Լավ, սկսեմ պատմել (ահագին երկար պատմություն ա):
Առաջին անգամ, երբ լսեցի, դուրս չեկավ: Չեմ հիշում` որ երգն էր: Դուրս չեկավ, որովհետև Մեսչյանին կանացի տեսակն էր հիշեցնում: Մեսչյանին չեմ սիրում, որովհետև պաթետիկ ձայնով ու սևակային արտահայտություններով են իրա երգերը: Սևակին չեմ սիրում, որովհետև փորձել ա բառախաղերով խորը մտքեր արտահայտել, իսկ դրանք ինձ համար ահավոր կեղծ են ու մակերեսային:
Դուրս չեկավ երգը, ու ես արտահայտվեցի: Երբ արտահայտվեցի, որպես պաշտպանություն ոչ թե սկսեցին երգի դրական կողմերը ներկայացնել կամ այլ երգեր լսացնել, այլ` թե իրան չես ճանաչում, դրա համար ես տենց ասում, թե ինքը սենց-սենց կյանք ա ունեցել և այլն:
Սուս մնացի: Բայց տեսա, որ ՖԲ-ում գնալով հաճախանում են իրա վիդեոները: Սկսեցի ուրիշ երգեր էլ լսել. մարդ ես, գուցե էդքան էլ վատը չի: Բայց չէ...
Հիմա վերադառնանք Արմինեին: Իրա երգերում կլիշեներն ահավոր շատ են, ականջ ա ծակում: Բացի դրանից, լիքը կեղծիք տեսա: Խելացի, խորը երևալու ձգտում, ինչի արդյունքում երգը կեղծ ա դառնում: Ու էլի չսիրեցի:
Իսկ երբ Ռուբեն Հախվերդյանը նրան համեմատեց Ջոան Բաեզի հետ, իսկ իմ ընկերուհիներից մեկն ասեց, որ եթե ինքը Հայաստանում չլիներ, հազարներով դահլիճներ կլցներ, էդտեղից արդեն մի քառասուն անգամ ավելի սկսեցի չսիրել: Նախ, Ջոան Բաեզին հասնելու համար պետք ա գոնե Բոբ Դիլանի նման մեկն իր համար երգեր գրի: Երկրորդ, իրա նման շրջապատում հարգված կատարողներ արտասահմանում լիքն են ու էլի տենց պուճուր կլուբներում են ելույթ ունենում, ու ոչ ոք չի ասում, թե իրանք հազարներով դահլիճներ կլցնեն:
Հ.Գ. Ձայնը լավն ա:
Էջանիշներ