Եթե մարդն ասում ա, որ իր կարծիքը միայն դրական է, չի նշանակում, որ աստվածացնում է կամ կեղծում: Օրինակ կար ժամանակ, երբ իմ կարծիքը քո մասին միայն դրական էր: Հո չէր նշանակում, որ ես քեզ աստվածացնում էի: Ավելին, ժամանակը ցույց տվեց, որ կարծիքս խայտառակ սխալ է եղել: Բայց դա նորից չի խոսում նրա մասին, որ քեզ աստվածացրել էի, հետո «դարձի եկա»: Նույն կերպ տվյալ դեպքում Ռուֆը այդ մարդուց միայն դրականն է տեսել: Սա չի նշանակում, որ այդ մարդը բացասականը չունի, բայց հիմք է այս պահին դրական կարծիք ունենալու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
հա, ընդեղ հավաքվում են ամենալավ ջահելները, որոնք քիթը մաքուր են պահում... ու հայերնասիրական սփյուռքի էլիտան...
![]()
է... այ սա է իմ կածիքով ինքնաարտահայտման տեղ դառել, որ վռոդի մենք ասոբի ենք, ովքեր որ հավաքվում են ստեղ, դրանք ուրիշ են, ազնիվ, ազատ, հայրենասեր...
սա էլ լևոնիզմի մյուս էտապն ա
Վերջին խմբագրող՝ dvgray: 17.05.2012, 18:35:
Վիշապ (19.05.2012)
Ես իրեն չեմ աստվածացնում ու ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինքը գիշերը Պողոսի հետ ա քնում, թե Փեփրուշի: Ու ինքը մեր հասարակության համար ավելի շատ լավ բաներ ա արել, քան էդ նացիստ լակոտ լուկուտները միասին վերցրած ամբողջ կյանքում:
Ու ընդհանրապես կարծում եմ, որ Հակոբոսին (հավաքական հոմոֆոբ կերպար է) բնավ չպիտի մտահոգի, թե Պետրոսը գիշերը Պողոսի հետ ա քնում, թե Փեփրուշի, բացառությամբ էն դեպքերի, երբ Հակոբոսն ինքը ցանկություն ունի քնել Պողոսի հետ: Այ էս դեպքում հասկանալի կլինի թե Հակոբոսի վրդովմունքը, թե գեյերին վառելու կոչերը, թե էդ ողջ ատելությունը: Գնալով ավելի եմ համոզվում, որ մոլի հոմոֆոբների մեծամասնությունը իրականում թաքնված գեյեր են:
Մի խոսքով, հասարակության բոլոր անդամները, անկախ կրոնական համոզմունքներից, սեռական կողմնորոշումից, մաշկի գույնից, մազերի երկարությունից, աչքերի գույնից, հագուկապից, նախընտրած երաժշտությունից և այլն, ունեն հավասար իրավունքներ ու ոչ ոք բարոյական իրավունք չունի իր համոզմունքները պարտադրել ուրիշի վրա: Ատելությամբ մղված հասարակությունը դատապարտված է կործանման, սենց գնա, վերջում Հայաստանը կամ նացիստական Գերմանիա կդառնա (էս վերջերս էլ ոնց տեսնում եմ դրա բոլոր նախադրյալները կան), կամ էլ մի օր բոլոր գեյերն ու լեզբիները իրար գլուխ կհավաքվեն ու էդ նացիստների մաման մի լավ կլացացնեն (ու շատ էլ լավ կանեն, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման):
I may be paranoid but no android!
իմ կարծիքս էն է, որ նորմալ մարդիկ պետք է ընդանրապես մուտք չգործեն այդպիսի այլասերված տարածքներ,
իսկ այստեղ դրե դրանց գովքն էք անում, թե աղջիկ են կպցրել... հիվանդ չեն... հայրենասեր են, ազնից են քաջ են, խիզաք են...![]()
![]()
![]()
Վիշապ (19.05.2012)
Ճիշտն ասած՝ ինձ բացարձակապես չի անհանգստացնում էն, թե իմ հարազատներից որևէ մեկը, ներառյալ՝ սեփական երեխան, մի օր ոչ տրադիցիոն օրիենտացիա կունենա: Թող ամեն մեկը լինի էն, ինչ կա: Ամեն մարդ էլ ապրելու ու երջանիկ լինելու իր ուղին ունի, և մյուսներին դա չի վերաբերվում:
Ու ես նոր չի, որ լրիվ նորմալ եմ վերաբերվում էդ հարցին:
Լրահոսի պահով, էլի նոր լուր DIY-ից:
Աղբյուր«Հպարտ ենք, որ ֆաշիստ ենք». Երևանում կրկին հարձակվել են DIY-ի սեփականատիրոջ վրա. միջամտել են հարևանները
05.17.2012
Մի խումբ երիտասարդ ազգայնականներ այսօր կրկին հարձակվել են DIY բարի սեփականատեր Արմինե Օգանեզովայի և նրա ընկերների վրա. թքել նրանց վրա և սպառնացել բարը նորից վառել: Այս մասին դեպքի վայրից Epress.am-ին հայտնել է իրավապաշտպան Լալա Ասլիկյանը:
Նրա խոսքով` ազգայնականները հայտարարել են, որ իրենք ֆաշիստ են և հպարտ են դրանով: Նրանք խորհուրդ են տվել Օգանեզովային չվերանորոգել բարը, քանի որ իրենք երբեք թույլ չեն տա, որ այն գործի, և հերթական անգամ կպայթեցնեն:
Ծավալված վեճը անհանգստացրել է շենքի բնակիչներին, ովքեր միջամտել են ու ստիպել ազգայնականներին հեռանալ:
Նշենք, որ երեկ Օգանեզովան ոստիկանությանը հայտնել է, որ մայիսի 15-ին ևս հարձակում է եղել իր բարի վրա, ազգայնականները ծխախոտներ են նետել, թքել բարից ներս, սակայն այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե նման բան չի եղել:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը վճարել է մայիսի 8-ին բարը հրդեհած իրանահայ եղբայրներից մեկի` Արամեի ազատ արձակման գրավը:
Chuk (17.05.2012), Quyr Qery (18.05.2012), Rammstein (17.05.2012), Skeptic (17.05.2012), Դատարկություն (17.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), Ռուֆուս (17.05.2012)
Լսի դու սեփական կյանք չունե՞ս, էս երկրում բոլոր խնդիրներդ լուծել ես մնացել է միասեռականների դեմ պայքարե՞ս, թե Հայաստանը մի էնպիսի դրախտ է, որ մարդիկ բան ու գործ չունեն, մենակ մարդ գտնեն ու քննարկեն իրան առավոտից երեկո, միգուցե գնաս մի օր մանկատուն, կամ զրուցես բակիդ բոմժերի հետ, կամ գտնես բարեկամների, ովքեր խնդիրներ ունեն, Ծոմակի անձնական կյանքի հետ դու ի՞նչ գործ ունես, այդ թվում նաեւ մեր՝ այդ ակումբ գնացողների:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
ցավոք արժեքներ ներարկելու գործը միայն ծնողներով չի սահմանափակվում... շրջապատը ևս մեծ նշանակություն ունի`ԶԼՄ ներից սկսած վերջացրած օրինակ դպրոցի թաքնված գեյ կամ պեդոֆիլ ֆիզկուլտի կամ չգիտեմ էլ ինչ դասատուով(որը կարող է երեխու հոգեկան աշխարհը լավ էլ շեղի մի րոպեում), դպրոցական չստացված ծրագրերով,առողջ ապրելակերպ դասավանդելու կամ չդասավանդելու մեթոդներով:
բայց էս սաղ հեչ, եթե պոչը իսկապես դաշնակների տակ է,ապա զարմանում եմ,որ էդ էդ ջահելներին շատ հեշտ բաց թողեցին , մի տեսակ չեմ հավատում:Ոնց որ անձնական վրեժի հոտ ա գալիս, երևի մեկի երեխուն են շեղել ճանապարհից, իրենք էլ էդ եղանակով պատասխանանում են: Թե անձնական վրեժի վերսիան ժխտվում է?:Համ էլ էդ դեպքում զոհի կարգավիճակից մի տեսակ բարի տերը դուրս գալով ուրիշ կարգավիճակում ա հայտնվում...
ՀԳ համենայն դեպս գրեմ, որ ազգայնամոլ չհանեք, Ծոմակ մոմակ չգիտեմ ու իմ համար էլ մեկ ա , թե ում բարն ա եղել, գեյի թե քյարթի, հանցանք են գործել պետք է պատժվեն, պատկերացնում եմ շրջապատի շենքերի բնակիչներին ոնց են վախեցրել...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Quyr Qery (18.05.2012)
Չուկ ես հո չեմ ասում թե հենց ակումբում են կոնկրետ "շեղում", ի նկատի ունեի ակումբի տիրոջը կամ տերերին ու իրենց շրջապատը , իսկ ճանապարհից կարելի է շեղել նաև կողքի մոթելում, կամ վարձած տանը ... այսինքն վրեժը ոչ թե ակումբի պատերի հանդեպ է եղել, այլ ուղղված է եղել անձի կամ անձերի դեմ...ուզեցել են վախեցնեն, նախազգուշացնեն, ֆինանսական խնդիրների առաջ կանգնեցնեն...
Ամեն դեպքում ասում են անմեղության կանխավարկած կա , իսկ բարի տերը միանգամից իրեն դրեց շատ կարևոր մարդեու տեղ ու սկսեց էդ պատմությանը քաղաքական պաստառ տալ, ես Պետրոսի հետ իր հարցազրույցն եմ նայել, անընդհատ երևի ու կարող է բառերն էր օգտագործում, ասելս էն է, որ սպասել էր պետք էդ հայտարարություններն էլ կարելի էր անել, երբ ամեն ինչ պարզ լիներ... օրինակ եթե արդյունքում պարզվի ,որ իր հայտարարությունները անհիմն էին ու դաշնակները դատի տան, կարող է դա էլ որակվի իբրև ֆաշիզմ?...
Վերջին խմբագրող՝ Գեա: 17.05.2012, 20:41:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Գեա, քո ասելով դուրս ա գալիս, որ էրեխուդ պետք ա դնես փակի տակ, որտև տնից դուրս ամեն թփի տակ մի պեդոֆիլ կամ նառկաման կամ միասեռական ա կանգնած ու սպասում ա, որ իրանով անի էն էլ մի րոպեում...
Հիմա ինչ, թշնամանանք ամբողջ աշխարհի հանդե՞պ, երեխայի մեջ սարսափ մտցնենք, որ բացի մամայից ու պապայից մնացածը սաղ սաղ քխա ե՞ն:
Պարզապես պետք չի հոմոֆոբ լինելու դեպքում էրեխեքի ֆակտորը անընդհատ մարդկանց աչքը մտցնել ու դրանով մարդու հանդեպ ատելությունը արդարացնել:
Իսկ թե շեղել ա Ծոմակը որևէ մեկին ճամփից թե չէ՝ ապացուցված չէ, ոչ մի ջղայն պապա չի հայտնվել ու հայտարարել, որ իր զուլալ էրեխեն DIY-ում գոմիկ ա դառել: Նենց որ պետք չի անհիմն ենթադրություններ անել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