User Tag List

Էջ 3 43-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 634 հատից

Թեմա: Պայթեցրել են D.I.Y փաբը

  1. #31
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, եթե Ծոմակին նկատի ունեիր, ապա նրա խմբի անունը «Ինցեստ» չի, «Պինցետ» ա:
    Հա հենց իրան ինկատի ունեմ: Գիտեմ որ հիմա խմբի անունը պինցետա, բայց իսկզբանե էղել է ինցեստ:

    «Ինցեստ» ռոք խումբը ստեղծվել է 2000թ. հունվարին: Խումբը ստեղծել են կիթառահար Ծոմակը, բաս կիթառահար Նառան եւ երգչուհի Նատան:

    Ըմբոստ աղջիկները ձայնասկավառակ են թողարկել
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.05.2012), ivy (15.05.2012), Quyr Qery (18.05.2012), Rammstein (15.05.2012), VisTolog (15.05.2012)

  3. #32
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ աստված իմ էս ի~նչ մի խորանալ եք խորացել: Կներեք, որ չեմ պատասխանել, այս երկու օրը հայրենի բնությունս էի վայելում: Աչքիս ես էլ պիտի խորանամ:

    Տիգ ջան իհարկե կարելի է նյութս ոչ բազմակողմանի համարել, մի հոգուց կարելի էր հարցազրույց վերցնել, որ ասեր՝ էս գեյերը, էս լեզբիները, ես դրանց... բայց սա նախ կոնկրետ մի իրադարձության մասին է, նյութը բազմակողմանի է իրավական տեսանկյունից, այսինքն ես գրել եմ, թե ոստիկանությունը ինչ է արել, այսինքն եթե կան մեղավորներ ու կան պատժվածներ, կներես ազգայնականին խոսեցնելու իմաստ չեմ տեսնում:

    Գիտես նույն Ռուսաստանում լիքը սքինհեդ, այսինքն ազգայնական, քո ազգի ներկայացուցիչների գլուխն է ուտում, ճի՞շտ է դա:

    Սա մարդու իրավուքների խնդիր է, եթե ես տեսնեի, որ այդ ձերբակալվածների իրավունքները խախտվել են, հաստատ ազգայնականին խոսքի իրավունք կտայի, բայց դա այդպես չէ ու թող կանգնի մեկը ասի, որ ՀՀ սահմանադրությամբ ու մյուս բոլոր օրենքերով կարելի է մարդու սեփականությունը հրկիզել ու չենթարկվել դրա համար պատասխանատվության: Մեր <<շատ սիրելի նախագահը>> նույն Մաշտոցի այգում խոսում էր սեփականության իրավունքը հարգելուց, ու՞ր է...

    Ես ինքս չեմ ընդունում գեյերին ու լեզբիներին, ու հատկապես զայրանում եմ, որ երիտասարդներից ոմանք այդ ճանապարհին են անցնում, քանի որ ասենք հայ տղերքը դավաճանում են աջ ու ձախ, վստահելի չեն: Կամ էլ հայ աղջիկները ճնշում են տղաներին, ու իրենք էլ գեյ են դառնում:

    Բայց դա չի նշանակում, որ պիտի հում-հում վառեմ իրանց: Այդ վերամբարձ խոսողները կռվի ժամանակ կտեսնես, թե ոնց են փախնելու Տիգ ջան: Խոսքս իհարկե քեզ չի վերաբերում: Իսկ Ծոմակը շատ ավելի տղամարդ է բնավորությամբ, քան հայ հազարավոր տղաներ: Էլի եմ ասում բոլորի մասին չեմ խոսում: Ինչու՞ հարց չի բարձրանում, թե հայ տղա ես, բա աղջկա վրա ինչու՞ ես ձեռք բարձրացնում: Հակասությունները շատ-շատ են, բայց մի բան հստակ է՝ չի կարելի մարդու տունը վառել ու մարդ սպանել:

    Իսկ ինչ վերաբերում է այս փաբին, ուրեմն Ակումբ ջան իմացեք, որ ես էլ եմ ուրեմն այդպիսի մեկը, քանի որ միշտ գնացել եմ այս փաբ, ու չգիտես ինչու ոչ մի տարօրինակ բան չեմ տեսել, ու ոչ միայն ես եմ գնացել Ակումբից, հիմա ի՞նձ էլ պիտի վառեն:

    Մեկ էլ մի բան չեմ հասկանում էլի, էս Հայաստանի բոլոր նմանատիպ օբյեկտներում գիշերվա հազարից հետո ինչ ասես կատարվում է, այսինքն եթե սեռական կողմնորոշումդ ճիշտ է, դու կարո՞ղ ես անբարոյականությամբ զբաղվել հա՞ ես էլ դրանց եմ ուզում տրաքացնեմ, կարելի՞ է...

