Լավ էլ սպասելի էր: Հերթական դերասանությունն ա: Իդեալական սցենար են մտածել իրանց խելքով: Մի 8-9 ամիս ընդիմություն կխաղան, իսկ նախագահական ընտրություններից հետո էլի կանցնեն իրանց հին ռեժիմին: Անհնար ա, որ Սերժն ու Քոչը իրար հետ համաձայնության չգան ու իրար հետ չգործեն: Իրանք չեն կարա ու չեն էլ ուզի իրար դեմ հելնեն:
Խորհրդարանական ընտրությունների նախօրեին, նույն տարածքում նստած, էդ 2 կուսակցության ներկայացուցիչները իրար ջան ասելով, ջան լսելով կաշառք էին բաժանում... Ու իրանց իրականում մենակ միասնական հավաքած տոկոսն էր հետաքրքրում:
Իսկ մրցակցություն նույնիսկ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկուսակցական վիճակներում կար, թե ով շատ ձայն կարա հավաքի իրան վստահված տարացքից, քան ասենք կողքի տարածքի ներկայացուցիչը ինչ կանի... Ոմանք արդարացրին, ոմանք էտքան էլ չէ....
Մրցակցությունը էս 2 կուսակցությունների մեջ ի շահ ժողովրդի չի: Դրանից կշահեն ներկուսակցական անհատները (պաշտոն, բիզնեսի պրախոդի չափ, պետական ծրագրերում մասնակցություն) , ովքեր որ ավելի շատ ձայներ կկարողանան պոկել նախագահական ընտրությունների ժամանակ:
Էջանիշներ