Միակ գործողությունը, անկանխատեսելիությունը կամ սպոնտանությունը, որ սկզբունքայնորեն կարող է անել ԲՀԿն, դա մանդատները վայր դնելն ու նոր խորհրդարանական ընտրություններ ստիպելն է։սպոնտան ու դոդ-գլոխ անկանխատեսելիությունը
Սա միակ քաղաքական քայլը կարող է լինել, որ կհանգեցնի այսօրվա իրավիճակի ինչ որ փոփոխության։
Մնացած ցանկացած անկանխատեսելիությունը սերժանտական ԱԺում նույնիկս մանդատ ունենալով, ոչինչի չի կարող հանգեցնել։ Հեսա Սերժը կդնի ու Տիգրան Սարգսյանին նորից վարչապետ կդարձնի ամեն տսակ ինադու բարգավորոճողների կառկառուն հայտարարությունների։
Իսկ մանդատներ վայր դնելը, ինչքան էլ որ կհանգեցնի ԲՀԿի ռեյտինքի խիստ բարձրացման ու հաջորդ ընտրություններում ձայների գնի խիստ թանգացման, որ նույնիսկ շատ տեղերում այրդեն շահավետ էլ չի լինի ձայն առնելը, մնում է ուտոպիա է, քանի որ բիզնեսի կանոններին է հակասում – էժանով առածը ձրի չեն տալիս, որ հետո ավելի թանգով հետ առնես։
чем черт не шутит ի առումով, բացել եմ նախաձեռնություն, որ եթե ԲՀԿն մանդատները վայր դնի ժողովրդով հավաքվեն տղեքի ծախսերը հատուցենք, որ չասեն, ապե մանդատը դնեմ, բա ծախսերս....
Տեսնենք քանի մարդ կցանկանա փոխհատուցել ԲՀԿի նոր նախընտրական ֆոնդին գումար փոխանցելով, եթե նրանք իսկապես միակ իրական քաղաքական քայլը, որ հնարավոր է անեն...
Էջանիշներ