Chuk-ի խոսքերից
Չակերտները կարևոր նշանակություն ունեին:
Ինչևէ:
Տիգ ջան, ուզենք թե չուզենք, աշխարհի տենդենցն այնպիսին է, որ նահանջ է ապրում հոմոֆոբիան ու հանդուրժողականությունը ավելի է արմատավորվում: Խոսքը չի վերաբերում լկտիությունը հանդուրժելու մասին: Լկտիությունն անհանդուրժելի է՝ անկախ լկտիի սեռական, կրոնական, քաղաքական ու այլ հայացքներից, հակումներից:
Այո՛, ես էլ կարծում, որ վերջին իրադարձություններում կար շոուի մաս: Բայց առաջին պախարակելին ոչ թե հրդեհին հաջորդող «շոուն» էր, այլ հրդեհը: Առաջին դատապարտելին այդ տարածքը պայթեցնողներն ու այրողներն էին, որոնք հստակ վնաս են պատճառել մարդկանց, սպառնացել ուրիշների կյանքին (չմոռանանք, որ դա շենքում էր, որտեղ ով ասես կարող է ապրել, աշխատել, ու եթե հրդեհն այլ կերպ տարածվեր, բացառված չէին լինի մարդկային զոհերն էլ):
Այդ դատապարտման փոխարեն դու ինչ-որ վերացական մարդկանց կոչ ես անում ոչ թե վառել, այլ արհամարհել, որովհետև վառելն արդյունք չի տալիս: Ես խորշում եմ նման կարծիքից: Ոչ թե չվառել, որովհետև դա անասունություն ա, վտանգավոր ա, այլ որովհետև «արդյունք չի տալիս»: Զզվելի ա, Տիգ ջան, ու քեզ սազական չի:
Էջանիշներ