User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: «Սարդարապատ» շարժման իշխանափոխության ծրագիրը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Սարդարապատ» շարժման իշխանափոխության ծրագիրը

    Քննարկենք.
    «Սարդարապատ» շարժումը խորհրդարանական ընտրություններից հետո որոշել է, որ հասունացել է այլընտրանքային միջոցներով լեգիտիմ և անցնցում իշխանափոխության ժամանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: Նրա խոսքով՝ գործընթացը բաղկացած է երկու հիմնական փուլից:

    «Առաջին փուլում նոր խորհրդարանի գումարում տեղի կունենա, որում կներգրավվեն կամավորներ: Այսինքն, ձևավորվում է խորհրդարանական գործունեություն ունեցող ոչ լեգիտիմ մարմին, որը հակադրվում է գործող խորհրդարանին: Երկրորդ փուլում կապահովվի դրա հեղինակությունը և գաղափարական հզորությունը: Երկրորդ փուլում ընդարձակվելու ու ավելի ներկայացուցչական դառնալու խնդիր է դրված»,- նշեց Չուգասզյանը:

    Նրա խոսքով՝ երկորդ փուլում տեղի կունենա Նոր Հանրապետության հիմնադրման պայմանագրերի կնքում քաղաքացիների հետ: «Նոր և ներկա հանրապետությունները կամրջվելու են սահմանագծված անցումային փուլով»,- ասաց Չուգասզյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնության համար սկզբունքային նշանակություն է ներկայացնում համահայկականության սկզբունքը:

    «Ինձ թվում է՝ սա ամենահավանական տարբերակն է, որի շնորհիվ կարելի է անցնցում հեղափոխություն իրականացնել: Պայմանագրում նշվում են քաղաքացիների տվյալները, այսինքն՝ քաղաքացին չի թաքցնում իր տվյալները, ինչը թույլ է տալիս, որ քաղաքացիներն իրենք հետևեն քվեարկության ընթացքին»:

    Չուգասզյանը հայտնեց, որ մեկ ամսվա ընթացքում կամփոփեն հասարակության արձագանքները նախաձեռնության մասին, որից հետո կանցնեն աշխատաքնի:
    Աղբյուր՝ lurer.com

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (23.05.2012), Rhayader (23.05.2012), Sagittarius (23.05.2012), Ձայնալար (23.05.2012)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    jfk-if-we-make-peaceful-revolution-impossible-we-make-violent-revolution-inevitable.jpg
    «Երբ մենք անհնարին ենք դարձնում խաղաղ հեղափոխությունը, դրանով անխուսափելի ենք դարձնում բռնի հեղափոխությունը»:
    Ջ. Ֆ. Քեննեդի
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (23.05.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղափարը հետաքրքիր է, բայց մի տեսակ անիրատեսական է...

    "...Նոր Հանրապետության հիմնադրման պայմանագրերի կնքում քաղաքացիների հետ..."
    Հետաքրքիր է սա ի՞նչ է ենթադրում իր տակ...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղափարը հետաքրքիր է, բայց մի տեսակ անիրատեսական է...

    "...Նոր Հանրապետության հիմնադրման պայմանագրերի կնքում քաղաքացիների հետ..."
    Հետաքրքիր է սա ի՞նչ է ենթադրում իր տակ...
    Պետությունը, որպես իր լեգիտիմության հիմք, կիրառում է պայմանագիրը, որը կնքվում է քաղաքացիների հետ: Երրորդ (ներկայիս) հանրապետության դեպքում դա ՀՀ Սահմանադրությունն է: Նման մի բան, ենթադրում եմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.05.2012), Tig (23.05.2012)

  8. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Առաջին փուլում նոր խորհրդարանի գումարում տեղի կունենա, որում կներգրավվեն կամավորներ: Այսինքն, ձևավորվում է խորհրդարանական գործունեություն ունեցող ոչ լեգիտիմ մարմին, որը հակադրվում է գործող խորհրդարանին:
    Էս պահը հետաքրքիր ա... կամավոր, այսինքն՝ ով ասես կարա դառնա ալտերնատիվ խորհդարանի անդա՞մ:
    Եթե ոչ՝ ամեն մեկը՝ ո՞վ ա որոշելու՝ ով: Ու ինչի՞ հիման վրա:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (23.05.2012), Ձայնալար (23.05.2012)

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պահը հետաքրքիր ա... կամավոր, այսինքն՝ ով ասես կարա դառնա ալտերնատիվ խորհդարանի անդա՞մ:
    Եթե ոչ՝ ամեն մեկը՝ ո՞վ ա որոշելու՝ ով: Ու ինչի՞ հիման վրա:
    Դե հավանաբար խորհդրանի անդամներ կդառնան Սարդարապատի անդամներն ու Մաշտոցի պուրակի բրիգադիրները, ևս մի քանիսը կողքից (մի քանի ակտիվիստ, Արամ Աբրահամյան, Մարինե Պետրոսյան ընդ քո.):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ավելի շատ հակված եմ մտածել, որ կամավորներն ընտրությունները կկազմակերպեն, ինչի մասին բավականին ոչ երկիմաստ գրված է
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա… շատ լավն ա … պոլե չուդես վ ստռանե դուռակով…

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավելի շատ հակված եմ մտածել, որ կամավորներն ընտրությունները կկազմակերպեն, ինչի մասին բավականին ոչ երկիմաստ գրված է
    Հա բնականաբար կամավորների ընտրություն կամավորների կողմից Բայ

    հ.գ. Սաֆարյան Ստյոպին մոռացել էի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, ես որ մոդեռատոր ըլնեի, էս թեման կտեղափոխեի "քաղաքական հումոր" բաժին, քեզ էլ կարգելափակեի քաղաքականություն բաժինը ծաղրուծանակի վերածելու համար… բայց քանի որ մոդեր չեմ հիմա կարող ա ինձ արգելափակեն նույն բանի համար…

    էս աբսուրդը մենակ խզմալյանի գլխիս կարար ճառագայթեր…

  15. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, ես որ մոդեռատոր ըլնեի, էս թեման կտեղափոխեի "քաղաքական հումոր" բաժին, քեզ էլ կարգելափակեի քաղաքականություն բաժինը ծաղրուծանակի վերածելու համար… բայց քանի որ մոդեր չեմ հիմա կարող ա ինձ արգելափակեն նույն բանի համար…
    Մինչև սա «քաղաքական հումոր» բաժին տեղափոխեը, էտ բաժին պետք ա տեղափոխել Լևոնի վերջին մի տարվա բոլոր քաղաքական վերլուծություններն ու շախմատային պարտիաները:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.05.2012), davidus (24.05.2012), Rammer (24.05.2012), Վիշապ (24.05.2012)

  17. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղափարը լավն ա, մի ձևի սոխով կուտվի, իրականացումը՝ из серии фантастики.

    Շատ նման ա ՀԱԿ-ի «քաղաքացիական հասարուկություն ենք կառուցում» տափակաբանությանը:
    *******
    Կես տարի համբերեք - Հայաստանին լուրջ տնտեսական ցնցում ա սպասվում դրամի արժեզրկման ու կտրուկ թանկացումների տեսքով: Ու եթե մեր ժողովուրդը ինքնապահպանման բնազդը վերջնականապես չի կորցրել, ապա մի խոդով սաղի հարցերը կլուծի:

  18. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղափարը լավն ա, մի ձևի սոխով կուտվի, իրականացումը՝ из серии фантастики.

    Շատ նման ա ՀԱԿ-ի «քաղաքացիական հասարուկություն ենք կառուցում» տափակաբանությանը:
    *******
    Կես տարի համբերեք - Հայաստանին լուրջ տնտեսական ցնցում ա սպասվում դրամի արժեզրկման ու կտրուկ թանկացումների տեսքով: Ու եթե մեր ժողովուրդը ինքնապահպանման բնազդը վերջնականապես չի կորցրել, ապա մի խոդով սաղի հարցերը կլուծի:
    եթե քաղաացիական հասարակություն կառուցելու ռեսուրս չունենք, ուրեմն մոռացի հեղափոխության, կամ մի խոդով հարցլուծելու մասին… երկիր կառուցել ընդհանրապես չի լինի…

    իսկ որ Հայաստան մոժետ պիզդօյ նակռիտցա, էտօ տօչնօ

  19. #14
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ էտ վերևի կռտած հարցազրույցը լավ կլինի փոխարինես սրանով։

    Մեր զրուցակիցն է Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը

    Պարոն Չուգասզյան, նախընտրական փուլում կոչ էիք անում չմասնակցել ընտրություններին, քանի որ ընտրություն կոչվող մեխանիզմը չի գործում:

    Մինչև «ընտրությունները» բոլոր ընդդիմադիր համարվող շրջանակներին առաջարկում էինք, որ չի կարելի մի սցենարով գնալ «ընտրության»: Մենք որոշել էինք, որ չենք մասնակցելու “ընտրություններին”, քանի որ գիտակցել էինք` չի կարելի ակնկալիք ունենալ մի ռեժիմից, որը նախորդ “ընտրություններից” հետո սպանդ է կազմակերպել, և հետագա չորս տարիների ընթացքում որևէ բան չի փոխել ընտրությունների կազմակերպման արատավոր մեքենայում: Չկար որևէ նոր հանգամանք, որ նոր սպասելիքներ ծներ, բայց միաժամանակ նաև հասկանում էինք, որ շատերը, գիտակցելով հանդերձ, որ հավանականությունը շատ ցածր է, որ ինչ-որ բան կստացվի այս “ընտրություններից”, այնուամենայնիվ, միամտաբար փրփուրներից էին փորձում բռնվել՝ պատրաստվելով “ընտրությունների”: Մենք առաջարկում էինք երկրորդ սցենար ունենալ, որ հուսահատության փոխարեն այլընտրանք դառնար բոլորի համար: Մեզ համար մի բան էր պարզ. պետք էր որոնել այլընտրանքային լեգիտիմ ընտրություններ կազմակերպելու ճանապարհը: Դրա օրինակի համար հեռու գնալ պետք չէր, կար 88-ին սկսված իշխանափոխության անցնցում փորձը: Հիմա արդեն հստակ է, որ ոչ թե ժողովրդին, այլ քաղաքական դասին է պետք է ուղղել քաղաքականապես հասուն չլինելու մեղադրանքը, պետք է հասկանալ, որ այս “ընտրությունների” ծախված ու գնված արդյունքների համար մեղադրանքի առյուծի բաժինը պետք է հասցեագրել ոչ թե աղքատության մեջ հայտնված ժողովրդին, այլ իրեն աղքատության մեջ գցած ու պահող ռեժիմին: Քաղաքական պատասխանատվություն կրող որևէ ընդդիմադիր ուժ պետք է այսօր հայտարարեր, որ այո, մենք պետք է փոխենք ընդդիմության մարտավարությունը և հասկանանք, որ լինելով գոյություն ունեցող կառավարման համակարգի “սեղանի չորրորդ ոտքը”՝ պետք է այլևս դուրս գանք սեղանի տակից, որպեսզի համակարգը վերջապես սկսի տատանվել, և ոչ թե նորից «սեղանի» տակ մտնելով լեգիտիմացվեն այս խայտառակ “ընտրությունները”:

    Պարոն Չուգասզյան, ստացվում է ընդդիմադիրները ամրացրի՞ն “սեղանը”:

    Ոչ, ես կարծում եմ մենք կանգնած ենք նոր իրողության առջև: Բացահայտվել է, որ այլևս կենսունակ ընդդիմություն չի կարող լինել այն ուժը, որը նորից “սեղանի” տակ է մտնում: Սա ցույց է տալու ժողովրդին իսկական այլընտրանքի ճանապարհը և այն ուժերին, որոնք ընդդիմություն լինելով, դուրս են “սեղանի” տակից, և երբ ժողովուրդը նկատեց այդ ուժերին, “սեղանի” տատանումը ակնհայտ է դառնալու: Առաջիկա ամսվա ընթացքում կհայտարարվի այլընտրանքային ընտրությունների ճանապարհային քարտեզի մասին: Այն մի քանի փուլից է բաղկացած լինելու. առաջին փուլում կլինեն կամավորներ, որոնք կստեղծեն այլընտրանքային ստվերային խորհրդարանական գործառույթներ ունեցող մի մարմին,այսպես ասած “ստվերային կառավարություն”, որը նմանատիպ բրիտանական մարմնից կտարբերվի իր խորհրդարանից դուրս գտնվելով: Այն հստակ ընդդիմադիր բևեռ է լինելու, որը սկզբնական շրջանում չի ունենալու լեգիտիմություն, ինչպես բրիտանականը, սակայն մշակելու է նոր Հայաստանի հայեցակարգային տեսլականը բոլոր ուղղություններով, այսինքն` կունենա հանձնաժողովներ, որոնք կմշակեն տարբեր քաղաքականությունների հայեցակարգեր: Առաջին փուլում, երբ այլընտրանքային խորհրդարանի ձևավորմանն ուղղված աշխատանքներ կտարվեն, կձևավորվի նաև այն ինտելեկտուալ ճակատը, որը նոր Հայաստանի համար միասնական տեսլական կունենա և սահմանադրական փոփոխությունների փաթեթ կմշակի:

    Հետագա փուլում կսկսվի ժողովրդի հետ աշխատանքը, այդ գաղափարների տարածումը և համապատասխանաբար պայմանագրերի կնքումն այն քաղաքացիների հետ, որոնք նոր Հայաստանին համաձայն կլինեն: Երբ կհավաքվեն բավարար քանակով ձայներ (իսկ մենք մտադիր ենք լեգիտիմ ձևով իշխանություն ապահովել), կլինի իշխանափոխության հաջորդ փուլը, և ընտրությունների իրականացումից հետո կունենանք մի նոր իրականություն:

    Շատերը կարծում են, որ մինչև 2018 թվականը այս վիճակը խորհրդարանում կպահպանվի: Ձեր առաջարկած քայլերն ինչքա՞ն ժամակակում եք ծրագրում իրականացնել:

    Մեր ժողովուրդը թե տարածաշրջանային, թե համաշխարհային առումներով լարված աշխարհաքաղաքական և ֆինանսատնտեսական պայմաններում է, և մենք այդքան ժամանակ չունենք, որ սպասենք կառավարման ներկա խավար և ժողովրդի հետ հետադարձ կապ չունեցող համակարգի վերջնական ինքնափլուզմանը: Անհրաժեշտ է զուգահեռ համակարգի շուտափույթ կառուցումը: Հիշենք, որ “ընտրական” շրջանը շարունակվում է, և դեռ նախագահի “ընտրություններ” են սպասվում: Այնպես որ, ամեն օրը պետք է թանկ գնահատել այդ այլընտրանքային բևեռը ստեղծելու առումով: Եվ սա կլինի լեգիտիմ պայքար, օրինական այլընտրանային իշխանություն ձևավորելու համար:

    Պարոն Չուգասզյան, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Մաշտոցի պուրակի նախաձեռնող խմբերը, մյուս քաղաքացիական նախաձեռնությունները միանալով իրավական պետության ստեղծման խնդրով աշխատանքներ իրականացնեն:

    Քաղաքացիականության բարձրագույն դրսևորումը պետության նկատմամբ վերաբերմունքն է, պետության նկատմամբ սեփականության զգացողությունը: Այդ իմաստով իսկական քաղաքացին “սեպուհ” է, որը սեփականության զգացողություն ունի: Եթե քաղաքացին այդ սեփականությունը չի զգում, պետությունն իրենը չի համարում, ինքը չի կարող այս երկրին տեր լինել: “Սեպուհի” առաջացման խնդիր կա, և պետք է ստեղծել այն քաղաքական գործընթացը, որն իր հերթին կստեղծի այն խավը Հայաստանում, որը կկարողանա հավակնել սեփական երկիր, սեփական պետություն ունենալուն և ի վերջո կստեղծի այդ պետությունը: Այսօր “Սարդարապատը” միակը չէ, որ խոսում է այլընտրանքային իշխանության, այլընտրանքային ճանապարհների մասին: Բազմաթիվ մարդիկ են ելույթներ ունենում ալընտրանքային ճանապարհի վերաբերյալ, և այդ բոլոր կարծիքների ամփոփումը կարվի առաջիկա ամսվա ընթացքում: Կարծում եմ` աշնանը պետք է պատրաստ լինի այլընտրանքային այն բևեռը, որը կհավակնի իշխանության հայտ ներկայացնելուն, և դա չի լինի կուսակցական մարմին: Տարբերությունն այն է լինելու, որ այդ նոր շարժումն այն գիտակցությունն է ունենալու, որ ոչ մի կուսակցություն այսօր ի վիճակի չէ Հայաստանը հանելու այն խորը փոսից, որում այն հայտնվել է, և դա պետք է լինի հենց համաժողովրդական շարժում:

    Պարոն Չուգասզյան, ընտրություններին չմասնակցելու կոչերը մի քանի տարի է անում էր “Սարդարապատը”, ինչո՞ւ չստացվեց լայն շերտերի գրավել այս գաղափարի շուրջ:

    Ինչո՞ւ 85-ին, երբ սկսվեց Պերեստրոյկան, հաշված մարդիկ կային միայն, որոնք Արցախի ազատագրության մասին էին խոսում, և այդ մարդկանց կողքին լայն շերտեր չկային կանգնած: Շատ քչերն էին 87-ին, առավել ևս 85-ին հավատում, որ նախաձեռնողների այդ խումբն, ի վերջո, համաժողովրդական շարժում է ծնելու: Այսինքն` նախապատրաստական ահռելի աշխատանք տարվեց երկու-երեք տարի, որից հետո 88-ին պայթյուն տեղի ունեցավ: Այնպես որ, մի կարծեք, թե որևէ շարժում մեկ օրում է ծնվում: Այն նախապատրաստական աշխատանքը, որը տարվել է վերջին 2-3 տարիների ընթացքում, շուտով տալու է իր որակական թռիչքը, և դա շատ նման է լինելու մեր արցախյան շարժմանը, երբ ժողովուրդը միացավ կամավորների նախաձեռնությանը: Երկար ժամանակ միայն այդ կամավորներն էին հավատում դրա հնարավորությանը, գերակշիռ մեծամասնությունը չէր հավատում, որ այդպիսի համաշխարհային գերտերություն կարող է որևէ ձևով փուլ գալ, և Արցախն՝ ազատագրվել: Այդ հավատը ինչ որ պահից հետո է դառնում հանրության սեփականությունը, ամեն շարժման սկզբում միշտ լինում են կամավորներ, և այդ կամավորների նվիրումն ապահովում է շարժման հարատևությունը և թռիչքը, նույն կերպ այս անգամ է լինելու:

    Հասարակությունը դնո՞ւմ է իր առջև այն հարցը, թե ինչ պետություն է ուզում կառուցել, ինչ կարգ է ուզում հաստատել և այլն:

    Կա ստի երեք տեսակ. սուտ, լկտի սուտ և վիճակագրություն: Հիմա վերջին վիճակագրությունը, որ ունեցանք այս “ընտրություններից” հետո, ամենամեծ սուտն է, այսինքն` սա ոչ թե նկարագրում է շարժման մեջ գտնվող մեր հասարակական մարմինը, այլ ծուռ հայելիներով ստեղծված մի պատկեր, և այդ պատկերով փորձում են թե Հայաստանում և թե Սփյուռքում ապրող մեր ժողովրդին կերակրել ինքնասիրությունը ոչնչացնող, կամազրկող այն միտքը, որ մեր ժողովուրդը ծախված է: Այս վարչախմբին, որ թողես, հաջորդ քայլով կհայտարարի այն գինը, որով պետք է ամեն մեկս վաճառի Արցախը և Հայաստանի Հանրապետությունը: Սակայն, ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալը: Ավագները կհիշեն, որ 1987 թ. ողջ Խորհրդային Միությունում ամենուրեք արդեն ազատ խոսք էր հնչում, իսկ Հայաստանում տպավորություն էր, որ մտքի անապատ է: Մեռելային լռություն էր տիրում, և վայ մտավորականները խոհանոցներում, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ, բողոքում էին, որ անպետք ժողովուրդ ենք: Կային մի քանի փոքրիկ էկզոտիկ խմբեր, այդ թվում նաև էկոլոգներ, որոնք ակտիվ էին, և որոնք լուրջ չէին ընկալվում: Սա էր 88-ին Հայաստանի իրականությունը: Բայց տեղի ունեցավ պայթյուն, և բոլորը զարմացան, որ ժողովուրդը, որը ծպտուն չէր հանում, հանկարծ “առյուծի կաթ կերավ” և ամբողջապես արիացավ: Կարծում եմ` սա մեզ որոշակիորեն բնութագրում է: Մեր ժողովուրդը, ապրելով հայկական լեռնաշխարհում, շատ նման է իր լեռնաշխարհին, երկար ժամանակ լուռ է, հետո երկրաշարժ կամ հրաբուխ է տեղի ունենում, և բոլորը զարմանում են, թե լեռնաշխարհն ինչպես ակտիվացավ: Եթե հետ նայեք, ապա կտեսնեք, որ մեզ մոտ այդ պրոցեսը 20-25 տարի է տևում, կապված նոր սերնդի ի հայտ գալու հետ, և նոր սերունդն իր վճռական խոսքը շուտով կասի: Վերջին տարիների երիտասարդական ակտիվությունը դրա գրավականն է:

    Այսինքն` քաղաքացիական նախաձեռնություններն իրենց գործողությունները տեղափոխում են քաղաքակա՞ն հարթություն:

    Կարծում եմ` իրենք արդեն իսկ տեղափոխել են, երբ հայտարարել են, որ ապամոնտաժելու են օլիգարխիան, և ոչ թե միայն բուտիկները: Համակարգն ապամոնտաժելու խնդիր կա, որը պահանջում է քաղաքական և քաղաքացիական ստեղծագործականություն, որն այդ երիտասարդների մոտ անպակաս է, իրենց գործողությունների բազմազանությունը, նվիրումը, սերը, այն գեղեցկությունը, որով այդ գործողություններն արվում, ցույց են տալիս, որ սա մեր ժողովրդի ամենահետաքրքրական շարժումը դառնալու նշաններ է ցույց տալիս: Այն նաև ժամանակակից շարժում է, որը ցույց է տալիս, որ հայաստանյան իրականությունն այսօրվա համաշխարհային զարգացումների ծիրի մեջ է ընթանում, որովհետև այն արժեքային համակարգը, որն իր հետ բերում է այդ շարժումը, լինելով բնույթով ազգային, միևնույն ժամանակ միջազգային է, գիտակցելով, որ էկոլոգիական փոփոխությունները կլիմայական փոփոխությունների նման գլոբալ լինելով, ունեն լոկալ, տեղական էական առանձնահատկություններ:
    http://www.lragir.am/armsrc/interview-lrahos65117.html

    Մեֆ ու Չուկ ես ուղղակի ապշում եմ ձեր վրա‎։ Հանկարծ մեկը ՀԱԿին ծուռ նայի, հազար ու մի հիմնավորում կբերեք, ավազակապետությունը քանդելու համար է՛լ «երկխոսել» կարելի ա, է՛լ «ընտրատրակտոր» կարելի ա չտեսնել նրանց կողմից, ով վաղը կհայտարարի հերթական «կոալիցիային» (թե ով ա էս բառը սենց հիմար գործածությամբ մտցրել շրջանառության մեջ, մարդ չի հասկանում) միանալը, ու վերջում էլ մատ անող արտահայտությունը «թե չեք օգնում, գոնե մի խանգարեք»‎։ Հիմա սկի չտեսած էլ, թե ինչ են առաջարկում անել, մի անգամից ծաղրուծանակը կապել եք‎։ Ինչևէ ձեր գործն ա։
    Կոնկրետ իմ համար շատ կարևոր, որ ՀԱԿի վերջին մի տարվա տոտալ տապալումից հետո, առաջանան նոր ուժեր, որոնք ուրիշ ճանապարհներ կփորձեն գտնել, որոնցով դեռ ոչ ոք Հայաստանում չի քայլել‎։ ՈՒ էս «Սարդարապատի» բռնած ուղղությունը ահագին մոտ ա նրան, ոնց որ ես եմ պատկերացնում էս վիճակից դուրս գալը‎։ Կապրենք, կտեսնենք ինչ ա լինում։

  20. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ էտ վերևի կռտած հարցազրույցը լավ կլինի փոխարինես սրանով։



    http://www.lragir.am/armsrc/interview-lrahos65117.html

    Մեֆ ու Չուկ ես ուղղակի ապշում եմ ձեր վրա‎։ Հանկարծ մեկը ՀԱԿին ծուռ նայի, հազար ու մի հիմնավորում կբերեք, ավազակապետությունը քանդելու համար է՛լ «երկխոսել» կարելի ա, է՛լ «ընտրատրակտոր» կարելի ա չտեսնել նրանց կողմից, ով վաղը կհայտարարի հերթական «կոալիցիային» (թե ով ա էս բառը սենց հիմար գործածությամբ մտցրել շրջանառության մեջ, մարդ չի հասկանում) միանալը, ու վերջում էլ մատ անող արտահայտությունը «թե չեք օգնում, գոնե մի խանգարեք»‎։ Հիմա սկի չտեսած էլ, թե ինչ են առաջարկում անել, մի անգամից ծաղրուծանակը կապել եք‎։ Ինչևէ ձեր գործն ա։
    Կոնկրետ իմ համար շատ կարևոր, որ ՀԱԿի վերջին մի տարվա տոտալ տապալումից հետո, առաջանան նոր ուժեր, որոնք ուրիշ ճանապարհներ կփորձեն գտնել, որոնցով դեռ ոչ ոք Հայաստանում չի քայլել‎։ ՈՒ էս «Սարդարապատի» բռնած ուղղությունը ահագին մոտ ա նրան, ոնց որ ես եմ պատկերացնում էս վիճակից դուրս գալը‎։ Կապրենք, կտեսնենք ինչ ա լինում։
    Ներսես ջան, ես իմ ըտեսակետը հայտնել եմ ու ոչ մի անգամ… հարցը ստեղ ՀԱԿ-ը կամ Լևոնը չի… իրանք որևէ էքստրա ուրույն ճանապարհ, կամ ճշմարտությունների մասին չեն խոսում… իրանց տեսակետը պարզ հասարակ պետականաշինական տեխնոլոգիաներ են… եթե իրանց մոտ դա չի ստացվում, կամ պռավալի ա գնացել, դա չի նշանակում որ էդ տեխնոլոգիաները, մեթոդներն ու մոտեցումները սխալ են… եթե խնդիրը չես կարում լուծել, դա չի նշանակում որ խնդիրը լուծում չունի… իրականում անգամ խնդիրը սխալ ա ձևակերպվում…

    …բայց ես իմ կողմից չեմ չարախոսի… հեչ որ չլինի ձեն չեմ հանի…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շարժման երաժշտությունը
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 25.08.2009, 10:49
  2. ինչպես հասնել Սարդարապատ
    Հեղինակ՝ xaladilnick, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.08.2009, 15:56
  3. Շարժման ակցիաներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.12.2008, 18:25
  4. Գրառումներ: 51
    Վերջինը: 02.11.2008, 01:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •