Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
ԲՀԿ-ն երբեք իրանից քաղաքական ուժ չի ներկայացրել: ԲՀԿ-ն մի մարդ ա Գագիկ Ծառուկյան անունով ու Դոդի Գագո մականունով: Դոդի Գագոն ինքն իրանով ինքնուրույն քաղաքական ֆիգուր չի եղել երբեք ու դժվար թե երբևէ լինի: Մեզ մնում ա միայն գուշակել, թե ում վրա ա ինքը աշխատում՝ Սերժի, Ռոբի, երկուսի միաժամանակ թե. ասենք անմիջականորեն Մոսկվայից ա հրահանգներ ստանում:

Մյուս կողմից հետաքրքիր ա Լևոնի կողմից Դոդին «աստվածացնելու» տակտիկան, որն ինձ ահավոր դուր չի գալիս, բայց ամեն դեպքում հետաքրքիր ա, թե ինչ միտում ունի ու ի վերջո ինչի կհանգեցնի: Կարծում եմ լավագույն ելքը կլինի այն, որ Ծառուկյանը ժողովրդի մի մասի աչքերում «թագավոր տղա»-ից վերածվի «Արթուր Բաղդասարյանի»:
Բագ ջան, կռվացնելու տակտիկան: Արի հիշենք, որ երբ Լևոնը սկսեց ԲՀԿ-ի կողմն ուղղված ուղերձներ անել, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա չեն կազմելու:

ԲՀԿ-ն պատրաստվում ա ընտրություններին: Հավանական ա, որ հետևում կան Քոչի ականջները: Ավելին, ԲՀԿ-ն սկսում ա կուսակցություն դառնալ: Կարծում եմ, որ Օսկանյանը միակ քաղաքական կերպարը չի լինի, որ էնտեղ ա հանգրվանել, առաջիկայում այլ նորություններ էլ կլինեն:

Բայց էս ամեն ինչը մի կողմ եթե թողնենք, պետք է արձանագրենք, որ էս պահին կա Սերժի դիրքը թուլացում, ինքն էլ բոլորին չի կարողանում ձեռի տակ պահել: