User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Արմինե Հայրապետյան

  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արմինե Հայրապետյան

    Արմինեին առաջին անգամ լսել եմ մի քանի տարի առաջ։ Կուրսեցիներիցս մեկն էր «Դու գնում ես» երգը տարածում։ Սիրեցի միանգամից, բայց մտքովս էլ չանցավ, որ մի օր Արմինեն էսքան հարազատ կդառնա ինձ, որ նրա երգերը կլսեմ ոչ թե սեփական հույզերիս հետ կապելով, այլ որովհետև նրա´ ապրումներն են։
    Բացառիկ կին՝ ուժի ու քնքշության յուրատեսակ համատեղում, ցավի միջից ժպիտի, չվհատվող, առաջ նայող մարդու օրինակ։

    Արմինեի շնորհիվ սկսում եմ դառնալ ամեն ուրբաթ հեղինակային երգի երեկոների մշտական այցելուն։ Միակ կինն է, ու ամենաշատը նրան են սպասում նաև ընկերներս։

    Վերջին օրերին ամենասիրելի երգերիցս մեկը՝


    «Ճերմակ դրոշակ»


    «Երազ»՝ Արմինեի միակ երգը, որն ինձ համար կապվում է սեփական ապրումներիս հետ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (22.05.2012), Tig (21.05.2012), Նարե91 (21.05.2012), Ֆոտոն (20.05.2012)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին հայացքից մի քիչ երկար, բայց մի շնչով կարդացվող հարցազրույց-մենախոսություն։

    Մինչեւ քո գծած սահմանը չանցնես, անսահմանությունը չես զգա

    Բարեւ, այս արեւից էլ հույս չկա, բարեւ,- հենց այսպես սկսեց Արմինե Հայրապետյանը իր երգը, որն առաջին անգամ լսեցի երեւանյան ակումբներից մեկում: Հեղինակային երեկոյի ընթացքում հնչած իր մի քանի կատարումներով նա փոխանցեց ուժեղի եւ թույլի մի համադրություն, որը հատուկ էր միայն իրեն: Նրա ձայնի ելեւէջները որքան նուրբ, այնքան էլ խրոխտ էին, իսկ աչքերի լույսը բավականացնում էր բոլորին` վառելու հոգիների ճրագները:

    Որոշեցի զրուցել կիթառով կնոջ հետ՝ կյանքի իր ընկալման, զգացողությունների մասին: Զրույցի ընթացքում ավելորդ հարցեր չտվեցի, քանի որ Արմինեն, ինչպես ինքն անվանեց, «մենախոսությամբ» պատասխանեց իմ բոլոր հարցերին: Ներկայացնում եմ հենց այդ «մենախոսությունը»:


    16 տարեկանից սկսեցի ստեղծագործել` ոչ ինչ-որ արտառոց մտքով, թե հատուկ ասելիք ունեմ եւ այլն: Ավելի շատ ուզում էի նոր երգեր ստեղծել, երգել:

    Դա 1992-93 թվականներին էր, բայց երգել եմ շատ վաղուց: 1 տարեկանում եմ առաջին երգս երգել` Ադամոյի «Տոմբը լա նեժը», եւ միայն 20 տարի անց ես սովորեցի ֆրանսերեն եւ կատարեցի նույն երգը առավել ճիշտ եւ գիտակցաբար:
    Դեռ մանկուց բազում նախասիրություններ եմ ունեցել. հիմա էլ կան բաներ, որ պահել եմ մի 10 տարի անց դրանցով զբաղվելու համար: Մի որոշ ժամանակ անց, երբ տղաներս ավելի մեծ կլինեն, կզբաղվեմ կերպարվեստով կամ քանդակագործությամբ:

    Ճիշտ է, մարդիկ կան, որ ասում են՝ տարբեր ուղղություններ ընտրելու դեպքում լիարժեք չես կայանում որեւէ ոլորտում, միգուցե նրանք ճիշտ են, բայց դա էլ իմ էությունն է: Կարեւորը ներսումդ եղածը, որ արվեստ են անվանում, արտահայտես` լինի երաժշտությամբ, խոսքով, նկարչությամբ թե ծեփվածքով:

    Սկզբում երազում էի աստղագետ դառնալ, հետո` փաստաբան. միշտ ուզում էի զարմանալի հետախուզական բացահայտումներ անել, շատ էի ազդվել Ագաթա Քրիստիի դետեկտիվներից:

    Ի վերջո, ընդունվեցի համալսարան` պատմության ֆակուլտետ, այն կողմնորոշմամբ, որ պատմաբան չեմ դառնա: Իմ մեջ կար երկվության գաղափարը, որ ես պիտի ե՛ւ պրակտիկորեն ինչ-որ բան անեմ, ե՛ւ որեւէ մտքի վրա երկարատեւ աշխատեմ:

    Գտա այն մասնագիտությունը, որը այդ ամենի համադրումն էր. հնագիտությունը: Այժմ դասավանդում եմ Պետական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետում:

    Ես միշտ եղել եմ, կամ ու կլինեմ մի քիչ երազող մարդ: Երբ ուսանող էի, խնդրեցի դասախոսներիս, ովքեր այժմյան իմ ավագ գործընկերներն են, ինձ ներառել իրենց հետախուզական խմբում:

    Նրանք թերահավատորեն էին նայում ինձ. 17 տարեկան աղջնակ էի, ոչ ոք չէր հավատում, որ կկարողանամ դիմանալ բարձր սարերի ցրտին, ճանապարհային դժվարություններին, անձրեւաջրերին եւ այլն:

    Ես դժվարությունից երբեք չեմ վախենում: Երբ ինձ զգուշացնում են մի դժվարության մասին եւ դրա մասին գոնե մի փոքր նախօրոք գիտեմ, ուրեմն հաստատ կարող եմ հաղթահարել այն:

    Կյանքի բոլոր ասպեկտներում ես ունեմ մի հստակ համոզմունք, որ յուրաքանչյուր մարդ կյանքի շենքի կառուցման մեջ պետք է դնի եւ դնում է իր քարը, կապ չունի` այդ քարը փո՞քր է, թե՞ մեծ:

    Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ այդ քարը (անկախ չափից) մեկ անգամ է դնում, միայն մեկ անգամ: Եվ այդ մեկ անգամը պիտի ճիշտ տեղում դնի, որովհետեւ մենք չգիտենք, թե մեր դրած քարերից որը կլինի անկյունային, որը` շատ կարեւոր: Միգուցե մենք ենք դնում հիմքերը 1 կամ 100 տարի սրանից հետո կառուցվելիքի համար:

    Կառուցվող շենքը տեսնո՞ւմ ես:

    Իմ պատկերացրած աշխարհում չեմ ընկալում առանձին մարդկանց կամ ժողովուրդներին՝ իբրեւ առանձին միավորներ: Շենքի բնակիչներին չի կարելի ընկալել բնակարան առ բնակարան, քանի որ վաղը եթե հրդեհ լինի, նրանք միասին պիտի գործեն, հակառակ դեպքում ոչ մի արդյունք չի լինի: Կան արժեքներ, որոնք համամարդկային են` անկախ մաշկիդ գույնից:

    Ես իրապես հայ եմ եւ թեկուզ հենց հայ լինելուս համար պիտի առաջ տանեմ այն գաղափարը, որ բարին պիտի հաղթի, նշանակություն չունի` երբ: Ինձ համար միեւնույն է, գիտե՞ս, երբ ասում են, թե այս իրականությունում բարին չի հաղթի… Կհաղթի՛:

    Մանկուց եւ մինչեւ հիմա էլ սիրում եմ հեքիաթներ, որովհետեւ եթե հեքիաթների լուսավոր մղումը չլինի, կդադարենք մարդ լինելուց, կդառնանք գիշատիչներ ու կհոշոտենք միմյանց: Կան նաեւ տխուր հեքիաթներ, իհարկե, որտեղ ամենաթանկը, որ պետք է գնահատել, հոգեւոր արժեքն է:

    Այն արժեքը, որն ինձ համար ամենակարեւորն է, այսինքն` «հանուն ինչի» ասվածը, երկիր մոլորակի վրա մարդ արարածի հոգին է, կարեւոր չէ` ինչ տարիքի նա կլինի, ինչ ազգության եւ ինչ գույնի:

