ ԳԱԱ-ի Հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտն է շարադրում, որպեսզի առաջիկայում ներկայացնի քննարկման:

    «Առաջին հատորի վաղագույն շրջանն այժմ պատրաստում է Հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտը, որը վերաբերում է նախնադարի շրջանին, եւ մենք սպասում ենք մեր գործընկերների ներկայացրած տեքստերին»,- նշեց ակադեմիկոսը՝ հավելելով, որ դրանք պետք է կազմեն մոտավորապես 200-300 էջ՝ հասնելով մինչեւ պետականության ձեւավորում:

    Այն պնդմանը, թե գրքի տպագրությունն ուշանում էր, քանի որ մասնագետները չէին կարողանում հայ ժողովրդի կազմավորման շուրջ միասնական կարծիք ունենալ, Մելքոնյանը համաձայն չէ: Իր խոսքով՝ այսօր նման բան չկա, Խորհրդային տարիներին՝ միգուցե: Այժմ, ըստ Մելքոնյանի, հնագետների, արեւելագետների եւ լեզվաբանների մոտեցումները բավականաչափ մերձեցվել են: Ակադեմիկոսը, այնուամենայնիվ, չժխտեց. հայոց պետականության ձեւավորման, հայ ժողովրդի կազմավորման հետ կապված իրարամերժ մոտեցումներ կային, սակայն դրանք գիտական մակարդակում լուծվել են:

    Գրքի տպագրությունը ձգձգվելու պատճառը, Մելքոնյանի խոսքով, կարող էր լինել նյութի բարդությունը. պետք է ուսումնասիրվեր Ք.ա 10-7-րդ հազարամյակները, բավարար մասնագետներ էլ չկային, բայց այդ ուղղությամբ աշխատանք արդեն տարվել է:

    «Ք.ա. առնվազն 3-րդ հազարամյակում արդեն գոյություն ունեին պետական կազմավորումներ: Դրա համար հիմք է հանդիսանում այն պեղածո նյութը, որը հուշում է՝ առանց պետականության առկայության անհնարին էր ունենալ, ստեղծել ամրոցաշինություն, հացահատիկային կուլտուրաների մշակում, ոսկերչություն»,- իր խոսքում նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ այս հարցում պատմաբաններն ու հնագետները համերաշխության են հասել՝ ամեն մեկն իր հերթին համապատասխան նյութեր ունենալով:

    Այն փաստն էլ, որ Ք.ա 2492 թվականը «Հայկի եւ Բել»-ի ճակատամարտի ժամանակաշրջանն է՝ Վանա լճի ափին, հնագիտական եւ պատմագիտական այլ նյութերով է հաստատվում: Այս պնդումը դեռեւս 18-րդ դարի վերջին ներկայացրել էր պատմաբան Միքայել Չամչյանը:

    Հայ ժողովրդի կազմավորման հարցն ավելի հստակ կներկայացվի գրքում: Ք.ա 7-5-րդ հազարամյակներում Հնդեվրոպական մայր ժողովրդից հայ ժողովրդի անջատման գործընթացն է սկսվում, որը, ըստ Մելքոնյանի, հավանաբար ավարտվել է արդեն 3-րդ հազարամյակում, երբ հայկական լեռնաշխարհում ձեւավորվել էր պետականություն:

    Իսկ թե հատկապես ինչ հարցի շուրջ են եղել մասնագետների իրարամերժ կարծիքները, Մելքոնյանը պատմեց, որ նախկինում ասվում էր՝ միասնական պետության կազմավորումը պետք է բերել Ք.ա 2-րդ դարի սկիզբ՝ նկատի առնելով Արտաշես Ա թագավորի ժամանակաշրջանը, որը միավորեց երկիրը:

    Ակադեմիկոսը նկատեց, որ նախկինում այդպես էր նշվում, քանի որ Խորհրդային Միության ժողովուրդների համար այնքան էլ հաճելի չէր, որ պետություն ստեղծողների թվում հնագույնը մենք ենք. «Չէին ցանկանում, որ Հայաստանը որքան հնարավոր է հին ներկայանար՝ իր պատմությամբ եւ քաղաքակրթությամբ»:

    Նախկինում խոսվում էր, թե հայ ժողովրդի կազմավորման ավարտը պետք է համարել Ք.ա 2-րդ դարի սկիզբը՝ դարձյալ Արտաշես Ա թագավորի ժամանակաշրջանը՝ հիմք ընդունելով հույն հեղինակ Ստրաբոնի վկայությունը, թե հայկական լեռնաշխարհում բոլորը խոսում էին մեկ լեզվով, այն է՝ հայերեն, բայց դա, ըստ Մելքոնյանի, չի նշանակում, որ դրանից առաջ հայերեն չէին խոսում:

    Անի Ավագյան


    Ուղղակի ցավը գիտե՞ք որն է։ Ցավը նրանում է, որ նույն այդ խփողները հիմա ուղղակի կլռեն՝ չունենալով այնքան ազնվություն ընդունելու իրենց սխալն ու դիմելու այն մարդկանց, ում անտեղի վիրավորել են...
    Վերջին խմբագրող՝ Lion: 21.12.2019, 10:48:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.12.2019)

  3. #47
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ շարունակությունը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #48
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արմենին շատ եմ հարգում։ Հզոր մասնագետ և մեծ հայրենասեր․․․
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #49
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Троянская война и армяне...


    Зармайр и Мировая война своего времени...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Մոռացված օրագիր
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.10.2011, 18:49
  2. 20 Տարվա Մոռացված Օրագիր
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 15.03.2011, 11:28
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 18.02.2011, 15:28
  4. Մոռացված ՀեռուստաԹատրոնը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 22.01.2008, 21:32

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •