Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ, սկսեմ պատմել (ահագին երկար պատմություն ա):

Առաջին անգամ, երբ լսեցի, դուրս չեկավ: Չեմ հիշում` որ երգն էր: Դուրս չեկավ, որովհետև Մեսչյանին կանացի տեսակն էր հիշեցնում: Մեսչյանին չեմ սիրում, որովհետև պաթետիկ ձայնով ու սևակային արտահայտություններով են իրա երգերը: Սևակին չեմ սիրում, որովհետև փորձել ա բառախաղերով խորը մտքեր արտահայտել, իսկ դրանք ինձ համար ահավոր կեղծ են ու մակերեսային:

Դուրս չեկավ երգը, ու ես արտահայտվեցի: Երբ արտահայտվեցի, որպես պաշտպանություն ոչ թե սկսեցին երգի դրական կողմերը ներկայացնել կամ այլ երգեր լսացնել, այլ` թե իրան չես ճանաչում, դրա համար ես տենց ասում, թե ինքը սենց-սենց կյանք ա ունեցել և այլն:

Սուս մնացի: Բայց տեսա, որ ՖԲ-ում գնալով հաճախանում են իրա վիդեոները: Սկսեցի ուրիշ երգեր էլ լսել. մարդ ես, գուցե էդքան էլ վատը չի: Բայց չէ...

Հիմա վերադառնանք Արմինեին: Իրա երգերում կլիշեներն ահավոր շատ են, ականջ ա ծակում: Բացի դրանից, լիքը կեղծիք տեսա: Խելացի, խորը երևալու ձգտում, ինչի արդյունքում երգը կեղծ ա դառնում: Ու էլի չսիրեցի:

Իսկ երբ Ռուբեն Հախվերդյանը նրան համեմատեց Ջոան Բաեզի հետ, իսկ իմ ընկերուհիներից մեկն ասեց, որ եթե ինքը Հայաստանում չլիներ, հազարներով դահլիճներ կլցներ, էդտեղից արդեն մի քառասուն անգամ ավելի սկսեցի չսիրել: Նախ, Ջոան Բաեզին հասնելու համար պետք ա գոնե Բոբ Դիլանի նման մեկն իր համար երգեր գրի: Երկրորդ, իրա նման շրջապատում հարգված կատարողներ արտասահմանում լիքն են ու էլի տենց պուճուր կլուբներում են ելույթ ունենում, ու ոչ ոք չի ասում, թե իրանք հազարներով դահլիճներ կլցնեն:

Հ.Գ. Ձայնը լավն ա:
Բյուր ջան, Մեսչյանին ու Սևակին ես էլ չեմ սիրում Բայց Արմինեին սիրում եմ, կեղծիք, խելացի երևալու ձգտում չեմ զգացել, իսկ ես մի բան սիրում եմ մենակ էն ժամանակ, երբ անկեղծությանը հավատում եմ։ Անթերի չի, բաներ կան, որ ինձ էլ էնքան էլ դուր չեն գալիս, բայց դրանք էնքան մեծ խանգարող հանգամանքներ չեն, որ չսիրեմ։

Թե Ռուբենը կամ ուրիշները նրան ում հետ են համեմատել, ինձ չի հետաքրքրում, որովհետև եթե անգամ ես էդ կարծիքին չեմ, մարդը մեղավոր չէ, որ իրեն սիրողներն իրեն էնպես են «պաշտպանում», որ չսիրողներն ավելի չսիրեն

Չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, իմ կյանքում էլ է նման բան եղել. Բարսելոնի ֆանատներին նայելով լրիվ զզվել եմ էդ թիմից, բայց դե գիտակցում եմ, որ թիմը մեղավոր չէ ։Ճ

Արմինեի կյանքի մասին պատկերացում անգամ չունեի մինչև վերջերս, ընդհակառակը՝ մտածում էի, թե շատ երջանիկ կին է անձնականում, որովհետև շատ բարություն էի զգում և´ երգերի, և´ ձայնի մեջ, ու էդպես էի սիրում իրեն։ Իմանալն ու իրեն անձամբ ճանաչելը գրեթե բան չեն փոխել վերաբերմունքիս մեջ իր երգերի հանդեպ. ինձ համար, չնայած որոշ անհարթություններին ու փոքրիկ թերություններին, դրանք մնում են շատ մաքւոր, բարի, ամենակարևորը՝ անկեղծ երգեր։

Բյուր, չես պատկերացնի, հիմա որ կենդանի եմ լսում իրեն ու տեսնում, զգում եմ, թե ամեն բառը ոնց է ապրում, ու էդ էներգիան մենակ կենդանի համերգն է լիովին փոխանցում, չեմ կարողանում չսիրել, հենց էդ անկեղծության համար։

Եթե ուղղակի երգերը քեզ չեն հասնում, բան չեն ասում, դա լրիվ ուրիշ բան է, ու ամեն դեպքում իրավունք ունես չսիրելու Կարևորը՝ որոշ լավ կողմեր դու էլ ես խոստովանում