    Բոլորս էլ գիտենք, որ այս երկրի վրա ցավն ու ողբերգությունն ավելի շատ են: Շատ մարդիկ ասում են, թե պետք չէ տխուր երգեր երգել, առանց այդ էլ ամեն ինչ վատ է…

    Շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ դեռ չեն հասցրել ճաշակել այն, ինչի մասին իրենք էլ չեն ուզում խոսել, բայց երբ չեն խոսում այդ մասին, դեռ չի նշանակում, որ այն չկա:

    Հավատացեք, որ մարդկանց մեծագույն մասն այսօր դժբախտ է, բայց այդ նույն մարդկանց երջանկացնելը շատ հեշտ է: Մի փոքրիկ, աննշան ուշադրություն է հարկավոր, ուրիշ ոչինչ: Պետք է մարդկանց վստահեցնես, որ իրենց ապրածն իզուր չէ: Եւ որ այն սերը, որ տվել են, պիտի հետ ստանան…

    Միգուցե ես աննորմալ եմ, խելագար կամ չափից ավելի ռոմանտիկ, բայց դա գաղափար է, որ թանկ է ինձ համար: Ես կարողանում եմ իմ մեջ կատարվածը, զգացողություններս խոսքի միջոցով արտահայտել, ինչն ինձ համար երջանկություն է:

    Պետք է ներսդ նայես, հոգիդ տեսնես, որովհետեւ մարդը ոչ միայն բանական, այլ հոգեւոր արարած է, իսկ հոգին պատասխանատու է շատ բաների համար, ինչի մասին ուղեղը գաղափար չունի… Եւ ահա այն շենքը, որի մասին խոսում եմ, կլինի համամարդկային, լուսավոր, առանց սահմանների եւ հոգեւորը կունենա իր հիմքում: Ես գիտեմ, որ այդ ժամանակը կգա…

    Բոլոր արվեստագետները` սկսած անտիկ ժամանակաշրջանից, դասականներից, բոլորը մարդու մասին են խոսում. նրա հույզերի, ապրումների մասին: Նկարիչը երբ թախծոտ կնոջ աչքեր է նկարում, իր իսկ մասին է խոսում… Ես էլ եմ նկարում, միայն թե բառերով:

    Երգերիս մեծ մասը նկարների են նման. ես եմ այդպես զգում: Միգուցե սովորական, հասարակ երգեր են, բայց ես զգում եմ, որ ձեռքումս ունեմ բառերի ներկապնակը եւ գույների համադրություն ստանալու ունակությունը: Ես ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ նկարել…

    Ես Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում եմ աշխատել, որոնք արդեն վաղուց լքված են, որ երիտասարդի երես չեն տեսնում: Այնտեղ ապրող մարդկանց կես ժպիտն ավելի թանկ արժի, հավատացեք, քան ամենաթանկ ծաղիկները, ծափողջույնները կամ հազար տեսակի դիպլոմները:

    Երդվում եմ, դրանից ավելի թանկ գնահատական գոյություն չունի: Սարի ծերին գտնվող մի գյուղի տարիքով, չորացած ծերունիների հետ իրենց ցավն ու ուրախությունը կիսելն է երջանկությունը:

    Թեկուզ թող դա լինի մեկ ակնթարթ, որովհետեւ կյանքում երջանկությունը հենց այդ ակնթարթներով է հավաքվում ու հաշվվում: Ինձ համար այսպես դժվար չէ ապրելը…

    Մի ժպիտ է պետք մեզ, մեր ազգին: Բոլորս ունենք մեր ցավերն ու դառնությունները, բայց այն մարդը, ով իրականում անցել է այդ ցավի միջով, նա լավ գիտի ժպիտի գինը: Նա, ով գիտի, թե ինչ բան է արցունքը, երբեք չի ուզի, որ այն հոսի ուրիշի աչքերից: Եթե ես կարող եմ գարուն տալ, ինչու՞ չտամ, թեկուզ իմ հոգում ցուրտ ձմեռ է… ես մեղք չունեմ, միգուցե չափից ավելի զգայուն եմ…

    Հաճախ մեր ժողովրդի վրա եմ բարկանում ու բարկացկոտ երգեր գրում: Այդ երգերս ուղված են նրան, որ մարդիկ, ինչո՞ւ չեք պայքարում ստի դեմ:

    Մեր ժողովուրդը ենթարկվում է ստին, անարդարին` փոխարեն պայքարելու դրա դեմ: Հասարակական կարծիք ասվածը ձեւավորվում է մեր` յուրաքանչյուրիս կարծիքից: Ուրեմն ինչո՞ւ չեք կարողանում անկեղծ, ազատ կարծիք հայտնել, պաշտպանել արդարությունը ինքներդ ձեր հանդեպ:

    Իմ «Ասպետներ» երգում դիմում եմ նրանց` հին ասպետներ, որտե՞ղ եք, ո՞ւր եք քնել: Յուրաքանչյուրդ բավարարվել եք ձեր տաքուկ անկյունով ու օրավուր հացի հարցն եք լուծում:

    Շատ կարեւոր հարց է դա, ինքս էլ ունեմ այդ խնդիրը, բայց երբ այդ հացը քո դիմաց շպրտում են… նույնիսկ շները բանական եւ ինտելեկտուալ են այնքան, որ շպրտած ոսկորը չեն վերցնում, մինչեւ իրենց ամանի մեջ պատշաճորեն չդրվի:

    Չեմ չափազանցնում, ես ճանաչում եմ այդպիսի կենդանիներ: Ուրեմն, մարդ արարած, ավելի լավ է քաղցած մնաս:
    Միգուցե ես երիտասարդ, կարող ուժ եմ եւ հույս ունեմ ապագայի նկատմամբ, բայց սա իմ ճշմարտությունն է: Փոքր հասակից միշտ ձգտել եմ սովորել, կատարելագործել գիտելիքներս, որ երբեւէ ստիպված չլինեմ որեւէ ստորացում տանել որեւէ մեկի կողմից:

    Որ կարողանամ ասել` աշխատանքս լավ եմ կատարում, բարի եղեք հարգել իմ փոքր իրավունքները: Պահանջում եմ հարգանք հարգանքի դիմաց:

    Ես սիրում եմ նորը փնտրել, նոր լուծումներ գտնել, սակայն պահպանողական եմ եւ շատ ուժեղ պահպանում եմ արդարության սկզբունքը: Ուզում եմ, որ յուրաքանչյուրն այ այդպես պահպանողական, արդար լինի իր շրջապատի, ինքն իր հանդեպ: Մեր ձեռքի փոքրիկ լուցկիներով պետք է փորձենք սառույցը հալեցնել, մինչեւ մեր այդ լուցկու հատիկներից խարույկ կգոյանա:

    Այդ խարույկը գոյանում է, ես դա տեսնում եմ: Ես ինձնից ոչինչ չեմ ներկայացնում. շատ պարզ, հասարակ, բայց մի քիչ շատախոս մարդ եմ: Բայց ինձ նմանները շատ են, կան…

    Մեր արածի արդյունքը պետք չէ, որ հենց հիմա տեսնենք. այն մարդիկ, ովքեր այդ արդյունքը միանգամից չեն ակնկալում, շատ ավելի հանգիստ ու բավարարված են ապրում կյանքում, որովհետեւ գիտեն, որ երկարատեւ ներդրում են անում:

    Երբ երեխաներիս հետ ոչ շատ հաճախ, բայց եկեղեցի ենք գնում, նրանց միշտ ասում եմ, որ կարեւոր չէ, թե մենք այս պահին որտեղ ենք նստած կամ կանգնած, կարեւորը ձեռքերն իրար մոտեցնելն է եւ փոքրիկ ցանկություններդ խնդրելը:
    Հիմա այն, ինչ ասում եմ այսքան պատկերավոր, երգերիս մեջ առավել քան պատկերավոր են, սիմվոլների լեզվով: Ես սիմվոլիզմ շատ եմ սիրում. խոսքի մերկությունը եւս գեղեցիկ չէ: Բնական է, ես դիտմամբ ռեբուսներ չեմ հորինում, ուղղակի ինքս պատկերավոր եմ մտածում:

    Հետո, բացի բառերը, մեղեդին եւս պետք է պատկերներ տա մարդուն: Մի անգամ առիթ ունեցա երգելու Լիոնում, որտեղ գիտական մեծ զեկուցում ունեի, որից հետո համերգ ֆրանսիացիների համար: Այնտեղ շատ քչերն էին հայերեն հասկանում, սակայն ես երբեւէ չէի պատկերացնում, որ բառերը չհասկացող հանդիսատեսը կարող է այդքան հուզվել:
    Երգերս, որքան էլ նվիրված լինեն ինձ համար թանկ` ներկա կամ բացակա մարդկանց, երբ հանդիսատեսը հավանում է եւ հուզվում դրանցից, էլ իմը չեն:

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 20.05.2012, 13:19:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկիզբը՝ նախորդ գրառման մեջ


    Ես տեսնում եմ, որ Ձեր ասած տիեզերքը հենց Ձեր մեջ է, իսկ կա՞ մի տեղ, մի անկյուն Ձեր ներսում, որտեղ տիեզերքն իմաստազրկվում է. ինձ թվում է` երգերը հենց այդ տեղերում հայտնվելիս են գրվում:

    Հա, երգերը ծնվում են սահմանների վրա, ճիշտ եք… Հիմա ասելու եմ մի բացարձակ ցնդաբանություն. եթե չեք ուզենա գրել այդ մասին, մի գրեք: Անսահմանության գիտակցումը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ քայլում ես սահմանի վրայով եւ անցնում ես սահմանը: Մինչեւ քո գծած սահմանը չանցնես, չես զգա անսահմանությունը…
    Շատ դժվար է սեփական անձի մեջ հավասարակշռության գալ, մանավանդ այն դեպքերում, երբ կան ծայրահեղ իրավիճակներ. դրանք կարող են լինել անձնական ողբերգությունները կամ չգիտեմ…

    Ես եւ շատերը կարծում էինք, որ կդադարեմ գրել, բայց մեծ ցնցումների ժամանակ է, որ երեւում է, թե մարդն ինքն իրենից ինչ է ներկայացնում:
    Մի լավ ընկեր ունեմ, որ խորհուրդ տվեց անձնական դրամայից դուրս գալու համար գրել: Նա ճիշտ էր, օգնեց…

    Հարվածը, որ ռումբի պայթյունի նման զգում ես, եւ ալիքը քեզ նետում է հազարավոր կիլոմետրեր հետ այնտեղից, որտեղ դու արդեն հասել էիր, մեջքով շատ ուժեղ հարվածում ես գետնին… հենց այդ անկման պահին միայն ցավն ես զգում: Անցնում է որոշ ժամանակ, սկսում ես վերլուծել` այդ ցավն ի՞նչ էր. ինչ ունեի, ինչ չունեի եւ ինչ էլ երբեք չեմ ունենա…

    Իմ բացարձակ համոզմամբ` կյանքը գոյություն ունի ոչ միայն Երկիր մոլորակի երեւացող կողմում, չգիտեմ որտեղ, բայց որ այն գոյություն ունի, ավելի քան համոզված եմ, քան նրանում, որ մենք հիմա նստած զրուցում ենք:

    Եթե ես ռազմիկ լինեի, եւ իրավիճակը պայքար պահանջեր, ես կպայքարեի մինչեւ վերջ: Ես հիմա էլ եմ այդպես անում, որովհետեւ եթե ունեմ մի նպատակ, իսկ ես ունեմ նպատակներ, ապա անիմաստ է իմ պրիմիտիվ գոյությունը, եթե դրա ուղղությամբ չպիտի շարժվեմ: Յուրաքանչյուր մարդ իր ձեռքին մի ջահ է տանում, որը փոխանցվող է:

    Ջահը ձեռքներիս անցնում ենք մեր ճանապարհը. ջահը մեր ունեցած նպատակներն են, իսկ ճանապարհը` այն ժամանակը, որ տրված է մեզ ապրելու:

    Այնտեղ, որտեղ կավարտվի իմ ճանապարհը, ինձնից հետո եկողը պիտի շարունակի քայլել: Սա ասում եմ ոչ միայն ժամանակի, այլեւ տարածության իմաստով. ես պետք է հնարավորինս հեշտացնեմ ինձնից հետո եկողի ճանապարհը: Հիմա թե թռիչքներո՞վ կգնամ, թե գլուխկոնծի՞ կտամ կամ թե կքայլե՞մ ուղղակի` ինքս եմ որոշում:

    Ձեր տղան` Գագիկը, երբ համակարգչային խաղն էր ինձ բացատրում, ասաց` չարին սպանելու ձեւն եմ սովորում, որ իմանամ, թե ինչպես կարելի է սպանել թուրքին…

    Իմ ամուսինը` Արշակը, ռազմական օդաչու էր, մահացավ: Այս մասին ես հաճախ չեմ խոսում… ռազմաուսումնական թռիչքի արդյունքում ողբերգությունը տեղի ունեցավ…

    Մեր ազգի արժանավոր զավակ էր. սա ես ասում եմ ոչ թե նրա համար, որ նա իմ ամուսինն է եղել: Փառք ու պատիվ նրա նման զավակներին դաստիարակողներին. ցավոք, նրա ծնողներն էլ չկան այժմ:

    Արշակն անասելի սիրում էր երկինքը… Իմ տղաների համար սովորական բան է ռազմական թեմաներով խոսելը. նրանք ծնվել ու տեսել են իրենց հորը ռազմական հագուստով: Եվ երբ հայրիկի մասին խոսք է լինում (իրենք չգիտեն` ինչ է կատարվել), ասում են` մեր պապան երբեք չի մահանա, չէ՞, ասում եմ` չէ, Գագիկ ջան, որովհետեւ հերոսները երբեք չեն մահանում: Ես իրենց չեմ խաբում, ես իրենց ճիշտն եմ ասում:
    Օդաչուները չեն մեռնում, նրանք թռչում են, ուղղակի ընդմիշտ…

    Ամուսնուս մահից հետո որոշեցի լինել ոչ թե սպայի այրի, այլ ինքս լինել սպա եւ կրել այդ համազգեստը:
    Այն ջահը, որի մասին խոսում էի, իրենից հետո ես պիտի տանեմ: Ինքս էլ ունեմ իմ անելիքները, իմ ջահն էլ կտանեմ, բայց իրենն էլ պիտի տանեմ, որովհետեւ ինձ այդպես են սովորեցրել:

    Մեր պատմության դասերում էլ, երբ մարտիկն ընկնում է, իր զավակը, աղջիկը, կինը պիտի կանգնեն: Մենք չենք ընկճվում. պիտի ինքներս մեզ նայենք` արդյո՞ք բավականաչափ քաջ ենք, թե՞ կթաքնվենք մեր տաքուկ անկյուններում:
    Ես երեխաներիս հատուկ հայրենասիրության դասեր չեմ տալիս, բայց մեր կյանքում իրենք դա ամեն օր տեսնում են, դրանից ավելին պետք էլ չէ:

    …Բայց ուրախացա, որ Գագիկս նման բան է ասել…
    Աղբյուր
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  5. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արմինեի այցեքարտ երգերից երկուսը՝

    «Դու գնում ես /կամ/ Թևերս»



    «Բարև»

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (20.05.2012), Նարե91 (21.05.2012)

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ ստեղ ասեմ, որ չեմ սիրում իրան

  8. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ ստեղ ասեմ, որ չեմ սիրում իրան
    Չեմ հասկանում, բայց հարգում եմ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  9. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, բայց հարգում եմ
    Բացատրե՞մ:

  10. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացատրե՞մ:
    Հետաքրքրությամբ կկարդամ, Բյուր ջան, ինձ սովորաբար չսիրելու պատճառներն ավելի են հետաքրքրում։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (21.05.2012)

  12. #9
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու հակասական զգացում առաջացրեց: Մի կողմից հավանեցի, մյուս կողմից ինքս ինձ համար չեմ միացնի իր երգերը: Բայց ուրախ եմ, որ իսկական երաժշտություն է ստեղծվում մասսայական աղբի կողքին:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (20.05.2012)

  14. #10
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես, Նաիրուհի՛, եթե էս թեման չբացեիր, ես էի բացելու, վաղուց էի ուզում , էն էլ....
    Ես էլ Արմինեի երգարվեստին առաջին անգամ ծանոթացել եմ Ոսկե կիթառ հեղինակային երգի մրցույթ- փառատոնի ժամանակ ու էդ օրվանից լսում եմ իր երգերը…
    Էս էլ իմ ամենասիրելի երգերից մեկն է, որ հենց ինքս էմ յութուբում տեղադրել...
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (21.05.2012)

  16. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքրությամբ կկարդամ, Բյուր ջան, ինձ սովորաբար չսիրելու պատճառներն ավելի են հետաքրքրում։
    Լավ, սկսեմ պատմել (ահագին երկար պատմություն ա):

    Առաջին անգամ, երբ լսեցի, դուրս չեկավ: Չեմ հիշում` որ երգն էր: Դուրս չեկավ, որովհետև Մեսչյանին կանացի տեսակն էր հիշեցնում: Մեսչյանին չեմ սիրում, որովհետև պաթետիկ ձայնով ու սևակային արտահայտություններով են իրա երգերը: Սևակին չեմ սիրում, որովհետև փորձել ա բառախաղերով խորը մտքեր արտահայտել, իսկ դրանք ինձ համար ահավոր կեղծ են ու մակերեսային:

    Դուրս չեկավ երգը, ու ես արտահայտվեցի: Երբ արտահայտվեցի, որպես պաշտպանություն ոչ թե սկսեցին երգի դրական կողմերը ներկայացնել կամ այլ երգեր լսացնել, այլ` թե իրան չես ճանաչում, դրա համար ես տենց ասում, թե ինքը սենց-սենց կյանք ա ունեցել և այլն:

    Սուս մնացի: Բայց տեսա, որ ՖԲ-ում գնալով հաճախանում են իրա վիդեոները: Սկսեցի ուրիշ երգեր էլ լսել. մարդ ես, գուցե էդքան էլ վատը չի: Բայց չէ...

    Հիմա վերադառնանք Արմինեին: Իրա երգերում կլիշեներն ահավոր շատ են, ականջ ա ծակում: Բացի դրանից, լիքը կեղծիք տեսա: Խելացի, խորը երևալու ձգտում, ինչի արդյունքում երգը կեղծ ա դառնում: Ու էլի չսիրեցի:

    Իսկ երբ Ռուբեն Հախվերդյանը նրան համեմատեց Ջոան Բաեզի հետ, իսկ իմ ընկերուհիներից մեկն ասեց, որ եթե ինքը Հայաստանում չլիներ, հազարներով դահլիճներ կլցներ, էդտեղից արդեն մի քառասուն անգամ ավելի սկսեցի չսիրել: Նախ, Ջոան Բաեզին հասնելու համար պետք ա գոնե Բոբ Դիլանի նման մեկն իր համար երգեր գրի: Երկրորդ, իրա նման շրջապատում հարգված կատարողներ արտասահմանում լիքն են ու էլի տենց պուճուր կլուբներում են ելույթ ունենում, ու ոչ ոք չի ասում, թե իրանք հազարներով դահլիճներ կլցնեն:

    Հ.Գ. Ձայնը լավն ա:

  17. #12
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիկնիկ

    Փոքրիկ աշխարհ կար կապուտակ


    Շատ լավն ա
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (22.05.2012), Նարե91 (22.05.2012)

  19. #13
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, սկսեմ պատմել (ահագին երկար պատմություն ա):

    Առաջին անգամ, երբ լսեցի, դուրս չեկավ: Չեմ հիշում` որ երգն էր: Դուրս չեկավ, որովհետև Մեսչյանին կանացի տեսակն էր հիշեցնում: Մեսչյանին չեմ սիրում, որովհետև պաթետիկ ձայնով ու սևակային արտահայտություններով են իրա երգերը: Սևակին չեմ սիրում, որովհետև փորձել ա բառախաղերով խորը մտքեր արտահայտել, իսկ դրանք ինձ համար ահավոր կեղծ են ու մակերեսային:

    Դուրս չեկավ երգը, ու ես արտահայտվեցի: Երբ արտահայտվեցի, որպես պաշտպանություն ոչ թե սկսեցին երգի դրական կողմերը ներկայացնել կամ այլ երգեր լսացնել, այլ` թե իրան չես ճանաչում, դրա համար ես տենց ասում, թե ինքը սենց-սենց կյանք ա ունեցել և այլն:

    Սուս մնացի: Բայց տեսա, որ ՖԲ-ում գնալով հաճախանում են իրա վիդեոները: Սկսեցի ուրիշ երգեր էլ լսել. մարդ ես, գուցե էդքան էլ վատը չի: Բայց չէ...

    Հիմա վերադառնանք Արմինեին: Իրա երգերում կլիշեներն ահավոր շատ են, ականջ ա ծակում: Բացի դրանից, լիքը կեղծիք տեսա: Խելացի, խորը երևալու ձգտում, ինչի արդյունքում երգը կեղծ ա դառնում: Ու էլի չսիրեցի:

    Իսկ երբ Ռուբեն Հախվերդյանը նրան համեմատեց Ջոան Բաեզի հետ, իսկ իմ ընկերուհիներից մեկն ասեց, որ եթե ինքը Հայաստանում չլիներ, հազարներով դահլիճներ կլցներ, էդտեղից արդեն մի քառասուն անգամ ավելի սկսեցի չսիրել: Նախ, Ջոան Բաեզին հասնելու համար պետք ա գոնե Բոբ Դիլանի նման մեկն իր համար երգեր գրի: Երկրորդ, իրա նման շրջապատում հարգված կատարողներ արտասահմանում լիքն են ու էլի տենց պուճուր կլուբներում են ելույթ ունենում, ու ոչ ոք չի ասում, թե իրանք հազարներով դահլիճներ կլցնեն:

    Հ.Գ. Ձայնը լավն ա:
    Բյուր ջան, Մեսչյանին ու Սևակին ես էլ չեմ սիրում Բայց Արմինեին սիրում եմ, կեղծիք, խելացի երևալու ձգտում չեմ զգացել, իսկ ես մի բան սիրում եմ մենակ էն ժամանակ, երբ անկեղծությանը հավատում եմ։ Անթերի չի, բաներ կան, որ ինձ էլ էնքան էլ դուր չեն գալիս, բայց դրանք էնքան մեծ խանգարող հանգամանքներ չեն, որ չսիրեմ։

    Թե Ռուբենը կամ ուրիշները նրան ում հետ են համեմատել, ինձ չի հետաքրքրում, որովհետև եթե անգամ ես էդ կարծիքին չեմ, մարդը մեղավոր չէ, որ իրեն սիրողներն իրեն էնպես են «պաշտպանում», որ չսիրողներն ավելի չսիրեն

    Չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, իմ կյանքում էլ է նման բան եղել. Բարսելոնի ֆանատներին նայելով լրիվ զզվել եմ էդ թիմից, բայց դե գիտակցում եմ, որ թիմը մեղավոր չէ ։Ճ

    Արմինեի կյանքի մասին պատկերացում անգամ չունեի մինչև վերջերս, ընդհակառակը՝ մտածում էի, թե շատ երջանիկ կին է անձնականում, որովհետև շատ բարություն էի զգում և´ երգերի, և´ ձայնի մեջ, ու էդպես էի սիրում իրեն։ Իմանալն ու իրեն անձամբ ճանաչելը գրեթե բան չեն փոխել վերաբերմունքիս մեջ իր երգերի հանդեպ. ինձ համար, չնայած որոշ անհարթություններին ու փոքրիկ թերություններին, դրանք մնում են շատ մաքւոր, բարի, ամենակարևորը՝ անկեղծ երգեր։

    Բյուր, չես պատկերացնի, հիմա որ կենդանի եմ լսում իրեն ու տեսնում, զգում եմ, թե ամեն բառը ոնց է ապրում, ու էդ էներգիան մենակ կենդանի համերգն է լիովին փոխանցում, չեմ կարողանում չսիրել, հենց էդ անկեղծության համար։

    Եթե ուղղակի երգերը քեզ չեն հասնում, բան չեն ասում, դա լրիվ ուրիշ բան է, ու ամեն դեպքում իրավունք ունես չսիրելու Կարևորը՝ որոշ լավ կողմեր դու էլ ես խոստովանում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվեր Ռոմիա Հայրապետյան
    Հեղինակ՝ Արևանուռ, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.07.2013, 10:23
  2. Միքայել Հայրապետյան. նամակներ ընդհատակից
    Հեղինակ՝ Մտահոգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 30.10.2012, 07:46
  3. Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու. Ռուբեն Հայրապետյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.10.2012, 12:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •