300
Սպարտացի հմուտ վիրաբույժներն իրենց սոսնձոտ թրերով մարմնի տարբեր անդամներից նորանոր պարսիկ զինվորներ են հավաքում-կպցնում իրար։ Որպես շնորհակալություն՝ պարսիկները երկրորդ աչք են նվիրում միակնանի Դիլիոսին։ Լեոնիդաս արքան օգնության ոտք է մեկնում պարսից դեսպանին՝ դուրս քաշելով նրան խորը ջրհորից։ Սպարտացի մայրերը օդից որսում և փրկում են անդունդից դեպի ստրատոսֆերա սլացող կուզիկ նորածիններին։
Էջանիշներ