    Ժողովուրդ ես հանգիստ երկրում եմ ուզում ապրել, մարդիք եմ ուզում քաղաքում տեսնել, չեմ ուզում, որ գլխիս քարեր ընկնեն, աչքիս առաջ մարդ ծեծեն, սպանեն, վառեն... Ու թող ոչ մի ազգայնական չասի, թե ես իմ երկիրը չեմ սիրում, սիրո մասին չեն խոսում, սերը գործով են ապացուցում երկրի նկատմամաբ, իսկ պատերազմը հաղթած մարդիկ չեն խոսում, իրանք մտովի անընդհատ վերապրում են պատերազմը ու տանջվում են իրենց երկրի համար ու իրենց համար թանկ է ամեն մարդու կյանք:
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 16.05.2012, 09:47:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.05.2012), Freeman (16.05.2012), Jarre (01.02.2014), Kita (18.05.2012), murmushka (16.05.2012), Quyr Qery (18.05.2012), Rammstein (16.05.2012), Skeptic (16.05.2012), Tig (16.05.2012), VisTolog (16.05.2012), Աթեիստ (16.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), Նաիրուհի (16.05.2012), Ռուֆուս (16.05.2012), Տրիբուն (22.05.2012)

  5. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ վերաբերում է այս փաբին, ուրեմն Ակումբ ջան իմացեք, որ ես էլ եմ ուրեմն այդպիսի մեկը, քանի որ միշտ գնացել եմ այս փաբ, ու չգիտես ինչու ոչ մի տարօրինակ բան չեմ տեսել, ու ոչ միայն ես եմ գնացել Ակումբից, հիմա ի՞նձ էլ պիտի վառեն:
    Եվ դու՜, Բրուտոս

    Իսկ եթե լուրջ, իսկապես ակումբից շատերն են էդ փաբ գնացել, մեկը՝ ես: Ավելին, ակումբից ոմանք եղել են ի պաշտպանություն փաբի տեղի ունեցած համերգին, ու նորից՝ մեկը ես: Ու կարծում եմ, որ փաբի վերականգնումից հետո ակումբից էլի այնտեղ գնացողներ կլինեն, ու նորից՝ մեկը ես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (16.05.2012), Jarre (01.02.2014), Quyr Qery (18.05.2012), Rammstein (16.05.2012), Skeptic (16.05.2012), Աթեիստ (16.05.2012), Գալաթեա (16.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), Ռուֆուս (16.05.2012)

  7. #34
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    հ.գ. Կարինե ջան, ես էլ եմ կարծում, որ կարելի էր կոնկրետ այրողներից հարցազրույց վերցնել: Ոչ թե նրանց իրավունքները պաշտպանելու համար, ոչ, իրենք հանցագործ են ու էս պահին իրենց իրավունքներին ոչ մեկը չի բռնացել, այլ մոտիվացիան հասկանալու համար: Լուրջ, լրջագույն կասկածներ կան, որ փաբի այրումը որևէ կապ չունի ազգայնականության ու հոմոֆոբիայի հետ: Ոչ միայն կասկածներ, այլև ինչ-որ ինֆո կա, որ անձնական հարաբերությունների խնդիր է եղել: Զուտ այդքանը պարզելու համար գուցե իմաստավորված էր նրանց գտնելը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (19.05.2012)

  9. #35
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միասեռականությունը հիվանդություն է և նրանց թիվը Հայաստանում ավելանում է. հոգեբան
    12:17 • 16.05.12

    Հայաստանում միանշանակ ավելանում է միասեռականների թիվը, ովքեր իրենց ավելի ու ավելի են լավ են զգում, Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը և դա պայմանավորեց հասարակության վերաբերմունքով և առկա քարոզչությունով։

    «Այս երևույթի շատանալը մեծապես կախված է հասարակության դիրքորոշումից: Բնականաբար պետք է խիստ քննադատաբար վերաբերվել։ Իհարկե, խոսքը չի վերաբերում ծեծել, ջարդել, վառելուն, բայց բոլոր դեպքերում դա կախված է հատուկ քարոզչությունից, որի դեմ հատուկ աշխատանքներ պետք է տարվեն և վաղ ախտորոշում կատարվի »,-ասաց նա:
    Հոգեբանը հիշեցնում է, որ Խորհրդային Միությունում պատժվում էր այս երևույթը, այդ իսկ պատճառով միասեռականները շատ ավելի քիչ էին այդ ժամանակ:

    Համասեռականների պատճառաբանությունը, թե համասեռական դառնալը բնությունից է տրված, Սամվել Խուդոյանը անհիմն է համարում:

    «Հատկանշական է, որ կիսավայրենի ցեղերի մոտ այս երևույթը գրեթե չի հանդիպում, որովհետև նրանք հասարակ գործընթաց են անցկացնում, դեռահասության տարիքում ձեռնադրում են, տղային՝ տղամարդ, աղջկան՝ կին, և հստակ ասում են, որ ահա սա է քո պարտականությունների համակարգը, որպես կին և որպես տղամարդ ... ինչն էլ թույլ է տալիս խուսափել դեռահասության շրջանում այդ ճգնաժամերից»,- ասաց նա:

    Եվրոպական սկզբունքներին կուրորեն հետևելը նա ճիշտ ճանապարհ չի համարում: «Եվրոպական երկրներում իսկապես սարսափելի տարածվածություն ունի այս երևույթը, նրանցից մեծ մասը ազգի պահպանության խնդիր չունի, նրանք թուրքերի նման հարևաններ չունեն»,- ասաց նա:

    Սամվել Խուդոյանը միասեռականությունն ախտորոշում է որպես հիվանդություն, սակայն նկատում, որ դրա շատ փոքր մասն է կապված կենսաբանական շեղումների հետ, իսկ հիմանկան մասը, ըստ նրա, ձևավորում է դաստիարակությունից՝ 3-7 տարեկան հասակից:

    «Կենսաբանական շեղումներ, իհարկե, լինում են, բայց ավելի շատ դաստիարակության սխալներ են, օրինակ, ասենք, քույրերը անընդհատ փոքր եղբորը յուբկաներ են հագցրել, բանտիկներ են կապել, այդպես աստիճանաբար նրա մոտ սեռային նույնականությունը խախտվել է»,- ասաց նա:

    Խուդոյանը նշում է, որ այս երևույթը չպետք է անտեսել: «Խրախուսել , գովերգել, անտեսել, կամ բանի տեղ չդնել նշանակում է թողնել, որ զարգանա այն: Եթե մենք չենք քննադատում, չենք բացատրում, որ դա հիվանդություն է և որ այդ մարդիկ զարգացման սխալ ճանապարհ են ընտրել, սրանով փաստորեն խրախուսում ենք»,- ասաց նա:

    Ադրադառնալով փաստին, որ երիտասարդները հաճախ են համասեռականներին հալածում ու հետապնդում, Խուդոյանն ասաց, որ ինքը դա սխալ է համարում, սակայն նկատեց, որ այդ ագրեսիվ վերաբերմունքը, թեև սխալ է, բայց՝ բնական:
    «Տղայական խմբերում, երբեմն, բացասական վերաբերմունք է դրսևորվում, դա ընդունեի չէ, բայց նորմալ է, իսկ ինչ վերաբերում է վառելուն (նկատի ունի DIY ակումբի միջադեպը – Tert.am), դա արդեն հանցագործություն է և պետք է քննվի իրավական տեսանկյունից»,- ասաց նա:

    Բոլոր դեպքերում, Սամվել Խուդոյանը որպես խնդրի լուծում առաջարկում է պետական մոտեցում, որպեսզի մայրերն իմանան, թե ինչպես պետք է դաստիարակեն իրենց երեխաներին:

    «Պետք է հաճախակի քննարկումներ կազմակերպել, հասկացնել, որ դա ոչ թե նորմա է, այլ հիվանդություն, բացատրել այդ հիվանդության աղբյուրները, բացատրել, թե ի՞նչը կարող է հանգեցնել նման բաների, ո՞նց կարելի է ազատվել, ամբողջական մոտեցում է պետք, որն ի վերջո իր արդյունքները կտ։ Եվ նույնիսկ դպրոցներում պետք է դասընթացներ մտցնել»,-նշեց նա:

    Աղբյուր՝ - Թերթ.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (16.05.2012)

  11. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «Երբեմն տղան այնքան է կապվում մոր հետ, որ սկսում է կանացի վարք դրսեւորել» - Սամվել Խուդոյան
    Էս տաֆտալոգիկ նախադասությունը հերիք ա տվյալ դոկտոր-պրոֆեսորի կոմպետենտության մասին կարծիք կազմելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.05.2012), Jarre (01.02.2014), murmushka (16.05.2012), Quyr Qery (18.05.2012), Sagittarius (16.05.2012), Skeptic (16.05.2012), Աթեիստ (16.05.2012), Գալաթեա (16.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), Ռուֆուս (16.05.2012)

  13. #37
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. Կարինե ջան, ես էլ եմ կարծում, որ կարելի էր կոնկրետ այրողներից հարցազրույց վերցնել: Ոչ թե նրանց իրավունքները պաշտպանելու համար, ոչ, իրենք հանցագործ են ու էս պահին իրենց իրավունքներին ոչ մեկը չի բռնացել, այլ մոտիվացիան հասկանալու համար: Լուրջ, լրջագույն կասկածներ կան, որ փաբի այրումը որևէ կապ չունի ազգայնականության ու հոմոֆոբիայի հետ: Ոչ միայն կասկածներ, այլև ինչ-որ ինֆո կա, որ անձնական հարաբերությունների խնդիր է եղել: Զուտ այդքանը պարզելու համար գուցե իմաստավորված էր նրանց գտնելը:
    Ես արդեն իրանց հետքի վրա եմ, մի քանի բան էլ գիտեմ, եթե չմերժեցին, անպայման իրանց էլ կնկարեմ
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.05.2012), Quyr Qery (18.05.2012)

  15. #38
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան, կներես, բայց էդ ամբողջ հոդվածը ստերի հավաքածու ա՝ սկսած կիսավայրենի/հին ցեղերի մոտ հոմոսեքսուալիզմ չլինելու պնդմամբ (էդ երևույթի մասին մի հատ հաստափոր գիրք կա՝ հիմնված ավելի քան 10 տարվա ուսումնասիրությունների վրա), վերջացրած սեռական կողմնորոշումը գենդերի հետ նույնականացնելով:



    Ծանոթներիցս մեկը հայալեզու ձեռնարկ ա հրապարակել էս թեմայով՝ Պսևդոգիտական հոմոֆոբիայից և կարծրատիպերից ինքնապաշտպանվելու ձեռնարկ
    Վերջին խմբագրող՝ Skeptic: 16.05.2012, 14:12:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.05.2012), ivy (16.05.2012), Jarre (01.02.2014), Quyr Qery (18.05.2012), VisTolog (16.05.2012), Աթեիստ (16.05.2012), Գալաթեա (16.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012)

  17. #39
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Խուդոյանը հո իմ դասախոսներից է եղել, ես իհարկե չէի էլ կասկածում, որ իր նման իսկական տղամարդը էսպիսի հոդված պիտի գրեր:
    Հետաքրքիր կլիներ նաև լսել, թե նա ինչ կարծիք ունի հասուն տղամարդկանց շոռաչքության մասին, հատկապես՝ երիտասարդ ուսանողուհիների միջավայրում:
    Տեսնես՝ դա հիվանդություն չի՞:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (17.05.2012), Jarre (01.02.2014), Quyr Qery (18.05.2012), Աթեիստ (16.05.2012), Տրիբուն (22.05.2012)

  19. #40
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Խուդոյանը հո իմ դասախոսներից է եղել, ես իհարկե չէի էլ կասկածում, որ իր նման իսկական տղամարդը էսպիսի հոդված պիտի գրեր:
    Հետաքրքիր կլիներ նաև լսել, թե նա ինչ կարծիք ունի հասուն տղամարդկանց շոռաչքության մասին, հատկապես՝ երիտասարդ ուսանողուհիների միջավայրում:
    Տեսնես՝ դա հիվանդություն չի՞:
    Չէ Այվ ջան, դա հին հայկական սրբագույն զբաղմունք ա, որը կոչված անբասիր պահել մեր արմատներն ու հայեցիությունը: Դա չի կարա համարվի իզվռաշենություն, քանի որ սույն դասախոսը գոմիկներին դեմ ա ու ինքը ջահել աղջիկների վրա աչք ունի ոչ թե տղերքի: Ադիկա լիովին կփոխե հանգամանքը:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.05.2012), Claudia Mori (17.05.2012), ivy (16.05.2012), Jarre (01.02.2014), murmushka (16.05.2012), Quyr Qery (18.05.2012), Skeptic (16.05.2012), VisTolog (16.05.2012), Աթեիստ (16.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), Ռուֆուս (16.05.2012), Տրիբուն (22.05.2012)

  21. #41
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Երբեմն տղան այնքան է կապվում մոր հետ, որ սկսում է կանացի վարք դրսեւորել» - Սամվել Խուդոյան
    Էս տաֆտալոգիկ նախադասությունը հերիք ա տվյալ դոկտոր-պրոֆեսորի կոմպետենտության մասին կարծիք կազմելու համար:
    Ֆրոյդը դագաղի մեջ երակները կտրեց
    The cake is a lie.

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.05.2012), ivy (16.05.2012), Jarre (01.02.2014), Quyr Qery (18.05.2012), Skeptic (16.05.2012), VisTolog (16.05.2012)

  23. #42
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ դու՜, Բրուտոս

    Իսկ եթե լուրջ, իսկապես ակումբից շատերն են էդ փաբ գնացել, մեկը՝ ես: Ավելին, ակումբից ոմանք եղել են ի պաշտպանություն փաբի տեղի ունեցած համերգին, ու նորից՝ մեկը ես: Ու կարծում եմ, որ փաբի վերականգնումից հետո ակումբից էլի այնտեղ գնացողներ կլինեն, ու նորից՝ մեկը ես:
    Ես էլ եմ միշտ գնացել, այրելուց հետո ի պաշտպանության համերգին գնացել ու էլի եմ գնալու ու տեսնեմ՝ ով ա ինձ թարս նայելու դրա համար:
    Ու ինձ լավ եմ զգացել էնտեղ, որտև չեմ հանդիպել ինքնահաստատման պակասից տոչորվող տհաս ջահելության, որ խաչիկ ասրյանի Հայաստանում են ապրում: Որտև մարդիկ եմ տեսել, իրանց ճիշտը ոչ մեկի ճտովը չեն փաթաթում, իրանք քիթը ոչ մեկի անկուղնու մեջ չեն խցկում ու ոչ մեկի սպիտակեղենի քիմմաքրման սուրբ գործն իրանց վրա չեն վերցրել:
    Որտև տեսել եմ ամենատարբեր մարդիկ, այդ թվում և էս երկրի համար լիքը փաղ ծախսած իրական հայրենասեր սփյուռքահայերի, որոնք իրանց լավ են զգացել էդ փաբում: Որտև իրանց վերաբերվել են մարդավարի, ոչ թե ուզվորի պես զոհի տեսքով վիզ են ծռել առաջները ձեռքները պարզած, իսկ հետո հետևներից խոսացել:

    Ծոմակին էլ համարում եմ խիզախ մարդ ու հարգում եմ իրան:

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.05.2012), Claudia Mori (17.05.2012), Jarre (01.02.2014), Quyr Qery (18.05.2012), Rammstein (16.05.2012), Skeptic (16.05.2012), VisTolog (16.05.2012), Աթեիստ (16.05.2012), Դատարկություն (17.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), Նաիրուհի (16.05.2012), Տրիբուն (22.05.2012)

  25. #43
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարոն Խուդոյանի գիտական կոչումները պիտի որ ենթադրեն, թե նա գիտելիքների հարուստ պաշար ունի: Ոնց էլ չլինի իր կյանքում մի քանի գիտական հոդված կարդացած կլինի: Ինձ ուղղակի զարմացնում է, թո ոնց է եղել, որ նրա աչքով ոչ մի անգամ չի ընկել, որ համասեռամոլությունը վաղուց արդեն (անցյալ դարի 70-ականներից սկսած) չի համարվում ոչ հիվանդություն, ոչ էլ հոգեկան շեղում աշխարհիս բոլոր հայտնի առողջապահական և հոգեբանական/հոգեբուժական ինստիտուտներում: Եվ ցանկացած մեկը, ով ասում է, թե դա հիվանդություն է, առնվազն պիտի կողքից ավելացնի «իմ կարծիքով», բայց թե որքան է սազական դոկտորի կոչումով հոգեբանին էդպիսի (անտեղյակ) կարծիք արտահայտել, դրա մասին կլռեմ:
    Ուղղակի սենց բաներ որ կարդում եմ, մի անգամ ևս հասկանում եմ, թե ինչի է Հայաստանում հոգեբանություն գիտությունը էն վիճակում, ինչ վիճակում որ է:

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.05.2012), Claudia Mori (17.05.2012), Jarre (01.02.2014), Kita (18.05.2012), Quyr Qery (18.05.2012), VisTolog (16.05.2012), Աթեիստ (16.05.2012), Գալաթեա (16.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), Ռուֆուս (16.05.2012), Տրիբուն (22.05.2012)

  27. #44
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Միասեռականությունը հիվանդություն է և նրանց թիվը Հայաստանում ավելանում է. հոգեբան
    12:17 • 16.05.12

    Հայաստանում միանշանակ ավելանում է միասեռականների թիվը, ովքեր իրենց ավելի ու ավելի են լավ են զգում, Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը և դա պայմանավորեց հասարակության վերաբերմունքով և առկա քարոզչությունով։

    «Այս երևույթի շատանալը մեծապես կախված է հասարակության դիրքորոշումից: Բնականաբար պետք է խիստ քննադատաբար վերաբերվել։ Իհարկե, խոսքը չի վերաբերում ծեծել, ջարդել, վառելուն, բայց բոլոր դեպքերում դա կախված է հատուկ քարոզչությունից, որի դեմ հատուկ աշխատանքներ պետք է տարվեն և վաղ ախտորոշում կատարվի »,-ասաց նա:
    Հոգեբանը հիշեցնում է, որ Խորհրդային Միությունում պատժվում էր այս երևույթը, այդ իսկ պատճառով միասեռականները շատ ավելի քիչ էին այդ ժամանակ:
    Կներեք, բայց էս մարդը պոտենցիալ գեյ է, և վախենում է, որ երևույթի տարածման պայմաններում իր ցանկությունները այլևս չի կարող զսպել. սա է իմ «հոգեբանական» դիագնոզը: Հասարակության դիրքորոշումը երևույթի քանակի հետ կապ չունի: Երկու տարի ապրել եմ Եվրոպայի ամենահամասեռամոլահագեցած քաղաքներից մեկում, եթե տղամարդ սիրում է կնոջ, ոչ մի հասարակական դիրքորոշում չի կարող իրա սեռական կողմնորոշումը փոխել: Հետերո մարդը գեյ չի դառնում, եթե ի սկզբանե ինքը համասեռամոլ չի եղել, նույն էլ հակառակ պարագայում /ես ստեղ այլասերվածներին նկատի չունեմ, որոնք ամեն ինչի, ամեն մեկի հետ են փորձարկումներ անում/:

    Եվ հետո, սովետում ավելի քիչ չէին, ուղղակի ընդհատակ էին. բայց դա խնդիրը չէր լուծում՝ նրանք գոյություն ունեին ու նույնիսկ նման պայմաններում չէին կարողանում հրաժարվել իրանց սեռական կողմնորոշումից: Սան Ֆրանցիսկի գեյերը շատ են ոչ թե նրա համար, որ վերջին տարիներին ավելի շատ են ծնվում, այլ ուղղակի տեղ իրանք բացահայտ են ու նաև քաղաքի ազատությունների պատճառով մնացած քաղաքների գոյություն ունեցող գեյերը տեղափոխվում են էտ քաղաք:

    Թող էտ «հոգեբանը» մի հատ էս հարցին պատասխանի. արդյո՞ք մարդ կհրաժարվեր կնոջ հետ սեքսի հնարավորությունից ու դրա հետևանքով կենթարկվեր հալածանքի, բռնության, անհարգանքի, եթե այլ տարբերակ ունենար:

  28. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.05.2012), Claudia Mori (17.05.2012), Jarre (01.02.2014), murmushka (16.05.2012), Quyr Qery (18.05.2012), Skeptic (16.05.2012), VisTolog (16.05.2012), Գալաթեա (16.05.2012), Գեա (16.05.2012), Դատարկություն (17.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), մարդագայլուկ (30.04.2014), Ռուֆուս (16.05.2012), Տրիբուն (22.05.2012)

  29. #45
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եկեք ուղղակի մի քիչ ծիծաղենք
    http://video.bigmir.net/show/261480/
    ես նատուրալ եմ ու դրանից չեմ ամաչում
    Վերջին խմբագրող՝ Գեա: 16.05.2012, 16:53:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (16.05.2012), CactuSoul (18.05.2012), Claudia Mori (17.05.2012), Tig (16.05.2012), Վիշապ (19.05.2012)

Էջ 3 43-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •